Добавить новость
smi24.net
Аравот
Август
2018

Новости за 28.08.2018

Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը. Tert.am

Аравот 

Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց նրա քույրը՝ Քնար Պողոսյանը։ «Թամարա Պողոսյանը մահացել է տևական ծանր հիվանդությունից հետո այսօր՝ 19։30-ի սահմաններում։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին մանրամասներ հայտնի կլինեն վաղը»,– հայտնեց Քնար Պողոսյանը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ …

Մեքենան մխրճվել է բեռնատարի մեջ. ընտանիքի հայրն ու 3 անչափահաս երեխաները տեղում մահացել են. shamshyan.com

Аравот 

Այսօր՝ օգոստոսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ZP 846 համարանիշի ավտոմեքենան և վրացական համարանիշներով Iveco մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ …

Հայաստանի 11 հրաձիգ կմասնակցի աշխարհի առաջնությանը

Аравот 

Կորեայում մեկնարկում է հրաձգության աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու նպատակով գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնում Հայաստանի ազգային հավաքականը: Մեր ընտրանու կազմում ընդգրկվել են Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը,  Իրինա Լաուեր-Աղաջանյանը, Ալլա Պողոսյանը (բոլորն էլ՝ հրացան), Նորայր Առաքելյանը (ատրճանակ), Հովհաննես Մարգարյանը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Վարդանյանը, Սաթենիկ Մեժլումյանը, Արուսյակ Գրիգորյանը (բոլորն էլ՝ վազող թիրախ): …

Չնայած Մերկելի հուսադրող այցին Հայաստան՝ նա չասաց ցեղասպանություն բառը

Аравот 

Հարութ Սասունյան  «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Անցյալ շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ նրա այցը Հայաստան և հանդիպումները նրա ղեկավարության հետ շատ կառուցողական էին: Ակնկալվում է ընդլայնել հայ-գերմանական քաղաքական, մշակութային և առևտրային հարաբերությունները: Մերկելի այցը խիստ անհրաժեշտ խթան էր Հայաստանի նոր ժողովրդավարական կառավարության համար: Զգայուն …

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը մարտահրավեր է նետում Դեն Բիլզերյանի այցը քննադատողներին՝ ասելով, որ պատրաստ է հրաժարական տալ

Аравот 

Մեր հարցին՝ նույն ձեր գրառման տակ շարունակում են քննադատությունները, գրում են՝ ո՞վ է Բիլզերյանը, որ ՊՆ-ի ուղղաթիռով գնա Արցախ, պալիգոններում զվարճանա բանակի զենքերով, մեկն էլ գրել է՝ «մենք էլ կարա՞նք վաղը տղերքով գնանք», ի՞նչ կասեք այս մասին՝ Ռուբեն Մելիքյանը պատասխանեց. «Դե թող իրենք հասնեն Դեն Բիլզերյանի ճանաչելիության 0.11 տոկոսին, հետո մենք կխոսենք: Եթե էդ մարդիկ սրբի կերպարն են փորձում ընդունել, թող սրբադասվեն, որպես սրբեր հասնեն այդ կերպարին, ես խոստանում եմ, որ այդ հարցով կզբաղվեմ»:

Հայաստանի պատանի շախմատիստները պայքարում են Եվրոպայի մեդալների համար

Аравот 

Ռիգայում այսօր կայացավ 8-18 տարեկան շախմատիստների Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրը: Հայաստանը ներկայացնող 18 շախմատիստներից մի քանիսը եզրափակիչ տուրից առաջ մեդալ նվաճելու լավ հնարավորություն ունեն: Դրանք առավել մեծ են 10-ամյա Ռուդոլֆ Փաշիկյանի եւ 18 տարեկանների պայքարի մասնակից Դավիթ Միրզոյանի համար, որոնք համապատասխանաբար 6,5 եւ 5,5 միավորով իրենց տարիքային խմբերում ընթանում են երկրորդ տեղում: Աշոտ …

Գերմանական այց՝ մտադրությունները եւ հնարավորությունները ճշգրտելու նպատակով

Аравот 

Ս.թ. օգոստոսի 23-25-ին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այց կատարեց Վրաստան, Հայաստան եւ մի-քանի ժամով՝ Ադրբեջան Այցը տարածաշրջանային էր ոչ միայն եւ ոչ այնքան աշխարհագրական, այլ նաեւ՝ բովանդակային առումով, եւ որքան էլ որ դա տարօրինակ հնչի 2005 թվականից Եվրամիության առաջատար Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնող Մերկելի պարագայում՝ այցը կրում էր գերազանցապես ճանաչողական բնույթ։ Այնպես չէ, …

«Կարող եմ դառնալ շատ ուժեղ համախմբող կենտրոն». Ռոբերտ Քոչարյան. (Տեսանյութ)

Аравот 

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավելի վաղ մեղադրվում էր 2008թ. սահմանադրական կարգի տապալման մեջ, հարցազրույց է տվել ռուսական NTV հեռուստաալիքին:   -Դուք թերևս հետխորհրդային տարածքի պետության առաջին ղեկավարն եք, որը քաղաքական տատանումների և ձերբակալության սպառնալիքի դեպքում երկիրը չեք լքել: Որովհետև մենք գիտենք այդպիսի դեպքեր Վրաստանից, Ուկրաինայից, Ղրղըզստանից: Դուք չէի՞ք սպասում ձերբակալության, կամ ինչու՞ որոշեցիք …



Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրենը վերականգնել է առերևույթ յուրացմամբ պետության պատճառված ավելի քան 6.5մլն դրամի վնասը

Аравот 

2017 թվականի հունվարի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի նախկին տնօրեն Կ․Ս-ն դպրոցում պահակի …

Վթարային ջրանջատում Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում օգոստոսի 29-ին

Аравот 

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 29-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի հետեւյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Գեղարքունիքի մարզի՝ Սեւան քաղաքի, այդ թվում Գագարին, Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   Վեոլիա Ջուր ՓԲԸ

Թաթուլ Շուշանյանի, Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Аравот 

ՔԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին

Аравот 

Այսօր տեղի է ունեցել Ազատ Դեմոկրատներ կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Երևանի ավագանու ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության խնդրին։ Ամփոփելով կուսակցության վարչության նախորդ նիստերի և կուսակցության Երևանի տարածքային կառույցների հետ անցկացված քննարկումները, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը որոշում է կայացրել չմասնակցել Երևանի ավագանու …

Հանձնաժողովը հորդորում է՝ իր կողմից խմելու ջրի սակագների ճշգրտման վերաբերյալ ցանկացած եզրահանգում կառուցել բացառապես գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում

Аравот 

ԽՄԵԼՈՒ  ՋՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՄԵԿՆԱԲԱՆՈՂՆԵՐԻՆ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 27.08.18թ. պաշտոնական հրապարակմամբ հանրությանը ներկայացրել էր այն իրավական և փաստական հիմնավորումները, որոնց ուժով խմելու ջրի ոլորտի սակագների ճշգրտման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները կրում են տեխնիկական բնույթ և վերջինիս հայեցողությունն իսպառ բացառված է։ Մինչդեռ, չնայած նշվածին, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլոք, ցավոք վերստին փորձ են անում …

Համերգ Գերմանիայում, նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին

Аравот 

Օգոստոսի 27-ին Բեռլինի Մենդելսոնի անվան համերգասրահում Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի հովանու ներքո կայացավ համերգ` նվիրված Հանրապետության 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին, որը համատեղ կազմակերպվել էր ԳԴՀ-ում Հայաստանի և Իռլանդիայի դեսպանությունների կողմից, Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության աջակցությամբ: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան Ֆելիքս Մենդելսոնի անվան երաժշտական ընկերակցության նախագահ Թոմաս Լաքմանը և դեսպան Աշոտ Սմբատյանը: …

1 կոտրված դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված…

Аравот 

Օգոստոսի 28-ին՝ ժամը 12:50-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել  դատապարտյալ Գ. Գ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի աջ գրպանից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենով փաթեթավորված 1 կոտրված դեղահաբ և սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:   ՀՀ ԱՆ …

Խմբի աշխատանքը հերթական անգամ խոչընդոտվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում

Аравот 

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների Խմբի անդամները 2018թ. հուլիսի 31-ին այցելել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդները ցանկացել են հանդիպել կալանավորված անձինք Ռոբերտ Քոչարյանին և Մանվել Գրիգորյանին: Սակայն քրեակատարողական հիմնարկի պետը չի թույլատրել հանդիպել` պատճառաբանելով, որ քննիչի կողմից առկա է արգելանք՝ նշված անձանց հետ տեսակցությունները արգելելու վերաբերյալ: 2018թ. …

Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարման հարցերը քննարկվել են ռեստորանների և հանրային սննդի ցանցերի պատասխանատուների հետ

Аравот 

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացի շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը  հանդիպում է ունեցել ռեստորանների, ռեստորանային ցանցերի, սրճարանների և հանրային սննդի այլ կետերի ներկայացուցիչների հետ: Ողջունելով ներկաներին նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում մեկնարկած գործընթացը, կարևորել ոլորտում իրականացվող հանրային քննարկումները և սոցիալական գովազդի միջոցով... Читать дальше...

Դեն Բիլզերյանն Արցախում է (Տեսանյութ, ֆոտոշարք)

Аравот 

Արցախի Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանը, որը հիմա Արցախի Հանրապետության նախագահի ներկայացուցիչն է՝ հատուկ հանձնարարությունների գծով, քիչ առաջ լուսանկարներ եւ տեսանյութ է հրապարակել, որում ամերիկահայ Դեն Բիլզերյանն է` Արցախում: Ինչպես հայտնի է, նա օրերս իր հոր եւ եղբոր հետ Հայաստան էր այցելել, հայկական անձնագիր ստացել, հաշվառվել ՀՀ զինված ուժերում, իսկ այսօր առավոտյան ՊՆ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *