Мы в Telegram
Добавить новость
smi24.net
Аравот
Август
2018

Новости за 11.08.2018

ՀԱԿ-ում քննարկել են ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը

Аравот 

Այսօր տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։ Նրա փոխանցմամբ, մասնակցության հարցը դեռ չի որոշվել, քննարկումները կշարունակվեն առաջիկա աշխատանքային օրերին։ «Երբ որոշվի մասնակցության հարցը, պարզ կլինի նաեւ ձեւաչափը»,-նշեց Սամվել Աբրահամյանը։ Նա նաեւ ասաց, որ կուսակցության …

Դավիթ Տոնոյանն ու Սերգեյ Շոյգուն հանդիպել են

Аравот 

Ս. թ. օգոստոսի 11- ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ- ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Կողմերն անդրադարձել են նաեւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ- ի շրջանակներում համատեղ ծրագրերին։ …

Ռեֆորմիստների կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

Аравот 

Հայտարարություն Այսօր 11.08.2018թ. Hyattplace-ում տեղի ունեցավ Ռեֆորմիստների կուսակցության խորհրդի նիստը, որտեղ որոշում կայացվեց մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին: Ռեֆորմիստների կարգախոսը հռչակվեց «Կանաչ Երևանը», իսկ համամասնական ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանը, 2-րդ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր՝ Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը: Ռեֆորմիստների կուսակցություն

Մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է կարկտահարությունից տուժած համայնքներ

Аравот 

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր այցելել է երեկ տեղացած կարկուտից և ուժգին քամուց տուժած Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջանների 13 համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղացիական տնտեսություններին, բնակելի տներին պատճառված վնասներին: Բնական աղետի հետևանքով մինչև 100 տոկոսի չափով վնասվել են խաղողի վազերը, պտղատու ծառերը, բանջար-բոստանային մշակաբույսերը, բնակելի տների տանիքները: Համայնքներում բնակիչների հետ հանդիպումների ժամանակ մարզպետը …

Լևոն Շիրինյանի կուսակցության նախաձեռնող խումբն առաջին հանդիպումն է անցկացրել

Аравот 

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության (ՀՔԴԿ) նախաձեռնող խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին կուսակցության ստեղծման հարցերը: Համապատասխան տեղեկատվությունը կտրվի ժամանակին: Նախաձեռնող խմբի անդամներ՝ Շիրինյան Լևոն – քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Այվազյան Վարդան – իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արիյան Աշոտ – երաժշտագիտության և կոմպոզիցիայի դոկտոր, պրոֆեսոր Մանուկյան Մարիամ – հասարակական գործիչ Մկրտչյան Նարեկ – տնտեսական …

Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջևանի և Դիլիջանի արտադրական ընկերություններ և «Տավուշ» բժշկական կենտրոն

Аравот 

Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 11-ին եղել է Իջևանի գինու և կոնյակի գործարանում: Վարչապետն ընկերության ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին և ընկերության զարգացման ծրագրերին: Տեղեկացվել է, որ գործարանում արտադրվում է կոնյակ, գինի, օղի և պահածոներ: Արտադրանքն արտահանվում է ռուսական, չինական, կանադական և եվրոպական շուկաներ: Աշխատանքներ են տարվում …

Կառավարությունը ստեղծելու է բոլոր պայմանները, որպեսզի քաղաքացիները հարստանան ու հարստացնեն մեր երկիրը. շարունակվում է վարչապետի այցը Տավուշի մարզ

Аравот 

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Իջևանի, Հաղարծինի և Դիլիջանի բնակիչների հետ, ներկայացրել տարբեր ուղղություններով կառավարության քայլերն ու պատասխանել քաղաքացիներին հուզող մի շարք հարցերի: Վարչապետը նշել է, որ այսուհետ Հայաստանի քաղաքացու դերը լինելու է որոշիչ մեր երկրի տնտեսական զարգացման գործում: «Վստահ եմ, այսուհետ ՀՀ քաղաքացին չի համակերպվելու պարտությունների, …

Գյումրին աշխարհի կենտրոնում․ գունային փառատոնով երիտասարդների միջազգային օրն են նշում (Ֆոտոշարք)

Аравот 

Գյումրիում այսօր 4-րդ անգամ նշվեց երիտասարդների միջազգային տոնը։ Մեծ թվով երիտասարդներ, այդ թվում նաև աշխարհի տարբեր երկրներից, գունեղ շապիկներ հագած, ցուցապաստառները ձեռքերին ՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակից քայլերթ ու հեծանվաերթ կատարեցին դեպի Թատերական հրապարակ՝ անսովոր աշխուժություն հաղորդելով քաղաքին։ Մեքենաների վարորդներն ազդանշաններ էին տալիս ու  ողջունում քաղաքի կենտրոնական փողոցներով անցող երիտասարդներին, իսկ շենքերի բնակիչները դուրս էին …



Ես հավատում եմ երիտասարդների ուժին. ՄԱԿ-ի ԳՔ ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առիթով (տեսանյութ)

Аравот 

Ես հավատում եմ երիտասարդների ուժին: Խաղաղությունը, տնտեսական աճը, սոցիալական արդարությունը, հանդուրժողականությունը և շատ այլ բաներ կախված են երիտասարդության  իրական ներուժի բացահայտումից։ Բայց ոչ թե հեռավոր ապագայում, այլ այսօր՝ հե՛նց հիմա։ Ահա թե ինչի մասին է Երիտասարդության միջազգային օրը: Երիտասարդության պատվիրակ Աշխարհի երիտասարդներին հարկավոր են ապահով տարածքներ՝ հասարակական, քաղաքացիական, ֆիզիկական և թվային, որտեղ նրանք կարող են …

Հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորի մահվան դեպքի առթիվ

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորի մահվան դեպքի առթիվ: 2018 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 04:40-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ «Արմավիր» ՔԿՀ կալանավորը՝ ծնված 1976 թ., Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, խցի պատուհանի ճաղավանդակից կախվել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, …

Տիգրան Աթանեսյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը դադարեցվեց. Վիլեն Գայֆեջյան

Аравот 

Փաստաբանների պալատի կարգապահական խորհուրդի որոշմամբ Տիգրան Աթանեսյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը դադարեցվեց: «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և արդարադատությունը» (C) Դավիթ Համբարձումյան SOS-ի հաղորդավար Վիլեն Գայֆեջյան

Վանաձորում կայացավ Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը (ֆոտոշարք)

Аравот 

Ամերիկահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը փակ մարդ էր: Հարցազրույցներ հազվադեպ է տվել, հանրության առջեւ էլ երբեք ելույթներ չի ունեցել: Նա ամենից շատ կարևորում էր իր անձնական կյանքի գաղտնիությունը: Քըրքորյանի ընկերներից շատերը համոզված են, որ նրա մեկուսացվածությունն անգամ հետմահու էր պետք պահպանել: Այնինչ, հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը Քըրքորյանին փորձել է բացահայտել, ներկայացնել նրա …

Չի կարող հասարակական հիմունքներով խորհրդականը համարվել հանրային ծառայող. Նիկոլայ Բաղդասարյանը՝ իր՝ արտոնագրից զրկվելու առիթով

Аравот 

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի ղեկավար Մանե Կարապետյանին Ի պատասխան Ձեր 20.07.2018 թվականի թիվ 05/04/104 4-18 գրության, որը փոստային առաքման ծրարի վրա կատարված գրառման համաձայն ստացել եմ 23.07.2018 թվականին (ծրարի պատճենը կից ներկայացնում եմ). Ձեր գրության մեջ նշել եք, որ «2018 թվականի ապրիլի 9-ից ուժի մեջ մտած և ներկայումս գործող «Հանրային ծառայության մասին» օրենքի մի շարք …

Մանրամասներ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպան եղած կալանավորի մասին

Аравот 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր օգոստոսի 11-ին «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնասպան  է եղել կալանավորված անձ Վ.Գ-ն։ Մեր տեղեկություններով` վերջինս ազգությամբ գնչու է, Մոլդովայի քաղաքացի։ Նա բոքսի չեմպիոն է եղել եւ Հայաստանում մարզվում էր Օլիմպիավանում։  Նա ՔԿՀ-ի 5-րդ մասնաշենքում էր պահվում,  որը այսպես ասած «գողական» մասնաշենք չի համարվում եւ զուրկ է քրեական ենթամշակույթի տարրերից։ Որոշ տեղեկություններով կալանավորը …

Գործարարը կառավարությանն առաջարկում է պոչհանքերի վերամշակումից ջերմամեկուսիչներ ստանալ (տեսանյութ)

Аравот 

«Ես տարիներ առաջ մշակել ու փորձարկել եմ ջերմամեկուսիչներ, որոնք այդ պոչհանքերի վերամշակումներից եմ ստացել: Կարող ենք դա անել՝ առանց գործարանին ֆինանսական վնաս տալու»,-ասում է Սուրեն Գեւորգյանը

Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ. Արման Թաթոյան

Аравот 

Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում նրանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ, այդ անձանց փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հասարակական ոչ ճիշտ պատկերացումներ: Այս ամենին նպաստող գործոններից են նաև պաշտոնատար …

«Վտանգավոր է. շտապ պետք է միջոցներ ձեռնարկել Սեւանի փրկության համար». Կարինե Դանիելյան (տեսանյութ)

Аравот 

Ափերը չպետք է կառուցապատվեին, մինչդեռ կառուցապատվեցին: Ափերը չմաքրվեցին, ջուրը կեղտոտվեց կոմունալ թափոններով: Այս ամենն ազդեց ճահճացման ցուցանիշի բարձրացման վրա

Հայտնաբերել է կալանավորի՝ պատուհանի ճաղավանդակից կախված դին

Аравот 

Օգոստոսի 11-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին: Նշենք, որ Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 06.08.2018թ.-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Հիմնարկում գտնվելու բոլոր 3 օրերին նրա հետ մշտապես աշխատել են հոգեբանները: 2 …

Ավելի քան 1800 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Аравот 

Օգոստոսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1800 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: ԱՀ ՊՆ …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր …

Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Аравот 

Օգոստոսի 10-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 520» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ.) և «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Տ. Ս.) ավտոմեքենաները: Վարորդները հոսպիտալացվել …

Ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա

Аравот 

Օգոստոսի 10-ին, ժամը 21:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառ է կոտրվել և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *