smi24.net
Аравот
Декабрь
2018

Новости за 15.12.2018

«Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց». Սպիտակցի Հայկո

Аравот 

Երգիչ «Սպիտակցի Հայկոն» տեսաուղերձով որոշ պարզաբանումներ է ներկայացրել հայտնի վրաերթին, որն ավարտվել է մահով: Նա, մասնավորապես, նշել է. «Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց»: Երգիչը ցավակցել է մահացածների բոլոր հարազատներին: Այնուհետև իր երկրպագուներին տեղեկացրել՝ իր բոլոր համերգները կայանալու են:

Հայկական խաչքար Գերմանիայի Էռլանգեն քաղաքում

Аравот 

Օրերս Գերմանիայի Էռլանգեն քաղաքում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն`բակում խաչքարը տեղադրվեց՝ ի հիշատակ Էռլանգենի քաղաքային խորհրդի և Բավարիայի խորհրդարանի անդամ Վոլֆգանգ Ֆոգելի, որը դեպի Հայաստան ձեռամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանի: Herz-Jesu կաթոլիկ եկեղեցու բազմաթիվ մարդասիրական ձեռնարկների մասնակից է, «Օգնություն Հայաստանին. Էռլանգեն-Հյոխշտատ» (″Hajastan-Armenienhilfe, Erlangen-Höchstadt e. V.″) միության հիմնադիրներից: Արարողությանը ներկա էին... Читать дальше...

Լեւոն Արոնյանը 3-րդ տեղի համար պայքարում սեւերով ոչ-ոքի արեց Ֆաբիանո Կարուանայի հետ

Аравот 

«London Chess Classic» մրցաշարում 3-րդ տեղի համար Ֆաբիանո Կարուանա-Լեւոն Արոնյան դասական առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Միավորը բաժանեցին նաեւ հաղթողի կոչման համար պայքարող Հիկարու Նակամուրան եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Վաղը մրցակիցները կրկին կնստեն խաղատախտակի առջեւ, սակայն կխաղան հակառակ գույնի խաղաքարերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վանեցյանի պատասխանը՝ Դավիթ Շահնազարյանի 2 խնդրանքին

Аравот 

Վանեցյանի խոսքով՝ «առերեւույթ պարոն Շահնազարյանը Փաշինյանին մեղադրել է պետական դավաճանության մեջ, իշխանություն՝ Արցախի փոխարեն եւ այլն, որը հետագայում խուսափեց գալ ու իր ասածները ներկայացնել, նշեց, որ դա քաղաքական հետապնդում է: Թե ինչով էր քաղաքական հետապնդում՝ չեմ հասկանում, վարչապետ Փաշինյանը ավելի շուտ կարող էր մեզ մեղադրել քաղաքական հետապնդման մեջ, քան Շահնազարյանը:

«Հպարտ» շարժման երիտասարդները պաստառներից մաքրեցին Երևանը

Аравот 

Այսօր «Հպարտ» երիտասարդական շարժումը իրականացրեց միջոցառում՝ պաստառներից մաքրելով Երևանի մի շարք փողոցներ։ Ակցիայի ընթացքում երիտասարդները կոչ արեցին քաղաքական ուժերին, թեկնածուներին, միանալ «Մաքուր շենքեր, մաքուր հայրենիք» նախաձեռնությանը, իսկ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ զբաղվել քաղաքը պոստերներից մաքրման հարցով և թույլ չտալ շենքերի պատերը օգտագործել որպես ցուցատախտակ՝ հայտարարություններ փակցնողների համար։ Ուրախալի էր, որ անցորդները նույնպես միանում էին նախաձեռնությանը և …

Հավաք-երթ՝ նվիրված ազգային արժեքների պահպանությանը

Аравот 

Այսօր Հպարտ երիտասարդական շարժումը իրականացրեց իր առաջին ակցիան, որը նվիրված էր ազգային արժեքների պահպանությանը։ Մի խումբ երիտասարդներ, ովքեր անհանգստացած են ազգային արժեքների պահպանության հարցով, հավաք-երթ  էին նախաձեռնել։ Ակցիայի շրջանակներում նշվեց Հայ Առաքելական եկեղեցու, հայկական ավանդական ընտանիքի, հայ մշակույթի, հայոց լեզվի պահպանության կարևորության մասին։ Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, դեպի հանրապետության հրապարակ։ Ողջ ընթացքում հնչում էին կոչեր …

Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ, հարցաքննվել՝ որպես վկա. Վանեցյան

Аравот 

«Պետք է ասեի՝ ապօրինի ձեռք բերված գումարների միջոցով ձեռք է բերվել «Կոնգրես» հյուրանոցը, հարուցվել է քրգործ՝ փողերի լվացման հատկանիշներով: Պարոն Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է՝ որպես վկա: Իրականացվել են գործով անհրաժեշտ միջոցառումներ, առաջիկայում հստակ տեղեկատվություն կտրվի, այս պահին մեղադրյալ չկա»:

«Բոլորը նստած են ու ես՝ անթրաշ, սպորտային հագուստով, կանգնեցրել են այնտեղ ու հարցեր են տալիս ինձ». Վանեցյանն անկեղծացավ

Аравот 

Վանեցյանը մի դեպք պատմեց. «Օրերից մի օր ընտանիքիս հետ որոշինք գալ Ծաղկաձոր թաքուն՝ առանց ոչ մեկի: Մեր անվտանգության աշխատակիցներից ոչ մեկին չեմ ասել, նստել ենք ավտոն, քշել եկել: Եկան՝ սաղ գալիս են նկարվում են, բան, մոտեցան 2 հոգի, չեմ էլ ճանաչում ովքեր են, ասի՝ երեւի էլի եկել են նկարվեն: Ասի՝ եկեք, բա չէ՝ եկեք վերեւ: Ասի գամ ի՞նչ անեմ, բա՝ քաղհասարակության ներկայացուցիչները հավաքվել են»:



Վանեցյանը գաղտնալսման հետ կապված փակագծեր է բացում՝ կարդացել է Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքի ստատուսը ու անհանգստացել

Аравот 

Վանեցյանը նաեւ ասաց. «Իմ հեռախոսը տվել եմ անկախ փորձագիտական մարմին, սաղ վերականգնել են, ես դատավորի հետ չեմ խոսացել, սաղ վերականգնել են՝ վայբեր, վոթսափ, դատավորի հետ ես որեւէ կապ չեմ ունեցել, չեմ ճանաչում էդքան դատավորների մեջ որեւէ դատավորի»:

Հայաստանի երկու շախմատիստուհի երկուական հաղթանակ է տարել Շարժայում

Аравот 

ՄԱԷ-ում մեկնարկած շախմատի Շարժայի գավաթի կանանց մրցաշարում խաղացվել է երկու տուր: Հայաստանը ներկայացնող երեք շախմատիստներից Սոնա Ասատրյանը եւ Արմինե Բաբայանը տոնել են երկուական հաղթանակ եւ ընթանում են առայժմ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված 27 առաջատարների շարքում: Հայաստանի կանանց ազգային հավաքականի առանցքային անդամներից Լիլիթ Մկրտչյանը տարել է մեկ հաղթանակ, մեկ պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 1,5 միավորով …

Սուրեն Սաֆարյանը դարձավ Նկարիչների միության նախագահ

Аравот 

Ավարտվեց Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որի օրակարգում նաեւ միության նախագահի ընտրությունն էր: Այն անցավ բավականին բուռն, անգամ ձայների հաշվումն աղմկոտ էր: Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 193 ձայնով, Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվեց երիտասարդ նկարիչ Սուրեն Սաֆարյանը (լուսանկարում): Նրանից բացի, մյուս երկու թեկնածուներից Կարեն Աղամյանը ստացավ 82 ձայն, Խաչատուր Աբրահամյանը` 60 ձայն: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Սուրեն …

Բախումներ Էջմիածնում հոգևորականների և շարժման մասնակիցների միջև (տեսանյութ)

Аравот 

Այսօր Էջմիածնում բախում է տեղի ունեցել հոգևորականների և «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման մասնակիցների միջև: Էջմիածինցիները, հոգևորականները հարձակվել են շարժման մասնակիցների վրա։ Ոստիկանները հազիվ են կարողացել նրանց անջատել իրարից։ Ճեմարանի ավագ կուրսի ուսանողները ժողովրդին հորդորում էին չհրահրել։ Կոչ էին անում հեռանալ: Նշենք՝ ցուցարարների մեջ կային նաև քաղաքացիական հագուստով սարկավագներ: Նրանց գլխավորում էր Մայր Աթոռի ձեռագրատան, …

Արմեն Ավետիսյանը, «Գոլդեն Փելեսը» նվիրելով՝ մեղմացրել է իր վիճակը. Վանեցյանը՝ Շմայսի, Սաշիկ Սարգսյանի աղմկահարույց գործերի մասին

Аравот 

Խոսելով Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինվորի հետ կապված դեպքի մասին՝ Վանեցյանն ասաց. «Մարդասպանը մնում է մարդասպան, ինչ ազգ ուզում է լինի, եթե մարդասպան է, պետք է դատապարտվի ու եթե մարդասպանություն է արել ՀՀ տարածքում, պիտի դատապարտվի ՀՀ տարածքում՝ դատարանի կողմից»:

Բախման վտանգ՝ ակցիայի մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև. կան բերման ենթարկվածներ

Аравот 

Այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Էջմիածնում: Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Ոստիկանությունը, ձեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: Այս պահի դրությամբ ակցիայի մասնակիցներից երկուսը բերվել է ոստիկանության …

Հայաստանը նոր պատուհան ունի դեպի մշակութային Եվրոպա

Аравот 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր հայկական մշակութային խմբերի կատարումներով տրվեց «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի մեկնարկը: Հայաստանը տեւական ժամանակ բանակցելուց հետո վերջապես միացել է Եվրամիության այս ծրագրին՝ առայժմ «Մշակույթ» ենթածրագրով, որը ներառում է արվեստի եւ մշակույթի բոլոր ճյուղերը, բացառությամբ՝ ֆիլմարտադրության: «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան նորաստեղծ գրասենյակի ղեկավար Սեդա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Ստեղծագործ Եվրոպա»-ն գործում է ԵՄ …

Նկարիչների միության նախագահի թեկնածուները 3-ն են

Аравот 

ՀՀ նկարիչների միության համագումարը շարունակվում է: Նախագահի թեկնածուները 3-ն են՝ գործող նախագահ Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը եւ Խաչիկ Աբրահամյանը: Կար նաեւ Հաղթանակ Շահումյանի թեկնածությունը, սակայն նա ինքնաբացարկ հայտարարեց: Aravot.am- ի հետ զրույցում համագումարի աշխատանքները նախագահող Արամ Իսաբեկյանը հայտնեց, որ  այս պահին լսում են թեկնածուների ելույթները: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Դիտորդների կողմից արձանագրված հիմնական խախտումները վերաբերում են ընտրատեղամասերի անմատչելիությանը». Գայանե Գրիգորյան

Аравот 

Դեկտեմբերի 14-ին, Երևանում տեղի ունեցավ «Ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակներում դիտորդների կողմից ընտրատեղամասերի անմատչելիության վերաբերյալ արձանագրված նախնական դիտարկումների ներկայացում: Ինչպես նշեց զեկուցողը՝ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը, հաշմանդամություն ունեցող 33 շրջիկ և տեղամասային դիտորդներն  իրականացրել են դիտորդական առաքելություն թվով 71 ընտրատեղամասերում՝ արձանագրելով մատչելիության հետ կապված բազմաթիվ խախտումներ... Читать дальше...

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Аравот 

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Հաղթանակ Շահումյան. «Ոտքի վրա արված ընտրություններով բան չի փոխվի»

Аравот 

Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանը Հայաստանի նկարիչների միության համագումարում ելույթի համար գրանցված 16 արվեստագետներից մեկն է: Նա մշտապես հանդես է եկել գործող նախագահ Կարեն Աղամյանի եւ միության մասին կոշտ քննադատությամբ: Aravot.am-ի հետ զրույցում Հաղթանակ Շահումյանն ասաց, որ ճիշտ չէր այս շրջանում համագումար հրավիրելը, որովհետեւ Նոր տարվա շեմին մարդիկ ամանորի հոգսերով են զբաղված, …

Գիվի Շահնազարի հոբելյանական երեկոն «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում

Аравот 

2018 թվականի դեկտեմբերի 16-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ  բանաստեղծ-թարգմանիչ, Վրաստանի գրողների միության և ՀՀ գրողների միության պատվավոր անդամ,Վրաստանի «Պատվո» շքանշանի և Հայաստանի Մովսես Խորենացի շքանշանի ասպետ, Մաչաբելիի մրցանակի դափնեկիր Գիվի Շահնազարի ծննդյան 85-ամյակին նվիրված երեկո: Գիվի Շահնազարը հանճարեղ անհատականություն է,  որի մարդկային օրինակով ու արվեստով աճել են սերունդներ: Նրա անկրկնելի թարգմանությունները  …

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Аравот 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին ժամը 15:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում, Սևան-Մարտունի, Գորիս-Սիսիան, Սարավան-«Զանգեր», Վայք-Ջերմուկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում բուք է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։... Читать дальше...

Նկարիչ. «Ուզում եմ տեսնել երիտասարդ, ազնիվ եւ ժպիտով նախագահ»

Аравот 

Դեկտեմբերի 15-ին մեկնարկել է Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որը սպասված էր միության անդամների կողմից: Համագումարի սկզբում աղմուկն ավելի շատ էր, միության անդամերն անընդհատ ընդհատում էին երկարամյա նախագահ Կարեն Աղամյանին կարդալ իր զեկուցումը: «Ժողովուրդ, իմ զեկուցումը հետաքրքիր չէ՞, ինչու եք ուզում խանգարել»,- դժգոհեց Աղամյանը: Նկարիչները կոչ էին անում շարժվել հստակ օրակարգով եւ ցանկացած հարց դնել …

Պատգամավորի մանդատը՝ հարստանալու միջո՞ց

Аравот 

Ավարտվեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Շատերի համար այս արտահերթ ընտրությունների արդյունքները սպասելի էին, ոմանց համար՝ անսպասելի: Շատերի համար այս արտահերթ ընտրությունների արդյունքները չափազանց հաճելի էին, ոմանց համար՝ չափազանց տհաճ: Շատերի համար Հայաստանի Ազգային ժողովի այս արտահերթ ընտրություններն ազատ ու արդար էին, ոմանց համար՝ ոչ: Այսուհանդերձ, չենք կարող չնկատել ու չնշել, որ, այնուամենայնիվ, Հայաստանի …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *