Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 30.10.2017

ՖԻՖԱ-ն մտադիր է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերի քանակը հասցնել 24-ի

Tert.am (hy) 

ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Ռայնհարթ Գրինդելը հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցող թիմերի քանակը հասցնել 24-ի:

Читать дальше...

Արվեստն ընդդեմ որսագողության. կենդանիների փրկությանն ուղղված պայքարը՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Տարբեր երկրների լուսանկարիչներ միավորվել և կազմակերպել են Photographers Against Wildlife նախագիծը («Լուսանկարիչներն ընդդեմ վայրի բնության դեմ հանցագործությունների»), որի միջոցով նրանք ցանկանում են մարդկությանը հասցնել վայրի բնության դեմ իրականացվող հանցագործությունների խնդիրը և վերջ դնել կենդանիների ապօրինի առևտրին:

Читать дальше...

Երևանում քաղաքացին ընկել է ձորակը

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 30-ին, ժամը 19:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քուչակ թաղամասում՝ «Սագա» խանութ-սրահի մոտակայքում, քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ Մ. Բաբաջանյան 18/13 հասցեի մոտակա ձորակում՝ մոտ 7 մ, փրկարարներն անգիտակից վիճակում հայտնաբերել են 1988 թ. ծնված Յ. Ռ.-ին և դուրս բերել ձորակից, ով հոսպիտալացվել... Читать дальше...

Մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։

2017 թվականի  հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ»  մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։  Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար... Читать дальше...

ՀՀԿ–ականները վերջին պահին` ԳՄ նիստի ընթացքում կիմանան վարչապետի իրենց թեկնածուի մասին. Կարեն Քոչարյան

Tert.am (hy) 

Քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի խոսքով՝ ինքը հավատում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների խոսքերին, որ դեռևս կուսակցության ներսում քննարկումներ չեն եղել վարչապետի թեկնածուների մասին:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը համոզված է այդ հարցում: «Ես համոզված եմ, որ դեռևս ոչ մի բան արված չէ: Եթե քննարկվում է վարչապետի հարցը, ապա դա արվում է երկուսի միջև՝ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի: Թե նրանք ինչ են խոսում, ոչ ոք չի կարող իմանալ, մնացած քննարկումները սուտ են»,- ասաց նա:

Կարեն Քոչարյանը նաև նշեց... Читать дальше...

Բրյուս Ուիլիսի հելոուինյան կոստյումը վախեցրել է համացանցի օգտատերերին (լուսանկար)

Tert.am (hy) 

Ամերիկացի դերասան Բրյուս Ուիլիսը և նրա օգնականը եկել են Հելոուինին նվիրված երեկույթին՝ կրելով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» ֆիլմի երկվորյակ քույրերի կոստյումները: Այս մասին հայտնում է Metro-ն:

Читать дальше...



«Տոտենհեմը» ցմահ որակազրկել է մեզով լի բաժակը մրցակցի երկրպագուների վրա նետած անձին (տեսանյութ)

Tert.am (hy) 

«Տոտենհեմը» ցմահ որակազրկել է երկու երկրպագուների, որոնք Անգլիայի լիգայի Գավաթի 4-րդ շրջանի` «Վեսթ Հեմի» (2:3) հետ խաղի ընթացքում աչքի են ընկել անվայել պահվածքով:

Читать дальше...

Սա մեխանիզմ է, որին միացել ու չեմ անջատվում. Շուշան Պետրոսյանը՝ Մարտակերտում տուն ունենալու երազանքի, իրականցված ու սպասվող ծրագրերի մասին

Tert.am (hy) 

ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում պատմում է խորհրդարանից դուրս տարվող իր աշխատանքների մասին, որոնք հիմնականում իրականացվում են Արցախում, մասնավորապես, Մարտակերտի շրջանում: Ըստ պատգամավորի՝ իր մշտական այցերով և նախաձեռնություններով փորձում է ոչ միայն ակտիվացնել մշակութային կյանքն Արցախում, այլ կրթական տարբեր հարցերում երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ լավ տեղյակ լինելով, թե որտեղ ինչ խնդիր ու ինչի կարիք կա:

Թե ինչո՞ւ հենց Մարտակերտում է որոշել ծրագրեր իրականացնել հարցին... Читать дальше...

«Ապօրինի որսի» հերթական սիրահարը հոգևոր հովիվ է. Econews.am (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Շարունակվում են հայտնաբերվել «ապօրինի որսի» մասին վկայող լուսանկարներ: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ:Այս անգամ բախվում են երկու իրականություն, քանի որ խոսքը գնում է որսորդ հոգևորականի մասին: Հոգևոր և բարոյական քարոզ իրականացնող անձը նաև ակտիվ որսորդությամբ է զբաղվում, ընդ որում՝ հրապարակված լուսանկարներում կարելի է հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ինչը համարվում է ապօրինի որս. Читать дальше...

Համացանցի օգտատերերը կոչ են արել դադարեցնել «Քարտերի տունը»՝ Քևին Սփեյսիի հետ կապված սկանդալի պատճառով

Tert.am (hy) 

Համացանցի օգտատերերը կոչ են արել փակել «Քարտերի տունը» սերիալը, ինչի պատճառը դերասան Քևին Սփեյսիի հետ կապված սկանդալն է: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը:

Читать дальше...

Փորձում ենք գումարն ավելի խելացի օգտագործել՝ նորից շեշտադրելով հանրության սոցիալապես անապահով խավերին․Վարդան Արամյանը՝ 5500 հաստիքային կրճատումների մասին

Tert.am (hy) 

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով 2018 թվականին նախատեսվող շուրջ 5500 հաստիքային կրճատումների մասին եղած քննադատություններին, նշեց, որ հանրությունը իր ներկայացրած 5500 թիվը մեկին-մեկ նույնականացնում է փաստացի աշխատողների հետ, ինչը ճիշտ չէ, դա հաշվարկային ցուցանիշ է, և չի բացառվում, որ 5500 ամբողջության մեջ լինեն բավականին շատ թափուր աշխատատեղեր, որոնք որ դուրս են գալիս շրջանառությունից:

Նա, Tert.am-ի հետ զրույցում պարզաբանելով  իր առաջարկը, նշեց, որ իրենց ամենակարևոր նպատակը... Читать дальше...

Եթե քեզ հռչակում ես սոցիալական պետություն, բայց բնակչիդ ասում ես՝ ոչ թոշակդ կարող եմ բարձրացնել, ոչ աշխատավարձդ, նա իրավունք ունի խզել կապը քո հետ. Գևորգ Պետրոսյան

Tert.am (hy) 

Գործող կառավարությունը, գուցե ոչ միտումնավոր, բայց խթանում է արտագաղթը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Վերջինս նշեց, որ կառավարությունը 2018թ.-ի պետական բյուջեով չի նախատեսում աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, ինչի արդյունքում բնակչության սոցիալական վիճակը չի լավանալու:

«Գուցե իմ գնահատականը կոպիտ է, բայց չեմ կարծում, որ այն կտրված է իրականությունից. կառավարությունը գուցե ոչ միտումնավոր, բայց խթանում է արտագաղթը»,- ասաց նա:

Դիտարկմանը... Читать дальше...

Կարևորը իմ երեխեն հիմա ինձ մոտ է, շնորհակալություն ոստիկաններին. Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված երեխայի հայր (տեսանյութ)

Tert.am (hy) 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը սոցցանցում տարածել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ վերցված երեխայի և նրա հոր մասնակցությամբ տեսանյութ։

Երեխայի հայրը շնորհակալություն է հայտնում ոստիկաններին` նշելով, որ նրանք գործել են համապատասխան և իր երեխային անվնաս հասցրել են իրեն։

Կառավարությունը գնում է ծախսերի վերաիմաստավորման ճանապարհով. Վարդան Արամյանը՝ սոցիալական ոլորտի ծախսերը կրճատման մասին

Tert.am (hy) 

2018 թվականին պետական բյուջեով կրճատվել են կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի ծախսերը, ինչը փորձագիտական մակարդակում դժգոհություն է առաջացրել: Դժգոհության հիմնական պատճառն այն է, որ կրճատվել են հանրային ծառայության ոլորտի ծախսերը, իսկ քաղաքացին հարկ է վճարում իրեն հանրային ծառայություն մատուցելու համար:

Tert.am-ի հետ զրույցում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով թեմային, ասաց, թե իր գնահատմամբ՝ դժգոհության առիթ պետք է չլինի, քանի որ ոչ թե նվազեցնում են, այլ գնում են ծախսերի վերաիմաստավորման ճանապարհով... Читать дальше...

Նորվեգիայում 17-ամյա ռուսաստանցին ռումբ ստեղծելու համար ազատազրկման է դատապարտվել

Tert.am (hy) 

Նորվեգիայում դատարանն 9 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել 17-ամյա ռուսաստանցուն՝ ռումբ ստեղծելու և այն Օսլոյի կենտրոնում տեղադրելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Читать дальше...

ՀՀԿ-ն պարտավոր է օր առաջ հայտարարել ապագա վարչապետի անունը. Մանուկ Սուքիասյան

Tert.am (hy) 

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, 2017թ–ի խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակով առաջադրված թեկնածու Մանուկ Սուքիասյանը Tert.am-ի հետ զրույցում  նշեց, որ պետության շահը պահանջում է օր առաջ կողմնորոշվել և հասարակության առաջ պատասխանատվություն ստանձնել՝ լինի գործող նախագահը, թե վարչապետը։

Նրա խոսքով` ստեղծված անորոշությունից օգուտներ քաղելու և իրենց շահերի համար երկիրը քաղաքական կատակլիզմների հորձանուտը նետելու ջատագովներ կողքից կարող են ի հայտ գալ առանց «նախազգուշացնելու»:

... Читать дальше...

ՀՀ-ԵՄ համաձայնագրի հիմքը ընդունված նոր Սահմանադրությունն է. Արմեն Ռուստամյան

Tert.am (hy) 

Դաշնակցությունը չունի ու չի ունեցել կասկածներ, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը չի ստորագրվելու: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի վերջո նոյեմբերին ստորագրվելո՞ւ է այս փաստաթուղթը, թե՞ ոչ:

«Մենք լիահույս ենք, որ այն կստորագրվի: Առայժմ որևէ խոչընդոտ չի երևում, եթե մենք մեր ներսում որևէ խոչընդոտ չփորձենք հրահրել, առաջացնել: Կարծում եմ, որ հստակ է՝ հրապարակված համաձայնագիրը չի խանգարում... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *