smi24.net
Аравот
Февраль
2020

Новости за 07.02.2020

«Այս պահին դեպի Պաֆոս ավիատոմսը արժե 18,5 եվրո, դեպի Լառնակա՝ 40 եվրո». Նիկոլ Փաշինյան

Аравот 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կեսօրին հայտնել էի, որ Wizz Air ավիաընկերությունը ս/թ հունիսի 1-ից շաբաթական երկու չվերթ կիրականացնի Երեւանից Կիպրոսի Լառնակա քաղաք: Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ ս/թ հունիսի 1-ից Ryanair ընկերությունը նույնպես Երեւանից դեպի Կիպրոս չվերթ է սկսում՝ Պաֆոս քաղաք: Այս պահին դեպի Պաֆոս ավիատոմսը արժե 18,5 եվրո, …

Արամ Սարգսյանը՝ ՍԴ դատավորներին. «Ձեր հեռանալը ոչ նահանջ է, ոչ պարտություն, պարզապես անհրաժեշտություն է, որը գիտակցելը շատ ավելի մեծ արժանապատվություն է, քան առժամանակ դիմադրելը»

Аравот 

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի ՍԴ դատավորներ, 2018-ին Հայաստանում քաղաքական իրավիճակի, օրենսդիր և գործադիր իշխանության փոփոխություններից հետո, հաշվի առնելով տասնամյակներով Սահմանադրական դատարանի գործունեությունից հանրության մեջ ձևավորված իրավացի բացասական վերաբերմունքը, գտնում եմ, որ քաղաքական անհրաժեշտություն է ՍԴ նոր կազմ ունենալը, որում չի բացառվում նաև ձեզնից ոմանց ներկայությունը, ինչպես գործադիր ու …

Ինչու քաղաքապետարանը թույլ չի տվել Ռոբերտ Քոչարյանի նկարով ամսագրի շապիկը փակցնել գովազդային վահանակներին

Аравот 

Քաղաքապետարանից հայտնում են՝ անհրաժեշտ է ներկայացնել գովազդային ուրվանկարում առկա «Տարվա գիրք 2019» բովանդակությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը

«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի 12 լավագույնը ճանաչված մասնակիցներից հայր և որդի Հարությունովները ՀՀ Շիրակի մարզպետին հյուր

Аравот 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հյուրընկալել է հայր և որդի Նիկոլայ և Սերգեյ Հարությունովներին, որոնք «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի 12 լավագույնը ճանաչված մասնակիցներից են և ցանկություն ունեն Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթին։ Տիգրան Պետրոսյանը Սերգեյ Հարությունովի հետ ծանոթացել էր դեռ նախորդ տարի Մոսկվա աշխատանքային այցի շրջանակներում, երբ Սերգեյը հանդես էր եկել «Սիրով Շիրակի մարզին» …

Կերպարանափոխություն

Аравот 

Արդյոք նման զուգահեռնե՞ր չեն նաև նորօրյա իշխանավորներից և աջակիցներից ոմանց ուրացումն իրենց նախկին, այսօր Սիրելի առաջնորդի թշնամական վերաբերմունքին արժանացած ընկերներին։ Կամ նույն բուռն ծափահարությունները Սիրելի առաջնորդի «Բոլոր այն մարդիկ, ուժերը, ովքեր կփորձեն իրավական կամ այլ խոչընդոտներ հարուցել ժողովրդի ազատ կամարտահայտության առաջ, նրանք կարժանանան համարժեք հակահարվածի, որպես հակաժողովրդական և հակապետական ուժեր, իսկ նրանք ովքեր կընդունեն ժողովրդի բարձրագույն իշխանությունը, ժողովրդի բարձրագույն... Читать дальше...

Ծովագյուղ-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար

Аравот 

Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններ անվամբ հայտնի հատվածն ու Ծովագյուղ-Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, իսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար նշված ճանապարհահատվածները դժվար անցանելի են: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով: …

Ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ. 3-ը մահացել են

Аравот 

Փետրվարի 7-ին, ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզում` N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացել չորս պայմանագրային զինծառայողներ: Ձեռնարկված որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողներ, շարքային Կարապետ Սեդրակի Նազարյանի (ծնվ. 1991թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Քաշաթաղի ԶԿ), կրտսեր սերժանտ Տիգրան Արմենի Արզումանյանի (ծնվ. 1994թ., զինված ուժերում էր 2018թ.-ից, Սյունիքի ՄԶԿ) …



Բացահայտվել են ոստիկանների ապօրինություններ (Տեսանյութ)

Аравот 

Ոստիկանությունում շարունակվում է ինքնամաքրման գործընթացը։ Այս համատեքստում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված տեղեկության հիման վրա իրականացված ծառայողական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ոստիկանության Իջևանի բաժնի համայնքային ոստիկաններից մեկը 2019 թվականի դեկտեմբերից 2020-ի հունվար ապօրինի ծառահատումների դեմ ուղղված միջոցառումների վերաբերյալ նախապես տեղեկություններ է հայտնել ապօրինի ծառահատումներ իրականացնող, փայտածուխի ու փայտանյութի ապօրինի վաճառքով զբաղվող և թույլատրելի... Читать дальше...

Շիրակի դատախազը կբողոքարկի դաշնակցական նախկին պաշտոնյանին ազատ արձակելու որոշումը

Аравот 

Ինչպես տեղեկացրել ենք, «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն, որոշ ժամանակ տնօրենի ժ/պ աշխատած դաշնակցական Գևորգ Ալեքյանի խափանման միջոցը փոխվել է․  նա  կալանավորումից ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի հատկանիշներով` 11 դրվագ`  տարբեր չափերի կաշառք ստանալու փաստով: Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ի …

Արփինե Հովհաննիսյան. «Եթե որևէ կերպ սահմանադրական փոփոխությունների ընթացքը չկասեցվի, ապա հետագա ողջ ընթացքը ևս լինելու է հակասահմանադրական»

Аравот 

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության վերլուծությունը՝ երեկ խորհրդարանում տեղի ունեցածի վերաբերյալ Փետրվարի 6-ին Ազգային ժողովը ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։ Ինչպես հիշում եք, նախագծով առաջարկվում է, որ մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի …

«Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաեւ մեկնաբան է…նա Սահմանադրության գարանտը չի, համապատասխան գործիքներ էլ չունի դրա համար». Արմեն Սարգսյան

Аравот 

Արմեն Սարգսյանն ասաց. «Նախագահը հետեւում է Սահմանադրությանը, նա Սահմանադրության գարանտը չի, համապատասխան գործիքներ էլ չունի դրա համար: Բայց նախագահը պատասխանատու է ոչ միայն Սահմանադրությանը հետեւելու, այլեւ ընդհանրապես պետությանը հետեւելու, որովհետեւ որոշում ընդունելիս նախագահը զուտ իրավական տեսակետից չպետք է նայի՝ արդյոք այս օրենքը համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, այլ պետք է ավելի լայն նայի՝ տվյալ գործողությունը, որոշումն ինչպիսի՞ ազդեցություն է թողնելու մեր հանրության վրա, մեր պետության ու... Читать дальше...

«Անհրաժեշտություն է ամպերից իջնել ցած ու ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ». Արմեն Սարգսյանը՝ ՍԴ-ի հարցով համաժողովրդական հանրաքվեի մասին

Аравот 

Այսօր մենք ապրում ենք երկու կյանքով, մեկը՝ իրական, մյուսը՝ վիրտուալ: Վիրտուալ կյանքում լինում են բուռն քննարկումներ, կարծիքների բախումներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր եւ այդտեղ դու չես կարողանում կողմնորոշվես, տարանջատես իրականը ոչ իրականից, ճշմարիտը՝ արհեստականորեն ներմուծվածից: Այս պայմաններում շատ կարեւոր է, վերեւից՝ ամպերից ցած իջնել ցած, շփվել ժողովրդի հետ, լսել նրա իրական կարծիքը:

Մարիխուաննան շիրակցիների ամենասիրած թմրամիջոցն է

Аравот 

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի փաստմամբ, Շիրակի մարզում թմրամիջոցներից ամենալայն տարածում ունեցողը  մարիխուաննան է։ «2019 թվականին ունեցել  ենք 31 քրեական գործ թմրամիջոցների իրացման դեպքով, իսկ 2018 թվականին 29 դեպք էր արձանագրվել, անցած տարի երկու դեպքով ավելի էր։ Իրացման դեպքերի ավելացումը հիմնականում պայմանավորված է Արթիկի քրեակատարողական հիմնարկի հետ, երբ որ հարազատները փորձել են հանձնուքների միջոցով իրենց ընկերներին, …

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Аравот 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 11-12-ը …

Նախկին «տերերի» չկշտանալու մոլուցքը դարձել է իմ եւ Կոնդի բնակչության համար սպառնալիք

Аравот 

Նկարչուհու նամակը Երեւանի քաղաքապետին    Լեոյի 76 հասցեի տունը, որի սեփականատերն եմ, պատմամշակութային կառույց է եւ գտնվում է նախկին հիդրոմետ ծառայության շենքի հարեւանությամբ, որն այժմ վերակառուցում են՝ որպես հյուրանոց: Ինձ եւ Կոնդի բնակիչներին հասած տեղեկություններով՝ շենքը պատկանում է Գալուստ Սահակյանի տղային՝ Արման Սահակյանին (պետական գույքի կառավարման վարչության պետ 2011- 2018թթ.), որի թեթեւ ձեռքով սեփականաշնորհվել է (իհարկե՝ …

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս՝ ինչ անել կորոնավիրուսային վարակի դեմ

Аравот 

Չինաստանից եկած բոլոր անձինք գտնվում են բժիշկների հսկողության ներքո, իսկ այն անձինք, ովքեր ունեն թեթևակի ջերմություն, հոսպիտալացվում են, կազմակերպվում են բոլոր հետազոտությունները: Մինչ այսօր հետազոտությունների, այդ թվում՝ լաբորատոր, արդյունքները եղել են բացասական:

Այս պահին, երեկվա փաստից ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանին է. Էլինար Վարդանյան

Аравот 

Նախագահը չպետք է անտեսի նաև ԵԽԽՎ համազեկուցողների կոչն ուղղված Հայաստանի իշխանություններին հնարավորինս արագ կարծիք հայցել Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական իրավունքի փորձագետներից, քանի որ այդ կարծիքը, որ կարող է շատ արագ մշակվել արագացված ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր կողմերի, այդ թվում՝ հայաստանյան ընտրողների համար՝ հանրաքվե անցկացնելու պարագայում։

Հայկական ու եվրոպական իրականություն

Аравот 

Զուգահեռներ «դրսում» պրակտիկա անցնող Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներից Ավանդույթի համաձայն՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները պրակտիկա են անցնում արտասահմանում: «Առավոտը» զրուցել է նրանցից մի քանիսի հետ, որոնց պրակտիկան դեռ շարունակվում է: Հեղինե Խաչատրյանը` մարքեթինգի ֆակուլտետից, պրակտիկա է անցնում Շվեյցարիայում: Ասում է՝ ընդհանուր առմամբ, շատ տպավորված է, բայց մի բան կար, որ ամենաշատն էր իրեն տպավորել. «Մարդիկ …





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *