Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 28.10.2017

«Մահացու զենքը» վերադառնում է

Tert.am (hy) 

Warner Bros. ընկերությունը մտադիր է նկարահանել «Մահացու զենք» ֆիլմաշարի հինգերորդ մասը, որի վերջին ժապավենը էկրան է բարձրացել 1998-ին:

Ինչպես հաղորդում է Deadline-ը, ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Ռիչարդ Դոները, ով նկարահանել է բոլոր նախորդ մասերը, իսկ գլխավոր դերերը կմարմնավորեն Մել Գիբսոնն ու Դենի Գլովերը:

Որպես ֆիլմի սցենարիստ հանդես կգա Չանինգ Գիբսոնը, ով աշխատել է ֆիլմի 4-րդ մասի վրա:

Ֆիլմաշարի առաջին մասը էկրան է բարձրացել 1987 թվականին և դարձել 80-ականների ամենահայտնի մարտաֆիլմերից մեկը... Читать дальше...

Ամուսնությունն ու մտերիմ ընկերները պաշտպանում են թուլամտությունից

Tert.am (hy) 

Ամուսնությունն ու մտերիմ ընկերները կարող են պաշտպանել թուլամտությունից (դեմենցիա):

BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին փաստում են Լաֆբորո համալսարանի գիտնականները, որոնց կատարած հետազոտությանը 7 տարում 6677 մարդ է մասնակցել:

Մասնակիցներից ոչ ոք սկզբնակական շրջանում դեմենցիայով չի տառապել, սակայն հետազոտության ընթացքում նման ախտորոշում է տրվել 220 հիվանդի:

Գիտնականները համեմատել են թուլամտություն ձեռք բերած և առողջ մարդկանց տվյալները՝ հասկանալու համար, թե ինչպես են սոցիալական հարաբերությունները... Читать дальше...

Սաուդյան Արաբիայում հարսանիքի հյուրերին կոնֆետներ են բաժանել՝ iPhone-ի տեսքով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում անցկացվող հարսանյաց արարողության ժամանակ հյուրերին սկսել են «նոր iPhone-ներ» բաժանել:

Ինչպես գրում է Корреспондент-ը, համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մատուցողները սկուտեղներ բերում, որոնցում իբրև սմարթֆոններ են տեղադրված: Ինչպես ավելի ուշ տեղի լրատվամիջոցներին հայտնել է հյուրերից մեկը, տուփի ներսում սմարթֆոն չի եղել:

Այնտեղ քացրավենիքի հավաքածու է եղել, որը փաթեթավորված է եղել նմանատիպ տուփով, ինչ և iPhone-ները: Նա նշել է... Читать дальше...

Եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, դրա համար կա 4 ճանապարհ. Բրայան Թրեյսիի հաջողության բանաձևը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Եթե դուք ցանկանում եք փոխել ձեր կյանքը, դրա համար կա չորս ճանապարհ. հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում հանդես եկավ սեմինարով` ներկայացնելով հաջողության հասնելու իր բանաձևը։

Բրայան Թրեյսիի խոսքով՝ առաջին ճանապարհը, որի միջոցով մարդը կարող է փոխել իր կյանքը, որոշակի բաներն ավելի շատ անելն է, որոնք ավելի լավ արդյունք են տալիս։ Իսկ երկրորդը՝ հակառակը, պետք է այն բաներն ավելի քիչ անել, որոնք վատ արդյունք են տալիս։

«Երրորդ ճանապարհը... Читать дальше...

Չինացի ուսանողները 6 ամսում հեքիաթային զգեստ են պատրաստել 6000 տերևից (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Չինաստանի Հեֆեյի համալսարանի երկրորդ կուրսի 4 ուսանող վերջերս ապացուցել են, որ պարտադիր չէ մի ամբողջ կարողություն ծախսել դիզայներական շքեղ զգեստ ունենալու համար, այլ կարելի է պատրաստել այն սեփական ձեռքերով՝ բույսերի տերևներ օգտագործելով: 

Ինչպես ներկայացնում է Oddity Central -ը, զգեստը պատրաստելու համար ուսանողներից պահանջվել է 6000 տերև, թել և ծով համբերություն: Նրանց ստեղծագործությունը պատկերող լուսանկարները մեկ շաբաթ շարունակ քննարկման և գովասանքի առիթ էին դարձել չինական սոցցանցերում:

Նրանք... Читать дальше...

Բասենի գյուղապետն ինքնաառաջադրվել է և կպայքարի ՀՀԿ-ի աջակցությունը վայելող ՀՅԴ-ական թեկնածուի դեմ

Tert.am (hy) 

Շիրակի մարզի 8 համայնքների միավորումից՝ Ախուրյան, Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, ձևավորված Ախուրյան համայնքում առաջադրվել է 6 թեկնածու: Համայնքի ղեկավարի թեկնածուներ են ԲՀԿ-ական Կարեն Սերգոյանը, Ախուրյանի գործող համայնքապետ ՀՅԴ-ական Արծրունի Իգիթյանը, ինքնաառաջադրված թեկնածուներից են Բասենի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը, անկուսակցականներ Լևոն Գեղամյանը, Գերասիմ Համբարյանն ու Վանիկ Մկրտչյանը:

Tert.am-ը զրուցել է թեկնածուներից «Կանաչ գյուղ» տիտղոսին արժանացած Բասեն համայնքի ղեկավար Համլետ Պետրոսյանի հետ... Читать дальше...



Կատալոնական ոստիկանության ղեկավարը համաձայնել է հեռանալ պաշտոնից

Tert.am (hy) 

Կատալոնիայի Mossos d'Esquadra ոստիկանության ղեկավար Խոսեպ Լուիս Տրապերոն, որին Իսպանիայի կառավարությունը հեռացրել էր պաշտոնից, ընդունել է իր հրաժարականը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նամակում, որը նա գրել է իր ենթականերին:

Երկրի ՆԳՆ որոշման համաձայն՝ Mossos d'Esquadra-ն այժմ կգլխավորի Ֆեռան Լոպեսը, որը նախկինում զբաղեցրել է տարածքային համակարգման գերագույն հանձնակատարի պաշտոնը, որը երկրորդն է կատալոնական ոստիկանության համակարգում:

Տրապերոն հայտնում է, որ ենթարկվում... Читать дальше...

Սյունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են «06»-ն ու «УАЗ»-ը, հարսանիքից վերադարձող հայրն ու որդին մահացել են, կա 6 վիրավոր. Shamshyan.com

Tert.am (hy) 

Այսօր, հոկտեմբերի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 19:10-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-կմ հատվածում, բախվել են ՎԱԶ-2106 մակնիշի 35 FD 090 համարանիշի «УАЗ-3152» մակնիշի 54 LO 560 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ում գտնվող 55-ամյա Սերժիկ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ 31-ամյա Նորայր Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն... Читать дальше...

Նա հոգնածությունից լաց էր լինում. Չինաստանում 14-ամյա ռուս մոդել է մահացել քրոնիկ հոգնածությունից

Tert.am (hy) 

ՌԴ Պերմի շրջանը ներկայացնող 14-ամյա մոդել Վլադան մահացել է Շանհայի հիվանդանոցներից մեկում: Նրա մայրը պատմել է, որ Չինաստան գործուղման ժամանակ իր դուստրը միշտ շատ է հոգնել:

«Նա ինձ իր մոտ էր կանչում: Ինձ ասում էր, որ շատ է ուզում քնել, որ ահավոր հոգնել է», -Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է մոդելի մայրը:

Նա վստահ է, որ աղջկա քրոնիկ հոգնածությունը հիվանդության առաջացման պատճառ է դարձել: Նա աղաչում էր դստերը բժշկի դիմել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 14-ամյա աշակերտուհին մեկնել է Շանհայ հանուն մոդելային կարիերայի... Читать дальше...

Մենք պետք է հասկանանք, թե ինչո՞ւ է գազը սահմանին մի գնով, իսկ բնակիչների համար՝ կրկնակի ավել գնով. Սերգեյ Բագրատյան

Tert.am (hy) 

Հայաստանի բնակիչների համար ավելի կարևոր է, թե ինչ գնով է գազը ձեռքբերում ինքը, քան այն, թե ինչ գնով է այն տրվում սահմանին: Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն՝ անդրադառնալով ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությանը, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ սահմանային գազի գնման գինը թանկանա, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Եթե բնակչությունն այդ գնով չի սպառում գազն, ապա մեզ բացարձակ չի հետաքրքրում... Читать дальше...

Մադրիդը Պուչդեմոնին հնարավորություն կտա մասնակցել Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին

Tert.am (hy) 

Իսպանիայի կառավարությունը դեմ չէ Ժեներալիտետի՝ պաշտոնից հեռացված ղեկավար Կառլես Պուչդեմոնի մասնակցությանը Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններին:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն:

Կատալոնիայի խորհրդարանն ուրբաթ ինքնավար մարզի անկախության մասին է հռչակել, որից հետո Իսպանիայի սենատը որոշում է կայացրել ցրել Կատալոնիայի խորհրդարանը և դեկտեմբերի 21-ին նոր ընտրություններ անցկացնել: Մինչ այդ Կատալոնիայի ղեկավարությունը հանձնվել է Իսպանիայի փոխվարչապետին... Читать дальше...

Եթե Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը թուլացվի, ապա աղմուկ կբարձրացնենք. իրավապաշտպան

Tert.am (hy) 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծին, տեղեկացրեց, որ հանրային բուռն քննարկումից հետո առաջարկություններ են ներկայացվել Արդարադատության նախարարություն, որն այս պահին նորից աշխատում է առաջարկված փոփոխությունների վրա:  

«Բայց եթե նախագիծը ոչ թե բարելավվի, այլ ընդհանրապես թուլացվի, արդեն քաղաքացիական հասարակության այն հատվածը, որը տարիներ շարունակ զբաղվել է այդ խնդրով՝ կանանց իրավունքների... Читать дальше...

ԱՄՆ-ում դինոզավրերի կմախքներ են վաճառքի հանվելու (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ամերիկյան Heritage աճուրդի տունը դինոզավրերի կմախքների մասերի վաճառք կկազմակերպի:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, վաճառքի հանված իրերից մեկը տրիցերատոպսի գանգն է: Այն հայտնաբերվել է Մոնտանայում 2014 թվականին մասնավոր տան տարածքում: Գտածոյի հստակ տարիքը պարզելը բարդ է, սակայն նախնական տվյալների համաձայն՝ այն առնվազն 65 մլն տարեկան է: Գանգը պատմում է կենդանու պատմությունը. Գլխի վրա առկա անցքերը կենդանին կարող է ստացած լինել այլ տրիցերատոպսերի կամ տիրանոզավրերի հետ մենամարտի ժամանակ:

Աճուրդի մեկնարկային արժեքը 150 000 դոլար է... Читать дальше...

Ֆուտբոլի Աշխարհի Մ17 առաջնություն. Անգլիան նվաճեց չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության եզրափակչում Անգլիայի ընտրանին ջախջախեց Իսպանիայի հավաքականին 5:2 հաշվով: Հանդիպումը կայացավ Կալկուտայի «Սոլթ Լեյք Սթեդիում» մարզադաշտում:

Читать дальше...

Քրիս Քորնելի «Խոստումը» երգն առաջադրվել է Հոլիվուդյան մրցանակաբաշխությանը՝ որպես ֆիլմում հնչած լավագույն երգ

Tert.am (hy) 

Ամերիկացի երջանկահիշատակ երաժիշտ Քրիս Քորնելի «Խոստումը» ստեղծագործությունը, որը Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն ֆիլմի երգն է, առաջադրվել է Հոլիվուդի երաժշտական մեդիա մրցանակաբաշխության «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում:

Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը. «Մեր եղբայր Քրիս Քորնելն առաջադրվել է «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում:

Читать дальше...

Բնակֆոնդի փոփոխությունը պետք է դառնա իշխանությունների առաջնահերթ ծրագրերից մեկը. Մեսրոպ Առաքելյան

Tert.am (hy) 

Բնակֆոնդի խնդիրը Հայաստանում, մասնավորապես Երևանում, բավականին արդիական է և տարեցտարի այդ խնդիրը բավականին սուր է զգացվելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը: Նա նշեց, որ 30 տարուց ավելի օգտագործվող հին շենքերը շատ են, իսկ նորակառույցները` քիչ:

«Բնակֆոնդի փոփոխությունը պետք է դառնա իշխանությունների առաջնահերթ ծրագրերից մեկը, ինչը չենք նկատում: 90–ականների սկզբին խորհրդային տարիներին մնացած որոշ կիսակառույցներ ավարտին հասցրեցին... Читать дальше...

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվեց Ղազախստանին (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 28-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի և Ղազախստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական առաջին հանդիպումը: Հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Читать дальше...

Ամերիկացին, որին դատարանն արգելել էր ալկոհոլ օգտագործել, փակվել է գարեջրի սառնարանում

Tert.am (hy) 

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մարշֆիլդ քաղաքում դատապարտյալը, որին ազատ արձակելու պայմաններից մեկը եղել է սթափ մնալը, գիշերը փակվել է տեղի խանութներից մեկի գարեջրի սառնարանում:

Читать дальше...

Աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին իր երևանյան սեմինարի 700–ից ավելի մասնակիցներին ներկայացրել է հաջողության հասնելու իր բանաձևը (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին հոկտեմբերի 28-ին Երևանում հանդես եկավ իր հեղինակային սեմինարով:

Լեգենդար փորձագետ Բրայան Թրեյսին Հայաստան է ժամանել skill.am հարթակի հատուկ հրավերով՝ Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում բացառիկ նախագծի շրջանակում որպես առաջին խոսնակ:

«Երկար մտածեցինք, թե ով պետք է լիներ առաջին բանախոսը, և երկար խորհրդակցելով տարբեր փորձագետների հետ մենք որոշեցինք ընտրել Բրայան Թրեյսիին: Եթե նկատել եք, մի փոքր խառը իրավիճակ էր... Читать дальше...

Օպտիմալացումը կառավարության ծախսերը չի կրճատել, բայց դրա նպատակը նաև աշխատանքի արդյունավետության բարձրացումն էր. Խոսրով Հարությունյան

Tert.am (hy) 

Tert.am-ը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի հետ զրուցել է կառավարության կատարած օպտիմալացումների, պետական ապարատի ծախսերի ավելացման ու սոցիալական ոլորտին տրամադրվող ծախսերի կրճատման մասին: Հարությունյանը համաձայնեց այն տեսակետի հետ, որ կառավարությունը, թեև հաստիքներ է կրճատել, միևնույն  է` կառավարության պահպանման ծախսերը չեն նվազել: Ավելին՝ Հարությունը սպասում է բյուջեի խորհրդարանական քննարկմանը, որպեսզի հասկան, թե ինչու է նվազել առողջապահության, կրթության... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *