Добавить новость
smi24.net
Аравот
Август
2018

Новости за 23.08.2018

Կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասին. Նիկոլ Փաշինյան

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից: Դիմելով ծրագրի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Քիչ առաջ հնչած «երազ իմ երկիր հայրենի» արտահայտությունը շատ երգերում է հնչել, ընդ որում հետաքրքիրն այն է, որ մենք հայրենիքի մասին …

Ռազմական ոստիկանությունը բացահայտել է կաշառքի դեպք

Аравот 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՌՈ է հրավիրվել ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար մայոր Ա. Խաչատրյանը: Նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, ըստ որի,  ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կենտրոնում ծառայության անցնելու համար՝ 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքացի Ս. Սարգսյանից (ծնված` 1992թ.) պահանջել և առձեռն …

«Դեմ առ դեմ». Հակոբ Ավագյան-Էդուարդ Բադալյան

Аравот 

Վաղը՝ օգոստոսի 24-ին, ժամը 14:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել է՝ «Հարկային օրենսգրքում լրջագույն փոփոխություններ ենք ունենալու, կգնանք եկամտահարկի իջեցման»: Վարչապետը նաեւ վստահեցրել է՝ Հարկային օրենսգրքի փոփոխությամբ աջակցություն է լինելու միկրոբիզնեսին, նրանք արտոնյալ պայմաններում կլինեն: Նախատեսվում է նաեւ շրջանառության հարկի փոփոխություն: Ի՞նչ կտա Հարկային օրենսգրքի փոփոխությունը …

Վերջապես պետք է գնահատել, թե ինչ կորուստներ կունենա Հայաստանը և հայ ժողովուրդը` Սևանա լիճը կորցնելով

Аравот 

«S.O.S Սևան» նախաձեռնության բաց նամակը ՀՀ Ազգային ժողովին             «S.O.S Սևան» նախաձեռնությունը, որը միավորում է տասնյակ հասարակական կազմակերպությունների և անհատների, բաց նամակ է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանին և ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին` առաջարկելով մերժել ՀՀ կառավարության ներկայացրած Սևանա …

«Ես չեմ հասկացել, թե ինչու է Պավլիկ Մանուկյանն այդ արտահայտություններն անում». Վարուժան Ավետիսյան

Аравот 

Դիտարկմանը, որ առանց զենքի էլ հնարավոր էր իշխանափոխության հասնել՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Եկեք չխաբենք մեզ, Սերժ Սարգսյանը համոզված էր, որ եթե ինքը ուժ կիրառի, ապա կստանա տասնապատիկ ուժ: Այդ ձեռքերը վեր բարձրացրած հարյուր հազարավոր մարդկանց մի զգալի մասը անմիջապես դիմելու էր զենքի եւ ցաքուցրիվ էր անելու ամբողջ ուժային համակարգը՝ Սերժ Սարգսյանի հետ միասին»:



Սեյեդ Քազեմ Սաջադին կարևորել է միջազգային հանցավորության դեմ պայքարում Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինների միջև ձևավորված սերտ համագործակցությունը

Аравот 

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Դեսպանը շնորհավորել է ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ բարձր գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր երկու բարեկամ երկրների դատախազությունների միջև  իրավական օգնության,  դատապարտյալների հանձնման կառուցակարգերի կատարելագործման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև միջազգային հանցավորության դեմ պայքարում …

«Սասնա ծռերը» կոչ են անում Քոչարյանի բանտարկած ցմահ ազատազրկվածներին, որոնք 20 տարի բանտում են, ազատ արձակել

Аравот 

Ավետիսյանը հիշեցրեց, որ 2003-ի օգոստոսի 1-ին Քրեական օրենսգիրքը փոխվեց, նորն ընդունվեց ու այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ. «Մահապատժի դատապարտված անձինք՝ 42 հոգի, գրչի մեկ հարվածով դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Բոլորը գիտեն, որ մարդու իրավական կարգավիճակը ծանրացնող ակտերը հետադարձ ուժ ունենալ չեն կարող:

Կգործարկվեն ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան հետիոտնային լուսացույցների ազդանշանների հետ միաժամանակ

Аравот 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ անբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով  Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկում առկա հետիոտնային լուսացույցների հետ միասին 2018թ. օգոստոսի 24-ից կգործարկվեն նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնց ձայնային ազդանշանները կմիանան և կանջատվեն հետիոտնային լուսացույցների կանաչ ազդանշանների հետ միաժամանակ: ՀՀ ոստիկանություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կհամագործակցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ

Аравот 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը Պաշտպանին ներկայացրել են կենտրոնի ընթացիկ աշխատանքներն ու զարգացման հետագա ծրագրերը։ Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ առողջական խնդիրներից բացի լուծվում են նաև …

Փորձել են խաթարել հնագետների աշխատանքը

Аравот 

Օգոստոսի 22-ին  մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել  «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում: Նրանք վիրավորանքներ են հասցեագրել արշավախմբի անդամների, մասնավորապես` արշավախմբի ղեկավար Ա. Փիլիպոսյանի հասցեին: Պատճառը` հուշարձանի անվանման  վերաբերյալ  ունեցած  տարակարծությունն է: Ակտիվիստների  խոսքով  «Զորաց քարեր»  հուշարձանը պետք  է  կոչել   Քարահունջի աստղադիտարան: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ... Читать дальше...

Նաիրա Զոհրաբյանը իջել է վերելակի «շախտաները», իր ձեռքով ստուգել «տռոսները»

Аравот 

Քաղաքապետի թեկնածուն՝ ԲՀԿ-ի հասցեին քննադատությունների, Երեւանի սգո սրահների, մետրոյի նոր կայարան բացելու եւ այլ անելիքների մասին Երեւանի քաղաքապետի նախկին ընտրություններին՝ 2013-ին, ԲՀԿ-ին քննադատում էին նրա համար, որ իրենց նախընտրական քարոզարշավը հիշեցնում էր Կռիլովի «Կարապը, խեցգետինը եւ գայլաձուկը» հայտնի առակը, անհասկանալի էր, թե ով է իրենց քաղաքապետի թեկնածուն, որովհետեւ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, ամեն …

Ղարաբաղ, պատերազմ, գազ. ինչու՞ է Մերկելն այցելում տարածաշրջան. gazeta.ru

Аравот 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սկսում է իր այցը Հարավային Կովկաս: Օգոստոսի 23-25-ը նա կլինի Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Gazeta.ru-ն փորձել է պարզել՝ ինչ նպատակ է հետապնդում Մերկելի այս այցը երկրներից յուրաքանչյուրում:

Ոստիկանապետ. «Իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կոռուպցիան բացակայում է իմ ղեկավարած կառույցից»

Аравот 

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես վստահեցնում եմ, ոստիկանությունում կոռուպցիա չկա, պաշտոնապես եմ հայտարարում, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսեւորումներ, չնայած չեմ բացառում, որ իմ այստեղ գտնվելու պահին, ինձ անհասկանալի պայմաններում, որեւէ մեկը նման փորձ անի, եւ վստահեցնում եմ, որ կդատապարտվի»: Հարցին, թե սպասվո՞ւմ է ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացում, ոստիկանապետ Վալերի Օսիպյանն …

«Ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Аравот 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունն արդեն 1.5 …

Վարուժան Ավետիսյանի ասելիքը՝ ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների որբացած երեխաներին

Аравот 

Մեր հարցին՝ դա սպանված ոստիկանների որբացած երեխաներին ինչպե՞ս կարող եք բացատրել՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Դուք բարոյական հարթության մեջ եք մտնում, ես՝ իրավական: Մարտի 1-ին  հարյուր հազարավոր մարդիկ էլ են որբ մնացել, հարյուր հազարավոր մարդիկ բռնագաղթվել են երկրից, քառօրյա պատերազմի ժամանակ հարյուրից ավելի երիտասարդներ, որոնց մի մասը տանջամահ են արվել հակառակորդի ձեռքով»:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *