Добавить новость
smi24.net
Аравот
Февраль
2020

Новости за 28.02.2020

ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. Հայկական փառատոն Վաշինգտոնում. «Ամերիկայի ձայն»

Аравот 

«Ամերիկայի ձայն». Մեկ դար միասին. 2020-ին լրանում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուր տարին: Հենց այս խորագրով է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում անցնելու հայկական մշակութային փառատոնը: Փառատոնը մեկնարկելու է փետրվարի 29-ին, շաբաթ օրը Սմիթսոնյան թանգարանի Ֆրիիր ցուցասրահում: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանի խոսքով, 2020-ը հայ-ամերիկյան հարաբերությունների համար խորհրդանշական տարի է. «Դեռեւս 1920 թվականի ապրիլի 23-ին …

Նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020թ. մարտի 10-ը ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը

Аравот 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակում է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները: 2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել է դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները... Читать дальше...

«Արտագաղթը շարունակվում է․ ցանկացած պահի եկեք Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակ»․ Վահան Թումասյանը՝ Հպարտ անձնագրի մասին

Аравот 

Aravot.am-ի հետ զրույցում սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանն, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ» էջում տեղ գտած երկու կետերին՝ «արտագաղթի նվազում 88,6 տոկոսով» և «աղքատության նվազում պատմական ամենացածր մակարդակի», ասաց․ «Ես նույնպես ունեմ այդ երազանքը, որ Հայաստանի Հանրապետությունում առհասարակ աղքատությունը վերանա։ Հայաստանում պիտի լինեն հարուստներ, սակայն աղքատներ …

«Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր թեստ. բոլորը եղել են բացասական». Արսեն Թորոսյան

Аравот 

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։ …

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը վնասազերծվել է

Аравот 

Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։ Բերման ենթարկելու գործողության ընթացքում …



Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի ՀԿ-ների հետ քննարկում. կստեղծվի Պաշտպանին առընթեր խորհուրդ

Аравот 

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Մոնիկա Սարգսյանը: Արման Թաթոյանը ներկայացրել... Читать дальше...

Արման Սարգսյանը հանձնարարել է օպերատիվորեն արձագանքել մամուլում և սոցցանցերում բարձրացված բոլոր հարցերին, յուրաքանչյուր դեպքում իրականացնել մանրակրկիտ ուսումնասիրություն

Аравот 

Փետրվարի 28-ին Արման Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ծառայությունների ղեկավարներ, մարզային վարչությունների ու տարածքային բաժինների պետեր։ Խորհրդակցության հիմնական թեման ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավի և բուն օրվա ընթացքում ոստիկանության գործողություններն էին։... Читать дальше...

Սամվել Կարապետյանի հիշատակը վառ կմնա սերունդների սրտերում

Аравот 

2020 թվականի փետրվարի 27-ին հայ հանրությունն անդառնալի կորուստ ունեցավ: Կյանքի 59-րդ տարում անժամանակ մահացավ անվանի հուշարձանագետ, հայ մշակույթի նվիրյալ Սամվել Գևորգի Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թվականի հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։ 1978 թվականին ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։ Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով` …

Ադրբեջանը բնակչության թիվը կեղծում է․ փորձագետ. «Ա1+»

Аравот 

«Ա1+». Անկախության շրջանում Հայաստանը երբեք բացասական բնական աճ չի ունեցել, բացառությամբ 2010 թվականի։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանն իր այս միտքը հիմնավորում է այսպես՝   1991-ից  մինչ օրս արտագաղթի հետեւանքով մեր բնակչության թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե բնական աճ չունենայինք, այս տարիների ընթացքում գրանցվել է 460 հազար ծնունդ։ Անդրադառնալով նախկին …

Աթենքում ստորագրվել են հայ-հունական երկկողմ և բազմակողմ համագործակցության ծրագրեր

Аравот 

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 28-ին Աթենքում մասնակցել է պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցության ծրագրերի քննարկմանը և ռազմաքաղաքական խորհրդակցություններին։ Հույն գործընկերների հետ հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2019թ. համագործակցության արդյունքները, քննարկվել է 2020թ. համագործակցության ծրագիրը։ Կողմերը բարձր են գնահատել համագործակցության արդյունքներն ու իրականացված միջոցառումները։ Խորհրդակցությունների արդյունքում... Читать дальше...

Հայոց Հայրապետը և Վրաստանի Պնախարարը շեշտել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է խարսխված մնան միայն եղբայրական սիրո և գործակցության վրա

Аравот 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի պաշտպանության նախարարին Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց երկու երկրների պաշտպանության նախարարությունների …

«Թող թվարկեն՝ ի՞նչ նոր ձեռնարկություն են ստեղծել Շիրակում, բացի մաքսատնից»․ Վահան Թումասյանը՝ Փաշինյանի՝ Հպարտ անձնագրի մասին

Аравот 

Aravot.am-ը սոցիալական խնդիրներով զբաղվող «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանից կարծիք հարցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Հպարտ անձնագրի «սահմանային հատումներ»-ի էջերում տեղ գտած մի քանի կետերի մասին, մասնավորապես 87 հազար նոր աշխատատեղ ստեղծելու, 88,6 տոկոսով արտագաղթի նվազման, աղքատության նվազման՝ պատմական ամենացածր մակարդակի հասցնելու ու 3 միլիարդ դրամ՝ ուղղված աղետի գոտու վերականգմանը։ «Ես, անկեղծ ասած, …

Աշխարհը փոթորկվում է «կորոնավիրուս» անունը ստացած նոր համաճարակով

Аравот 

Այս պահին (փետրվարի 27-ի դրությամբ) խոսվում է ամբողջ աշխարհում մոտ 84.000 վարակվածի, 2867 մահվան ելքի և ավելի քան 8000 ծանր վիճակում գտնվող մարդկանց մասին: Սա իրապես մտահոգիչ ցուցանիշ է, որն արդեն դուրս գալիս էպիդեմիայի սահմանման տիրույթներից: Մենք գործ ունենք աշխարհի 58 երկրում տարածում գտած պանդեմիայի երևույթի հատ: Ու քանի որ աշխարհը իրավամբ անհանգստացած է այս …

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունանում է

Аравот 

Հայաստանում շարունակում է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը, իսկ որոշ ցուցանիշներով պայմանավորված  նաև   նվազումը: Նվազման միտում դիտվում է պոլիկլինիկական դիմելության, շտապ օգնության կանչերում և հոսպիտլացումներում։ Չնայած իրավիճակի կայունացմանը, հանրապետության, մասնավորապես՝ Երևանի հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված, որտեղ 92.8%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները: Կայունացում է դիտվում նաև կրթական հաստատություններում շնչառական վարակներով պայմանավորված... Читать дальше...

«Ոստիկանների հետ բոլորս ենք շփվում, կներեք, ես զգում եմ, որ նրանք «սոված են». Բագրատ Ասատրյան

Аравот 

«Ես երբ տնտեսական լրագրությամբ էի զբաղվում, երբեմն թերահավատությամբ էի վերաբերում վիճակագրական կոմիտեի տվյալներին, բայց վիճակագրական կոմիտեն՝ որպես կառույց, որեւէ շահագրգռվածություն չունի թվերը նկարելու, ուռճացնելու կամ փոքրացնելու, նման բան լինում է, երբ քաղաքական պատվեր կա, իսկ ես համոզված եմ, որ այսօր քաղաքական պատվեր չկա: Դուք գրեք՝ 10, 15 կամ զրո տնտեսական աճ, եթե քաղաքացին այդ աճի …

27 տարին լրացած եւ բանակում չծառայած տղաների հարցը նորից քննարկվում է. Անդրանիկ Քոչարյանը՝ բանակի խնդիրների, հովանավորչության ու ինքնասպանությունների մասին

Аравот 

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՊԲ նոր հրամանատարի նշանակումը ի՞նչ կփոխի այս ամենում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Նշանակվել է մի մարդ, որն ունի բավականին խարիզմատիկ կերպար՝ Ջալալ Հարությունյանը: Բանակին նման խարիզմատիկ հրամանատարներն անհրաժեշտ են»:

Երկրի համար ոչ մի կենսական նշանակություն չունեցող հանրաքվեի անցկացումը մերժում ենք և առաջարկում ենք իշխանություններին չեղարկել անիմաստ միջոցառման անցկացումը. ՀԴԿ

Аравот 

Հաշվի առնելով, որ իշխանությունների և օրենսդիր և գործադիր հատվածների բացարձակ մեծամասնության դիրքորոշումը բացահայտ է՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան, դրանով իսկ կանաչ ճանապարհ բացելով նաև յուվենալ արդարադատության և նույնանման բովանդակության օրենքների ընդունմանը, մենք վճռական ենք թույլ չտալու հակասահմանադրական ակտերի ընդունումն ու կիրառումը մեր երկրում:

Համազգայինը կհամալրվի Վուդի Ալենով

Аравот 

Դիպլոմային աշխատանքը տեղ կգտնի խաղացանկում Դերասանուհի, ռեժիսոր, Սոս Սարգսյանի Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, որը հայտնի է իր նորարարություններով,  հավանաբար որոշել է իբրեւ թատրոնի ղեկավար նույնպես յուրահատուկ լինել. թատրոնի մանավանդ վերջին շրջանի մեկը մյուսից բարձրարվեստ ներկայացումների ցանկը գարնանը կհամալրվի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ուսանող Մերի Մարգարյանի դիպլոմային աշխատանքով: Առաջին անգամ թատերասեր հանրությանը մեծ բեմում …

Բալայանին քաշքշողներից մեկն էլ հենց Ուզունյանի դեմ հաղորդում տված Սմբատ Հարությունյանն էր. «Ժողովուրդ»

Аравот 

«Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց եւ պարզեց, որ 2009 թվականի օգոստոսի 14-ին Սմբատ Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ դատարանը ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչի, ինչը դատարանը բավարարել է, քանի որ քաղաքացիական գործով բոլոր կողմերը՝ ինչպես հայցվորները, այնպես էլ պատասխանողները, հաշտության համաձայնության են եկել, իսկ, ահա, այս գործն էլ քննել է դատավոր Սամվել Ուզունյանը։ Նկատենք, …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 29-ի գիշերը կբարձրանա 3-5 …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *