smi24.net
Аравот
Август
2018

Новости за 21.08.2018

Հենրիխ Մխիթարյան. «Արսենալի» ֆուտբոլիստներն ուզում են խաղալ ոչ այնպես, ինչպես Վենգերի օրոք»

Аравот 

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է նոր գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքի մասին: «Յուրաքանչյուրն իր տեսակետն ունի Էմերիի ֆուտբոլային փիլիսոփայության մասին: «Արսենալը» լավ գիտի՝ ինչի համար է խաղում եւ ինչպես: Եթե մենք պարզապես պատրաստվում ենք գնդակն առաջ ուղարկել եւ սպասել, թե Աստված մեզ երբ գոլ  խփելու հնարավորություն կտա, դա կարող է նաեւ չլինել: Միակ …

Fox հեռուստատեսության ջախջախիչ հարձակումը Թուրքիայի և Էրդողանի վրա

Аравот 

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com   Մինչ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը շիկանում է, Թուրքիայի անխելք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հասկանում, որ շարունակելով կեղծ մեղադրանքներով պահել ամերիկացի պատվելի Էնդրյու Բրանսոնին, նա մեծ հարված է հասցնում Թուրքիայի տնտեսությանը և նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Մեկ այլ խելամիտ թուրք ղեկավար արդեն վաղուց արձակած կլիներ …

Հայաստանի երկու պատանի շախմատիստներ ԵԱ-ում մեկնարկել են երկու հաղթանակով

Аравот 

Ռիգայում մեկնարկած շախմատի 8-ից 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում խաղացվել է երկու տուր: Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող մեկնարկել են Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչեւ 12 տարեկաններ) եւ Սարմեն Բարսեղյանը (մինչեւ 16 տարեկաններ), որոնք իրենց անվան դիմաց գրանցել են երկուական միավոր: Վաղը կկայանա երրորդ տուրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոր իրողություններ՝ 100 օրվանից հետո

Аравот 

Օգոստոսի 17-ին Հայաստանում եւ Հայաստանից դուրս ի մի բերվեցին երկրի նոր կառավարության գործունեության առաջին 100 օրվա արդյունքները, ինչպես նաեւ՝ նախանշվեցին հետագա անելիքները, խոսեցին սպասելիքների մասին։ Սա ոչ միայն եւ ոչ այնքան հաշվետվություն էր, որքան քաղաքական ակցիա, որը ցույց է տալիս. Նիկոլ Փաշինյանը եւ իր կառավարությունը ունեն աննախադեպ լեգիտիմություն։ Սակայն, ակնհայտ դարձավ, որ անելիքների գրեթե բոլոր …

Հայաստանի և Իսրայելի միջև առկա է առևտրատնտեսական մեծ ներուժ, ինչը համատեղ քայլերով հնարավոր կլինի առավել արդյունավետ օգտագործել

Аравот 

Օգոստոսի 21-ին արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի վարչության պետ Ալեքսանդր Բեն Ցվիին: Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը նշեց, որ վերջին շրջանում հայ-իսրայելական հարաբերությունները զարգացում են ապրել, ընդլայնվել է քաղաքական երկխոսությունը և համագործակցության օրակարգը։ ԱԳ նախարարն ընդգծեց Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ առավել խորացնելու երկկողմ փոխգործակցությունը տարբեր բնագավառներում... Читать дальше...

Կինոմիության նախկին նախագահները «վերադարձան» Բուխարու սրահ

Аравот 

Օգոստոսի 21-ին Դոնի Ռոստովում բնակվող նկարիչ Ներսես Կիրակոսյանը ընտանյոք հանդերձ հյուրընկալվել էր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում: Նա միությանը նվիրեց մեր կինոյի վարպետների՝ միության բոլոր նախկին նախագահների՝ Ստեփան Կևորկովի, Ֆրունզե Դովլաթյանի, Լաերտ Վաղարշյանի, Կարեն Քալանթարի, Սերգեյ Իսրայելյանի, Ռուբեն Գևորգյանցի մատիտանկար դիմանկարները: Հանդիսությանը ներկա էին կինոյի վարպետների ընտանիքների անդամները, ինչպես նաեւ կինոգործիչներ, հայ կինոյի երկրպագուներ: Aravot.am-ի հետ զրույցում …

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչ Քեշիշյան

Аравот 

«Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լրագրող գործընկերներիցս բազմաթիվ զանգեր եմ ստացել «Արմնյուզ»-ի վաճառքի շուրջ` մամուլի ու սոցցանցի հրապարակումների վերաբերյալ: Սիրելի՛ գործընկերներ, պաշտոնապես հայտնում եմ, որ հեռուստաընկերության վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են: Այժմ մեր թիմը նախապատրաստվում է նոր եթերաշրջանի մեկնարկին. Մեկնարկի օրը` սեպտեմբերի 2: Հետաքրքիր նախագծեր են լինելու, կհանդիպենք եթերում»:



«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի պահաբաժիններում կատարված ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել ևս երեք անտառապահի: Քրեական գործի տվյալներով՝ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ …

Աշոտյանը՝ միջգերատեսչական հանձնաժողովի կազմում

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ, ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով՝ միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Նշված համաձայնագիրը անցումային կարգավորումներով ուժի մեջ էր մտել հունիսի 1-ից: ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ էր նշանակվել …

«Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի». Նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցմանը

Аравот 

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ բոլոր նախարարություններին ուղարկված Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցմանը ՀԿ-ներին տրամադրած դրամաշնորհների մասին, նախարարությունների ուղիղ կեսը չի պատասխանել հարցումն ուղարկելուց 1 շաբաթ անց։ Նման բան տեղի չէր ունեցել առնվազն 10 տարի։ Ավելին, նախարարություններից մեկն այս տեղեկատվությունը համարել է պետական գաղտնիք եւ մերժել տրամադրումը։ Մյուսը լրացուցիչ …

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: «Ինձ համար պատիվ է ձեզ հետ հանդիպելը: Ուզում եմ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր զավակների հերոսության և անձնազոհության համար: Հավատում եմ, որ նրանց պահվածքը, խիզախությունն առաջին հերթին դաստիարակվել է …

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով

Аравот 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և միաժամանակ Դավիթ Բեկի փողոցի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: ՀՀ Ոստիկանություն

«Մենք հանցագո՞րծ ենք, որ միլիցեն գուկա, վրեքս մատ թափ կուտա»․ Գյումրու ավտոկայանատեղիների հսկիչները վիճաբանության մեջ են

Аравот 

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել ավտոկայանատեղիների հսկիչները՝ «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ի նախկին աշխատակիցները՝ պահանջելով Գյումրիում նորից վճարովի դարձնել ավտոկայանատեղիները, ու  հավաքագրված գումարները օրինական ձևով գանձել քաղաքապետարանի բյուջե։ Բանն այն է, որ Գյումրու ավագանու որոշմամբ այս  քաղաքում ավտոկայանատեղիները դարձրել են անվճար, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք ավտոկայանատեղիների սպասարկումը կազմակերպող «Տարոն Գասպարյան» ՍՊԸ-ի …

Պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովի հրապարակային հարցադրումներին

Аравот 

ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Շարմազանովը նախօրեին հանդես է եկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված հրապարակային հարցադրումով: Մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազին մեղադրելով նախկինում ԱԺ ամբիոնից՝ 2016թ. ՊՊԾ զորամասի գրավման ընթացքում Ոստիկանության երեք ծառայողների սպանությունն իրականացրած անձանց խիստ պատժի ենթարկելու պահանջի վերաբերյալ իր հայտարարությունները «շուտ մոռանալու» մեջ՝  պարոն Շարմազանովը տարակուսանք է հայտնել, թե ինչո՞ւ …

Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին

Аравот 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Շանթ Հարությունյանին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Տեղի է ունեցել առանձնազրույց։ Շանթ Հարությունյանը Պաշտպանին ներկայացրել է իր բոլոր նկատառումներն ու հարցերը, այդ թվում՝ կապված ազատ արձակման հետ։ Բարձրացված բոլոր հարցերը, դրանց լուծումների հնարավոր տարբերակները ներկայում Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում են։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա Պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր։ …

Առաջին կիսամյակում Արցախի բուժհաստատություններում 1057 երեխա է ծնվել

Аравот 

2018 թվականի առաջին կիսամյակում Արցախի առողջապահության նախարարության  բուժհաստատություններում ծնվել է 1057 երեխա, որոնցից  552- ը ՝ տղա, 505-ը՝ աղջիկ: Միայն 878 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 89 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 56, Հադրութում՝ 13, Քաշաթաղում՝ 15 և Շահումյան ում ՝ 6: Արցախի Հանրապետության առողջապահության …

«Նիկոլ Փաշինյանը հանքատեր չէ, և Էրիկ Գրիգորյանին ոչինչ չի խանգարում օբյեկտիվ լինել». Հակոբ Սանասարյան

Аравот 

Բնապահպան Սիլվա Ադամյանը, բնապահպանության փոխնախարարին դիմելով, ասաց՝ ոչ թե պետք է նայեք ու մշտադիտարկեք, թե որտեղ է հնարավոր նոր ՀԷԿ-եր կառուցել, այլ այդ պրոցեսը կասեցնեք:

Քննարկվել են հասարակական տրանսպորտի նոր համակարգի հիմնական չափորոշիչները

Аравот 

Ս.թ. օգոստոսի 21-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում խմբի անդամներին է ներկայացվել հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի վերանայված տարբերակը, ինչպես նաև ցանցի տարբերակների համեմատական ցուցանիշները, որի հիման վրա խորհրդատուին հանձնարարվել է վերջնականացնել ցանցը և ներկայացնել վերջնական հաշվետվություն։ Նիստի ընթացքում քննարկվել են ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները, որոնք …

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Аравот 

Օգոստոսի 21-ին, ժամը 14։32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։44-ին, մարվել` 14։54-ին: Այրվել է գազի բալոնից (3 կգ) արտահոսած գազը։ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *