Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 06.10.2017

Ֆրանսիայում արգելել են «ֆոտոշոփի» ենթարկել մոդելների լուսանկարները

Tert.am (hy) 

Ֆրանսիայում օրենք են ընդունել, որը պարտավորեցնում է մոդելային գործակալություններին, լուսանկարիչներին և ամսագրերի հրատարակիչներին հրաժարվել լուսանկարները ռետուշի ենթարկելուց:

Ինչպես հաղորդում է NTV-ն, եթե այնուամենայնիվ լուսանկարն ուղղումների է ենթարկվել, պետք է լուսանկարին կից այդ մասին հուշող համապատասխան գրություն լինի:

«Ֆոտոշոփի» մասին օրենքով է հիշվում հենց Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի 5-ամյա կառավարումը: Տվյալ կառավարական հրամանագիրն ստորագրվել էր նախագահական ընտրություններից 3 օր առաջ... Читать дальше...

Բրիտանացի դիզայներները հագուստի հավաքածու են ստեղծել՝ Պուտինի պատվին (լուսանկար)

Tert.am (hy) 

Բրիտանական Matchless ապրանքանիշը հավաքածու է ստեղծել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 65-ամյա հոբելյանի առթիվ:

Ինչպես հաղորդում է Business of Fashion պարբերականը, դիզայներները ցուցադրել են նոր շարքի իրերից մեկը՝ «Պուտին» անվանումն ստացած կաշվե բաճկոնը, որի արժեքը կազմում է 1700 դոլար: Հավաքածուում կընդգրկվեն նաև վերարկու և բամբակյա ու կաշվե բաճկոններ, որոնք ստեղծելիս դիզայներները ոգեշնչվել են ՌԴ նախագահի կերպարից:

Putin Jacket բաճկոնն ու նոր ամբողջական հավաքածուն կցուցադրվեն Լոնդոնում... Читать дальше...

Շակիրան և Պիկեն բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Երգչուհի Շակիրան և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվել են 7 տարվա համատեղ կյանքից հետո: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները:

Իսպանական մամուլում զույգի միջև առկա տարաձայնությունների մասին հաղորդումներ էին հայտնվել դեռևս սեպտեմբերին: Աղբյուրը նշում է, որ աստղային զույգը ամիսներ առաջ է միասին ներկայացել հանրությանը:

Ինչպես այժմ հաղորդվում է, Շակիրան հեռացել է իրենց տնից, և այժմ հայտնի չէ, թե որտեղ է և ում հետ են իրենց երեխաները:

Հիշեցնենք... Читать дальше...

Հս. Կորեան պատրաստվում է նոր հրթիռի փորձարկմանը, որը կարող է հասնել մինչև ԱՄՆ. ՌԴ պատգամավոր

Tert.am (hy) 

Հյուսիսային Կորեան ծրագրում է բալիստիկ հրթիռի փորձարկումներ իրականացնել, որը Փհենյանի հաշվարկներով կարող է հասնել ԱՄՆ-ի արևմտյան ափերին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը, ով եղել է հոկտեմբերի 2-6-ը Հյուսիսային Կորեա այցելած խորհրդարանական պատվիրակության կազմում:

«Նրանք մեծ հեռավորության հրթիռի նոր փորձարկումների են պատրաստվում: Նրանք մեզ նաև մաթեմատիկական հաշվարկներ են ներկայացրել, որոնք, ըստ հյուսիսկորեացիների... Читать дальше...

Ագրամունտի հրաժարականը կապ չունի հայկական պատվիրակության հետ, Եվրոպան երբևիցե չէր ներելու նրա այցը Սիրիա. քաղաքագետ

Tert.am (hy) 

Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը ոչ մի կապ չունի հայաստանյան պատվիրակության ջանքերի հետ:

Ըստ Գագիկ Համբարյանի՝ իրականում հայտնի խավիարասեր Պեդրո Ագրամունտի հրաժարականի հիմքում նրա Սիրիա այցելությունն ու Նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպումն էր:

«Հայկական պատվիրակությունը շատ վաղուց էր բարձրաձայնում Պեդրո Ագրամունտի` կաշառված լինելու ու «ադրբեջանական լվացքատան» հայտնի պերսոնաժ լինելու հանգամանքը... Читать дальше...



Հայաստանի առաջնություն. «Շիրակ»-«Գանձասար-Կապան» հանդիպման մրցավարները որակազրկվել են

Tert.am (hy) 

Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնության 8-րդ տուրի «Շիրակ»-«Գանձասար-Կապան» հանդիպման 95-րդ րոպեին կապանյան թիմի դարպասին անհիմն տասնմեկ մետրանոց նշակելու համար հանդիպման մրցավարական անձնակազմի համապատասխան անդամները որակազրկվել են:

Читать дальше...

Պենտագոնը մտահոգություն է հայտնել Էր-Ռիադի կողմից C-400-ի գնման առնչությամբ

Tert.am (hy) 

ԱՄՆ-ն մտահոգված է Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների գնման հարցով Սաուդյան Արաբիայի ծրագրերի առնչությամբ՝ ամերիկյան արտադրության համակարգերի հետ այդ համակարգերի օպերատիվ անհամատեղելիության պատճառով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պենտագոնի մամուլի ծառայությունը:

Читать дальше...

Հայտնի է «Ֆորսաժի» սփին-օֆֆի թողարկման ամսաթիվը. այն կնախորդի 9-րդ մասի պրեմիերային

Tert.am (hy) 

Հայտնի է դարձել «Ֆորսաժ» ֆիլմաշարի սփին-օֆֆի թողարկման ամսաթիվը, որում գլխավոր դերերը կմարմնավորեն Դուեյն Ջոնսոնն ու Ջեյսոն Սթեթհեմը:

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, որպես ֆիլմի սցենարիստ հանդես կգա Քրիս Մորգանը, որն աշխատել է «Ֆորսաժի» նախորդ մասերի վրա: Կինոնկարի թողարկումը նախատեսված է 2019-ի ապրիլի 26-ին:

Հիշեցնենք, որ ֆիլմաշարի 9-րդ մասի պրեմիերան հետաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 10-ը: Նախկինում Universal Pictures-ը հայտարարել էր, որ ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2019թ. Читать дальше...

Երեկվա բարեկամն այսօրվա թշնամին դառնալ չի կարող. Իրաքյան Քրդստանի կառավարության խոսնակը Իրանի և Թուրքիայի մասին

Tert.am (hy) 

Իրաքյան Քրդստանի կառավարության խոսնակ Սեֆին Դիզային մեկնաբանել է Իրանի և Թուրքիայի կողմից հնչող՝ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ սպառնալիքներին: 

Ինչպես գրում է gazeteduvar.com.tr կայքը, Դիզային նշել է, որ Քրդստանը չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի կամ Իրանի հետ՝ քաջ գիտակցելով, որ երկու երկրներն ունեն տարածաշրջանի ամենահզոր զինված ուժերը: 

«Մենք գլխացավանք չենք փնտրում: Լարվածության ավելացումը ոչ մի օգուտ չի բերի», - ասել է քուրդ պաշտոնյան՝ շեշտելով, որ իրենք ռազմական... Читать дальше...

Ռուսաստանի Պենզա քաղաքում տղամարդը երկու կնոջ է պատանդ վերցրել

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում գտնվող Պենզա քաղաքի կենտրոնում հատուկ ծառայության աշխատակիցները պատանդների ազատ արձակմանն ուղղված գործողություններ են իրականացնում:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդը Պենզայի կենտրոնում երեք կնոջ է պատանդ վերցրել: Նրանցից մեկին հաջողվել է փախչել:

Տեղի լրատվամիջոցները պարզաբանում են, որ մրջադեպը տեղի է ունեցել «Մուրովեյնիկ» առևտրի կենտրոնի տարածքում: Ուժայինները բանակցություններ են վարում հրազենով, ենթադրաբար... Читать дальше...

ԱԱ-2018. որակավորման փուլ. Ուելսը հյուրընկալվելիս հաղթեց Վրաստանին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Աշխարհի 2018թ. առաջնության Եվրոպայի գոտու D խմբի 9-րդ տուրում Վրաստանի ընտրանին «Դինամո Արենա» ստադիոնում ընդունեց Ուելսի հավաքականին և պարտվեց նվազագույն հաշվով:

Читать дальше...

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը պատասխանել է պնդումներին, թե ինքը թուրքական իշխանությունների կողմից նախընտրելի թեկնածու չէ

Tert.am (hy) 

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը պատասխանել է  Ամերիկայի Արևելյան Թեմի Առաջնորդ  Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Բեկչյանը թուրքական պետության կողմից պատրիարքի նախընտրելի թեկնածու չէ:

Ինչպես գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը», Պարսամյանն ավելի վաղ պոլսահայ «Ժամանակ» պարբերականի հետ զրույցում նշել էր, որ պատրիարքի ընտրությունների կազմակերպման ամբողջ գործընթացը պետք է ղեկավարվի պետության հետ փոխհամաձայնեցված կերպով և... Читать дальше...

Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Դեյր Էլ Զորում ԻՊ-ի խոշորագույն հենակետի նկատմամբ

Tert.am (hy) 

Սիրիական զորքերը մտել են Դեյր Էլ Զորից 45 կմ հեռավորությամբ գտնվող Մայադին քաղաքը, որը համարվում է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների խոշորագույն հենակետերից մեկը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այս մասին տեղեկացրել է սիրիական կառավարական բանակի գեներալը: Նրա խոսքով՝ սիրիական ուժերը վերահսկողություն են սահմանել քաղաքի արևմուտքում գտնվող շուկայի, միջնաբերդի և մոտակա շրջանի նկատմամբ: Բանակի և ահաբեկիչների միջև դաժան մարտեր են շարունակվում քաղաքի հարավում:

Աղբյուրի խոսքով՝... Читать дальше...

Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտը հերքել է Ադրբեջանի օմբուդսմենի տարածած հայտարարությունը` ԼՂՀ-ն կառույցից բացառելու մասին

Tert.am (hy) 

Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր (օմբուդսմեն) Էլմիրա Սույելմանովան, մասնակցելով Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI)՝ Բուխարեստում կայացած Գլխավոր վեհաժողովին, հայտարարություն է տարածել, որ վեհաժողովում կասեցվել է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանի ելույթը: Այս մասին գրում է haqqin.az-ը:

Սակայն ավելի ուշ EOI-ի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելը հերքել է այդ տեղեկությունն ու ադրբեջանական ԶԼՄ-ներին խնդրել ուղղել ապատեղեկատվությունն այն մասին, որ ԼՂՀ օմբուդսմենին զրկել են կազմակերպության անդամակցությունից... Читать дальше...

Իշխանափոխության կոչ չէ, բայց եթե կառավարությանը չի կարողանում, թող գնա ու իր տեղը զիջի կարող ուժերին. Գևորգ Պետրոսյան

Tert.am (hy) 

Tert.am –ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր,  Սոցապ նախկին նախարար Գևորգ Պետրոսյանը անդրադառնում է 2018 թվականի գլխավոր քաղաքական փաստաթղթի՝ բյուջեի նախագծում սոցիալական ծախսերի կրճատմանը, ասելով, որ միայն գոտիները ձգելով, չի, այլապես այնքան կձգեն, որ մի օրը մարդը կխեղդվի:

-Կառավարության 2018-ի բյուջեում, ըստ տնտեսագետների, կրճատված են սոցիալական ծախսերը,  և կառավարությունն ակնհայտորեն վարում է գոտիները ձգելու քաղաքականություն: Օրինակ՝ այս համատեքստում խոսվում է, որ... Читать дальше...

Մեզ համար օրակարգային չէ հարցը` ի վերջո օգնո՞ւմ ենք, թե՞ դեմ ենք իշխանությանը. մենք հետևողական պայքարելու ենք ՀՀ շահերի համար. Մանե Թանդիլյան

Tert.am (hy) 

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Tert.am-ի հետ զրույցում բամբասանք որակեց մամուլի այն հրապարակումները, թե «Ելքը» ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունն է հեղինակում, զուգահեռ իր որոշ անդամներով Մոսկվայում հանդիպումներ ունենում ռուսաստանյան «գորշ կարդինալների» հետ: Թանդիլյանը պահանջեց, որ եթե բամբասանք չէ, նման հրապարակմանը զուգահեռ անուն–ազգանուններ նշվեն և հավելեց, որ ակնհայտ է, որ կան մարդիկ, որ ամեն կերպ փորձում են վարկաբեկել իրենց՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը: Ինչ վերաբերում է հարցին... Читать дальше...

Վարչապետին է ներկայացվել «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման ընթացքը

Tert.am (hy) 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքների, ինչպես նաև հանրային կառավարման, հարկային վարչարարության, կիբերանվտանգության, գործարար միջավայրի բարելավման, կրթության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:      

Ռոնալդոն չի ընդգրկել Ռոնալդուին իր խորհրդանշական հավաքականում (լուսանկար)

Tert.am (hy) 

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կազմել է իր խորհրդանշական հավաքականը, որի կազմում չի ընդգրկել Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի ընտրանու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Читать дальше...

Փոխադարձ բռունցքներ կլինե՞ն. Վ. Բաղդասարյանը «Ելքի»` մարտահրավերն ընդունելուն «հումորով է վերաբերում», Ա. Զեյնալյանը՝ փակագծերը չի բացում

Tert.am (hy) 

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը Tert.am-ի հետ զրույցում չի շտապում պարզաբանել խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարության ենթատքեստը, որ եթե Արտաշես Գեղամյանի խուլիգանական պահվածքը մարտահրավեր էր «Ելքին», ապա իրենք ընդունում են այդ մարտահրավերը:  

Հարցին, թե ի՞նչ է ենթադրում դա, արդյոք կլինե՞ն փոխադարձ  բռունցքներ` ուղղված ՀՀԿ-ին,  Զեյնալյանը պատասխանեց. «Կասենք, պահը կգա կասենք, նախապես ոչինչ չենք ուզում բացահայտել»:  

Հարցին, թե ի՞նչ արձագանքի էին սպասում... Читать дальше...

Մոսկվայի օդանավակայաններն ու կայարանները պայթյունի վտանգի մասին հաղորդումներ են ստացել

Tert.am (hy) 

ՌԴ իրավապահ մարմիններն անանուն հաղորդումներ են ստացել Մոսկվայի 4 օդանավակայանում («Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի», «Շերեմետևո») սպասվող պայթյունների վտանգի մասին:

Ինչպես հաղորդում է kommersant.ru-ն, ականապատման մասին զանգ է ստացվել «Ժուկովսկի» օդանավակայանում այն պահին, երբ չվացուցակում ոչ մի թռիչք գրանցված չի եղել: Աշխատակիցներին տարհանել են, օդանավակայանում ստուգումներ է իրականացրել սակրավորների խումբը: Ռումբի առկայության մասին տեղեկությունը չի հաստատվել:

«Վնուկովոյից» հայտնել են... Читать дальше...

ՀՀ վարչապետը և Բելառուսի արդյունաբերության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները

Tert.am (hy) 

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին:

Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, վարչապետ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը:

Վիտալի Վովկը, համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ, արդյունավետ է գնահատել այսօր տեղի... Читать дальше...

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի արտգործնախարարին

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ջոնաթան Լաքոթին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել նրան և հույս հայտնել, որ Ջոնաթան Լաքոթն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Լաքոթը վստահեցրել է, որ հնարավոր ջանքերը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *