smi24.net
Аравот
Февраль
2020

Новости за 23.02.2020

Կեղծ լուրերը՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը․ ԲԿ

Аравот 

Համացանցում տարածված կեղծ լուրերը՝ իբր Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ են մեկուսացրել, չի համապատասխանում իրականությանը։ Պաշտոնապես հայտնում ենք, որ առ այսօր ոչ մի նման կասկածելի հիվանդ մեզ չի դիմել, չի հոսպիտալացվել և առավել ևս չի մեկուսացվել։ Խնդրում ենք խուճապի չմատնվել և հետևել միայն պաշտոնական լրահոսին։ ԿԱՊԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ????????????????Կապված համացանցում տարածված կեղծ լուրերի՝ իբր Կապանի ԲԿ֊ում …

Մի քանի պարզ խորհուրդ, որոնք կօգնեն խուսափել գրիպի հարուցիչներից. ԱՀԿ

Аравот 

Ամեն տարի գրիպով միլիոնավոր մարդիկ են հիվանդանում, որոնց գերակշիռ մեծամասնությունն ապաքինվում է 1 շաբաթվա ընթացքում, սակայն մի մասի բախտն այնքան էլ չի բերում ու գրիպը նրանց համար մահացու հիվանդության է վերածվում։ Գրիպի հիմնական ախտանշաններն են մարմնի բարձր ջերմաստիճանը, գլխացավը, մկանային ու հոդերի ցավը, կոկորդի ցավն ու հարբուխը։ Սովորաբար սեզոնային գրիպն ավելի շատ է դրսևորվում աշնան …

«Գործ տալը»՝ բառի լավ իմաստով. «30+»

Аравот 

Սերգեյ Դովլաթովը, մտորելով մատնիչների մասին, ժամանակին գրել էր. «Մենք անվերջ անիծում ենք ընկեր Ստալինին, եւ, իհարկե, իրավամբ: Բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ հարցնել՝ ո՞վ է գրել չորս միլիոն մատնագրերը»: Ցանկացած իշխանություն կարիք ունի մատնագրերի (եւ, ակնհայտորեն՝ նաեւ մատնիչների): Այդ կոչումն ունի բազմաթիվ պատճառներ եւ շարժառիթներ. Հուդայի կանոնիկ արծաթասիրությունը, Ազեֆի արկածախնդրությունը, Պավլիկ Մորոզովի դասակարգային պայքարը, ծառայելու …

«Օրենքով պարտադիր լինի, թե ոչ, հայոց լեզվից չենք հրաժարվի». ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան

Аравот 

«Ոչինչ չեն ասում, միայն առաջարկում են այս կամ այն կետերը փոխել: Դա լուրջ չէ համալսարանի համար»,-գիտխորհրդի նիստին դառնալով՝ ասում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը

Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում․ կա 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր

Аравот 

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է …

Հանրության դատին է հանձնվել Հայկ Ստվերի «Ասում եմ այո» երգը

Аравот 

Երգիչ Հայկ Ստվերը հանրության դատին է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերի հիման վրա գրված «Ասում եմ այո» երգը, որը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի ճակատի ոչ պաշտոնական հիմնն է հավակնում դառնալ։



Կորոնավիրուսն Իրանում (վերջին լուրեր)

Аравот 

Մինչև այսօր` կիրակի առավոտյան, Իրանում հաստատվել է կորոնավիրուսով վարակված վեց անձի մահ և 28 վարակակիրի դեպք. մահվան դեպքերը գրանցվել են Ղոմ քաղաքում` հինգ և հարևան Արաք քաղաքում` մեկ: Փաստված վարակակիրներից 19-ը Ղոմ քաղաքում են, 7-ը մայրաքաղաք Թեհրանում և երկուսը Գիլան նահանգում: Բուժվում են ավելի քան 700 կասկածյալ, որոնք սպասում են կորոլավիրուսի թեստի պատասխանին: Գրանցվել է …

Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան

Аравот 

Սիրելի հայրենակիցներ, Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։ Տեղեկացնում եմ նաև, որ վաղը …

Իրանում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով․ ԱԳՆ

Аравот 

Ի պատասխան քաղաքացիների կողմից արված մի շարք հարցադրումների՝ կապված դեսպանության աշխատանքի հետ, հայտնում ենք, որ ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը ողջ անձնակազմով շարունակում է իր բնականոն գործունեությունն իր գործառույթների ողջ ծավալով, այդ թվում՝ շուրջօրյա ծառայություն մատուցելով ՀՀ քաղաքացիներին և ձեռնարկելով բոլոր հնարավոր քայլերը մեր քաղաքացիների առջև ծառացած խնդիրների լուծման ուղղությամբ: Դեսպանությունում գործում է թեժ գիծ, պահպանվում է …

Նոր կորոնավիրուսի մասին․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Аравот 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով դիմում է ՀՀ քաղաքացիներին՝ անդրադառնալով նոր կորոնավիրուսի հետ կապված հանրությանը հուզող հարցերին։ Նոր կորոնավիրուսի մասին Gepostet von Arsen Torosyan am Samstag, 22. Februar 2020

Իսրայելի բալետի հայ Ռոմեոն

Аравот 

Հարցազրույց  Թել Ավիվից՝ Իսրայելի բալետի մենակատար Լյուդվիգ Իսպիրյանի հետ. -Ինչպե՞ս սկսվեց Ձեր մուտքը բալետի աշխարհ։ – Իմ մուտքը Երևանի պարարվեստի ուսումնարան՝ բալետի բաժին, առաջին անգամ եղավ ոչ թե իմ, այլ  մայրիկիս ու հայրական տատիկիս ցանկությամբ, որի համար շատ շնորհակալ եմ։ -Ո՞րն է եղել Ձեզ համար բալետի առաջին գրավականը։ -Առաջին գրավականը եղել է բալետի սպորտային մասը …

Մանրամասներ Էջմիածնում կատարված սպանությունից․ կասկածյալը կրակել է նաև սպանվածի հարազատների ուղղությամբ․ Shamshyan.com

Аравот 

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության ավագ քննիչ Մհերյանի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ …

Հնաբերդ գյուղի 24-ամյա բնակիչն ավտոմեքենայով մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ Shamshyan.com

Аравот 

Այսօր՝ փետրվարի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Հնաբերդ գյուղի բնակիչ, 24-ամյա Գոռ Ասատրյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի 35 ՏG 791 համարանիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի Գեղադիր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում …

«Ոչ երկար ժամանակահատվածում մեր երկրներին հաջողվել է ստեղծել փոխադարձ հարգանքի և փոխշահավետության վրա հիմնված համագործակցություն»․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին

Аравот 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին՝ երկրի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր՝ Ռեյվայի դարաշրջանը, ավելի մեծ ներդաշնակություն և ստեղծագործական նոր եռանդ կպարգևի Ճապոնիայի բարեկամ …

Հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջանի ղեկավարի՝ կորոնավիրուսով վարակված լինելը

Аравот 

Մոտ մեկ ժամ առաջ հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջանի ղեկավար` Ռահմանզադեի, կորոնավիրուսով վարակված լինելը: Լուրը հայտարարել է քաղաքապետ Հանաչին: Լուսանկարներում` Ռահմանզադեն Թեհրանի քաղաքային Խորհրդի` Ավագանու նիստի ժամանակ և Խորհրդի նախագահ Ռաֆսանջանիի հետ հանդիպելիս: Աղոթենք բոլոր վարակակիրների փրկության համար: Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ ԻՐԱՆԱԳԵՏ Մոտ մեկ ժամ առաջ հաստատվել է Իրանի մայրաքաղաքի 13-րդ վարչական շրջանի ղեկավար` …

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է․ Վիկտոր Ենգիբարյան

Аравот 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երբ Հայաստանը դժվար օրեր էր ապրում, Իրանը բառի բուն իմաստով վերջին հույսն էր պարենային ու շատ այլ ապրանքատեսակների մատակարարման ու վերջնական մեկուսացումից խուսափելու առումով: Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից …

Իրանում Հայաստանի դեսպանությունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը

Аравот 

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ սկսած 2020 թ. փետրվարի 23-ից ժամանակավորապես դադարեցվում է հյուպատոսական բաժնի աշխատանքը՝ քաղաքացիների հերթագրումը և ընդունելությունը: Դեսպանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար: Հյուպատոսական բաժնի աշխատանքի վերսկսման վերաբերյալ ՀՀ դեսպանությունը լրացուցիչ կտեղեկացնի: ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ❗️Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է... Читать дальше...

Ղարաբաղը մերն է, և՝ վերջ

Аравот 

Հայաստանում, Ղարաբաղում և հայաշատ բոլոր վայրերում անհամբեր ու բացառիկ հետաքրքրությամբ են սպասում Ղարաբաղի նախագահի ընտրություններին: Ղարաբաղի նախագահի ընտրություններին անհամբեր ու մեծ ուշադրությամբ են սպասում նաև Ռուսաստանում, Ադրբեջանում և ամենուր, քանզի Ղարաբաղի հարցը վաղուց միջազգային ընդգրկում ունի, և, կարելի է ասել, վերաբերում է ոչ միայն հայերին ու ադրբեջանցիներին: Այսուհանդերձ, այս անգամ Ղարաբաղի նախագահի ընտրություններն էապես տարբերվում …

Սումկայիթի ջարդերուն 32 եւ Պաքուի ջարդերուն 30 ամեակներուն նուիրուած ցոյց-քայլարշաւ մը տեղի ունեցաւ Վիեննայի փողոցներուն մէջ․ «Գանձասար»

Аравот 

«Գանձասար» – Աւստրիոյ Հայ Դատի Յանձնախումբին Կազմակերպութեամբ, 22 Փետրուար 2020-ին Սումկայիթի Ջարդերուն 32 եւ Պաքուի Ջարդերուն 30 ամեակներուն նուիրուած ցոյց-քայլարշաւ մը տեղի ունեցաւ Վիեննայի Կեդրոնական փողոցներուն մէջ։ Ցուցարարները Հայաստանի, Արցախի ու Աւստրիոյ դրօշներով, ինչպէս նաեւ Ազրպէյճանը դատապարտող պաստարներով նախ հաւաքուեցան Վիեննայի նշանաւոր Հոֆպուրկ պալատին Հելտըն Հրապարակը։ Ցոյցին բացման արարողութիւնը կատարուեցաւ այս առթիւ պատրաստուած անգլերէն ու …

Երկրաշարժ Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք․ զգացվել է Երևանում, Արարատի և Սյունիքի մարզերում

Аравот 

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 …

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ

Аравот 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարա­բերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել: …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *