Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 10.10.2017

Սլովակիայի հավաքականը վատագույն 2-րդ տեղով չի մասնակցի ԱԱ-2018-ի անցումային խաղերին

Tert.am (hy) 

ԱԱ-2018-ի ընտրական փուլը Եվրոպայի գոտում ավարտված է:


Ըստ կանոնադրության՝ 9 խմբերում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած 8 հավաքականները կմասնակցեն անցումային խաղերի:


Վատագույն արդյունք ցույց տված 2-րդ հորիզոնականի ընտրանին դուրս է մնում ԱԱ-2018-ին մասնակցելու հնարավորությունից:


Այսպիսով, Սլովակիայի հավաքականը, որը 10 խաղերում 18 միավոր է վաստակել, չի մասնակցի անցումային հանդիպումներին:

Դուեյն Ջոնսոնը ցուցադրել է «Ֆորսաժի» սփին-օֆֆի պրոմո տեսանյութը

Tert.am (hy) 

Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնն Instagram-ի իր էջում հրապարակել է «Ֆորսաժի» սփին-օֆֆի առաջին պրոմո տեսանյութը:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, «Հոբս» վերնագիրն ստացած կինոժապավենի հոլովակը մեկ օրում ավելի քան 4 մլն դիտում է ունեցել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019-ի հուլիսի 26-ին:

 Պրոմո տեսանյութում երևում են սփին-օֆֆի գլխավոր դերակատարները՝ Ջոնսոնը՝ Լյուկ Հոբսի դերում և Ջեյսոն Սթեթհեմը՝ Դեկարդ Շոուի դերում:

WhatsApp-ում օգտատերերին հետևելու խոցելի գործառույթ են հայտնաբերել

Tert.am (hy) 

Չարագործները կարող են հետևել WhatsApp մեսենջերի օգտատերերի քնի ժամաքանակին, ինչպես նաև պարզել, թե որ ընկերների հետ են նրանք շփվում:

Ինչպես գրում է Life.ru-ն՝ վկայակոչելով ծրագրավորող Ռոբ Հիթոնին, վտանգը կապված է հաշիվների օգտատերերի օնլայն-ստատուսների հասանելիության հետ:

Ծրագրավորողի կարծիքով՝ թիրախ դարձած օգտատիրոջը հետևելու համար անհրաժեշտ է համակարգիչ և օգտատիրոջ հեռախոսահամարը: Հիթոնը հատուկ ծրագիր է գրել Chrome բրաուզերի համար, որը ավտոմատ կերպով ֆիքսում է WhatsApp-ի իր կապերի օնլայն ակտիվությունը... Читать дальше...

Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն

Tert.am (hy) 

Նոր տեղեկություններ են բացահայտվել Հոլիվուդի ամենաազդեցիկ պրոդյուսերներից մեկի շուրջ բարձրացած սկանդալի վերաբերյալ:

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Weinstein Company և Miramax Films կինոընկերությունների հիմնադիր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել իտալացի դերասանուհի Ազիա Արջենտոն, երգչուհի և սկսնակ դերասանուհի Լուսիա Էվանսը և ևս 4 կին, որոնք նշել են, որ ստիպված են եղել ենթարկվել պրոդյուսերի «անցանկալի հպումներին»:

Վեյնշտեյնի նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել նաև հանրահայտ դերասանուհիներ... Читать дальше...

Լևանդովսկին 10 տարի անց ստացել է իր բակալավրի դիպլոմը

Tert.am (hy) 

Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին 10 տարի անց ավարտել է Վարշավայի սպորտի համալսարանը:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, ֆուտբոլիստի դիպլոմային աշխատանքի թեման կրել է «Ռոբերտ Լևանդովսկի. փառքի ուղի» խորագիրը: Աշխատանքում, որի համար ֆուտբոլիստը առավելագույն միավորներ է ստացել, Լևանդովսկին նկարագրել է սեփական կարիերան ու անցած ճանապարհը:

Հայտնի է, որ Լևանդովսկին 10 տարվա ընթացքում հետազոտություններ է իրականացրել և միայն հիմա է ավարտական... Читать дальше...

Թրամփը մեկնաբանել է երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու հավանականությունը

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ամերիկացի սենատոր Բոբ Քրոքերի հայտարարությունն այն մասին, որ նա կարող է երկիրը տանել դեպի «երրորդ համաշխարհային պատերազմ»:

«Մենք սխալ ուղու վրա ենք եղել: Եթե հայացք գցեք վերջին 25 տարվան, նախկին վարչակազմերի կառավարման արդյունքներին, ապա կտեսնեք, որ մենք գտնվել ենք մեծ խնդիրների ճանապարհին, որոնք աշխարհը նախկինում չէր տեսել: Մենք այժմ ճիշտ ուղու վրա ենք», - Russia Today-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Քրոքերը հայտարարել էր, որ... Читать дальше...



Հյուսիսկորեացի հաքերները Սեուլից գողացել են ԿԺԴՀ-ի դեմ «պատերազմի ծրագիրը»

Tert.am (hy) 

Հյուսիսկորեացի հաքերները Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը պատկանող մի շարք գաղտնի փաստաթղթեր են գողացել, որոնց թվում՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընի ոչնչացման ծրագիրը:

Читать дальше...

Կատալոնիայի ղեկավարը հետաձգել է անկախության հռչակումը՝ Մադրիդի հետ բանակցություններ սկսելու համար

Tert.am (hy) 

Կատալոնիայի կառավարութան ղեկավար Կառլես Պուչդեմոնը ինքնավար մարզի խորհրդարանին կոչ է արել հետաձգել անկախության հռչակումը, որպեսզի Մադրիդի հետ երկխոսություն սկսի և հարթի ստեղծված իրավիճակը Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով:

Ինչպես հայտնում է CNN-ը, Պուչդեմոնի խոսքով՝ հոկտեմբերի մեկին ինքնավար մարզը մանդատ է ստացել կատալոնացիներից, որոնք ցանկանում են անկախ պետություն դառնալ՝ Հանրապետության տեսքով: 

«Կատալոնիան վաստակել է անկախ պետություն լինելու իրավունքը և լսելի լինելու իրավունքը»... Читать дальше...

Հայաստանում 600 000 գլուխ անասուն ունենք, տարեկան 200 000–ի էլ մորթ ենք անում, 1200-ի արտահանումն ի՞նչ թանկացում պետք է բերի. Հ. Բերբերյան

Tert.am (hy) 

«Ագրարագյուղացիական միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Հրաչ Բերբերյանը ծիծաղելի է համարում պնդումները, թե Հայաստանից մանր ու խոշոր եղջերավոր անասունների արտահանումն է հանգեցրել տավարի մսի 8% թանկացման:

«Հայաստանում 600 հազար գլուխ անասուն ունենք, տարեկան էլ 200 հազարի մորթ է արվել, ինչպե՞ս կարող է 1200-1500 գլուխ խոշոր եղջերավոր անասունն ազդել 600-650 հազարի գնի վրա: Սա աբսուրդ է, սա մի տոկոսն էլ չի անում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակը» գրել էր, որ սեպտեմբերին... Читать дальше...

Թուրքիայի համար եկել է «ամերիկյան աղցանը» ռուսականի փոխարինելու ժամանակը. թուրք սյունակագիրը` թուրք-ամերիկյան լարվածության մասին

Tert.am (hy) 

Թուրք լրագրող Ահմեդ Հաքանը թուրքական t24.com.tr կայքի իր սյունակում անդրադարձել է թուրք - ամերիկյան նոր՝ վիզային ճգնաժամին: 

Հաքանը հեգնել է Թուրքիայի իշխանություններին՝ ասելով, որ ժամանակին թուրք խոհարարները, հյուրանոցներում մատուցելով ռուսական աղցան՝ այն մենյուում վերանվանում էին որպես «Ամերիկյան», սակայն այժմ եկել է ժամանակը ամերիկյան «աղցանը» ռուսականի վերածելու: Այդպիսով Հաքանը փորձել է ակնարկել, որ թուրքական կողմը պետք է մտածի, թե ինչպես է բարելավելու հարաբերություններն ԱՄՆ-ի հետ... Читать дальше...

ՀՀ–ում նախորդ տարվա համեմատ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս, բայց թանկացել են առաջին սպառման ապրանքները. սա կարող է հանգեցնել նոր թանկացումների. Ատոմ Մարգարյան

Tert.am (hy) 

Tert.am-ը տնտեսագետ Ատոմ Մարգարյանի հետ զրուցել է վերջին շրջանում սպառողական շուկայում արձանագրված էական թանկացումների մասին: Մարգարյանի խոսքով՝ հանրապետությունում, ընդհանուր առմամբ գնաճը մեծ չէ՝ 0.6 տոկոս է, ավելին՝ որոշ ապրանքատեսակների մասով գնանկում կա: Միևնույն ժամանակ տնտեսագետը շեշտեց՝ թանկացում եղել է հատկապես առաջին սպառման ապրանքների մասով: Ատոմ Մարգարյանը հավելեց, որ մանր ու խոշոր եղջերավոր  անասունների արտահանումն է ավելացել, ինչը կարող է հանգեցնել գնի բարձրացման: Տնտեսագետը նկատեց՝  եղել է թռիչքային թանկացում... Читать дальше...

Իրաքյան Քրդստանը պատրաստ է բանակցել Բաղդադի հետ առանց նախապայմանների. Բարզանի

Tert.am (hy) 

Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ իրենք պատրաստ են Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ բանակցությունների գնալ՝ առանց նախապայմանների, այս մասին նա հայտնել է Բաղդադում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ, գրում է gazeteduvar.com.tr կայքը:

Բարզանին իր պատրաստակամությունն է հայտնել Բաղդադի հետ բանակցելու և առկա խնդիրները խաղաղությամբ լուծելու:

Իր հերթին Գերմանիայի դեսպան Կիրիլ Նունը շեշտել է, որ իրենք կարևորություն են տալիս Բաղդադի ու Էրբիլի միջև ճգնաժամի՝... Читать дальше...

Չեմ կարծում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացումն անպայման ի նպաստ հայերի պետք է լինի․Կիրո Մանոյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև եղած առճակատման մեղավորը Թուրքիան է, և ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիներին վիզա չտրամադրելու պատճառը թուրքական կողմի արած քայլերն են: Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց՝  Թուրքիան ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին առաջինը ձերբակալեց:

«Այնպես չէ, որ Միացյալ Նահանգները միանգամից է որոշել նման բան անել, այլ անում է, քանի որ, ինչպես հայտարարության մեջ էլ ասել է՝  Թուրքիան չի կարող երաշխավորել... Читать дальше...

Կատալոնիայի ղեկավարը վերսկսել է ընդհատված խորհրդարանական նիստը անկախության հռչակման վերաբերյալ

Tert.am (hy) 

Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մեկ ժամվա դադարից հետո վերադարձել է խորհրդարանի դահլիճ և վերսկսում է իր երկար սպասված ելույթը:

Ինչպես հայտնում է CNN-ը, Պուչդեմոնն իր ելույթը հետաձգել էր միջազգային մակարդակով խորհրդակցություններ անցկացնելու համար: Մանրամասներ չեն հաղորդվում, թե ինչ խորհրդատվության մասին է խոսքը:    

Նշվում է, որ անկախությանը դեմ «Սիուդադանոս» («Քաղաքացիներ») կուսակցությունը, որը Իսպանիայի Ժողովրդական կուսակցության կատալոնական մասնաճյուղն է, պահանջել... Читать дальше...

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է ԻՊ-ի հրամանատարական կետի և տեխնիկայի ոչնչացումը (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ ռուսական ինքնաթիռների հասցրած վերջին ավիահարվածների տեսանյութը:

Ինչպես գրում է Life.ru-ն, հրապարակված կադրերում պատկերվում է, ինչպես են ոչնչացվում ահաբեկիչների հրամանատարական կետն ու տեխնիկան:

Մեկ օրում ՌԴ ռազմաօդային ուժերը 182 հարված են հասցրել գրոհայինների դիրքերին: Ոչնչացվել է խմբավորման 34 գրոհային, որոնք Սիրիա էին ժամանել Իրաքից: Պայթեցվել է 5 արտաճանապարհային՝ գնդացիրներով... Читать дальше...

Հայաստանի ու Բելառուսի քաղաքականություններն իրար չեն հակասում, իսկ առևտրաշրջանառությունը մեծանում է. Իգոր Նազարուկ

Tert.am (hy) 

Հայաստանի ու Բելառուսի միջև առևտրաշրջանառությունը մեծացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Դեսպանն ասաց, որ երկրներն արդեն իսկ համագործակցում են, բայց կա չիրացված պոտենցիալ՝ մասնավորապես արդյունաբերական ոլորտում: Ի. Նազարուկի խոսքով՝ հարկավոր է պարզապես կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Նա նշեց, որ քաղաքական որոշ հարցերում Հայաստանի ու Բելառուսի տեսակետները տարբեր են, բայց միմյանց չեն հակասում, ինչը չի խանգարում... Читать дальше...

Բժիշկներին ապշեցրել է ամնիոտիկ պարկով ծնված փոքրիկը, որին մայրը ծննդաբերել է հիվանդանոցի ճանապարհին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Բրիտանուհին զարմացրել է բժիշկներին՝ ծննդաբերելով նախատեսված ժամանակից 11 շաբաթ շուտ, այն էլ ավտոմեքենայի մեջ:

Սակայն բժիշկների զարմանքի իրական պատճառն այն է, որ երեխան ծնվել է ամնիոտիկ պարկով, ինչը հազվադեպ երևույթ է և հանդիպում է 80 000 ծնունդից մեկի ժամանակ:

Ինչպես հայտնում է The Independent-ը, 29 շաբաթական հղիության մեջ գտնվող Սքարին չէր էլ պատկերացնում, որ իր փոքրիկն այդքան շուտ է ծնվելու: Նրա մոտ կծկումներ էին սկսվել, որոնք երբեմն լինում են հղիության ընթացքում: Նա չէր անհանգստացել... Читать дальше...

Որոշակի գործընթացներով պետք է ապացուցել, որ Իրանը կարող է օգտագործել Հայաստանի ներուժը. Գոհար Իսկանդարյան

Tert.am (hy) 

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև Իրանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ բավական երկար քննարկումներ են տեղի ունենում, սակայն հստակ ինֆորմացիա այդ մասին դեռ չկա:

«Իրանին դա ձեռնտու է, քանի որ նրա առաջ բացվում է բավականին մեծ շուկա, և ինքը կկարողանա առանց տարատեսակ հարկերի իր ապրանքները ներմուծել ԵԱՏՄ շուկա: Կարող են լինել որոշ ներկայացուցիչներ, որոնք այդ հարցերում ակտիվություն ցուցաբերեն, սակայն որևէ ինֆորմացիա, որ Իրանն արդեն պատրաստակամություն է հայտնել ԵԱՏՄ-ին անդամագրվել և ԵԱՏՄ-ն համաձայնել է՝ չկա»... Читать дальше...

Ցեղասպանության մասին «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմն անցել է «Օսկարի» որակավորման փուլը 

Tert.am (hy) 

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» նոր փաստավավերագրական ֆիլմը «Օսկար» մրցանակաբաշխությանը մասնակցելու որակավորում է ստացել:

Ինչպես հայտնում է Horizon weekly-ն, այն 159 վավերագրական ֆիլմի շարքում է, որոնք ընտրվել են ավելի քան 26 000 հայտից: Այս մասին հայտարարել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Մոնթել Ուիլյամսը Ամերիկայի Հայ դատի հանձնաժողովի համաժողովի ժամանակ:

«Ժխտման ճարտարապետները», որը նկարահանվել է հեռուստապրոդյուսերներ Դին Քեյնի ու Մոնթել Ուիլյամսի նախաձեռնությամբ... Читать дальше...

«Բարսելոնան» կշարունակի ելույթները Իսպանիայի առաջնությունում

Tert.am (hy) 

Կատալոնական «Բարսելոնան» կշարունակի ելույթներն Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի Գավաթում, նույնիսկ եթե Կատալոնիան որոշի դուրս գալ Իսպանիայի կազմից,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Читать дальше...

Մենք հարուստ ենք, քան երբևէ. դժբախտ դեպքից հետո բանկիր ամուսինները հրաժարվել են շքեղ կյանքից և բժիշկ դարձել

Tert.am (hy) 

Լոնդոնում բնակվող բանկիր ամուսինները հրաժարվել են իրենց շքեղ կյանքից և որոշել են բժիշկ դառնալ այն բանից հետո, երբ իրենց առաջին երեխան մահացած էր ծնվել:

Ինչպես գրում է Daily Mail-ը, զույգը, հասկանալով, որ իրենց կյանքը նախկինում դատարկ և անիմաստ է եղել, որոշել է վերաիմաստավորել այն՝ ուրիշներին օգնելով: Դիպալի Շարփը նրա ամուսին Քրիստիանը շքեղ կյանքով են ապրել՝ ճանապարհորդելով առաջին կարգով, ամեն օր ընթրելով ռեստորանում և երթևեկելով Porsche-ով:

Երբ իրենց առաջնեկը մահացած ծնվեց, ամուսինները... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *