smi24.net
Аравот
Август
2018

Новости за 26.08.2018

«Մեր արածները պիտի ավելի շատ լինեն, քան մեր չարածները». Նիկոլ Փաշինյան

Аравот 

«Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է: Դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի»: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված է, որը հնչեց երեկ՝ օգոստոսի 25-ին, Հրազդանում: Արցախյան ազատամարտում զոհված «Սասուն» ջոկատի մարտիկների հիշատակին տարիներ առաջ կառուցված հուշարձան-համալիրի վերաբացումն էր: «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վերանորոգել, բարեկարգել էր իր իսկ …

Բակո Սահակյանը՝ Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցներին հյուր

Аравот 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին Հադրութի շրջանի Տող գյուղի շրջակայքում հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ: Ջերմ ու անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր: Նախագահը կարեւորել է նման միջոցառումները՝ գոհունակությամբ նշելով, որ դրանք դարձել են ավանդական: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդների ԱԱ ռինգը մնաց առանց հայաստանցիների

Аравот 

Հունգարիայի մայրաքաղաքում բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը կշարունակվի առանց Հայաստանի հավաքականի: Մինչ այդ ասպարեզում մնացած 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ Բենիկ Սուքիասյանը եւ 75 կգ Ռաֆայել Հովհաննիսյանը այսօր տանուլ տվեցին իրենց մենամարտերը եւ դուրս մնացին պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից. Նազիկ Ավդալյան

Аравот 

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի …

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը թայ-բրեքում կպայքարի Ֆրանսիայի չեմպիոնի կոչման համար

Аравот 

Այսօր ավարտված շախմատի Ֆրանսիայի տղամարդկանց անհատական առաջնությունում երեք գրոսմայստերներ՝ Տիգրան Ղարամյանը, Յանիկ Գոզզոլին եւ Ռոմեն Էդուարդը ինը հնարավորից վաստակել են 6 միավոր եւ բաժանում են 1-ից 3-րդ հորիզոնականները: Կանոնակարգի համաձայն, չեմպիոնին որոշելու համար նրանց միջեւ անցկացվելու է թայ-բրեք: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փրկություն աղետից հինգ պակաս

Аравот 

Դրսի աղետից հինգ պակաս Անկախացումից ի վեր Հայաստանը հասկանալիորեն ենթարկվել է առեւտրային ու տեղաշարժման շրջափակման։ Ցավոք, վերջին տարիներին այդ շրջափակումը տեղափոխվեց նաեւ տրանսնացիոնալ առեւտրային ցանցերի վրա. Հայաստանը շրջանցում է գազամուղ, նավթամուղ, երկաթգիծ, ցամաքային տրանսպորտային ուղիներ եւ այլ։ Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից դուրս մնացած միակ պետությունը Հայաստանն է։ Արդեն ստորագրված պայմանագրերի արդյունքում, Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանը կապող …



Ողբերգական վթար` Այգավան գյուղի մոտ. կա զոհ և տուժածներ

Аравот 

Օգոստոսի 26-ին՝ ժամը 15:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վեդի – Այգավան ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի մոտ, տեղի է ունեցել  ՃՏՊ. կա մեկ զոհ և երկու տուժած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Վիճաբանություն-ծեծկռտուք Հրազդանի կիրճում. փաստաբանական գրասենյակի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Аравот 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Մինչ հիվանդանոցում բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունը կցուցաբերեին վիրավոր Ա. Ավետիսյանին, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահաններում Ա. Ավետիսյանի …

Արմատախիլ անել նաև դրսից

Аравот 

« … վճռական եմ՝ առկա արատավոր երևույթները արմատախիլ անելու հարցում»,- հունիսի 19-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իշխող քրեական ենթամշակույթի մասին և ի կատարում հանձնարարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին միջոցներ ձեռնարկել կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական հիմնարկներում ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու ուղղությամբ` …

«Սինքֆիլդի գավաթի» յոթերորդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի

Аравот 

Սենթ Լուիսում շարունակվում է շախմատի «Սինքֆիլդի գավաթ» գերմրցաշարը աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ: Յոթերորդ տուրում բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի եւ մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չեղան: Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է՝ 4,5 միավորով: Նրան հետապնդում են 4 միավոր վաստակած Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Շախրիյար Մամեդյարովը: Այսօր Լեւոն Արոնյանը խաղում է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեսութ Օզիլը նեղացե՞լ էր գլխավոր մարզչից ու բոյկոտել «Արսենալի» խաղը

Аравот 

Լոնդոնի «Արսենալը» երեկ Անգլիայի պրեմյեր լիգայի երրորդ տուրում 3:1 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմի» նկատմամբ: Սա երկու անընդմեջ պարտությունից հետո զինագործների առաջին հաղթանակն էր ԱՊԼ-ում: «Արսենալի» մեկնարկային կազմում բացակայում էր Մեսութ Օզիլը: Սակայն լրատվամիջոցները նկատել էին, որ թուրք ֆուտբոլիստն ընդհանրապես ստադիոնում չէր ու գրել, որ իմանալով՝ ինքը առաջին րոպեներից չի խաղալու, նեղացել է եւ բոյկոտել …

Արաբական նախուտեստ «Մուհամմարա»` Muhammara

Аравот 

Թարմ կարմիր պղպեղների իսկական ժամանակն է: Դրանք համեղ են ոչ միայն թարմ վիճակում, ալեւ` աղցանների, ճաշերի մեջ, մարինացված եւ իհարկե` խորոված վիճակում: Խորոված կարմիր պղպեղներով կարելի է հետաքրքիր ուտեստներ պատրաստել: Ձեզ արդեն ներկայացրել ենք խորոված կարմիր պղպեղով աղցանը, թանձրուկը , լցոնած սունկը: Այսօր կներկայացնենք խորոված պղպեղով ամենահայտնի նախուտեստը` արաբական մուհամմարան: Անհրաժեշտ մթերքները Խորոված կարմիր պղպեղ- 2-4 …

«Եթե հիմա գյուղացիներին ջուր չտանք, կնշանակի, որ մինչ այդ Սեւանից բաց թողնված 170 մլն խմ ջուրը ի չիք կդառնա». Ինեսա Գաբայան

Аравот 

Ինչպես հայտնի է` օգոստոսի 23-ի նիստում կառավարություն միաձայն որոշում ընդունեց ` թույլատրել Սեւանից հավելյալ 40 մլն խմ ջրառը: Այդ որոշումը կյանքի կոչելու համար երեքշաբթի օրը` օգոստոսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ, որի ժամանակ կներկայացվի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը …

Կարգին ընտրության սպասումով

Аравот 

Դերասան Հայկ Մարությանը, նույն ինքը՝ Կարգին Հայկոն, որոշել է դառնալ Երևանի քաղաքապետ: Ոչ միայն ինքը, այլև Նիկոլ Փաշինյանն ու Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է այդպես որոշել: Իսկ դա նշանակում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետ դառնալու ռեալ շանսեր ունի: Դա հասկանալով՝ շատերն արդեն աղմուկ են բարձրացրել: Ասում են՝ Հայկոն լավ դերասան է, ի՞նչ գործ ունի …

Երկրաշարժ Իրանի տարածքում

Аравот 

Օգոստոսի 26-ին, ժամը 09։03-ին ՍՊՏԾ-ից տեղեկություն է ստացվել, որ ժամը 02:13-ին (Գրինվիչի ժամանակով` օգոստոսի 25-ին ժամը 22:13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել …

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են Արցախի եւ ՀՀ-ի ռազմական փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Аравот 

Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ …

Առողջապահության նախարարի հրամանները մանկապարտեզ ու դպրոց չբացելու և չլիցենզավորելու մասի՞ն են

Аравот 

Երևանում նախադպրոցական տարիքի երեխաներին այս տարի մանկապարտեզ տեղավորելը դարձել է շա՜տ ավելի դժվար՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Փաստ է. մանկապարտեզների շենքերի կատաստրոֆիկ պակասն է, որն այս պահին օբյեկտիվ իրողություն է, իսկ սուբյեկտիվ պատճառն այն է, որ մանկապարտեզների խմբերում մինչ օրս համատարած անթույլատրելի թվաքանակով երեխաներ են ընդգրկվում, 25-ի փոխարեն՝ 40 և նույնիսկ ավելի, ու այս փաստը, …

«Բելաջիո» ռեստորանի մոտակայքում մեքենան բախվել է ծառին ու բռնկվել. կա զոհ

Аравот 

Օգոստոսի 26-ին, ժամը 00:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել  ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտակայքում Mercedes …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *