Добавить новость
smi24.net
Аравот
Февраль
2020

Новости за 26.02.2020

Կորոնավիրուսը հասավ Վրաստան. ՌԴ-ում էլ հաստատվել է, որ երեք քաղաքացի վարակված են կորոնավիրուսով

Аравот 

Վրաստանում հաստատվել է նոր տիպի կորոնովիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Ինչպես հաղորդում է Սպուտինիկ գործակալության վրացական ծառայությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Թիկարաձեն: Տեղեկատվության համաձայն՝ վարակվածը Վրաստանի 50 ամյա քաղաքացի է, որը նախօրեին վերադարձել  է Իրանից: Տղամարդը Վրաստան է եկել Ադրբեջանով:  Առողջապահության նախարարի խոսքով՝  վարակված տղամարդն անմիջապես տեղափոխվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց և …

«Հողը ո՞վ պիտի հանձնի, հո ստորագրելո՞վ չի, բացի այն, որ նա կդառնա դավաճան, իր ստորագրությունը կդառնա առ ոչինչ». Բագրատյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Аравот 

Այդ կոչերը որեւէ մեկին ուղղված չեն, որովհետեւ նույն Սերժ Սարգսյանը, նույն Ռոբերտ Քոչարյանը, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը, եթե շատ էլ ցանկանային, ոչինչ չէին կարող անել, որովհետեւ ժողովուրդն ազատագրել է իր հայրենի տարածքն ու տեր է այդ տարածքին: Ես չեմ տեսել, որ աշխարհի որեւէ երկրում ստորագրությամբ հող են հանձնում, այդպիսի բան չկա, դրանք ավելի շատ քաղաքական են:

ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժին

Аравот 

Ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության Նորքի բաժին: Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ»: Լուսանկարում՝ Գեւորգ Գրիգորյանն է: Հ.Գ. Արդեն իսկ հայտնի է դարձել, որ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրեն Արամ Հակոբյանը, ում բերման էին ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին, ազատ է արձակվել։ Նա …

Կորոնավիրուս. 81 292 վարակակրից բուժվել է 30 281-ը. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը վստահ է, որ կորոնավիրուսը կհայտարարվի համաշխարհային համաճարակ։ Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, թե «համաճարակ» բառը կնշանակեր, որ այս վիրուսի տարածումը հնարավոր չէ կանխել, այն դեպքում, երբ կանխելու ուղիները կան։ Այս մասին ասում է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսը։ Երեքշաբթի օրը, առաջին անգամը լինելով, տարբեր երկրներում վարակված անձանց թիվը …

Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն

Аравот 

Դժվար է պատկերացնել, թե ինչ կապ ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին հարցումը «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի հետ, բայց որ այն իրականացնող «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» կազմակերպությունն ակնհայտորեն թիրախավորել է Եկեղեցին՝ ակնհայտ է։ Արևմտյան որոշակի ֆոնդերից սնվող կառույցը կա՛մ պատկերացում չունի Եկեղեցու և նրա գործունեության մասին, կա՛մ էլ «հետազոտություն» անողներն ունեն աշխարհընկալման խնդիր՝ …

Քննարկվել են կենսաթոշակներին, նպաստներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ

Аравот 

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 26-ի նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցումով քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը: Ըստ առաջարկվող փոփոխության՝ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի ՀՀ-ում լինելը բանկը կարող է հաստատել նաեւ առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ կառավարության սահմանված կարգով: …



«Լավ հրամանատարի լավ աշխատանքի դեպքում ունենում ես բազում կանխված դեպքեր, ինչի մասին շատ չենք խոսում». Արծրուն Հովհաննիսյան. «Ա1+» (Տեսանյութ)

Аравот 

«Զինված ուժերում մահվան ելքով թեկուզ մեկ դեպքից հետո բացի քրեական պատիժներից միշտ լինում են նաև գերատեսչական պաշտոնանկություններ։ Միշտ կան հրամանատարական օղակի ներկայացուցիչներ, որոնք պատասխանատվություն են կրում, և միշտ իրենք պաշտոնանկ են արվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով գեներալներ Արթուր Բաղդասարյանի և Ալեքսան Ալեքսանյանի պաշտոնանկություններին։ Հովհաննիսյանն ասաց, որ բացի …

«Մեծ-մեծ խոսելու փոխարեն կարող եք չեղարկել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը և հայտարարել, որ ԵՄ ուղղությամբ ձեր ամբիցիաները ավելի մեծ են»

Аравот 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ-ում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ նվիրված Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացման աշխատանքներին: Իհարկե, խորհրդարանական վերահսկողությունը կարևոր գործիք է համաձայնագրի արդյունավետ իմպլեմենտացիայի համար, նաև հնարավորություն՝ ապահովելու քաղաքացիական հասարակության պատշաճ ներգրավածությունն այս գործընթացին: Սակայն այսօրվա լսումները դարձան ընդամենը հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված կոնկրետությունից և ապագայի տեսլականից: Լսումների... Читать дальше...

«Խոջալուի մոտ 700 խաղաղ բնակիչ հայերի շնորհիվ անվտանգ անցել է Ադրբեջանի կողմ». Տարոն Հովհաննիսյան

Аравот 

«Խոջալուի դեպքերը կապված էին նաեւ Ադրբեջանում առկա ներքաղաքական խնդիրների հետ»,- այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  ասաց «Օրբելի» կենտրոնի ադրբեջանական հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։ «1992թ. մարտի 5-ին  Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը  Խոջալուի միջադեպից հետո հրաժարական տվեց, եւ նրա դեմ օգտագործվեց հենց այս հանգամանքը»,- հավելում է նա։ «Պետք է նշեմ նաեւ, որ Խոջալուի  դիրքերը այդ …

Պաղետինի ԱԳ նախարարը ներկայացրել է Մերձավորարևելյան խաղաղության գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը

Аравот 

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ Փետրվարի 26-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ: ԱԳ նախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հարաբերություններին նոր թափ հաղորդելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկման …

ՔՊ-ի դրամահավաքից շուրջ 105 միլիոն դրամը պե՞տք է փոխանցվի պետբյուջե. «Այո» եւ «Ոչ» քարոզչական կողմերի հայտարարությունները

Аравот 

Փետրվարի 25-ի դրամահավաքի մեկնարկից որոշ ժամանակ անց վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացնում է դրամահավաքի՝ նախապես հայտարարածից տարբերվող նպատակ՝ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ԸՆԹԱՑԻԿ կարիքների ապահովումը»՝ ավելացնելով, որ «նվիրատվության ՈՐՈՇ ՄԱՍՆ ուղղվելու է «Այո՛» նախընտրական շտաբի քարոզարշավի կազմակերպմանը»։

Արտաշես Թումանյան. «Ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել». «Ալիք»

Аравот 

«Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն»:

Ինչպես են Ադրբեջանը և Հայաստանը դավադրության տեսություն տարածում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ. BBC

Аравот 

BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել  «Ինչպես են Ադրբեջանը  և Հայաստանը դավադրության տեսություն տարածում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ» խորագրով, որը չնչին կրճատումներով ներկայացնում ենք ստորև. «Փետրվարի 26-ին և 27-ին Հայաստանում և Ադրբեջանում հիշում են ղարաբաղյան հակամարտության երկու ողբերգությունների զոհերին, խոսքը Սումգայիթում հայերի կոտորածի և ադրբեջանական Խոջալու բնակավայրի խաղաղ բնակիչների սպանության մասին է: Դեպքերը տեղի են …

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր VTB Gen-Z նախագիծը` նախատեսված ուսանողների և նորավարտների համար

Аравот 

Ծրագրի ավարտից հետո մասնակիցները ոչ միայն կպարգևատրվեն մրցանակներով և անվանակարգերով, այլ նաև կունենան ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատանքի անցնելու և մեծ թիմի մի մասնիկ դառնալ հնարավորություն:

«Այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ». Իմքայլականները «Գազպրոմին» ու այլ ընկերություններին չեն թողնելու ՀՀ նախագահից բարձր աշխատավարձ սահմանել ու թողնել դա մեր վրա

Аравот 

Բաբկեն Թունյանն ասաց. «Կան մենաշնորհային հանրային ծառայության ընկերություններ, որտեղ տնօրենները, տնօրենների տեղակալները կարող են ստանալ 10, 15, 20 հազար դոլար աշխատավարձ: Մենք ոչ թե ասում ենք՝ դուք իրավունք չունեք ձեր տնօրեններին բարձր աշխատավարձ տալ, այլ ասում ենք՝ այդ աստղաբաշխական աշխատավարձը մի՛ մտցրեք սակագնի մեջ, եթե մտցնում եք, մտցրեք այն չափով, ինչ չափով Հայաստանի ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյան է ստանում»:

Քիմ և Քորթնի Քարդաշյանները վիճել են շոուի եթերում

Аравот 

Քորթնին թղթի կտոր է շպրտում Քիմի ուղղությամբ և հարձակվում է նրա վրա, ինչից հետո Քիմը բարձրանում է հատակից և պատասխանում է ավագ քրոջը: Թե ինչն է դարձել երկու քույրերի միջև վեճի պատճառ, հայտնի չէ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, մարտի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 26-ի ցերեկը, 27-29-ը, …

Ո՞վ կգլխավորի «Այո»-ի նախընտրական շտաբը Շիրակի մարզում

Аравот 

Շիրակի մարզում «Այո» նախընտրական շտաբի աշխատանքների պատասխանատվությունը դրված է մի քանի հոգու վրա։ Ինչպես տեղեկացանք Շիրակի մարզպետարանից, յուրաքանչյուր ընտրատարածք ունի իր պատասխանատուն, աշխատանքներն ընթանալու են այդ ձևաչափով։ Թիվ 30 ընտրատարածքի համար պատասխանատու է ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որն, ի դեպ, 4 օր առաջ իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր այդ մասին՝ գրելով․ «30-րդ ընտրատարածքում «Այո» շտաբի …

«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակները 3 անչափահաս աշակերտներ էին. ԱԱԾ

Аравот 

Գովազդային վահանակի վրա զետեղված վարկային կազմակերպության հեռախոսահամարով մոտակա տաքսաֆոնից զանգահարել են այդ կազմակերպության աշխատակցին և հայտնել, որ գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում ու ցանկանում են որոշել՝ որտեղ տեղադրել իրենց մոտ առկա ռումբը:

Կորոնավիրուսի վտանգի պատճառով ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները

Аравот 

ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:

Սուրեն Պապիկյանը տուժող է ճանաչվել`իր դատվածության մասին «ոչ հանրամատչելի տեղեկության» տարածման գործով

Аравот 

Իր նպատակն է պարզել, թե պաշտոնյայի մասին գաղտնի տեղեկությունն ի՞նչ կերպ է դուրս եկել տվյալ իրավապահ մարմնի տիրույթից, ո՞ր պաշտոնյայի կամ ոչ պաշտոնյայի միջոցով:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *