Добавить новость
smi24.net
Аравот
Февраль
2020

Новости за 27.02.2020

Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի վերլուծաբանի կարծիքով, Հայաստանի ռազմականացման բարձր աստիճանը թեեւ հասկանալի է, այդուհանդերձ դրական գործոն չէ

Аравот 

«Եթե պետության խոշոր միջոցներ ուղղվում են ռազմականացմանը, դրանցից զրկվում են այլ ոլորտներ՝ առողջապահությունը, կրթությունը, սոցիալական ծառայությունները, որոնք հակառակ դեպքում կարող էին ստանալ այդ միջոցները: Ուստի, հնարավոր է, որ չափազանց բարձր ռազմականացումը վնասակար լինի այլ ոլորտների համար»:

Քաղաքական կորոնավիրուս

Аравот 

Խորագիրը չպետք է առաջնորդի եզրակացության կամ ուղղորդի ընթերցողի դատողությունը՝ թե դավադրական տեսության առանցքով  է վերլուծվում հարցականներ ստեղծած համաճարակը: Թեեւ որոշ նախադրյալներ նպաստում են այդ ուղղությամբ մտածողություն զարգացնելուն: Սոցցանցերում շրջանառվող 1981-ի հրատարակությունը խոսում է 2020-ին, Չինաստանի Ուհան քաղաքից ծայր առած եւ շնչառական համակարգը ախտահարող վարակի  մասին, որը ստանալու է համաճարակի բնույթ: Վարակի քաղաքական որակումը այստեղ ոչ, …

Սումգայիթի «պոգրոմների» ու Խոջալուի «ջարդի» մասին Հելսինկյան հանձնաժողովի նախագահի հայտարարությունը. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի կառավարության մաս կազմող Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ալսի Հասթինգսը չորեքշաբթի օրը հանդես է եկել Սումգայիթի ու Խոջալուի հայտնի դեպքերի մասին հայտարարությամբ։ «Սումգայիթի 1988 թվականի պոգրոմները եւ Խոջալուի 1992 թվականի ջարդը ընդգծում են ազգամիջյան ատելության հրեշավոր ներուժը, ինչն ընդունակ է մասնատել մարդկային համայնքները, տրորել մարդկային արժանապատվությունը», այսպես է սկսվում հայտարարությունը։ Շեշտենք, որ Սումգայիթի …

Լրացավ վաղ կենսաթոշակի իրավունքից օգտվելու ժամկետը. ՍԴ որևէ դատավոր դիմում չի գրել. արձագանքներ

Аравот 

Նրանք արդեն հայ իրավունքի պատմության մեջ են որպես Սահմանադրական դատարանի դատավորի կոչումը փողի հետ չփոխած մարդիկ, որպես անկախ դատական համակարգի կերտման ճանապարհին ՔԱՅԼ կատարած մարդիկ։

Տիգրան Հարությունյանը հաղթեց Aeroflot Open-ի «B» մրցաշարում

Аравот 

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ավարտվեց շախմատի Աէրոֆլոտ Օփեն մրցաշարը նաեւ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: «B» խմբում, որտեղ հանդես են գալիս մինչեւ 2549 վարկանիշ ունեցողները, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց մրցաշարի հաղթող: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ալեն Սիմոնյանը՝ Ստանիսլավ Զասին. «Հայաստանը շահագրգռված է այդ կառույցի արդյունավետ աշխատանքում»

Аравот 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը փետրվարի 27-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ու ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Վիկտոր Բիագովը: ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ալեն Սիմոնյանը նշել է, …

Բնակարանի գնման վկայագրեր՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Аравот 

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր մարզի ևս 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել: Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագրում Արագածոտնի մարզից ընդգրկված է 30 ընտանիք, որոնցից 22-ին մարզպետարանը հանձնել է վկայագրերը, 8 ընտանիք նախընտրել է դրամական փոխհատուցում ստանալ՝ կիսակառույց շինություններն ավարտին հասցնելու համար: Շահառու ճանաչված ընտանիքներից 6-ն արդեն իսկ …

Ռոբերտ Խաչատրյան. ՀԱՕԿ-ը և ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին

Аравот 

Հաշվի առնելով հայկական ըմբշամարտում կատարված վերջին օրերի իրադարձությունները ՀԸՖ-ի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ՀԱՕԿ-ի և ՀԸՖ-ի անունից ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: «Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել …



Կորոնավիրուսն Իրանում ավեր է գործում

Аравот 

*** Իրանի Առողջապահության նախարարության խոսնակը հայտնել է, որ այսօր` հինգշաբթի օրվա դրությամբ մոտ մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացել են 26 հոգի, հաստատվել է 245 վիրուսակիրի գոյություն, որոնք բժշկական խնամքի տակ են գտնվում: Վարակը նկատել են Իրանի 31 նահանգներից 23-ում: Վիրուսի տարածման կենտրոն Ղոմ քաղաքում երեկ մահացել են նաև Իրանի կանանց ֆութզալի ազգային հավաքականի անդամ Էլհամ …

ՀՌՀ-ն ամփոփել է մշտադիտարկման միջանկյալ արդյունքները

Аравот 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից փետրվարի 17-ից 24-ն իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը: Մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված եզրակացության համաձայն՝ նշված ժամանակահատվածում... Читать дальше...

Թորոսյանը ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի դեմ պայքար

Аравот 

ԱԳՆ-ում կայացավ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում Փետրվարի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացավ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ (նախարարի պաշտոնակատար) Ավետ Ադոնցը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։ Նախարար Թորոսյանն իր խոսքում ներկայացրեց ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը՝ վիրուսի... Читать дальше...

Հակոբ Սերոբյան. «Մենք չենք մասնակցելու ԵԱ-ին, որն անցկացվելու է Բաքվում»

Аравот 

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց  ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Հայաստանի առաջնության ավարտից հետո այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ սպասված մրցակցություն այս տարի չկար առաջատար մի քանի մարզիկների բացակայության պատճառով, որոնք վնասվածք ունեին: «Սակայն դրան նպաստեց նաեւ, որ այս տարի չենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, քանի այն կայանալու է Բաքվում: Մեր թույլտվությամբ Հայաստանի առաջնությանը մասնակցեցին …

Էդուարդ Մարտիրոսյանը պարգևատրել է սահմանախախտ հայտնաբերող քաղաքացուն

Аравот 

Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողմնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը Հայաստանի Հանրապետության տարածքում: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ սահմանախախտի... Читать дальше...

Սումգայիթյան եղեռնագործության վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների գնահատականը լավագույնս է արտահայտում ԼՂ հակամարտությունը կարգավորելու Ադրբեջանի իշխանությունների պատրաստակամության բացակայությունը. ՀՀ ԱԳՆ

Аравот 

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց հայերի հանդեպ զանգվածային բռնությամբ և ջարդերով։ Այն փաստորեն... Читать дальше...

Սահմանվել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգ

Аравот 

Մաքսային ծառայության աշխատանքների կազմակերպումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցության երկշաբաթյա սահմանափակման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը: ՊԵԿ նախագահի հրամանով`... Читать дальше...

«Պարոն վարչապետ, ի՞նչ է մոր համար, որ իր էրեխու կանչող ձայնը լսում է ու չի կարում օգնի»

Аравот 

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում խաղաղ պայմաններում բանակում մահացած զինվորների ծնողները: Տարիներ շարունակ սեւազգեստ մայրերը բողոքի ցույց են անում, պնդում են՝ իրենց երեխաներին բանակում սպանել են, մինչդեռ իրավապահ մարմինները կեղծում ու կոծկում են գործը, այլ ուղղությամբ են տանում. Ոմանց դեպքում իբրեւ դրդել են ինքնասպանության, ոմանց դեպքում էլ՝ ինքնասպանություն: Տարիներ շարունակ այս ծնողները …

ՄԻՊ-ն ակտիվ մասնակցում է Կառավարության բարեփոխումների գործընթացին

Аравот 

Արման Թաթոյանն ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի բարձրաստիճան պատվիրակությանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում են եղել Լիտվայի, Լեհաստանի և Ռումինիայի հանրապետություններից, ինչպես նաև Նորվեգիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ժողովրդավարությունների համայնքի գլխավոր քարտուղար Թոմաս Գարեթը նշել է, որ այցի... Читать дальше...

Թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգի համար նոր հարթակ է ստեղծվում. Արմեն Գրիգորյանը վարչապետին լրացնում է

Аравот 

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս հարթակը կնպաստի անվտանգության համակարգում բարեվարքության ամրապնդման, թափանցիկ գնումներ եւ հաշվետու ուժային համակարգ ունենալուն:

Գլոբալ ցուցիչների առյուծի բաժնում Հայաստանն առաջընթաց է գրանցել. Վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է գլոբալ ցուցիչներում ՀՀ-ի շարժի վերաբերյալ զեկույցին

Аравот 

«Գործարարություն 2020» վարկանիշային զեկույցում Հայաստանի դիրքի վատթարացման պատճառը Համաշխարհային բանկի գնահատման մեթոդաբանության փոփոխությունն է, որի արդյունքում «Փոքր բաժնետերերի պաշտպանության» ցուցիչի մասով Հայաստանի համար «Հեռավորությունը լավագույն արդյունքից» ցուցանիշը նվազել է՝ գնահատվելով 42 միավոր` նախորդ տարվա 63.33-ի փոխարեն, իսկ դիրքը 51-ից դարձել է 120։





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *