smi24.net
Аравот
Декабрь
2018

Новости за 18.12.2018

Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնը կամփոփվի

Аравот 

Դեկտեմբերի 19-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնի փակման երեկոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակին: Վահրամ Բաբայանը սկսել է ստեղծագործել դեռ մանկուց և արդեն ինը տարեկանում գրել է սիմֆոնիա լարային նվագախմբի համար: Կոմպոզիտորը ստեղծագործում է բոլոր ժանրերում, բայց նրա երաժշտության մեջ առավել նկատելի է սիմֆոնիզմը:  Հեղինակի ստեղծագործությունները հնչում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի …

Հետազոտությունը ցույց է տալիս, որ ըստ աշխատանքի կատեգորիայի գերակշռում են Ծրագրավորման աշխատանքները

Аравот 

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «2018թ․-ին ՀՀ աշխատաշուկայի ակտիվության վիճակագրական վերլուծություն» թեմայով, որն իրականացվել է staff.am կարիերայի օնլայն հարթակի կողմից հավաքագրված վիճակագրական տվյալների հիման վրա: Վերլուծությունը պարունակում է 2018թ․ աշխատաշուկայի տվյալները, ինչպես նաև համեմատական վերլուծություն 2017թ․-ի տվյալների հետ։ 2018թ․-ին աշխատաշուկայում ամենաակտիվ ոլորտներն ըստ գործատուի եղել են՝ Տեղեկատվական տեխնոլոգիաները, Ֆինանսաբանկային ոլորտը... Читать дальше...

Հայաստանը կարող էր ձեռնպահ լինել, ինչպես վարվել են 72 այլ պետություններ. Սասնա ծռեր

Аравот 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը 18-ը դեկտեմբերի 2018 թ. Երևան Երեկ՝ 2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի և մի շարք այլ երկրների առաջարկած բանաձևի նախագիծը՝ Ղրիմում, Սևաստոպոլում, Սև և Ազովի ծովերի մի մասում ռազմականացման խնդրի մասին: Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում դուրս բերել զինված ուժերը Ղրիմից և դադարեցնել ուկրաինական տարածքների …

Զեկույց: 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին

Аравот 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ. ձմեռային եւ 2018 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցը: Զեկույցում ներկայացված են զորակոչիկների իրավունքների խախտմանը հանգեցնող նախկինում և անցնող զորակոչի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, ինչպես նաև Կազմակերպություն դիմած զորակոչիկների տվյալների հիման վրա   ստացված վիճակագրական և այլ վերլուծություններ: 2018 թ. ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության …

Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ Բարձր ներկայացուցչի՝ 2018 թվականի հայտարարությունը Միգրանտների միջազգային օրվա կապակցությամբ

Аравот 

2018 թվականի դեկտեմբերի 18-ի՝ Միգրանտների միջազգային օրվա կապակցությամբԵվրոպական հանձնաժողովը և ԵՄ Բարձր ներկայացուցիչը հանդես եկան հետևյալհայտարարությամբ․ «Մարդկության պատմությունն ընթանում է  միգրացիայի պատմությանը զուգընթաց։ Հազարավոր տարիների ընթացքում մարդիկ տեղաշարժվել են մի տեղից մյուսը և շարունակում են դա անել այս կամ այն պատճառով։ Այսօր աշխարհն ունի 258 միլիոն միջազգային միգրանտ: Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ Եվրամիությունը վերահաստատում է իր շարունակական հանձնառությունը միգրանտների իրավունքների պաշտպանության... Читать дальше...

Թուրքիայի բանակում լայնամասշտաբ ձերբակալություններ են

Аравот 

Թուրքիայի բանակի շարքերում շարունակվում է ձերբակալությունների շարքը բոլոր նրանց, ովքեր կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական շարժման (գյուլենական համայնք) հետ: Գյուլենականների դեմ իրականացվող հետաքննություններից մեկի շրջանակներում դեկտեմբերի 14-ին 216 զինծառայողի ձերբակալելու որոշում է կայացվել: Թուրքիայի 42 նահանգներում իրականացված համաժամանակյա ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել է 191 զինվորական, այդ թվում՝ 85 սպա, …



«Իմ վրա ճնշում չի եղել ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիմա». Վճռաբեկ դատարանի նախագահը պնդում է, որ հեռախոսային արդարադատություն չի արել

Аравот 

«Յուրաքանչյուր դատավոր անկախ է այնքան, ինչքան ինքը իր էությամբ իրեն անկախ է զգում: Ես որեւէ նման իրավիճակի չեմ հանդիպել ու չեմ ունեցել նման իրավիճակ, որպեսզի հեռախոսային արդարադատություն իրականացնեմ:

«Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի միջև տեղի ունեցող հեռակա բանավեճը երկու ուժերին էլ վնաս է տալու. «Ա1+»

Аравот 

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ «Բարգավաճ Հայաստան»-ի և «Լուսավոր Հայաստան»-ի միջև տեղի ունեցող հեռակա բանավեճը երկու ուժերին էլ վնաս է տալու։ «Կարծում եմ, հիմա թափն է ավելացել, մեծ ռեսուրսներ են օգտագործվում այդ փոխադարձ կոմպրոմատները իրար ուղղելու գործում։ Այս ամենի արդյունքում, երկու ուժերն էլ  բավականին տուժելու են»։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

«Ասում էին՝ հեռու իքս գյուղում Վարդուշ տատին չի կարողանալու ծանուցվել, հարգելիներս, Վարդուշ տատին արդեն ֆեյսբուքում վաղուց փոստեր է անում». Արթուր Հովհաննիսյան

Аравот 

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ծանուցումների հետ կապված կտրուկ քայլերի գնալու անհրաժեշտություն ունեն, իբր ծախսերի կրճատման համար էլեկտրոնային ծանուցում որոշեցին անել, բայց փորձը ցույց տվեց, որ էլեկտրոնային մի հատ էլ են ծանուցում, մի հատ էլ, հետո փոստով են ծանուցում ու նույն բանն է ստացվում, միայն՝ ժամանակը ավելի շատ է ծախսվում:

Արամ Ա-ն՝ Նիկոլ Փաշինյանին. «Յեղափոխութիւնը իր աւարտին չէ հասած, պէտք է շարունակուի տարբեր ձեւաչափերով ու շեշտաւորումներով»

Аравот 

Արցախը, բնականաբար, պիտի դառնայ Ձեր օրակարգի գլխաւոր խնդիրներէն մէկը։ Ինչպէս ցեղասպանութեան ճանաչման ու հատուցման, նոյնպէս Արցախի ժողովուրդին ինքնորոշման, եւ Արցախի ու Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան գծով մեր ողջ ժողովուրդին յստակ ու անսակարկելի կեցուածքը ծանօթ է Ձեզի։ Վստահ ենք, հետեւաբար, որ մեր ժողովուրդին կեցուածքին թարգմանը պիտի հանդիսանաք միջազգային շրջանակներէն ներս։

Մերիլանդ նահանգի խորհրդարանը կունենա հայ պատգամավոր․ VoA

Аравот 

Ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի դաշտային և նահանգային օրենսդիր մարմիններ են ընտրվել մի շարք ամերիկահայեր: Ամերիկայի Ձայնը զրուցել է Մերիլանդի նահանգային խորհրդի նորընտիր անդամ, ամերիկահայ Լորիգ Չարքուդյանի հետ: Հայտնում է Ամերիկայի ձայնը։ Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում իրենց ակտիվ դերակատարությունն ունեն ամերիկահայերը: Վերջերս կայացած ընտրություններում մի շարք ամերիկահայեր իրենց տեղը զբաղեցրեցին երկրի դաշնային կամ նահանգային օրենսդիր մարմիններում: Նրանցից …

ՀՀԿ-ին Կարեն Կարապետյանի անդամակցությունը տեւեց 2 տարի

Аравот 

Այս տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը կարող է ընդգրկվել «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում եւ ստանալ անկախ տնօրենի տեղը, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը»:

Հայաստանում աղբի վերամշակում լինելու է․ ՀԲՃ

Аравот 

Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ (տեսանյութն այստեղ՝ տես 49-րդ րոպեից) Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: Նա նշեց, որ ոչ մի կողմ շահագրգռված չէ …

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Аравот 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Կոտայքի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Թալին-Մարալիկ-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ …

Լուկաշենկոն եւ հայ օգտատերերը

Аравот 

Մի քանի օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է լրագրողների հետ եւ անդրադարձել, մասնավորապես, իր երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, այդ առիթով Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Երեկ համացանցում է հայտնվել այդ ասուլիսի առավել սկանդալային մասը, որտեղ Բելառուսի նախագահն, ըստ էության, կշտամբում է վարչապետ Փաշինյանին, որ վերջինս չի համարձակվում նույն զենքի վաճառքի հարցով քննադատել Պուտինին: …

ԱՄՆ-ը փորձում է տապալել հայ-ռուսական ռազմական համաձայնագիրը

Аравот 

Երկրորդ ամիսը շարունակ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում: Բելառուսական ավիաընկերություններից մեկի Իլ-62 բեռնատար ուղղաթիռը մեկ օրից չվերթ է իրականացնում Երևան-Բուրգաս-Երևան ուղղությամբ: Փորձագետները ենթադրում են, որ խորհրդային նմուշների սպառազինության զանգվածային մատակարարումները կարող են նախաձեռնված լինել ԱՄՆ-ի կողմից՝ նպատակ ունենալով խաթարել Երևանի և Մոսկվայի 100 մլն դոլար արժողությամբ պայմանագիրը:

ԱՍԵԿՈՍԵ

Аравот 

Ամեն մի հայ հիացած է իր խելքով եւ դժգոհ է իր կարգավիճակից: ՍԱՄՎԵԼ ՍԵՎԱԴԱ

Երկրի խորքը կամ զրույց վարչապետի հետ. մաս 3

Аравот 

Լինելով չափազանց օպտիմիստ, այժմ, երբ և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո իշխանությունը պատկանում է Ձեր քաղաքական ուժին, ես մեծ հույսեր եմ տածում, որ կկայացնեք խելամիտ քաղաքական որոշում, և Սփյուռքի հետ տարվող աշխատանքները ձեռք կբերեն նոր որակ ու բովանդակություն, իսկ նորարարությունը ակնհայտ կդառնա կոնկրետ գործերի արձանագրմամբ: Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա, թե ինչ է նշանակում նորարարական քաղաքականություն. Կարող է լինել պետական կամ x, y, z քաղաքական ուժի կամ կառույցի քաղաքականություն՝ առանց ավելորդ ածականների... Читать дальше...

Ալմաստ Մուրադյան. «Վեհափառ փոխելու պահանջը իրենց համար հագուստ փոխելու պահա՞նջ է՝ գույնը դուրս չեկավ, գնամ ուրիշը գնեմ». «Հայոց աշխարհ»

Аравот 

Ինչ վերաբերում է նրան, թե եկեղեցականներն ու ժողովուրդը հարձակվել են ցուցարարների վրա, հարվածել նրանց, ապա եթե կան նման դեպքեր, թող քննվեն: Բայց եթե ձեռք են բարձրացնում որեւէ մեկի սրբության վրա, թող պատրաստ լինեն հարվածների եւ հարձակումների, ի՞նչ նվնվոցներ են դրել:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *