Добавить новость
smi24.net
Аравот
Февраль
2020

Новости за 22.02.2020

Ունենք մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար․ Արսեն Թորոսյան

Аравот 

Նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը աշխատանքային մշտական քննարկումների արդյունքնում կայացնում է իրավիճակին համահունչ որոշումներ։ Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան։ Առողջապահության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների …

«Զվարթնոց» օդանավակայանում իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել․ Shamshyan.com

Аравот 

Քիչ առաջ անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ, ով հայտնել է, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված և պայթելու է: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացված տեղազննման արդյունքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել, որից հետո ԱԻՆ-ը և ոստիկանությունը դադարեցրել են որոնողական աշխատանքները: …

Հրաչյա Հարությունյան. «Ի՞նչ անեմ, կախվե՞մ». Նոր դատական գործ. Sputnik

Аравот 

Ռուսաստանում աղմկահարույց վթարի պատճառով ազատազրկման դատապարտված վարորդ Հրաչյա Հարությունյանին դարձյալ դատում են, այս անգամ` Հայաստանում։ Քրեական նոր գործի մասին տեղեկությունը հրապարակվել է դատական տեղեկատվական համակարգի datalex.am կայքում։ 2013թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր մահացել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: Նա Ռուսաստանում …

«Տվյալ տարածքից բերված ոչ մի կենդանի էֆթանազիայի չի ենթարկվել». «Թափառող կենդանիների վնասազերծման» կենտրոն

Аравот 

Հարգելի Երևանցիներ, հաշվի առնելով վերջերս որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված անհիմն լուրերը, ցանկանում ենք լուսաբանել իրականությունը։ Վերջին օրերին Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն ՀՈԱԿ-ը աշխատել է արտակարգ ռեժիմով, ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից: Համաձայն ստացվող տեղեկատվության վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես …

ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելելուց

Аравот 

Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում: Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ: Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, …

Արման Թաթոյանը և Արցախի իր գործընկերը առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների և սպայական կազմերի հետ

Аравот 

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախի գործընկերոջ հետ այսօր այցելել են՝ – Ռազմական ոստիկանություն՝ ընդունիչ-բաշխիչ բաժին և կարգապահական մեկուսարան, ձերբակալվածների պահման վայր. – Շուշիի քրեակատարողական հիմնարկ – Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ: Այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, մանրամասն ուսումնասիրվել են նրանց իրավունքների հարցերը, բուժծառայությունների վիճակը, …

Մութալիբովը ՀՀ իշխանություններին ասել էր. «Օգնեք ինձ վերադառնամ իշխանության, եւ ես պատրաստ եմ Ղարաբաղի հարցում անել այն, ինչ ուզում եք». Դավիթ Շահնազարյան. 5tv.am

Аравот 

«Ինչ-որ հիմա կասեմ շատ քիչ մարդ գիտի Հայաստանում, ընդամենը մի քանի հոգի: Երբ Մութալիբովին, այսպես ասած, հեռացրին իշխանությունից, (1992 թվականի դեպքերից հետո նա տեղափոխվեց Մոսկվա), Մոսկվայում Մութալիբովը (մենք, երբ որ ինֆորմացիա ստացանք, այն ժամանակ ես նախագահականում էի աշխատում, զբաղվում էի բանակցային գործընթացով եւ ոչ միայն) բանակցային կոնտակտներ էր փնտրում Հայաստանի իշխանությունների հետ», 5tv.am-ի եթերում պատմել …

Մեկնարկեց «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» ամենամյա համաժողովը

Аравот 

Փետրվարի 22-ին մեկնարկեց «Քայլ առ քայլ հաջողակ մարդկանց հետ» ամենամյա համաժողովը։ Առաջին անգամ այս ձևաչափով համաժողովը կազմակերպվել է 2016 թվականին։ Համաժողովի ընթացքում խոսնակները պատմում են իրենց փորձերի և հաջողության հասնելու ճանապարհի մասին։ Այսօրվա միջոցառման խոսնակներն էին «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր ՝ Սոնա Ղազարյանը, «Լոֆթ» ցանցի գլխավոր տնօրեն՝ Արևիկ Համբարձումյանը և «Շանթ» ՀԸ-ի սցենարիստ, լրագրող, գրող՝ …



Չինաստանում դիտվում է նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի կայունացում

Аравот 

Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11477 պացիենտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի …

Տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ԱԻՆ

Аравот 

Փետրվարի 22-ին, ժամը 19:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական …

Խորհրդակցություն՝ նվիրված բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ ՀՀ-ի ռազմական փոխգործակցության հարցերին եւ սահմաններում տիրող իրավիճակին

Аравот 

Երկուստեք կարեւորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:

Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն եւ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել

Аравот 

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետեւելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։ Այս ընթացքում Մեղրիի հսկիչ կետում որեւէ մեկի մոտ բարձր ջերմություն եւ վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հաղորդագրություն

Անդրադարձել են Արցախում առաջիկա ընտրություններին ՀՀ խորհրդարանական պատվիրակության դիտորդական առաքելության կազմակերպման գործընթացին

Аравот 

Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միջև համագործակցության շարունակականության պահպանմանը վերաբերող հարցեր:

Փոխոստիկանապետ. «Դետեկտիվի ինստիտուտ է ներդրվելու»

Аравот 

Ոստիկանության բարեփոխումների արդյունքում նոր պարեկային ծառայություն ստեղծելուց հետո կադրային ջարդ չի լինելու: Այսօր այս մասին ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության հանրային   քննարկման ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը: Նա ասաց. «Արվելու է առավելագույնը, որպեսզի այն կադրերը, որոնք այսօր  աշխատում են՝ մնան ծառայությունում: Բոլոր նրանք, ովքեր մասնագիտական հմտություններով կհամապատասխանեն նոր ներկայացվող …

Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել

Аравот 

Երկու երիտասարդ հայ թավջութակահարներ՝ Արտյոմ Իոանիսյանը և Միքայել Ոսկանյանն Ավստրիայում մասնակցել են Աննա Կուլի անվան միջազգային մրցույթին: Հեղինակավոր ստուգատեսին մասնակցել են ավելի քան 300 երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Փայլուն կերպով հաղթահարելով մրցութային երկու փուլերը՝ երկուսն էլ հայտնվել են եզրափակչում Իտալիայից, Գերմանիայից և Հարավային Կորեայից Ավստրիա ժամանած ևս երեք թավջութակահարների հետ: Հայ թավջութակահարներն ըստ արժանվույն են …

Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակում այցելել է զորամասեր, զրուցել զինվորների հետ

Аравот 

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակում Արցախի իր գործընկերոջ հետ այցելել է զորամասեր։ Առանձնազրույցներ են տեղի ունեցել զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ։ Ուսումնասիրվել են բուժծառայություններն ու կարգապահական վարույթները, բարոյահոգեբանական հարցերը։   ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«Ալեքսանդր Հարությունյանի Ջութակի կոնցերտն իրապես շատ խորն է, զգացմունքային և գեղեցիկ»․ Ռոման Սիմովիչ

Аравот 

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում ունկնդրին ներկայացվեցին Ալեքսանդր Հարությունյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ Սիմֆոնիետը լարային նվագախմբի համար, Ջութակի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտը՝ «Հայաստան» (մենակատար՝ Ռոման Սիմովիչ), Շեփորի կոնցերտը (մենակատար՝ Հայկ Գուրգենյան) և Տոնական նախերգանքը։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակը Հայաստանում և աշխարհում հայ հեղինակների արվեստը տարածելն է։ Այդ իսկ նպատակով երաժշտական այս տոնի շրջանակում …

Հասարակությո՞ւն, թե՞ օխլոս

Аравот 

Սկիզբը՝ այստեղ Մանիպուլյացիա 4. ճանաչողության շրիշակացում Մանիպուլյացիաների թիրախը գիտակցությունն ու ենթագիտակցությունն են: Ուղղորդելով դրանք՝ մանիպուլացնողն ապահովում է իր համար ցանկալի արձագանք-գործողություններ կամ անգործություն մանիպուլացվողի կողմից: Միայն տեղեկացված եւ տեղեկույթի հետ վարվելու հմտություն ունեցող առողջ օրգանիզմներն են հնարավորինս պաշտպանված իրենք իրենց շահերի դեմ գործելուց: Ժամանակին մի այսպիսի զվարճալի անեկդոտ կար. հեռուստացույցի առջեւ նստած կիսաքաղց որդին ասում …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի …

Ձեռնասուն ՍԴ ստեղծելու միջոցով ուզում են դակել քաղաքական, տնտեսական բնույթի վիճահարույց որոշումները․ «Վերնատուն»

Аравот 

Ապրիլի 5-ին կազմակերպվող հանրաքվեն հակասահմանադրական է, հակաիրավական ու հակաժողովրդավարական։ Հանրաքվեի է դրված Սահմանադրության արդեն իսկ ուժը կորցրած 213–րդ հոդվածում փոփոխություններ անելու հարցը, ինչն իրավական առումով նոնսենս է։ Հանրաքվեի որոշումը խոցելի է և՛ ձևի, և՛ բովանդակության առումով։ Այս հակասահմանադրական գործընթացի մեջ իշխանությունը ներքաշել է խորհրդարանական մեծամասնությանը և ուզում է ներքաշել նաև ՀՀ քաղաքացիներին։ Հարկ է ընդգծել, …

Անդրանիկ Քոչարյան. «Ոստիկանությունն ու անվտանգության համակարգն ամենամեծ հարվածը ստացավ 1996-ին»

Аравот 

«Ամենամեծ հարվածը ոստիկանությունն ու մեր անվտանգության համակարգը ստացավ 96 թվականին»,-այսօր այսպիսի տեսակետ  հայտնեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարության շուրջ հանրային քննարկման ժամանակ: Անդրադարձ կատարելով 90-ականների իրավապահ համակարգին, Քոչարյանն ասաց՝ ոստիկանությունն ինչ-որ պահի 90-ականներին եղել է կաշկանդված. «Հետո իրեն շտկել է, եղել է շատ ուժեղ, այդ …

Ավտոմեքենան բեռնված է եղել բոխի տեսակի ծառի՝ ապօրինի հատված փայտանյութով

Аравот 

Փետրվարի 21-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները շրջագայություն կատարելիս, Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել են «ՎԱԶ-2121» ավտոմեքենան, որը բեռնված է եղել բոխի տեսակի ծառի փայտանյութով: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ բենզասղոցով փայտը հատել է Պուշկինո գյուղի մոտակա անտառից, Լոռի Բերդ գյուղ տեղափոխելու նպատակով: …

«Խոսքը մի զույգի մասին է»

Аравот 

«Ֆրանսիայի հայ ընտանիքի երեխա ունենալու երազանքը փշրվեց մայրենիքում» («Առավոտ» օրաթերթ 23.11.2019) հրապարակումից հետո ստացվել է «Մարդու պտղաբերության կենտրոնի» (Fertiliti Center) տնօրեն Էդ. Համբարձումյանի պատասխանը: ՊԱՏԱՍԽԱՆ «Ֆերթլիթի Սենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետեւ նաեւ՝ Կենտրոն) համապատասխան լիցենզիայի հիման վրա իրականացնում է բնակչության բժշկական սպասարկում եւ օգնություն. իրականացնում է արտամարմնային  բեղմնավորում, արհեստական սերմնավորում եւ այլ բժշկական ծառայություններ: Ընկերությունը համացանցում... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *