Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Դպրոցի բակում 12-ամյա աշակերտին վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից հեռացած Toyota-ի վարորդը հայտնաբերվել է. Shamshyan.com

0

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09: 30-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Արտաշես Շահինյանի անվան դպրոցի բակում՝ Ազատության պողոտա-3-րդ նրբանցք հատվածում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 12-ամյա Հակոբ Բադալյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան, ով սովորում է նշված դպրոցի 7-ր դասարանում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ ժամեր անց Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ վրաերթը կատարել է Քանաքեռի բնակիչ, 48-ամյա Արմեն Երեմյանը իր վարած Toyota մակնիշի 04 ՕՕ 003 համարանիշի ավտոմեքենայով:

Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Երեմյանը ներկայացել է ՃՈ հետաքննչական բաժանմունք:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *