Добавить новость
smi24.net
Аравот
Август
2018

Новости за 18.08.2018

Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը «Արսենալին» չփրկեցին պարտությունից

Аравот 

Լոնդոնի «Արսենալը» ԱՊԼ առաջնության մեկնարկում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Նորանշանակ գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի թիմը մրցակցի դաշտում 2:3 հաշվով զիջեց «Չելսիին»: Արդեն 20-րդ րոպեին «Չելսին» առջեւում էր 2:0 հաշվով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 37-րդ րոպեին նախ կրճատեց հաշիվը, ապա չորս րոպե անց գոլային փոխանցում կատարեց եւ հավասարակշռությունը վերականգնվեց: Սակայն 81-րդ րոպեին «Չելսիին» հաջողվեց խփել …

Անցումային արդարադատությունն ինքնին, որպես կանոն, ենթադրում է զիջումներ իրավունքների պաշտպանության համակարգում. Արման Թաթոյան

Аравот 

1.Անցումային արդարադատության մարմիններ սովորաբար ձևավորվում են այն երկրներում, որտեղ հանցագործությունների, այդ թվում՝ զինված բախումների ու նման այլ իրադարձությունների հետևանքով տեղի են ունենում իրավունքների զանգվածային ու բնույթով անվերահսկելի խախտումներ։ Այդ դեպքում իրավիճակն առանձնանում է նրանով, որ երկրում, որպես կանոն, հանցավորության դեմ պայքարի ու դատական համակարգերը չեն գործառում ընդհանրապես կամ ի վիճակի չեն ապահովել հանցավորության դեմ պայքարն …

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի արձագանքը ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի արտահայտած գնահատականներին

Аравот 

Այսօրվա մամուլի ասուլիսում ՀԱՕԿ-ի եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հասցեին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հնչեցրած գնահատականներին անմիջապես արձագանքել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն այսօր հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրել է որոշ գնահատականներ՝ կապված Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության …

Արթուր Գեւորյանը ՀԱՕԿ նախագահին եւ սպորտի նախարարին հորդորում է չմիջամտել ՀԲՖ ներքին գործերին՝ հակառակ դեպքում կդիմի ՄՕԿ

Аравот 

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայում խմորումները չեն հանդարտվում: Ֆեդերացիայի քաղաքականությունից  դժգոհ մարզիչների ու ղեկավարության միջեւ հաշտություն ձեռք չի բերվում, ինչից տուժում է մարզաձեւը: Դժգոհողները հարցին միջամտել խնդրել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որը խոստացել էր ուսումնասիրել խնդիրը եւ լուծման տարբերակ գտնել: Ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը, ինչպես ինքը հայտարարեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, ժամանակավորապես կասեցրել էր իր լիազորությունները՝ …

Եթե իշխանությունը գնա «անցումային արդարադատության» ճանապարհով առանց լուրջ հիմնավորման, ապա իշխանության թիմին հնարավոր է մեղադրեն. Արա Զոհրաբյան

Аравот 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Եթե գործադիր իշխանությունը փորձի մեր երկիրը տանել «անցումային արդարադատության» ճանապարհով, ապա պետք է առնվազն հաշվի առնի հետևյալը՝ – ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 1-ին հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է: Հետևաբար Հայաստանում ճանաչվում է իրավունքի գերակայությունը պետական իշխանության նկատմամբ. – ՀՀ Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու …

ՀԱԿ-ը որոշում է չառաջադրվել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին. հայտարարություն

Аравот 

ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երևանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի կողմից այն պետք է դիտարկել որպես կարևորագույն փուլ՝ գլխավոր խնդրի՝ Ազգային …



Որևէ մեկը չփորձի տարբեր մանր դրվագներում «ղարաբաղցի-հայաստանցի» կեղտոտ խաղաքարտը թափահարել. Արայիկ Հարությունյանը՝ հանրահավաքին մասնակցելու մասին

Аравот 

Սիրելի՛ հայրենակիցներ, Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության գործունեության 100-րդ օրվա առթիվ կազմակերպված հանրահավաքը, որին, իմ գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության ակտիվ մասնակցությամբ, Արցախից մասնակցում էր ավելի քան 1000 մարդ: Զերծ մնալով հատկապես ներքաղաքական հարցերի վերաբերյալ կատարված հայտարարություններին գնահատական տալուց՝ կանդրադառնամ միայն Արցախին վերաբերող հատվածներին: Նախ՝ պետք է արձանագրել, որ արցախցիների մասնակցությունը, այո, հենց միտված էր …

Զուտ սահմանադրական վերլուծություն. Գագիկ Ջհանգիրյան

Аравот 

Ներկայումս ՀՀ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտը մասնագիտական (իրավական), հասարակական ու քաղաքական հարթակներում առավել հաճախ ու բուռն քննարկվող թեմաներից է։ Սահմանադրաիրավական այդ ինստիտուիտի բովանդակության բացահայտումն ու սահմանների ուրվագծումը հրատապ անհրաժեշտություն է դարձել  ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյանին կալանքից՝ նրա «անձեռմխելիության խախտման» հիմքով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի ազատման որոշումից հետո։ Որքան էլ կարևոր է ՀՀ նախագահի անձեռմխելիության  Սահմանադրական …

Հայկական բանակը մարտունակ է, իր առջև դրված խնդիրները կատարում է գերազանց. Դավիթ Տոնոյան

Аравот 

Օգոստոսի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցները: Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել հայկական զինված ուժերի զարգացման ծրագրերին, խնդիրներին և ձեռքբերումներին: Դավիթ Տոնոյանը հավաստիացրել …

Խոսքի ազատության «տոտալիտար դեմոկրատիան». Արփինե Հովհաննիսյան

Аравот 

Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ համար, ի թիվս շատ այլ հարցերի, կանխագուշակում է մի բան՝չնայած ելույթում հնչեցված բոլոր պնդումներին` ՀՀ-ում ժողովրդավարությունը հսկայական քայլերով նահանջ է ապրում։ Ես կարող եմ երկար անդրադառնալ դատական համակարգի վրա այս ելույթի ազդեցությանը, վարչապետի՝ սեփական անձից բացի բոլորին …

Ով է «Արարատ» հեռուստաընկերության նոր սեփականատերը. Սիվիլնեթ

Аравот 

«Արարատ» հեռուստաընկերության բաժնետերերը օգոստոսի 9-ից փոխվել են։ Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից հետո նրա կողմնակիցների՝ մեդիահարթակներում ազդեցություն ձեռք բերելու հարցը, խոսվում էր նաև հեռուստաընկերությունների ձեռքբերման մասին։ Այսպես, ՍիվիլՆեթը պարզել է, որ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից Արմեն Թավադյանը ձեռք է բերել «Արարատ» հեռուստաընկերությունը։   Արմեն Թավադյանը, ըստ համացանցում առկա տեղեկությունների, …

Սին է, անհեթեթ և մոլորեցնող. Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ հողերի հանձնման հայտարարության մասին. 168.am

Аравот 

Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հարցազրույցից հատված. -Պարոն Նալբանդյան, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության վերաբերյալ ի՞նչ կասեք, ինչի՞ մասին էր ակնարկում։ – Մի քանի շաբաթ առաջ, մեկնաբանելով հնչած մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում իբրև քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի վերադարձի մասին, ես ասացի, որ դա բացարձակ չի …

Զինվորական ծառայության ենթակա անձանց հերթական զորակոչից խուսափելուն օժանդակելու դեպքի առթիվ քննվող քրեական  գործով մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի  

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ենթակա տարբեր անձանց զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելուն, պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերին հնարավոր առնչություն ունեցած անձանց շրջանակը պարզելու, բազմակողմանի քննությունն ապահովելու …

Վալերիյ Օսիպյանը խոսեց ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների մասին (տեսանյութ)

Аравот 

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ՃՈ ղեկավար կազմի հետ: Ոստիկանության պետը խոսեց օրեր առաջ ճանապարհային ոստիկանության ծառայողներին տրված ցուցումների ու հանձնարարականների, դրանց կատարման ընթացքի, թերությունների ու բացթողումների մասին: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այսօր արդեն քաղաքացիներից շատերն են դրական արտահայտվում ՃՈ ծառայության մասին, և պետք է արվի ամեն ինչ ճանապարհային ոստիկանի հեղինակությունը հետևողականորեն …

Վարչապետի՝ երեկվա հանրահավաքի հայտարարությունները ենթատեքստային սպառնալիքներ են իր կողմից «ակնկալվող գծից» շեղվող դատավորների համար. Դավիթ Հարությունյան

Аравот 

Վերջին օրերին մի շարք աղմկահարույց գործերով դատարանների կողմից քննվող գործերի և կայացված դատական ակտերի վերաբերյալ պաշտոնատար անձանց կողմից հնչեցվող գնահատականները հաճախ կրում են ծայրահեղ բնույթ, խախտում են գործող իրավական պահանջները, ինչի հետևանքով դրանց հեղինակներն ապօրինի ներխուժում են արդարադատության իրականացման բացառիկ տիրույթ: Հատկապես մտահոգիչ են ՀՔԾ պետի հայտարարությունները: Սակայն մտահոգության շատ ավելի մեծ առարկա է վերջին …

Մեղադրանք է առաջադրվել սոցիալական ծառայությունների Շենգավիթի տարածքային ստորաբաժանման պետին

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Շենգավիթի սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի պետին` շորթմամբ նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում կատարված ենթադրյալ չարաշահումների, նպաստառուներից պատասխանատու անձանց կողմից... Читать дальше...

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը (տեսանյու)

Аравот 

Օգոստոսի 17-ին, ժամը 22․15-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» մոտ բանկոմատներից մեկից մի երիտասարդ մեծ գումարներ է հանում: Րոպեներ անց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Մաշտոցի 10 հասցեից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկեցին 20-ամյա Դանիել Չիբիզովին: Նրա մոտից հայտնաբերվեց ավելի քան 15.000.000 դրամ: Դանիել Չիբիզովը ձերբակալվել է: …

Ոստիկանության գնդապետը թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ. ոստիկանության հայտարարությունը

Аравот 

Էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում քաղաքացու կողմից հրապարակվել է տեղեկություն, թե ճանապարհային ոստիկանության ծառայող, ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը վարորդի հետ խոսելիս թույլ է տվել ոստիկանին ոչ հարիր արտահայտություններ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզելու միջադեպի հանգամանքները, ինչպես և ոստիկանության ծառայողի կողմից էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հանգամանքը: Եթե կան քաղաքացիներ... Читать дальше...

Մահացել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը

Аравот 

81 տարեկանում մահացել է ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Այս մասին հաղորդվում է Twitter-ում Անանի պաշտոնական էջում: Նշվում է, որ Անանը մահացել է օգոստոսի 18-ին՝ կարճատև հիվանդությունից: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը Քոֆի Անանը զբաղեցրել է 1997-2006թթ: Նա ծագումով Գանայից է, 2001թ. Նոբելյան խաղաղության դափնեկիր: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 18-ին, 20-22-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 19-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը կնվազի 4-6, 21-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 18-ին, 20-ին …

Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք: Անգամ շարքային. Արմեն Աշոտյան

Аравот 

Կառավարության գործունեության 100 օրվա ամփոփումը ստվերվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի միտինգային ելույթով: Դժվար է ասել, արդյոք միտումնավոր կերպով է երկրի վարչապետը, շեղելով ուշադրությունը իր ղեկավարած կաբինետի անհաջող, իսկ երբեմն, բացահայտ ձախողված աշխատանքից, անթույլատրելիորեն ավելացնում ավտորիտարիզմի չափաբաժինը, թե հանրահավաքի նախապես ազդարարված թաքուն առաքելությունը (պատասխան Լավրովի հայտարարությանը) կորցրեց իր արդիականությունը: ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ուժգին հարված... Читать дальше...

Քոչարյանի պաշտպան. «Վարչապետն անուններ չտվեց, որ ասեմ՝ անմեղության կանխավարկած խախտեց»

Аравот 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերում հասցեականություն չկար. «Չգիտեմ՝ ի՞նչ տվյալների հիման վրա է նա այդ համոզմունքն ասում, դրա համար չեմ կարող հարցը մեկնաբանել»





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *