ԱԱ-2018. որակավորման փուլ. Գերմանիան և Չեխիան ջախջախեցին մրցակիցներին, այլ արդյունքներ (տեսանյութ)
Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի C խմբում այսօր կայացան 3 հանդիպումներ:
Читать дальше...
Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի C խմբում այսօր կայացան 3 հանդիպումներ:
Читать дальше...
Մոսկվայի «Սինդիկա» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի ժամանակ երկու մարդ վնասվածք է ստացել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությանը, նրանցից մեկին հոսպիտալացրել են, մյուսին տեղում են բուժօգնություն ցույց տվել:
Առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է կիրակի ցերեկը: Կրակի տարածման ընդհանուր մակերեսը կազմում է 55 000 քառ. մետր: Կենտրոնի կառույցների մի մասը փլուզվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին միացել է ավիացիան:
Առևտրի կենտրոնը... Читать дальше...
Իսրայելի Աշկելոն նավահանգստային քաղաքի ափամերձ ջրերում ընկերոջ մահը սգացող դելֆինի են նկատել:
Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, գիտնականներին զարմացրել է այդ փաստը, քանի որ արու դելֆինները հազվադեպ են սգում իրենց ցեղակցին:
Դելֆինը լողալիս է եղել իր սատկած ընկերոջ մարմնի շուրջը՝ հրաժարվելով լքել վերջինիս: Գիտնականները նշում են, որ սգալու վարքագիծը նախկինում նկատվել է միայն մայր դելֆինների մոտ իրենց ձագերի նկատմամբ: Բացի այդ, նման վարքագիծը խոսում է դելֆինների մոտ զարգացած ինտելեկտի մասին... Читать дальше...
Warner Bros. կինոստուդիան հրապարակել է «Արդարության լիգա»` սուպերհերոսների մասնակցությամբ ֆիլմի վերջնական թրեյլերը:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն, տեսանյութում պատկերվում է Սուպերմենի սիրելիի (Էմի Ադամս) տեսած երազը: Հերոսը, որը մահացել էր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. արդարության լուսաբացին» ֆիլմում, նրա երազին կենդանի է գալիս: Հերոսի վերադարձի մասին ակնարկը նկատելի էր նաև նախորդ թրեյլերում:
Ֆիլմաշարի երկրպագուների շրջանում կարծիք է տարածվել, որ Սուպերմենը կվերակենդանանա, սակայն... Читать дальше...
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տեո Էրնանդեսն իր 20-ամյա հոբելյանը տոնել է թզուկ-ոստիկանների ընկերակցությամբ:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ միջոցառման ժամանակ արված լուսանկարը սոցցանցում հրապարակել է իսպանացի լրագրող Էմանուել Տրամասերեն:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը խնջույք է կազմակերպել լողավազանի մոտ: Ընկերներից բացի Էրնանդեսը խնջույգին հրավիրել էր նաև երկու թզուկի, որոնք ներկայացել են «Ռեալի» մարզաշապիկով և ոստիկանական գլխարկով, ռետինե մահակներով և խաղալիք ատրճանակներով:
Ֆուտբոլիստն ինքն էր լուսանկարը հրապարակել համացանցում... Читать дальше...
Աշխարհի 2018 թվականի առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի վերջին տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ:
Читать дальше...
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին ժամանել է Սոչի՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձին և նրան ձեռագործ ծածկոց է նվիրել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ծածկոցի վրա պատկերված է երկու քաղաքական գործչի ձեռքսեղմման տեսարանը՝ Սուրբ Վասիլիի տաճարի և Կոլիզեումի ֆոնին:
Հիշեցնենք, որ բրիտանական Matchless ապրանքանիշը հատուկ հագուստի հավաքածու է ստեղծել Պուտինի պատվին, որը կհամալրի «Հերոսներ» սահմանափակ քանակությամբ արտադրվող հագուստների շարքը:
Թուրքիայի կրթության նախարարությունը տարբեր նահանգների մուֆտիների (մահմեդական բարձրաստիճան հոգևորական իրավաբան-կրոնագետ) հետ միասին որոշում է կայացրել երեխաների համար կրոնի հավելյալ դասաժամեր սահմանել:
Ինչպես տեղեկացնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, նման պայմանավորվածությունը նախարարության և մուֆտիների միջև արդեն կնքվել է Անթալիա և Բոլու նահանգներում:
Կրոնի դասերը պարտադիր առարկա են դպրոցում՝ սկսած 4-րդ դասարանից: Այժմ նախատեսվում է այն դասավանդել նաև մանկապարտեզներում՝... Читать дальше...
Բրիտանիայի 32-ամյա բնակչուհի Շառլոտա Փարկերին 2014-ին բժիշկները տեղեկացել էին, որ երբեք չի կարողանա սեփական երեխաներ ունենալ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, Շառլոտան ամուսնու՝ Բիլլիի հետ այցելել էր բոլոր հնարավոր մասնագետներին, որոնք նույն ախտորոշումն են տվել երիտասարդ կնոջը՝ ասելով, որ նա չափազանց քիչ քանակությամբ ձվաբջիջ ունի և միակ բանը, որ կարող է անել, դոնոր գտնելն է:
Ամուսինները, վերջապես համակերպվելով այդ իրականության հետ, սկսել են դոնոր փնտրել, երբ Շառլոտան հայտնաբերել է,... Читать дальше...
Անգլիայի հավաքականն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է Լիտվային:
Читать дальше...
Վարշավայում առաջին անգամ անցկացվել է «Միսս աշխարհ» մրցույթը՝ նախատեսված անվասայլակով մասնակիցների համար:
Agence France Presse-ի տեղեկացմամբ՝ մրցույթում հաղթող է ճանաչվել Բելառուսը ներկայացնող հոգեբանության բաժնի ուսանողուհի Ալեքսանդրա Չիչիկովան: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է շաբաթ:
«Հաղթահարեք ձեր անհանգստությունն ու վախերը», - ասել է 23-ամյա Ալեքսանդրան գալա երեկոյի ժամանակ, երբ մասնակիցները ներկայացել են իրենց ազգային տարազներով ու երեկոյան զգեստներով:
Մրցույթին 24... Читать дальше...
Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի (E խումբ) վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ղազախստանի ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Читать дальше...
Հայտնի երգիչ և երգահան Վալերի Մելաձեի ավագ դուստրը՝ Ինգան, ամուսնացել է Մարոկկոյում: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հայտնելով, որ նրա ընտրյալը մարոկկացի Նուրի Վերգեզեն է:
Հարսնաքրոջ պարտականությունները կատարել են Ինգայի քույրերը՝ Սոֆյան և Արինան: Իսկ ինքը՝ Մելաձեն, դստերն ուղեկցել է դեպի խորան:
Աղբյուրը նշում է, որ իրենց առաջին պարը հարսն ու փեսան կատարել են Մելաձեի բալլադներից մեկի ներքո:
Զույգն ամուսնությունը գրանցել է դեռևս այս տարվա հունվարին Քեմբրիջ քաղաքում, սակայն այդ... Читать дальше...
Կանադացի բուժքույր Մենդի Ստենթիքը սև արջերի նկատել, որոնցից մի քանիսին՝ աղբանոցում սնունդ հայթայթելիս, իսկ մեկին էլ մարդու պես բազմոցին թիկնած:
Ինչպես գրում է The Independent-ը, կնոջ ուշադրությունը գրավել է արջի բազմելու ձևը՝ «ասես մարդ լիներ նստած»: Թեև կենդանիները սովորություն չունեն մարդկանց ընդօրինակելու, այն էլ նստել ոտքերը խաչած և ձեռքերը բազմոցի հենակին դրած, այս արջը հավանաբար իրեն այդպես հարմարավետ է զգացել:
Կնոջ խոսքով՝ այդ տեսարանը կարող է գրավել գիտնականների ուշադրությունը:
Լատվիայի Զինված ուժերը Մեծ Բրիտանիայից 65 մարտական հետախուզական զրահամեքենա է ձեռք բերել երկու երկրի միջև 2014 թվականին կնքված պայմանագրի համաձայն:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Լատվիայի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, ռազմական տեխնիկայի գնման մասին համաձայնագրով նախատեսվում է 123 մարտական մեքենա ձեռք բերել:
Նշվում է, որ լատվիական Զինուժի ցամաքային զորքերի հետևակային բրիգադի մեխանիզացման ծրագիրը բաժանված է մի քանի փուլերի: Մատակարարումից առաջ տեխնիկան... Читать дальше...
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 8-ին, ժամը 19:34-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել՝ 1944 թ ծնված Դ. Բ.-ի դին:
ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղում Ղազախստանի հավաքականը հավասարեցրել է հաշիվը Հայաստանի հետ դիմակայությունում:
Читать дальше...
Այսօր բիզնեսի մոտ դրական միտումներ են ստեղծվել, և շատ կարևոր է այդ միտումը կարողանալ կայուն ձևով պահպանել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Ի-Վի Քոնսալթինգ խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Հայաստանին ավելի արագ տնտեսական աճ է անհրաժեշտ՝ մոտավորապես 6-7% կայուն և չընդհատվող աճ, և այդպիսին պետք է լինի պահանջը տնտեսական քաղաքականությունից:
-Իրատեսակա՞ն եք համարում, որ 2017 թ. տնտեսական աճը կգտնվի 4-4,8% միջակայքում, ինչպես նշել է ֆինանսների... Читать дальше...
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը դիտարկվում է Մյունխենի «Բավարիայի» կողմից:
Читать дальше...
Չինաստանում վերջին 5 տարում իշխող կուսակցության անդամ հանդիսացող 1.34 մլն պաշտոնյա է պատժվել կաշառակերության մեղադրանքով:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, մեջբերելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության՝ կարգապահության պահպանման հարցերով կենտրոնական հանձնաժողովի տվյալները, նրանցից 648 000-ը գյուղական համայնքներում ղեկավարող պաշտոնյաներ են եղել, որոնք ներգրավվել են մանր կոռուպցիոն հանցագործությունների մեջ: Աղբյուրը չի մասնավորեցնում, թե ինչ պատիժ են կրել իրավախախտները:
2012-ի նոյեմբերից... Читать дальше...
ԱԱ-2018-ի ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հյուրընկալվում է Ղազախստանի ընտրանուն:
Читать дальше...
Հերթական սեզոնային փոթորիկն է հասել ԱՄՆ-ի ափերին և հորդառատ անձրևներ և 140 կմ/ժամ արագությամբ քամիներ է բերել Մեքսիկական ծոցի առափնյա շրջաններ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, առաջին աստիճանի «Նեյթ» փոթորիկն ավելի թույլ է, քան «Մարիան», «Իրման», որոնց հետևանքով միլիոնավոր մարդիկ են տուժել և մի շարք կղզիներ են ավերվել Կարիբյան ավազանում: Սակայն այն ավելի արագ է շարժվում և կարող է հանգեցնել ջրհեղեղների:
Օրեր առաջ «Նեյթ» փոթորիկը ավերածություններ է իրականացրել և 25 մարդու կյանք է խլել Նիկարագուայում... Читать дальше...
Հայաստանի ազգային հավաքականն Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում կհյուրընկալվի Ղազախստանի ընտրանուն:
Читать дальше...
Ֆորմուլա 1-ի «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթել է Սուզուկիում կայացած Գրան Պրիում:
Читать дальше...
Ֆրանսիայի հարավում գտնվող Արևելյան Պիրենեյներ շրջանում, որը հայտնի է նաև «Հյուսիսային Կատալոնիա» անունով, նույնպես լարված իրավիճակ է՝ կապված Կատալոնիայի անկախության հանրաքվեի շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Ինչպես հայտնում է Agence France Presse-ը, Կատալոնիայի հետ սահմանի մոտ գտնվող այս շրջանում, որը Ֆրանսիան գրավել է 17-րդ դարում, շուրջ 2000 մարդ է ցույցի մասնակցում՝ ի աջակցություն կատալոնացիների ինքնորոշման իրավունքի:
Ցույցի մասնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում Կատալոնիայում մեծամասնության որոշմանը... Читать дальше...