Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 02.10.2017

Երևանի Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 2-ին, ժամը 18:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Դեմիրճյան փողոցի թիվ 17ա շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Читать дальше...

Սպիտակ տունը նշել է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության միակ թեման

Tert.am (hy) 

Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ հետ չի բանակցի քաղաքական հարցերի շուրջ. երկխոսության միակ թեման կլինի ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակումը։

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը։

«Մենք հստակ հասկացնել տվեցինք, որ այժմ ԿԺԴՀ–ի հետ բանակցելու ժամանակը չէ։ Միակ թեման, որը մենք խոսելու ենք նրանց հետ, ձերբակալված ամերիկացիների ազատ արձակումն է։ Դրանից բացի որևէ բանակցություն չի լինելու»,–ասել է Սանդերսը։

Ավելի վաղ ԱՄՆ... Читать дальше...

Մեծ, հողե քաղաք` միակ պողոտայով. 1950-ականների Տաշքենդը՝ հայտնի ֆրանսիացու աչքերով

Tert.am (hy) 

Ֆրանսիացի գիտնական, գրող և Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ Ժակ Դյուպակեն 1950-70-ական թվականներին երեք անգամ այցելել է Խորհրդային միություն: Այդ ընթացքում՝ 1956թ.-ին նա նաև հասցրել է լինել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Ավելի ուշ նա ճանապարհորդության մասին իր հուշերի մասին ասել է.

«Մոսկվայում անցկացրած մի քանի օրից հետո մենք թռանք Տաշքենդ՝ Ուզբեկստանի մայրաքաղաք: Վերևից ես շունչս պահած ժամերով ուսումնասիրում էի խորհրդային Միջին Ասիան: Տաշքենդը մեծ հողե քաղաք էր՝ իր միակ պողոտայով... Читать дальше...

Տուսկը Իսպանիայի վարչապետին կոչ է արել խուսափել Կատալոնիայում ուժի կիրառման կրկնությունից

Tert.am (hy) 

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Կատալոնիայի անկախության հանրաքվեի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Րախոյի հետ, այս մասին Տուսկը հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջի միջոցով:

Պաշտոնյան նշել է, որ թեև նա կիսում է Իսպանիայի վարչապետի կողմից բերված սահմանադրական փաստարկները, այնուամենայնիվ, հարկ է համարել կոչ անել Իսպանիայի իշխանություններին հետագայում խուսափել Կատալոնիայում ուժի կիրառման կրկնությունից:

Հիշեցնենք, որ Իսպանիայից առանձնանալու... Читать дальше...



Հրանտ Դինքի սպանության գործով վկան նոր աղմկահարույց հայտարարություն է արել

Tert.am (hy) 

Պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ հանդես եկած վկաներից թուրք լրագրող Մուամմեր Այը հայտարարել է, որ պետական մարմինները նախապես տեղյակ են եղել Դինքին սպանող Օգյուն Սամասթի այդ օրվա շարժից ու անձնական տվյալներից, այս մասին գրում է «Ակօսը»:

Լրագրողը պատմել է, որ այդ օրը Դինքի սպանության մասին նա տեղեկացել է հեռուստացույցից, այնուհետև նրան զանգահարել են Ստամբուլի ոստիկանության կենտրոնական շտաբից:

«Միանգամից ասացին... Читать дальше...

Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած հրաձիգի հայրը 1969թ.-ին եղել է ԱՄՆ ՀԴԲ-ի կողմից որոնվող ամենավտանգավոր հանցագործներից մեկը

Tert.am (hy) 

Լաս Վեգասում տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած հրաձիգի հայրը հոգեկան խնդիրներ է ունեցել և դատապարտված է եղել 20 տարվա ազատազրկման՝ մի շարք բանկերի կողոպուտների համար, այս մասին գրում է Daily Mail-ը: 

Բենջամին Հոսքինս Փեդդոքը, ում որդին դարձավ Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգության պատճառը, 1969թ.-ին հայտնվել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոի կողմից որոնվող ամենավտանգավոր հանցագործների ցանկում:

Դաշնային բյուրոն նրան նկարագրում էր որպես հոգեկան շեղումներ ունեցող, որը հակված... Читать дальше...

Թուրքերի 78 տոկոսը համոզված է, որ սիրիացի ներգաղթյալները անվտանգության լուրջ խնդիր են ստեղծում երկրի ներսում

Tert.am (hy) 

Թուրքիայի քաղաքացիների մեծ մասը իրենց երկրում ապաստանած սիրիացի ներգաղթյալներին դիտարկում է որպես անվտանգության սպառնալիք, շատերը նույնիսկ նշում են, որ զգուշանում են անգամ նրանցից առևտուր անել, այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Թուրքական «Աքսոյ» ուսումնասիրությունների կենտրոնը հատուկ հարցում է իրականացրել այս առիթով, որին մասնակցել է շուրջ 1500 մարդ: Հարցվածների 78 տոկոսը խոստովանել է, որ ըստ իրենց` սիրիացի ներգաղթյալները անվտանգության լուրջ խնդիր են ստեղծում երկրի ներսում... Читать дальше...

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 20 օրով կալանավորվել է

Tert.am (hy) 

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, ով ձերբակալվել էր սեպտեմբերի 29-ին, ստիպված կլինի կալանքի տակ անցկացնել 20 օր՝ հանրահավաքի անցկացման կարգը կրկնակի խախտելու համար: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

«Ախ, ինչպես ծերուկ Պուտինը չի ցանկանում, որպեսզի ես հայտնվեմ Նովգորոդում: Գնում էի կայարան՝ ձերբակալեցին գնացքի մեջ: Կարծես ֆիլմ լինի», - գրել էր սոցցանցերից մեկի իր էջում Նավալնին իր ձերբակալության մասին:

Նշենք, որ ձերբակալման պահին նա պատրաստվում էր ուղևորվել Նիժնի... Читать дальше...

Ռուսաց լեզվի հայեցակարգը վերևից եկած հրահանգ է՝ ՌԴ-ին հաճոյանալու համար, ՌԴ-ն ինքը չի պնդում. Ավետիք Իշխանյան

Tert.am (hy) 

Ունենալ անկախության բոլոր ատրիբուտները և նման հայեցակարգ դնել շրջանառության մեջ, արդեն իսկ «նոնսենս» է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզվի հայեցակարգին:

«Անհասկանալի կլիներ որևէ քաղաքակիրթ պետություն, որտեղ կարող էր ընդհանրապես նման հայեցակարգ իշխանության մտքով անցնել: Մենք դեռևս դուրս չենք եկել խորհրդային կաղապարից, և համարում ենք, որ դեռ մեկ երկրի մաս ենք կազմում, չնայած դեռ այն ժամանակ... Читать дальше...

Ջավախքի հայության ու ոստիկանների բախումների համար պատասխանատուն իշխանություններն են, նրանք կառչած են իրենց աթոռներից. Ջավախքի նախկին ոստիկանապետ

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 30-ին Ջավախքում հայերի ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախման պատասխանատուն գործող իշխանությունն է: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Վրաստանի ընդդիմադիր «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Ջավախքի նախկին ոստիկանապետ Արսեն Կարապետյանը:

Վերջինս նշեց, որ բնակչության նկատմամբ ուժի կիրառումը արդարացնել չի կարելի, այն անթույլատրելի է: Կարապետյանն ասաց, որ մեղավոր է ոչ միայն Վրաստանի կենտրոնական իշխանությունը՝ «Վրացական երազանքը», այլևս կուսակցությունից Ջավախքում ընտրված իշխանավորները... Читать дальше...

Արթուր Ոսկանյան. Ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակի պատճառով չէինք կարող ավելի արագ խաղալ

Tert.am (hy) 

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019 թ. առաջնության ընտրական փուլի հերթական տուրում Ջիբրալթարին հաղթելուց հետո Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել է հանդիպման մասին:

Читать дальше...

Կատալոնիան չի կարողանա մեխանիկորեն մնալ ԵՄ կազմում, եթե որոշի միակողմանիորեն դուրս գալ Իսպանիայի կազմից. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

Եվրամիությունում պատրաստվում են զգուշացնել կատալոնական իշխանություններին, որ Կատալոնիան չի կարողանա մեխանիկորեն մնալ ԵՄ կազմում, եթե որոշի միակողմանիորեն դուրս գալ Իսպանիայի կազմից, այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բրյուսելի դիվանագիտական շրջանակների իրենց աղբյուրին:

Ինչպես պատմել են գործակալության լրագրողներին՝ այս առիթովԿատալոնիան ստիպված կլինի երկար բանակցություններ վարել ԵՄ վերնախավի հետ՝ չունենալով հստակ երաշխիքներ:

Հիշեցնենք, որ Իսպանիայից առանձնանալու... Читать дальше...

Հայաստանում միայն փամփուշտ չէ, որ արտադրվում է. ռազմական փորձագետը` ՀՀ–ում ռազմական արդյունաբերության վերաբերյալ ՊՆ հայտարարության մասին

Tert.am (hy) 

Հայաստանում արտադրվում են բազմաթիվ զինատեսակներ, այդ թվում՝ հրետանու հետախուզման, կրակի կառավարման:  Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ առաջին քայլն է արվում ռազմական արդյունաբերությունը ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը դարձնելու առումով և տեղեկացրել, որ այս տարի ՀՀ Զինված ուժերի մարտական ծառայության մեջ ներդրել ենք ամբողջությամբ Հայաստանում մշակված և արտադրված միջոցներ... Читать дальше...

Լիանա Գյուրջյանը երազում է մասնակցել Օլիմպիական խաղերին

Tert.am (hy) 

Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 15-ամյա 69 կգ քաշային Լիանա Գյուրջյանը երեք ոսկե մեդալ է նվաճել պոկում (78 կգ), հրում (105 կգ) վարժություններում և երկամարտում (183 կգ)՝ մեծ առավելությամբ հաղթելով մրցակիցներին:

Читать дальше...

«Մավի Մարմարա»-ի միջադեպի ժամանակ գերի ընկած թուրք զինվորականը դատի է տվել Թուրքիային

Tert.am (hy) 

2010 թվականի մայիսի 31-ին թուրքական «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպի ժամանակ տուժած Թուրքիայի քաղաքացիներից Զեքի Քայան դատի է տվել Թուրքիայի պետությանը՝ պահանջելով փոխհատուցել նրա կրած բարոյական ու նյութական վնասները: Քայան Թուրքիայի իշխանություններից պահանջում է շուրջ 510 000 թուրքական լիրա՝ մոտ 142 000 ԱՄՆ դոլար: Այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:

Քայան հայտնել է, որ ընդունելով իսրայելական կողմի փոխհատուցումն ու չեղարկելով միջադեպի հետ կապված Իսրայելի դեմ հարուցված բոլոր դատական գործերը... Читать дальше...

ԱՄՆ ՀԴԲ-ն որևէ կապ չի գտել Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած անձի և ԻՊ-ի միջև

Tert.am (hy) 

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն որևէ կապ չի գտել Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած անձի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 

Նշենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ Լաս Վեգասի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել է 58-ի:

Ինչպես ավելի վաղ հայտնել է... Читать дальше...

Վերջին շրջանում շուկայում էական գնաճ է եղել. կարագի 1 կգ-ը 2600-ից դարձել է 3800 դրամ. Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Վերջին շրջանում սպառողական շուկայում էականորեն թանկացել է կարագը, մսամթերքը և մի շարք տնտեսական ապրանքներ: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Ըստ նրա՝ ամենաշատը թանկացել է կարագը՝ մոտ 40 տոկոսով.

«Եթե անցած ամսվա նույն ժամանակահատվածում կարագի 1 կգ-ը վաճառվում էր 2600 դրամով, այսօր նույն ապրանքը վաճառվում է 3800 դրամով»,- նշեց նա: Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ ներմուծվող ապրանքների, մասնավորապես, կարագի մասով գնաճին կարող էր նպաստել միջազգային շուկայում արձանագրված գնաճը... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *