Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 29.10.2017

Հոֆենհայմի գլխավոր մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուի վրա շիշ նետելու համար (տեսանյութ)

Tert.am (hy) 

Գերմանական «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ներողություն է խնդրել, որ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ ժամանակ ջրի շիշը նետել է երկրպագուի վրա (1:3):

Читать дальше...

Apple-ի ինժեները հեռացվել է աշխատանքից՝ դստեր արարքի պատճառով

Tert.am (hy) 

Apple ընկերության ինժեներ Քեն Բաուերը հեռացվել է աշխատանքից, երբ նրա դուստրը տեսանյութ է հրապարակել iPhone X-ի մասին՝ մինչև սմարթֆոնի պաշտոնական վաճառքի սկիզբը: Այս մասին հայտնում է Business Insider-ը: 

Աղջիկը տեսանյութ է նկարահանել՝ բացատրելով, թե ինչ է տեղի ունեցել: Նրա խոսքով՝ ինքը տեսանյութ է նկարահանել Apple-ի նոր սմարթֆոնի մասին, երբ անցած ամիս այցելել է ծնողներին և եղել ընկերության կամպուսում Հյուսիսային Կալիֆոռնիայում: Ենթադրվում էր, որ սա ուղղակի զվարճալի տեսահոլովակ կլինի ընտանիքի... Читать дальше...

Ստեփանավան-Գյուլագարակ ճանապարհին ծառն ընկել է ընթացքի մեջ գտնվող մեքենայի վրա

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 29-ին, ժամը 19:58-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Գյուլագարակ ավտոճանապարհի մոտակա ծառն ընկել է ճանապարհին՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի: 

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Գյուլագարակ հատվածի 7-րդ կմ-ին ծառն ընկել է շարժման մեջ գտնվող «Opel Vectra» մակնիշի 35 GZ 279 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա՝ ամբողջությամբ վնասելով տանիքը և մասամբ՝ դիմապակին:

Փրկարարները... Читать дальше...

Կատալոնիայի ինքնավարությունը կարող է ընդլայնվել. Իսպանիայի արտգործնախարար

Tert.am (hy) 

Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը չի բացառել, որ Կատալոնիայում տիրող ճգնաժամը կարող է բերել տարածաշրջանի ինքնավարության կարգավիճակի ընդլայնման: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: 

«Ես բացառում եմ անկախությունը, սակայն չեմ բացառում մեծ ինքնավարությունը, նույնիսկ եթե այժմ նրանք ամենալայն լիազորություններով և իրավասություններով տարածաշրջաններից մեկն են ոչ միայն Իսպանիայում, այլ նաև ամբողջ աշխարհում», - ասել է Դաստիսը: 

Նախարարի խոսքով՝ ժեներալիտետի ղեկավարի... Читать дальше...

Վերջին տարիներին ուսանողների թիվը նվազում է. Արցախի համալսարանի ռեկտորի տեղակալ

Tert.am (hy) 

Արցախի պետական համալսարանի գործունեության, խնդիրների, ուսանողների քանակի, միջազգային համագործակցության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց Արցախի պետհամալսարանի պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, բուհի գիտական գծով և միջազգային համագործակցության գծով ռեկտորի տեղակալ Վալերի Ավանեսյանի հետ:

-Պարո՛ն Ավանեսյան, ուսանողների թվի աճի՞, թե նվազման միտում կա: Քանի՞ ուսանող ունի բուհը:

-Այս 2-3 տարիների ընթացքում ուսանողների քանակը հիմնականում նվազում է: 2018-2019 թվականին ավելի վատ պատկեր է լինելու... Читать дальше...



ԱՄՆ-ում Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդը կրակ է բացել Հելոուինի երեկույթին՝ վիրավորելով 3 հոգու

Tert.am (hy) 

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Օստին քաղաքում Սանտա Կլաուսի կոստյումով տղամարդը կրակ է բացել Հելոուինի  երեկույթի ժամանակ, ինչի հետևանքով վնասվածքներ է ստացել 3 մարդ: Այս մասին հայտնում է My Statesman-ը՝ հղում անելով ոստիկանությանը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկու տուժած հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, իսկ երրորդի վիճակը գնահատվում է ծանր: Եվս մեկ տուժած հրաժարվել է հոսպիտալացվել: 

Նշվում է, որ հարձակվողը ձերբակալվել է տեղում: Նրան բուժօգնություն է ցուցաբերվում, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները պնդում են... Читать дальше...

Սիրիական բանակը երեք բնակավայր է ազատագրել Համա նահանգում

Tert.am (hy) 

Սիրիայի կառավարական զորքերը Համա նահանգի հյուսիս-արևելյան հատվածի երեք բնակավայրից դուրս են մղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին: Այս մասին РИА Новости-ին հայտնել է տեղանքում գտնվող աղբյուրը: 

«Սիրիական բանակը շարունակում է բարեհաջող առաջ շարժվել Համա նահանգի հյուսիս-արևելյան ուղղությամբ: Ազատագրվել է 3 գյուղ՝ Ռասմ-աթ-Տինա, Մուշեյռեֆա ալ-Ջադիդա և Մուշեյռեֆա Աուդատ», - պատմել է գործակալության զրուցակիցը: 

Աղբյուրի տվյալների համաձայն՝ սակրավորները սկսել... Читать дальше...

Լևանդովսկի. Այս մրցաշրջանը չափազանց ծանր է դասավորվում ինձ համար

Tert.am (hy) 

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել Բունդեսլիգայի վերջին տուրում «Լայպցիգի» հետ կայացած հանդիպումը: Ֆուտբոլիստը կարծում է, որ վնասվածքը հոգնածության պատճառով է:

Читать дальше...

Ամերիկացի փորձագետը հայտնել է՝ որ իգական անունն է աշխարհում ամենատարածվածը 2017թ.

Tert.am (hy) 

2017 թվականին աշխարհում ամենատարածված իգական անուն է դարձել «Սոֆիա»-ն: Այս եզրակացության եկել է babynamewizard.com կայքի հիմնադիր Լաուրա Ուոթենբերգը: 

Daily Express-ի հաղորդմամբ՝ Ուոթենբերգը վերլուծել է 48 պետությունում նորածինների անունների մասին տվյալներ: Նա պարզել է, որ Սոֆիա անունն ամենատարածվածն է Ռուսաստանում, Շվեյցարիայում, Սլովենիայում, Մեքսիկայում, Էստոնիայում, Արգենտինայում և Չիլիում: 

«Ինձ ուղղակի ցնցել է, որ այդքան տարբեր լեզուներ և մշակույթներ նույն ժամանակում ընտրել են նույն անունը»... Читать дальше...

Մոսկվայում ոստիկանը դաժան ծեծի է ենթարկել գործընկերոջը` խանդի պատճառով

Tert.am (hy) 

Մոսկվայում իրավապահ մարմինների աշխատակիցը խանդի հողի վրա դաժան ծեծի է ենթարկել իր գործընկերոջը: Այս մասին ասվում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքում: 

«2017 թվականի հոկտեմբերի 29-ի վաղ առավոտյան տղամարդը, գտնվելով Մոսկվայի Օդոևսկու փողոցում գտնվող բնակելի տան բնակարանում, ձեռքերով և ոտքերով բազմակի հարվածներ է հասցրել իր ծանոթի՝ կենսական կարևորություն ունեցող օրգանների հատվածում, այնուհետև դանակի հարված հասցրել գլխի հատվածում: Տղամարդկանց միջև ծագած հակամարտության պատճառը խանդն էր», - նշվում է Քննչական կոմիտեի կայքում... Читать дальше...

Թրամփի քաղաքականությունից դժգոհ է ամերիկացիների 58 տոկոսը. հարցում

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից դժգոհ քաղաքացիների տոկոսը հասել է 58-ի՝ մաքսիմալ ցուցանիշի նրա նախագահության ամբողջ ընթացքում: Այս մասին վկայում են Wall Street Journal պարբերականի և NBC հեռուստաալիքի հարցման արդյունքները: 

Նշվում է, որ հարցմանը մասնակցել է ԱՄՆ-ի 900 բնակիչ. այն անցկացվել է հոկտեմբերի 23-26-ը: Հարցման արդյունքների համաձայն՝ Թրամփի քաղաքականությանը կողմ է հարցվածների ընդամենը 38 տոկոսը: 

Հարցվածների խոսքով՝ իրենք դժգոհ են նախագահի արտաքին քաղաքականությունից... Читать дальше...

Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները միակ ճանապարհն են դեպի իրական ու արդյունավետ բանակցություն. Արտակ Զաքարյան (տեսանյութ)  

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 16-ին Ժնևում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո սահմանային իրավիճակի փոփոխության, բանակցային գործընթացի, սահմանին և սահմանից ներս զինվորների զոհվելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի հետ:

-Պարո՛ն Զաքարյան, վերջերս Ադրբեջանը «Սպայկ» հակատանկային հրթիռ կիրառեց: Ի՞նչ էր ենթադրում դա, և արդյո՞ք  նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո սահմանային իրավիճակի փոփոխություն... Читать дальше...

Arctic Love. ֆրանսիացի լուսանկարչի ֆոտոշարքը վայրի բնության գրկում ապրող ֆինլանդացի աղջկա մասին (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ֆրանսիացի լուսանկարիչ Բրիս Պորտոլանոն No Signal անվանումով նախագիծ է արել, որի միջոցով ներկայացրել է քաղաքներից փախչող և բնության հետ վերամիավորվող մարդկանց պատմությունները: Լուսանկարչի աշխատանքներին անդրադարձել է Big Picture-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ Arctic Love («Արկտիկական սեր») ֆոտոշարքն առաջինն է նախագծի չորս պատմություններից: Այն պատմում է Տինյա անունով աղջկա մասին, որն ապրում է Ֆինլանդիայում՝ մոտակա քաղաքից 290 կմ հեռավորության վրա: 

Պորտոլանոն ցուցադրել է աղջկա կյանքը վայրի բնության պայմաններում... Читать дальше...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԱՄՆ-ում հանդիպում է ունեցել շաբաթօրյա դպրոցների աշակերտների հետ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ հովվապետական այցելության ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 28-ին Սրբոց Ղևոնդյանց մայր եկեղեցու հանդիսությունների սրահում հանդիպում է ունեցել շաբաթօրյա դպրոցների աշակերտության հետ։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպումն սկսվել է տերունական աղոթքի երգեցողությամբ։ Բացման խոսք ասաց «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Դպրոցների սաները հանդես եկան երգեցողությամբ... Читать дальше...

Սիրիական բանակը 19 մարդու է ազատագրել ԻՊ-ի գերությունից Համա նահանգում

Tert.am (hy) 

Սիրիական բանակի մարտիկները հայտնաբերել և փրկել են 19 քաղաքացիների, որոնց առևանգել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:

Читать дальше...

Մահացել է Դարթ Վեյդերի կոստյումի դիզայները

Tert.am (hy) 

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է բրիտանացի կոստյումների նկարիչ Ջոն Մոլլոն, որը հայտնի է «Աստղային պատերազմները» ֆանտաստիկ սագայի հերոս Դարթ Վեյդերի և մյուս հերոսների կոստյումները ստեղծելու համար: Այս մասին հայտնում է Times-ը:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *