Добавить новость
smi24.net
Аравот
Декабрь
2018

Новости за 28.12.2018

ԵՊՀ ռեկտոր. «ՊՎԾ իրականացրած ստուգումների ամբողջ ընթացքում մենք հասկացանք, որ գործ ունենք ոչ պրոֆեսիոնալների հետ»

Аравот 

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ գրառում էր կատարել, որում նշել էր, որ ԵՊՀ-ում շուրջ երկու ամիս տեւած ուսումնասիրության արդյունքում, ըստ իրենց նախնական գնահատականի, հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 միլիոն դրամի վնաս, եւ ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն: Այդ առիթով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր աշխատասենյակում շտապ մամուլի ասուլիս …

Արայիկ Հարությունյան. Եթե տեղեկությունները ճիշտ են, դուխով մերժեք նրանց, ձեր կողքին եմ

Аравот 

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ավարտեցինք հայաստանյան բուհերի հոգաբարձուների խորհուրդների, այդ թվում` ԵՊՀ-ի (հատուկ առանձնացրի, քանի որ այս հարցի մասին վերջերս շատ գրվեց) կազմերի ձևավորումը, դրանց մեծ մասն արդեն ստորագրվել է վարչապետի կողմից: Խորհուրդներում ընդգրկված` պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության սիրելի ներկայացուցիչներ, ինձ հասնում են տեղեկություններ (չճշտված), …

Միքայել Մինասյան. «Վստահ եմ՝ լավագույն ավանդույթները կպահպանվեն, և առաջիկայում բազում նոր ձեռքբերումների ականատեսը կլինենք»

Аравот 

Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ամենափորձառու դիվանագետներից Կարեն Նազարյանն այսօր ստանձնեց Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Համոզված եմ, որ պարոն Նազարյանի երկարամյա փորձի, նվիրվածության ու ջանքերի արդյունքում հայ-վատիկանյան բարեկամությունն ավելի կամրապնդվի: Ժամանակն ու անձինք փոփոխական են, իսկ արված գործը, ռեալ արդյունքն …

Պռոշյան գյուղում կան զոհեր և տուժածներ

Аравот 

Դեկտեմբերի 28-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում բախվել են «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. …

ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն

Аравот 

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրային հաշվետվություն. ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն։ Ըստ մեր նախնական գնահատականի հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային։ ԵՊՀ ուսումնասիրության վերաբերյալ մանրամասն ներկայացնելու ենք առաջիկա ասուլիսի ժամանակ։ …

Հրանտ Եղիազարյանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին. «Եթե տրանսպորտի բարեփոխման փաստաթուղթը ձեր վրայով չի, դա չի նշանակում, թե քաղաքի վրայով չի»

Аравот 

Այսօր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ղեկավարները խոսեցին տրանսպորտի ներկայիս վիճակի, մասնավորապես, քաղաքապետ Հայկ Մարությանի՝ վերջերս արած հայտարարության մասին, թե տրանսպորտի ոլորտը կարգավորելու համար անհրաժեշտ է 2-ից 4 տարի: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը անդրադառնալով քաղաքապետի առաջարկած ժամկետների ողջամտության մասին՝ ասաց. «Մեր շատ հարգելի քաղաքապետը հայտարարել է այդ 2-ից 4 տարին եւ հիմնավորել նրանով, որ մենք չգիտենք, …

Ազատված դեկան. «Կազմակերպվող շոուները կարող են շատերին վախեցնել, բայց ոչ ինձ»

Аравот 

Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) մի խումբ դասախոսների պնդմամբ, բուհում շարունակվում է տիրել աշխատանքային անառողջ մթնոլորտը, իսկ կրթական գործընթացը կաթվածահար վիճակում է: Այս պահին գիտության վեց թեկնածուներ, դոցենտներ ազատված են համալսարանից: Դատարան դիմած չորս դասախոսներից մեկի՝ Համլետ Հովսեփյանի հայցը, ըստ էության բավարարվել է, և անօրինական են ճանաչվել Սյունիքի նախկին մարզպետի հովանավորյալ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրամանները: Ռեկտորին …

«Անհասկանալի է, թե ՀԲՃ-ն ի՞նչ պահանջներ է ներկայացնում». Բնապահպանության նախարարություն

Аравот 

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն այսօր կրկին հանդես է եկել մանիպուլյատիվ, իրականությունը խեղաթյուրող հայտարարությամբ, որի համաձայն, բնապահպանության նախարարությունն, իբր, չի պատասխանել իրենց հարցումներին։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։ Տեղեկացնում ենք, որ Հայկական բնապահպանական ճակատից հոկտեմբերի 29-ին և 31-ին ստացել ենք 3 գրություն, ու, թեև գրությունները չեն համապատասխանել «Տեղեկատվության ազատության... Читать дальше...



Ժողովրդավարությունն ամբողջովին չէ. Ավետիք Իշխանյան. «Ա1+»

Аравот 

«Ա1+». Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մարդու իրավունքների մասով տարվա ամենամեծ ձեռքբերում է համարում քաղբանտարկյալների ազատ արձակումը. «Սա շատ կարևոր հարց է, որովհետև անհարմար է ապրել մի պետության մեջ , որտեղ կան քաղաքական հետապնդումներ և քաղբանտարկյալներ»,- ասում է նա: Ազատ, արդար մթնոլորտում անցած ընտրությունները նա նույնպես կարևորում է, բայց Հայաստանը ամբողջովին ժողովրդավարական երկիր դեռ չի համարում, ըստ …

Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան տանող մուտքն ազատվել է ապօրինի շինություններից, շուտով նաև կբարեկարգվի

Аравот 

Աբովյան 29 հասցեում է ապրել և ստեղծագործել գրող Դերենիկ Դեմիրճյանը: Տարիներ շարունակ նրա տուն-թանգարանը գտնելը խնդիր էր: Պատմամշակութային հուշարձան – շենքը կորել էր առևտրային կրպակների, կցակառույցների ու մշտապես այստեղ կայանող ավտոմեքենաների հետևում: «Երբ Հայաստանն անկախացավ և մշակութային արժեքները ստորադասվեցին բիզնես շահերին, տարածքն ամբողջովին կորցրեց տեսքը և ոչ միայն արգելափակվեց տուն -թանգարանի մուտքը, այլև մարդկանց հայացքից …

Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ծրագրերը պետք է լինեն առավել արդյունավետ. Հրաչյա Սարգսյան

Аравот 

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի տարեվերջյան նիստին ամփոփվեցին 2018թ. իրականացված ծրագրերն ու առանձնացվեցին հիմնախնդիրները: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Հրաչյա Սարգսյանը, ծանոթանալով ներկայացված հաշվետվություններին, նկատեց, որ այսուհետ դրանք պետք է կազմվեն այլ ձևաչափով՝ ընդգրկելով ոչ միայն տարվա ձեռքբերումները, այլև խնդիրները, թերություններն ու չկատարված աշխատանքը: Քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշեց, որ հաշվետվություններն այսուհետ... Читать дальше...

Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Аравот 

Հարգելի համաքաղաքացիներ, Ամանորին ընդառաջ և տոնական օրերին՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ը ներառյալ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում, կենսաապահովման ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններում և քաղաքային ենթակայության կազմակերպություններում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն: Անհրաժեշտության դեպքում Երևանի քաղաքապետարան զանգահարեք «թեժ գծի»` (011)514-000, ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 կամ (011)514-206 հեռախոսահամարներով: Վարչական շրջաններում շուրջօրյա... Читать дальше...

Մանրամասներ՝ ՀՀ-ի և Բելառուսի մշակույթի նախարարությունների միջև 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման մասին

Аравот 

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված՝ 2019-2022թթ. համար փոխգործակցության ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրեց Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, բելառուսական կողմից՝ մշակույթի նախարար Յուրի Բոնդարը (Юрий Бондарь)։ Ստորագրման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք ընդգծվեց ծրագրով նախատեսված միջոցառումների (փոխադարձության սկզբունքով ազգային մշակույթի և կինոյի օրեր... Читать дальше...

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիայի» ներկայացուցիչներին

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին և Հայկական PR մրցանակաբաշխության հետազոտական խմբի ղեկավարին: Ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը տեղեկություններ է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունների, ընթացիկ և առաջիկա ծրագրերի մասին: Մասնավորապես, անդրադարձ է եղել կրթական նախագծերին, արդեն երրորդ տարին անցկացվող Հայկական PR մրցանակաբաշխությանը: Հյուրերը նաև նախագահին են... Читать дальше...

Ներկայացվեցին Հայաստանի միջոցով նոր շուկաներ՝ հատկապես ֆրանկոֆոնիայի անդամ երկրներ, դուրս գալու հնարավորությունները

Аравот 

Դեկտեմբերի 28-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Անդրանիկ Այվազյանի ուղեկցությամբ, այցելեց Նիդերլանդների նորարարության կենտրոն, ուր հանդիպում ունեցավ Crosspring ընկերության հիմնադիր և ղեկավար Մորիս Բեկանդ Վերվեի (Maurice Beckand Verwee) հետ։ Crosspring-ի ղեկավարը Հայաստանի դեսպանին ներկայացրեց Նիդերլանդների նորարարության կենտրոնում իրականացվող գիտա-ուսումնական աշխատանքները, կենտրոնի հարկի ընկերությունների գործունեությունը և Հայաստանի հետ իրականացվող նախագծերը։... Читать дальше...

Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված ամանորյա տոնական ժամանակահատվածում պետական կառույցների բնականոն գործունեության եւ նախատեսված միջոցառումների պատշաճ կազմակերպման հարցերին: Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի, Եղեգնաձորի, Ապարանի, Վայքի, Գորիսի, Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Սիսիանի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ապարանի ավտոճանապարհներին բուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և  տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն …

«Պետք է հրաժարվել թատրոն հանդիսատես «բերման ենթարկելու» վատ սովորույթից». Տիգրան Վիրաբյան

Аравот 

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանին: Արհեստավարժ գեղարվեստական կազմի ապահովում, գնային ճկուն քաղաքականություն, աբոնեմենտային արդյունավետ համակարգի ներդրում, ճիշտ մենեջմենթ. սրանք, ըստ Վիրաբյանի, այն հիմնական պահանջներն ու սկզբունքներն են, որոնք հարկավոր են թատրոնի արդյունավետ կառավարման համար: «Մենք չունենք բարեկամներ, մեր բարեկամը պրոֆեսիոնալ աշխատողն է: Մենք վստահեցնում …

Առաջարկ կառավարությանը վերանայել կայացված որոշումը. 5 միլիոն դրամով հնարավոր չէ բնակարան գնել

Аравот 

ՀՀ Կառավարության կողմից երեկ ընդունված թիվ 1535-Ն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 705 միլիոն ՀՀ դրամ՝ զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող, սահմանված կարգով 2018թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված, սակայն զինվորական ծառայության ընթացքում սեփականության իրավունքով անհատույց բնակարան չստացած և առողջության կամ տարիքի կամ երկարամյա ծառայության զինվորական …

Արտակ Ապիտոնյանը՝ Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ դեսպան

Аравот 

ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արտակ ԱՊԻՏՈՆՅԱՆԻՆ հետ կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                …

Տիգրան Սեյրանյանը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպան

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև):

Աշոտ Հովակիմյանը նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Аравот 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՇՈՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Աշոտ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ նշանակել Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2018թ. դեկտեմբերի 28 Երևան  ՆՀ-538-Ա

Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Аравот 

ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2018թ. դեկտեմբերի 28 Երևան  ՆՀ-537-Ա





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *