smi24.net
Аравот
Февраль
2020

Новости за 15.02.2020

«Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատևելի խաղաղություն ստեղծելու համար»․ Նիկոլ Փաշինյան

Аравот 

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ տեղի է ունեցել պանելային քննարկում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Քննարկման ընթացքում բանախոսները պատասխանել են նաև ներկաների հարցերին: Բանախոսը խոսքը նախ տրամադրել է Ադրբեջանի նախագահին, այնուհետև ՀՀ վարչապետին, որում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար …

Պետք է պարզել, թե որտեղից են գալիս այս երևույթի հիմքերը. Դավիթ Բաբայանը` բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի մասին

Аравот 

ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Վերջին օրերին բանակում ողբերգական դեպքերն իմ խորին համոզմամբ շատ լուրջ ահազանգ են, այսպիսի բան բանակում չի եղել։ Մենք պետք է շատ կտրուկ և համարձակ քայլեր ձեռնարկենք, բայց նախ պետք է համապարփակ ուսումնասիրել իրավիճակը, թե ի՛նչն է պատճառը, ո՛վ է մեղավոր, կա՞ն թերություններ բանակում՝ սկսած …

Սեյրան Օհանյան․ «Բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, բայց այս պահին այդ սև գոտին, որը ցավ է պատճառում բոլորիս, պետք է կանգնեցնել և բանակի հրամանատարությանն աջակցել»․ Tert.am

Аравот 

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կարծում է, որ Զինված ուժերը մի պահ պետք է կանգ առնեն, եղած ծրագրերին զրոյից ընթացք տան բանակում մահվան դեպքերի կանխարգելման համար: Նրա խոսքով՝ իր ղեկավարման ժամանակ երկու կաղապարված արտահայտություն արգելել է՝ առաջինը՝ «բանակը հասարակության հայելին է» և երկրորդը՝ «բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են»: Ըստ նրա՝ արգելել է, …

«Ի՞նչ անենք, շարենք պատերի տակ, գնդակահարե՞նք»․ Շիրակի մայր բուհի ցածր աշխատավարձերի ու անվանարկողներին պատժելու մասին

Аравот 

Այսօր տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի հերթական  նիստը, որը, ինչպես միշտ, տևեց մի քանի ժամ։ Օրակարգի հարցերից մեկը ՇՊՀ տարեկան բյուջեի քննարկումն ու հաստատումն էր։ Երբ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը ներկայացրեց բյուջեն՝  նախատեսված եկամուտներն ու ծախսերը, հոգաբարձուների խորհրդի անդամներից մեկը՝ Աիդա Գարեգինյանը, որը բուհի աշխատակից է, հետաքրքրվեց՝ դրամաշնորհային ծրագրերը, որոնք իրագործվում …

Քաղաքական գործիչների արձագանքը Մյունխենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած պանելային քննարկման վերաբերյալ

Аравот 

Մյունխենի անվտանգության համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած՝ Արցախի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանն արձագանքել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ներկա եւ նախկին նախագահները, ՀՀ նախագահի խորհրդականը։ Փաշինյանը խոսում էր ներկայի ու ապագայի մասին, Ալիևը՝ անցյալի, ընդ որում՝ կեղծված և խեղաթյուրված անցյալի։ Փաշինյանը խոսում էր մարդկանց ու …

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այսօր անմասն մնաց մեդալներից

Аравот 

Մեր տղաներից երկուսը՝ 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը եւ 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը երեկոյան մրցահերթում գոտեմարտեցին բրոնզի համար, սակայն երկուսն էլ պարտվեցին: Այդուհանդերձ, մեր ընտրանին եւս երեք մեդալի հույս ունի: Վաղը մեր մարզիկներից Արսեն Հարությունյանը (61 կգ), Մարզպետ Գալստյանը (92 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) կարող են բարձրանալ պատվո պատվանդանի երրորդ աստիճան: Աշոտ …

ԱՀ ԿԸՀ-ն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի 14 թեկնածուների գրանցման փաստաթղթեր

Аравот 

2020թ. փետրվարի 15-ի ժամը 18.00-ի դրությամբ (գրանցման փաստաթղթերի վերջնաժամկետի ավարտին) ս.թ. մարտի 31-ին անցկացվելիք  համապետական ընտրություններին մասնակցելու համար ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ստացել է Արցախի Հանրապետության նախագահի  14  թեկնածուների գրանցման փաստաթղթեր: Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ: Ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են... Читать дальше...



Հանրաքվեի օրակարգն իր մեջ պարունակում է այնպիսի տարրեր, որոնք կործանարար են մեր հայրենիքի համար. Ռեֆորմիստների կուսակցություն

Аравот 

Ռեֆորմիստների կուսակցությունը ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն համարում է հակասահմանադրական ավանտյուրա: Այն քաղաքական համատեքստը, որի շրջանակներում որոշվել է անցկացնել այս հանրաքվեն, ոչ մի առնչություն չունի Հայաստանում իրավական պետություն կառուցելու հիմնարար սկզբունքների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունը, այս հանրաքվեն  իրավական հարթությունից տեղափոխելով քաղաքական հարթություն, շրջանցել է Սահմանադրությունը և ցանկանում է ժողովրդին դարձնել իր հակասահմանադրական քայլերի մասնակիցը ապագա …

Որոշել եմ առաջիկա նախագահական ընտրություններում սատարել Մասիս Մայիլյանին․ Գրիգորի Սահակյան

Аравот 

Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ որոշում եմ կայացրել՝ առաջիկա նախագահական ընտրություններում սատարել նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին՝ ում գաղափարներն ու սկզբունքները կիսում եմ, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններում աջակցելու եմ «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքին: Մեզ բոլորիս մաղթում եմ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ՝ ի բարօրություն մեր երկրի ու ժողովրդի։ Գրիգորի ՍԱՀԱԿՅԱՆ «ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ  ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԳՆԴԱՊԵՏ, ՄԱՐՏԱԿԱՆ …

Եվ երդվեց՝ իր տղան երբեք այդ դառնությունը չի զգա․․․ ու հանուն իր առաջնեկի՝ ամեն ինչ կանի, որ էլ բանտ չվերադառնա…

Аравот 

Սերը Աստծո տված պարգեւ է։ Սիրո կարիք ունեն հատկապես նեղյալները, մանավանդ երբ անազատության մեջ են։ Բոլորի թիրախում ու օրակարգում դու ես՝ քո կատարած հանցանքով, բայց քչերն են ի վիճակի լինում հասկանալու քո հոգեվիճակը, քչերն են, որ կարողանում են իրենց սերն ու գորովանքը փոխանցել քեզ։ Ի սեր Աստծո, բանտում գտնվողներս էլ զգացմունք ունեք, իրավունք ունենք սիրելու …

Շահումյան 6-րդ փողոցում այրվում է կահույքի արտադրամաս

Аравот 

Փետրվարի 15-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 6-րդ փողոցում այրվում է կահույքի արտադրամաս: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ ու հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Հայաստանի երեք ըմբիշ հասել է ԵԱ կիսաեզրափակիչ

Аравот 

Իտալիայի մայրաքաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ ներգրավված Հայաստանի հինգ ըմբիշներից երեքը հասել են կիսաեզրափակիչ փուլ: 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը նախավերջին մրցափուլում ուժերը չափելու է ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոեւի, 92 կգ քաշային Մարզպետ Գալստյանը՝ շվեյցարացի Սամուել Շերրերի, 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն՝  լեհ Ռոբերտ Բարանի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետի, այնուհետև Լիբանանի փոխվարչապետի հետ

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգի հետ: Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է և հույս հայտնել, որ երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, ինչը կնպաստի Հայաստանի ու Նորվեգիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի …

Պետական պատվերի շրջանակներում սկսում ենք մատուցել ծառայություններ, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով․ Արսեն Թորոսյան

Аравот 

Անհետաձգելի բուժօգնության սենյակներ (Emergency Rooms) ունեցող 40 բժշկական հաստատություններում պետական պատվերի շրջանակներում սկսում ենք մատուցել ոչ հիվանդանոցային անհետաձգելի դեպքերի վարման բուժօգնության ծառայություններ, որոնք մինչև այժմ իրականացվել են վճարովի հիմունքներով: Այս պետական ծրագրի մեջ ընդգրկված բուժհաստատություններից 11-ը տեղակայված են Երևանում, իսկ 29-ը` մարզերում: Անհետաձգելի վիճակների ցանկը հետևյալն է` ծակած, կտրած, կծած վերքեր, հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք …

Թուրքիայի ութ խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում

Аравот 

Այս օրերին Թուրքիան տառապում է տարածաշրջանային և արտատարածաշրջանային մի շարք հիմնախնդիրներով և չնայած Անկարան դիմակայում է ներքին քաղաքական  լուրջ խնդիրներ, այնուամենայնիվ արտաքին քաղաքականության ոլորտում իր միջամտողական գործողություններով քայքայման և անորոշ քաղաքականության ուղղությամբ է քայլում: Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության միջազգային բաժնի հաղորդման համաձայն, «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության ժամանակ Թուրքիան մտավ տարածաշրջանային քաղաքականության նոր փուլ: Մինչ …

Հայաստանի և Քուվեյթի վարչապետերն անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խթանմանը

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Քուվեյթի վարչապետ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Սանահը կարևորել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում hամագործակցության զարգացումը: Հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու տեսանկյունից կողմերն անհրաժեշտ են …

Գեւորգ Մխեյանը նույնպես կգոտեմարտի ԵԱ բրոնզի համար

Аравот 

Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականից 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանն այսօր սփոփիչ երկու գոտեմարտ անցկացրեց եւ հաջորդաբար պարտության մատնեց բելառուս ու ուկրաինացի մրցակիցներին: Այսօր երեկոյան Մխեյանը բրոնզե մեդալի համար կհանդիպի մոլդովացի Միխաիլ Սավայի հետ: Դեռ երեկ 3-րդ տեղի համար գոտեմարտելու իրավունք նվաճել էր 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որի մրցակիցն այսօր …

Հայաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ

Аравот 

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ իր իրաքցի գործընկերոջ՝ Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Մուհամմադ Ալի Ալ-Հաքիմը գոհունակությամբ ընդգծեցին, որ պատմական բարեկամության ամուր կապերի վրա հիմնված հայ-իրաքյան հարաբերություններն աչքի են ընկնում ծավալվող դինամիկայով: Այդ համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը նշեց, որ աշխատանքներ են տարվում Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության …

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Аравот 

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ: Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ ավանդաբար բարիդրացիական և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-հնդկական հարաբերությունները նոր որակ են ստացել։ Երկկողմ քաղաքական երկխոսության դինամիկայի պահպանման առումով առանձնահատուկ կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կանոնավոր խորհրդակցությունների անցկացումը, բարձրաստիճան փոխայցելությունների ու շփումների... Читать дальше...

«Նստած սպասելով ոչինչ չի լինի, քայլ անելու դեպքում  անսպասելի հնարավորություններ են  բացվում»

Аравот 

Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի տնօրեն Հայկ Վարդանյանի հետ – Պարոն Վարդանյան, «Առավոտի» 05.11.2019թ. համարի «Շուտով կազդարարվի Երեւանում օպերային երկրորդ թատրոնի գործունեության սկիզբը» հոդվածում հայտնել էիք, որ 40-ամյա օպերային ստուդիան 2020-21թթ. կազդարարի թատերաշրջանի մեկնարկը, իսկ մինչ այդ 2020-ի գարնանը, շուրջ 8 տարիների լռությունից հետո, հանդիսատեսը ներկա կլինի կոնսերվատորիայի վոկալիստ …

Հայկ Ասրյանը հրազենային վնասվածք է ստացել ճակատի շրջանում․ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Аравот 

14.02.2020թ.` ժամը 19:30-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է մարտական հերթապահության ընդգրկված զինծառայող, լեյտենանտ Հայկ Ներսեսի Ասրյանը՝ ճակատի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի …

Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է քաղցկեղ

Аравот 

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: Ամեն տարի մեր երկրում 80-100 երեխաների և դեռահասների մոտ առաջին անգամ ախտորոշվում է …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *