Добавить новость
smi24.net
Аравот
Август
2018

Новости за 27.08.2018

Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ Տիգրան Սուրիկի Խաչատրյանին՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից խուսափելու համար, որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախնական քննության տվյալներով՝ Տ.Խաչատրյանը, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, ծնված` 23.06.1994 թվականին, կցագրում անցնելով Գորիսի զինկոմիսարիատում, ձեռք է բերել և օգտագործել իր առողջական վիճակին …

Քննություն է տարվում՝ պարզելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի մահվան հանգամանքները

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2018թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է: Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների …

Լոռու մարզում ապօրինի ծառեր են հատվել

Аравот 

Օգոստոսի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ ստանալով` Մարց-Թումանյան ճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են Վանաձորի բնակիչ Աշոտ Ա.-ի «Իվեկո» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4,5 խմ փայտանյութով: Համապատասխան փաստաթուղթ նա չի ներկայացրել: Հայտարարել է, որ փայտանյութն իրենն է: Պարզվել, որ Աշոտ Ա. օգոստոսի 25-ի առավոտյան ընկերոջ` Վահագնաձոր գյուղի բնակիչ …

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է ՔԿ նախագահի տեղակալներին

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` օգոստոսի 24-ի որոշմամբ՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ՝ Արտակ Կրկյաշարյանը, ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ՝ Սամվել Ավետիսյանը։ Շնորհավորելով …

«S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Аравот 

«S.O.S Սևան» նախաձեռնությունը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` խնդրելով հետ կանչել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի հաստատմանը ներկայացված Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: Բաց նամակում նշված է. «Հարգարժան պարոն վարչապետ, «S.O.S Սևան» նախաձեռնությունը խիստ մտահոգ է ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և …



«Շահերի բախում չի լինի. այդ պաշտոնը վերապահված է Հայաստանին, ոչ թե Խաչատուրովին». Հովիկ Աղազարյան

Аравот 

Ըստ ՔՊ-ականի՝ Հայաստանը Յուրի Խաչատուրի փոխարեն կարող է ուրիշին ներկայացնել, բայց, եթե մարդը մեղադրվում է կոնկրետ արարքների մեջ, այդ ամեն ինչն իրավապահ մարմինները պետք է պարզեն, պարզաբանեն ու վերջակետ դնեն:

Ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում

Аравот 

Որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Ամուլսարի հանքին հարակից տարածքներում օգոստոսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել, ընդհարվել են Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիները և «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցներն ու կողմնակիցները։ Հայտնում ենք, որ ոստիկանությունը ծառայություն է իրականացնում տեղում: Ոստիկանությունում կողմերից ստացվել են տարաբովանդակ ահազանգեր ու հաղորդումներ, որոնք քննարկման առարկա կդառնան, և ցանկացած իրավախախտման կտրվի …

Բանակցություններ են ընթանում Արմավիր-Երևան երթուղու բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ

Аравот 

Այսօր առավոտից գործադուլ են սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները։ Պատճառը երթուղում ապօրինի աշխատող սպիտակ համարանիշներով փոխադրողների գործունեությունն է։ Այսօր գործադուլավորներին հանդիպել և առկա խնդիրները նրանց հետ քննարկել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով ներկա պահին բանակցություններ է վարում երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության ղեկավարության հետ, որպեսզի նրանք վերսկսեն փոխադրումները։ …

Դիմակայություն Ամուլսարում Լիդիան Արմենիայի բռնության պրովոկացիային

Аравот 

Այսօր՝ օգոստոսի 27-ի առավոտյան Վայք քաղաքից Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, հնարավոր է նաև Լիդիան Արմենիային աջակցություն ցույց տվող այլ անձինք, մի քանի տասնյակ ավտոմեքենաների շարասյունով շարժվել են դեպի Ամուլսար։ Ամուլսարի պահպանության 1-ին կետի մոտ նրանք առճակատվել են տեղի բնակչությանն ու Ամուլսարի պահապաններին, ովքեր արդեն երկու ամիս է՝ հայտարարել են, որ դեմ են Ամուլսարում …

«Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին». Արմեն Աշոտյան

Аравот 

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի  գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը: Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին, կարեւորվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված …

Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 27-ին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը եւ հասարակություն-բանակ կապերին վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը պետական պարգեւներ է հանձնել Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգեւատրված հասարակական խորհրդի մի խումբ անդամների: Հանդիպմանը մասնակցում... Читать дальше...

«Ո՜նց, 60 դրա՞մ է ձմերուկը». Վարչապետին ասել են, որ Գումի շուկայում թանկ է, նա այցելել է Երրորդ մաս

Аравот 

Վարչապետը նաեւ մսի վաճառակետ մտավ: Տեսնելով, որ տավարի ոսկորով մսի գինը 2990 դրամ է՝ ասաց. «Թանկ է, բա ի՞նչ է»: Վաճառողը վստահեցրեց, որ այլ խանութներում ավելի թանկ է: Խոզի մատներն արժեին 3690 դրամ, հավի մսի գինն էլ ասացին չի փոխվել: Մի անցորդ մոտեցավ վաչապետին ու բողոքեց՝ թե չեն թողնում փողոցում բան ծախենք, վարչապետն էլ պատասխանեց. «Բա լավ են անում, հայրիկ ջան, փողոցն առեւտուր անելու տե՞ղ է, շուկա կա»:

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության հարցերը

Аравот 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է 5-օրյա այցով Հայաստան ժամանած լիբանանյան պատվիրակությանը՝ Լիբանանի Հանրապետության արտակարգև լիազոր դեսպան Մայա Դաղերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին պետական պաշտոնյաներ Լիբանանի արտաքին գործերի և միգրացիայի, էկոնոմիկայի ևառևտրի, արդյունաբերության նախարարություններից, քաղաքապետեր, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Գյուղատնտեսությանփոխնախարար Գառնիկ Պետրոսյանը և Գյուղատնտեսության... Читать дальше...

Քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները  նախապատրաստվում են  2018-2019 թթ. ուսումնական տարվան

Аравот 

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, զեկուցվել է, որ 2018-2019թթ. ուսումնական տարին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում պատշաճ դիմավորելուն ուղղված բոլոր նախապատրաստական աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ըստ այդմ` արդեն ուսումնասիրվել են կրթական հաստատությունների էներգամատակարարման, գազամատակարարման և ջրամատակարարման ցանցերն ու... Читать дальше...

Քննություն է տարվում՝ պարզելու Մարտունու թիվ 2 դպրոցի տնօրենի մահվան հանգամանքները

Аравот 

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրի Մովսիսյանի մահվան հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ օգոստոսի 26-ին Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատն ահազանգ է ստացել, որ Մարտունի քաղաքի թիվ N բնակարանի դուռը փակ է, և չեն կարողանում բացել։ Փրկարարները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են դուռը և ներս …

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Խաչատուրովի տնական օժիտը չէ, դա Հայաստանին պատկանող տեղն է»

Аравот 

Ըստ Արա Պապյանի, երբ Լուկաշենկոն մեդալ ստացավ Ալիեւից, ասաց՝ «я отработаю», հիմա ստացած փողի դիմաց իր պարտքն է վճարում. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ ներկայացուցչի տեղն է մինչեւ կարծեմ 2020-ը, մենք այդ ընթացքում 5 անգամ կարող ենք փոխել մեր ներկայացուցչին, նույն Խաչատուրովը կարող էր մահանալ այդ ընթացքում, կարող էր հիվանդանալ, այլ պաշտոնի տեղափոխվել, հո ճակատին գրա՞ծ չի»:

«Թող Փաշինյանը գա, առաջին տղեն ես կեղնիմ, կկանգնիմ, կըսեմ՝ հեչ բան չի փոխվել». մանրամասներ՝ Շիրակի բողոքի ակցիայից (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք , այսօր առավոտյան ժամը 11-ից  Ախուրյանին միավորված 7 համայնքների՝ Բասենի, Հովիտի, Կառնուտի, Ջրառատի, Արևիկի, Այգաբացի, Կամոյի  բնակիչները փակել էին  դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը` Շիրակ գյուղի հատվածում եւ իշխանություններից պահանջում էին հարգել իրենց սահմանադրական իրավունքը՝ չեղյալ համարել խոշորացումը: Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը, որը մարզի ամենաստեղծագործ, գործունյա գյուղապետերից էր, այսօր ևս համալրել …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *