Добавить новость
smi24.net
Аравот
Февраль
2020

Новости за 02.02.2020

ՄՕԿ-ն ամեն բան կանի օլիմպիական խաղերում վարակիչ հիվանդությունները կանխարգելելու համար

Аравот 

Միջազգային օլիմպիական կոմիտեն  եւ 32-րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մինչև Տոկիոյում Խաղերի մեկնարկը (այս տարվա հուլիսի 24-ից օգոստոսի 7-ը) հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկեն կորոնավիրուսը և մյուս վարակիչ հիվանդությունները կանխելու համար։ Այս մասին ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, որում, մասնավորապես, ասվում է. «Կազմկոմիտեի համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը անվտանգ և հուսալի խաղեր անցկացնելու կարևոր ծրագրերից …

Մանուել Պետրոսյանի համար վճռական տուրը չստացվեց

Аравот 

Հայաստանը ներկայացնող արցախցի գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, որը շախմատի Moscow Open մրցաշարում առնվազն հավակնում էր մրցանակային տեղի, եզրափակիչ տուրում ցավալի պարտություն կրեց ռուսաստանցի միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովից ու 6,5 միավորով նահանջեց 12-րդ հորիզոնական: Մեր մյուս գրոսմայստերը՝ Հովիկ Հայրապետյանը, ոչ-ոքի արեց եւ պայքարն ավարտեց 33-րդ տեղում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ստացել ենք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը․ Արսեն Թորոսյան

Аравот 

Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը։ Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։ Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։ Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են։ Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ‼️Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Դրանք շատ կարևոր …

Կա խնդիր՝ կա խստոր․ կամ թե ինչու արժե ամեն օր սխտոր ուտել

Аравот 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր օրերում ավելի ու ավելի արդիական է դառնում իմունիտետի ամրապնդման խնդիրը, այսօր Aravot.am-ի «Առողջ առավոտ» նախագծի շրջանակներում կանդրադառնանք առողջության պահպանման գործում շատ կարևոր դերակատարություն ունեցող մշակաբույսերից մեկին՝ սխտորին։ Սխտորը (հնում՝ խստոր) խոհարարության մեջ լայնորեն օգտագործվող կարևորագույն համեմունքներից մեկն է, բայց և առողջությունն ամրապնդող ապացուցված միջոց է։ Ընդ որում այդ մասին …

Սևակի և Դրոյի փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-21014»-ը բախվել է կրպակին. վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից

Аравот 

Փետրվարի 2-ին, ժամը 19:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պ. Սևակի փողոցում՝ «Կանխարգելիչ սրտաբանական կենտրոնի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է մոտակայքում գտնվող կրպակին, նկատվում է ծուխ. կա զոհ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պ. Սևակի և …

Չկա պետության ողնաշարը կոտրելու ավելի կարճ ճանապարհ, քան Սահմանադրությունը փոխելը առանց այդ փոփոխությունների սահմանադրականությունը նախապես ստուգելու. Գոռ Հովհաննիսյան

Аравот 

Ինչո՞ւ է պարտադիր միջազգային պայմանագրերի և Սահմանադրության փոփոխությունների ՆԱԽՆԱԿԱՆ սահմանադրական վերահսկողությունը (անգամ եթե դա Սահմանադրության մեջ բառացիորեն նշված չլիներ) Միջազգային պայմանագրերի մասով Եթե պետությունը վավերացնի միջազգային պայմանագիրը՝ առանց ՆԱԽԱՊԵՍ դրանով ստանձնած պարտավորությունների սահմանադրականությունը ՍԴ-ի կողմից ստուգվելու, ապա դրանց հակասահմանադրականության դեպքում կկանգնի հետևյալ լուրջ պրոբլեմի առաջ։ Միջազգային իրավունքում պետությունն իրավունք չունի հրաժարվելու իր միջազգային... Читать дальше...

Փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը

Аравот 

Փետրվարի 2-ին, ժամը 16:18-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուսթավելու փողոցում գտնվող Կապույտ մզկիթի արտաքին պատերի քարերը թուլացել և թափվում են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզվել է Կոնդի մզկիթի մի հատվածը: Փրկարարները սահմանազատել են տարածքը: ԱԻՆ

«Volkswagen Vento»-ն բախվել է գնացքին

Аравот 

Փետրվարի 2-ին, ժամը 17:38-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հայկ Գ., ծնված 1990 թ.) բախվել է գնացքին: …



Սերգեյ Շաքարյանցը կաթեցրեց իր բաժին թույնը. Վահրամ Աթանեսյան

Аравот 

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, հայտարարելով, որ Շուշիում հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակության գոտի ստեղծելու հարցը Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը  քննարկված լինելու  մասին Դավիթ Շահնազարյանի ասածին ամեն ոք ազատ է հավատալ կամ ոչ, այնուամենայնիվ հարկ է համարել կաթեցնել իր բաժին թույնը. «Ուղղակի հայ հասարակությունը շատ լավ գիտի. ավելի լավ, քան Դավիթ Շահնազարյանը, հազիվ թե որևէ մեկը գիտի վարչապետ Փաշինյանի …

ՃՈ հրամանատարը ներողություն է խնդրել․ գյումրեցի փաստաբանի հետ միջադեպը հարթվել է

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ միջադեպ էր տեղի ունեցել իր վստահորդի հետ տուգանային հրապարակ մեկնած գյումրեցի փաստաբան Հայկ Հարությունյանի և ճանապարհային ոստիկանության Գյումրու ստորաբաժանման երկրորդ դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի միջև։ Ըստ փաստաբանի, Ղանդիլյանը 10 ոստիկանների ներկայությամբ քաշքշել, վիրավորել էր իրեն, դիմել «այ տղայով», այնուհետ նախազգուշացրել՝ «ոտքդ էլ ստեղ չտեսնեմ»։ Փաստաբանը փորձել էր հարթել միջադեպը, նորից գնացել …

«Ուզում են իմ անվան հետ կապել, կգա ժամանակը բոլորը կխաբնվեն». Առաքել Մովսիսյանը՝ մահացած զինվորի գործով որդու ձերբակալության մասին. lurer.com

Аравот 

Քիչ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Առաքել Մովսիսյանն ասաց, որ ամեն բան անելու է իրականությունը բացահայտելու համար. «Առաջին հերթին ցավակցում եմ մահացած զինվորի ընտանիքին: Երկրորդը՝ նախաքննությունը պետք է պարզի նոր …

Տավարի տապակած լյարդ

Аравот 

Տավարի լյարդը կարող է լինել ոչ միայն օգտակար, այլեւ՝ համեղ: Նույնիսկ նրանք, ովքեր չեն սիրում այս մթերքը, մեծ է հավանականությունը, որ այս տարբերակով պատրաստված ուտեստը կհավանի: Կարեւոր պայման է, որ լյարդը լինի շատ թարմ: Անհրաժեշտ մթերքները Տավարի լյարդ («սեւ թոք»)- 500 գրամ Աղ, սեւ պղպեղ, չորացրած ծիթրոն- ըստ ճաշակի Ձիթապտղի յուղ- 4-5 ճաշի գդալ Խնձոր-2 …

Զոհված զինծառայողի հարազատները բերման չեն ենթարկվել

Аравот 

Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկատվություն էին տարածել, թե իբր զոհված զինծառայողի հարազատներին ոստիկանները բերման են ենթարկել՝ նրանց «զսպելու» համար: Պարզաբանում ենք, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է և որևէ աղերս չունի իրականության հետ: Օգտատերերին կրկին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Ցավակցում ենք զոհված զինվորի հարազատներին: ՀՀ ոստիկանություն

Մեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել իրեն օգնել փորձող երիտասարդին․ Shamshyan.com

Аравот 

Այսօր՝ փետրվարի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Լևոն Մաչկալյանը իր վարած Ford Transit մակնիշի 35 QA 802 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 155-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Մուրադ Սիմոնյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի …

Մարդկանց մեջ սերմանվել է այն գաղափարը, որ լավ տղեն ոչ թե աշխատող տղեն է, այլ ուժի և վախի հաշվին հարց լուծողը․ Ալեն Սիմոնյան

Аравот 

Տասնամյակներ շարունակ մարդկանց մեջ դրել և զարգացրել են քրեական ենթամշակույթը: Տարիներ շարունակ այդ ենթամշակույթը զարգացրել են, որպեսզի ծառայեցնեն իրենց, որպեսզի այդ ենթամշակույթը ծնի հարյուրապետ բորենիներին, որոնք ընտրություններ կկեղծեն, հարցեր կլուծեն, պետք եկած ժամանակ կփոխարինեն պետությանը և օրենքը ՀՀ-ում: Մարդկանց մեջ սերմանվել է այն գաղափարը, որ լավ տղեն ոչ թե աշխատող տղեն է, այլ փողի ճար …

Այրվել է չշահագործվող փայտե տնակ

Аравот 

Փետրվարի 2-ին, ժամը 13:15-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղ կոչվող փողոցի սկզբնամասում այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեժլումյան փողոցի տնակներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:28-ին, մարվել 13:38-ին: Այրվել է …

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը խորհուրդ է տվել ՀՀ քաղաքացիներին տեղափոխվել մոտակա քաղաք՝ որտեղից հնարավոր կլինի այլ ավիաուղիներով թռիչք կատարել Հայաստան․ ՀՀ ԱԳՆ

Аравот 

Ինչպես հայտնում են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունից, հաշվի առնելով Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը, մի շարք միջազգային ավիաընկերություններ աստիճանաբար սահմանափակում են չվերթները Պեկինից և Չինաստանի այլ քաղաքներից։ Չինաստանի տարածքում գտնվող քաղաքացիներին օդակայան մեկնելուց առաջ անհրաժեշտ է նախօրոք կապվել տվյալ ավիաընկերության հետ՝ ճշտելու թռիչքի իրականացման մասին տեղեկությունները։ ​ Փետրվարի 1-ին մի խումբ ՀՀ քաղաքացիների գրանցումը Ural …

Ինչու է հացադուլավոր Քանանյանը մերժել Բակո Սահակյանին

Аравот 

Ալեքսանդր Քանանյան արդեն 13-րդ օրն է, ինչ  հացադուլի մեջ է Քարվաճառում։ Նա եւ նրան Ստեփանակերտից  միացած Մհեր Պողոսյանի պահանջներն են՝ դադարեցնել փոքր ՀԷԿ-երի շինարարությունները Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններում, շինարարական տեխնիկան անհապաղ հեռացնել շինհրապարակներից, հրապարակայնացնել դրանց արտոնագրման և ֆինանսավորման հետ կապված ողջ տեղեկատվությունը, ստեղծել հատուկ քննող հանձնաժողով՝ Հայաստանի պաշտոնյաների, քաղհասարակության և անկախ փորձագետների մասնակցությամբ՝ ստուգելու համար …

Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գնի ընդհանուր թանկացումը Հայաստանին չի վերաբերում․ Արման Եղոյան

Аравот 

Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գնի ընդհանուր թանկացումը Հայաստանին չի վերաբերում. մեր քաղաքացիների համար այն շարունակելու է մնալ 35 եվրո։ Արման ԵՂՈՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ մուտքի վիզայի գնի ընդհանուր թանկացումը Հայաստանին չի վերաբերում. մեր քաղաքացիների համար այն շարունակելու է մնալ 35 եվրո։ Gepostet von Arman Yeghoyan am Samstag, …

Պարոն Բագրատյանը սխալվում է․ Սու-30ՍՄ-երն ամենաժամանակակից ու ամենալավ կործանիչներից են. «Ռազմինֆո»

Аравот 

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչների գնման գործարքը։ Razm.info-ն անդրադառնում է պարոն Բագրատյանի հնչեցրած փաստարկներին։ Գրառման բովանդակությունից ակնհայտ է, որ պարոն Բագրատյանը բավականին մակերեսային է պատկերացնում ժամանակակից կործանիչ ավիացիայի հնարավորությունները, խնդիրները։ Այսպես, օրինակ՝ նա և գրառման մեջ, և գրառման մեկնաբանություններում ծավալված բանավեճում մի քանի անգամ ընդգծում է …

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Аравот 

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (առկա է բուք, մառախուղ և ձյուն) բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար փակ է: Շիրակի մարզի (առկա է մերկասառույց) ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի …

Մահացած զինծառայողի հարազատները դուրս են եկել բողոքի ակցիայի` հետաձգելով նրա հուղարկավորությունը․ News.am

Аравот 

Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին: Հայթաղ գյուղում բնակվող` զինծառայողի հարազատները այսօր` փետրվարի 2-ին դուրս են եկել բողոքի ակցիայի` հետաձգելով նրա հուղարկավորությունը: News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները փակել են Արմավիր- Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավելի քան 100 ավտոմեքենա

Аравот 

Փետրվարի 2-ին, ժամը 01:20-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները տաքացվող վրանային ժամանակավոր հենակետեր են տեղափոխել «ԳԱԶել» (վարորդ՝ Արթուր Գ.), «Mercedes», «Opel» (վարորդ՝ Հովո Ի.), «Mercedes» (վարորդ՝ Արմեն Ղ.), «Opel» (վարորդ՝ Արտյոմ …

«Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել

Аравот 

Փետրվարի 1-ին, ժամը 21:36-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին: Մասամբ այրվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Օլեգ Ռ.) ցուցիչների վահանակը: …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *