Добавить новость
smi24.net
Аравот
Август
2018

Новости за 30.08.2018

Զոհրաբ Մնացականյանը «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակին և վարողին պարգևատրել է

Аравот 

Օգոստոսի 30-ին ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ և վարող Ռաֆայել Հովհաննիսյանին և նկարահանող խմբին` հաղորդաշարի եթեր դուրս գալու 15-ամյակի կապակցությամբ: Նախարար Մնացականյանը շնորհավորեց հյուրերին հոբելյանի առթիվ և գոհունակությամբ արձանագրեց, որ հաղորդաշարի գոյության ողջ ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ հաստատվել և իրականացվում է արդյունավետ համագործակցություն։ Զոհրաբ Մնացականյանը …

Դեմ առ դեմ. Թաթուլ Մանասերյան եւ Ատոմ Մարգարյան

Аравот 

Վաղը՝ օգոստոսի 31-ին, ժամը 14:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանը եւ Ատոմ Մարգարյանը: Կքննարկենք եկամտահարկի իջեցման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը վերաբերող հարցեր, կանդրադառնանք «Հարկային օրենսգրքի» փոփոխություններին: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո, որպես մեկնաբանություն, եւ Aravot.am-ի ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, մեր կայքում …

Արբանյակային լուսանկարները հաստատում են Ադրբեջանին «Դանաների» մատակարարման մասին չեխ լրագրողների հետաքննությունը. Ռազմինֆո

Аравот 

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է Ադրբեջանին «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումների մասին չեխ լրագրողների կատարած ուսումնասիրությունները: Այս տարվա ապրիլին Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել,  որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովայիայի Տրենչին քաղաքում գտնվող  գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան: Արբանյակային լուսանկարների... Читать дальше...

«Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից լրատվամիջոցներին ոչ հավաստի տեղեկատվության տրամադրումը տեղի է ունեցել սխալմամբ». Սլավիկ Պողոսյան

Аравот 

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի կողմից սույն թվականի օգոստոսի 28-ին լրատվամիջոցներին հայտնած տեղեկատվության, որը վերաբերում է Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես պաշտպան իբրև թե իմ մասնակցության և իբրև թե իմ կողմից կատարված որոշակի գործողությունների, հայտնում եմ հետևյալը. նշված քրեական գործով գործի …

Միջավայրային նախապայմաններ

Аравот 

Բաքվում Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունը Երեւան-Անկարա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հին հանկերգի վերահնչումն է։ Յըլդըրըմը պարզապես վերաբանաձեւել է նախապայմանային քաղաքականության առաջին բաղադրիչը։ Եթե Հայաստանը «չվերադարձնի Ադրբեջանի օկուպացված հողերը», ապա հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել։ Նա խոսել է նաեւ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մեկ ամբողջություն լինելու մասին, պարզ դարձնելով, որ Անկարա- Երեւան հարաբերությունների կարգավորման... Читать дальше...



Քննարկվել է սփյուռքի դպրոցներում մայրենի լեզվի ուսուցման կազմակերպման հարցը

Аравот 

Օգոստոսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին: Շնորհավորելով նախարարին նշանակման առիթով` Վեհափառ Հայրապետը բերեց նրան արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախարարին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կրթության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին, …

«Եղել են դեպքեր, երբ իրենց կողմից մի տարբերակ է ներկայացվել, մեր կողմից՝ այլ. դա թափանցիկությունն է բարձրացնում». Տիգրան Մուկուչյան

Аравот 

Ի՞նչ քննարկումներ են տեղի ունենում ԿԸՀ-ում Երևանի ավագանու ավագանու ընտրություններին մասնակից կուսակցությունների, դաշինքների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ի՞նչ հանդիպումներ են տեղի ունենում ԿԸՀ-ում ընտրությունների մասնակից դաշինքների ու կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Аравот 

«Եղել են դեպքեր, երբ իրենց կողմից մի տարբերակ է ներկայացվել, մեր կողմից՝ այլ. դա թափանցիկությունն է բարձրացնում». Տիգրան Մուկուչյան

Ճապոնացի արվեստագետի յուրօրինակ նվերը Երևանին՝ մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Аравот 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևանում գտնվող ճապոնացի հանրահայտ արվեստագետ, պրոֆեսոր Կունիտո Նագաոկան պատճենել է Երևանի «անձնագիր» համարվող ուրարտական սեպագիր արձանագրությունը, որը պահպանվում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանում: Արվեստագետը չինական ավանդական Տակու-Հոն դրոշմատպման եղանակով արտատպել է արձանագրությունը, ինչպես նաև Երևանի պատմության թանգարանում գտվող հայտնի խաչքարի մեկ օրինակ: Հարկ է նշել, որ …

Վիետնամի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է Հայաստանի ԱԳ նախարարին

Аравот 

Օգոստոսի 30-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպան Նգո Դիկ Մանին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Մանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների առավել զարգացման գործում։ Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատեց, որ Վիետնամի... Читать дальше...

«Սերժ Սարգսյանն այս ապօրինության հետ այնքան կապ ունի, որքան Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հաղթանակի». Էդուարդ Շարմազանով

Аравот 

«Սերժ Սարգսյանն այնքան կապ ունի այս գործի հետ, որքան Նիկոլ Փաշինյանը` Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներին, որոնց համաձայն, գործարարի գույքն առանց նրա գիտության օտարելուն, սեփականությունը նրանից վերցնելուն առնչություն ունեցած անձանց թվում մատնանշվել …

Հովհաննիսյանը, Մարտիրոսյանը, Խուրշուդյանը գլխավորում են կուսակցության ցուցակը

Аравот 

30 օգոստոսի 2018թ., Երեւան: Օգոստոսի 29-ին «Ժառանգություն» կուսակցության նախագահ եւ նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով պաշտոնապես ներկայացրեց սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին «Ժառանգության» գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն` ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը, դոցենտ Արմեն Մարտիրոսյանը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը գլխավորում են Երեւանի... Читать дальше...

Պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է պաշտոնաթող սպաների հետ

Аравот 

Օգոստոսի 30-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել   բնակարանային ապահովման խնդրով ՀՀ կառավարությանը դիմած պաշտոնաթող սպաների նախաձեռնող խմբի և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի ղեկավարությամբ՝ ՊՆ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումը։ Վերահաստատելով պաշտպանության նախարարության պատրաստակամությունը լուծել տարիներով կուտակված խնդիրը, Գաբրիել Բալայանը պաշտոնաթող սպաների հետ քննարկել է գործադիր իշխանության և շահագրգիռ գերատեսչությունների կողմից առաջարկվող խնդրի …

Կեղծ բանկային քարտի միջոցով գումարի կանխիկացման փորձ է կատարվել (Տեսանյութ)

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու կեղծ բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարելու դեպքի հանգամանքները: 2018թ. մայիսի 31-ին ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնական բաժին գրություն է ստացվել առ այն, որ Հյուսիսային պողոտա 1̸5Բ հասցեում տեղադրված բանկոմատից մայիսի 15-ին փորձ է կատարվել կեղծ …

ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Аравот 

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեյմս Թոմսոնին` վերջինիս Հայաստանում հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին և մաղթել հաջողություններ Հայաստանում աշխատանքային գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր: …

Մինչև տարեվերջ իրավական ակտի տեսքով պետք է հաստատվի ԵՄ-ի հետ համաձայնեցված համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ճանապարհային քարտեզը

Аравот 

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

ԿԳ նախարարը. «Ես դեմ չեմ սև ու սպիտակ համազգեստին, ես դեմ եմ դրա պարտադրանքին»

Аравот 

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում խորհրդակցություն է անցկացրել Երևանի ավագ, մասնավոր և հատուկ դպրոցների տնօրենների հետ: Անդրադառնալով 2018-2019թթ. նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսումնական պլանի փոփոխություն տեղի չի ունեցել` հաշվի առնելով, որ բովանդակային փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում: Սակայն այժմ ԿԳ նախարարությունում ակտիվ քննարկումներ են …

Վանի հայկական եկեղեցուն կից գերեզմանոցը թուրքերը վերածել են ժամանցային վայրի

Аравот 

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական գերեզմանոցը վերածվել է ժամանցային վայրի: Չնայած որ կղզում կան անվտանգության աշխատակիցներ, այնուամենայնիվ, զբոսաշրջիկները քայլում են գերեզմանոցի միջով և  նույնիսկ զբոսախնջույք անում և աղտոտում տեղանքը: 10-րդ դարի քանդակագործությանը բնորոշ մոտիվներով քանդակված շիրմաքարերի մեծ մասն այժմ ավերված է: Բացի այն, որ զբոսաշրջիկները ժամանցային վայրի են վերածել հայկական պատմական գերեզմանոցը, նաև մեծ …

Անընդունելի է նախարարի կողմից հանրային քննարկման ընթացքում տեսախցիկների առջև կասկածի տակ դնել հանրակրթական դպրոցի տնօրենի գիտելիքները. Հայտարարություն

Аравот 

Ինչպես տեղյակ եք, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Երևան քաղաքի դպրոցների տնօրենների հետ, որի ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բարձրացրեց դպրոցներում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի հարցը, որին հաջորդեց նախարարի, մեղմ ասած, ոչ կոռեկտ պատասխանը: Որպես համաուսանողական միություն՝ մենք քննադատում ենք այդպիսի վարքագիծը: Մեր խորին համոզմամբ անընդունելի է …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *