Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 22.10.2017

Սաուդյան Արաբիայում խորհրդավոր «քարե ձևավորումներ» են հայտնաբերել

Tert.am (hy) 

Գիտնականները Սաուդյան Արաբիայի անապատում հարյուրավոր «քարե կառույցներ» են հայտնաբերել, որոնց նշանակությունը դեռևս անհայտ է:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, գտածոները տեղակայված են Հարաթ Հայբար շրջանի անապատի լավային թմբերի տարածքում: Ներկայում կլոր և ուղղանկյուն տեսք ունեցող մոտ 400 նման կառույց է հայտնաբերվել: Դրանցից ամենափոքրի երկարությունը կազմում է 13 մետր, իսկ ամենամեծինը՝ 518 մետր:

Օքսֆորդի պրոֆեսորների կարծիքով՝ այդ կառույցների տարիքը կարող է հազարամյակների հասնել: Մասնագետները նշում են... Читать дальше...

Սլովենիայի նախագահական ընտրություններում հաղթում է գործող ղեկավարը. Exit poll

Tert.am (hy) 

Սլովենիայի նախագահ 53-ամյա Բորուտ Պախորը երկրի ղեկավարի հերթական ընտրությունների առաջին իսկ փուլում արդեն հաղթանակ է տարել:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի հաղորդել է սլովենական ազգային հեռուստաընկերությունը՝ մեջբերելով էքզիթ փոլի արդյունքները:

Ընտրատեղամասերից դուրս եկող մարդկանց շրջանում Episcenter ընկերության անցկացրած հարցումների համաձայն՝ Պախորն ստանում է ընտրողների ձայների 56.2 տոկոսը: Նրա հիմնական մրցակիցը՝ Կամնիկի քաղաքապետ Մարյան Շարեցը, 22.5 տոկոս ձայն է ստացել:

Ինչպես հաղորդվում է... Читать дальше...

Բրիտանացի ոստիկաններին հաջողվել է վնասազերծել ժամանցային կենտրոնում պատանդ վերցրած տղամարդուն

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի Նանիթոն քաղաքում իրականացված գործողությունների արդյունքում ոստիկանությանը հաջողվել է  վնասազերծել տեղի ժամանցային համալիրում պատանդներ վերցրած տղամարդուն:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, ոստիկանությունը ներխուժել է Bermuda Park կենտրոնն ու վնասազերծել հանցագործին: Վերջինիս կալանքի տակ են վերցրել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան:

Զինված տղամարդու գործողությունների դրդապատճառները պարզվում են: Իրավապահ մարմինների կարծիքով՝ կատարվածն ահաբեկչական գործունեության հետ կապ չունի:

Ավելի վաղ հաղորդվում էր... Читать дальше...

Հոնկոնգում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է անծանոթ տղամարդն առանց պատճառի հրում մետրոյի աշխատակցուհուն ռելսերի վրա (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալել է անծանոթ կնոջն առանց պատճառի մետրոյի ռելսերի վրա հրած տղամարդուն:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, կատարվածը ֆիքսել են վերահսկման տեսախցիկները, որից հետո տեսանյութը հրապարակվել է համացանցում:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ի առավոտյան: Մետրոյի կայարանի 59-ամյա աշխատակցուհին կանգնել է հարթակի եզրին և ձեռքով արել ռելսերի մյուս կողմում գտնվող մեկ այլ աշխատակցուհու: Այդ պահին նրա հետևից քայլող տղամարդն առանց պատճառի կնոջ կողքով անցնելիս հրել է... Читать дальше...

Եվրոպայի առաջնություն. Տոնի Գալստյանն ու Էրիկ Թոխյանը քառորդ եզրափակչում են

Tert.am (hy) 

Անթալիայում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 4 ներկայացուցիչներից 2-ը հաղթանակ տոնեցին ու դուրս եկան քառորդ եզրափակիչ,- հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Читать дальше...



Դուբայում անծանոթին պատահաբար հպված բրիտանացուն 3 ամսվա ազատազրկման են դատապարտել

Tert.am (hy) 

Շոտլանդիայի բնակիչ Ջեյմի Հարոնը, որին մեղադրել էին մեկ այլ տղամարդու հպվելու մեջ, ազատազրկման է դատապարտվել Դուբայում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա ամռանը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում հայտնի Rock Bottom բարում: Հարոնը պատահաբար հպվել է անծանոթի, որից հետո վերջինս ոստիկանություն է կանչել: Ժամանած իրավապահները ձերբակալել էին տղամարդուն:

Արդյունքում Դուբայի դատարանը վճռել է, որ բրիտանացին... Читать дальше...

Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան հաղթել է մոսկովյան Գրան-պրիի առաջին փուլում (տեսանյութ)  

Tert.am (hy) 

Գեղասահքի աշխարհի կրկնակի և օլիմպիական չեմպիոնուհի Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) հաղթող է ճանաչվել Մոսկվայում անցկացվող Գրան-պրիի առաջին փուլի կարճ և կամայական ծրագրերի ընդհանուր արդյունքով: 

Ինչպես տեղեկացնում է Ntv.ru-ն, գեղասահորդուհին 231.21 միավոր է ստացել երկու ելույթի արդյունքում: Երկրորդ տեղն է զբաղեցրել իտալուհի Կարիլինա Կոստները (215,98), իսկ երրորդ տեղը՝ ճապոնուհի Վակաբա Հիգուտին (207,17): 

Գրան-պրիի հաջորդ փուլը կանցկացվի Կանադայում՝ հոտեմբերի 27-29-ը: 

Հիշեցնենք... Читать дальше...

Իտալիայի երկու շրջանում ինքնավարության ընդլայնման հանրաքվե է անցկացվում

Tert.am (hy) 

Իտալիայի հարուստ շրջաններից երկուսում՝ Լոմբարդիայում և Վենետոյում հոկտեմբերի 22-ին ինքնավարության ընդլայնման հանրաքվեներ են անցկացվում:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը՝ վկայակոչելով իտալական աղբյուրը, հանրաքվեները պարտադիր իրավաբանական ուժ չունեն, սակայն ստացել են Սահմանադրական դատարանի թույլտվությունը, քանի որ Իտալիայի յուրաքանչյուր շրջանի թույլատրվում է նման հարցեր ներկայացնել՝ սահմանադրության համապատասխանությամբ:

Ո՛չ Լոմբարդիան, ո՛չ Վենետոն չեն դիմում ընտրողներին՝ Իտալիայից անկախանալու մասին հարցով... Читать дальше...

Յուվենթուսը 10 ֆուտբոլիստով հաղթանակ տոնեց Ուդինեզեի նկատմամբ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Իտալիայի Ա Սերիայում տեղի ունեցավ 9-րդ տուրի նախավերջին հանդիպումը:

Թուրինի «Յուվենթուսը» մրցակցի հարկի տակ մրցեց «Ուդինեզեի» հետ: Խաղն անցավ գոլառատ պայքարում: Առաջինը հաշիվը բացեցին տանտերերը, սակայն մինչև ընդմիջում «ծեր սինյորան» կարողացավ երկու գնդակ խփել: Չնայած 26-րդ րոպեին դաշտից հեռացվեց թուրինցիների հարձակվող Մարիո Մանջուկիչը, այնուամենայնիվ նրանց հաջողվեց ջախջախիչ հաղթանակ տոնել 6:2 հաշվով: 

Այս տուրի վերջին խաղում միմյանց դեմ կմրցեն «Լացիոն» և «Կալյարին»:

«Ուդինեզե»-«Յուվենթուս»՝... Читать дальше...

Բրիտանացին դուրս է եկել կոմայից՝ լսելով իր սիրելի ֆուտբոլային թիմի հիմնը

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայում կոմայի մեջ գտնվող տղամարդը գիտակցության է եկել, երբ լսել է իր սիրելի «Պլիմուտ Արգայլ» ֆուտբոլային թիմի հիմնը:

Ինչպես ներկայացնում է Metro պարբերականը, բժիշկները 18 ժամ պայքարել են Պլիմուտի 59-ամյա բնակիչ Թոնի Քեմփի կյանքի համար, որը ուղեղի կաթված է ստացել գլխուղեղի անոթների անևրիզմայի հեռացման վիրահատության ժամանակ: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, սակայն տղամարդը կոմայի մեջ էր ընկել:

Բրիտանացու կինը, որին ասել էին, որ եթե ամուսինը 48 ժամում գիտակցության չգա... Читать дальше...

ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում. ավտոմեքենան գլորվել է ձորը

Tert.am (hy) 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 22-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դիլիջանի ոլորաններում (5-րդ ոլորան) Վազ 2106 մակնիշի 67 TT 666 (վարորդ՝ 1934 թ. ծնված Գ. Թ.) պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20մ. գլորվել դեպի ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ՝ վարորդը և ուղևոր 1942 թ. Читать дальше...

Բրիտանիայում զինված տղամարդը 2 մարդու պատանդ է վերցրել ժամանցային ակումբում

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայի Ուորիքշիր կոմսության Նանիթոն քաղաքում ատրճանակով զինված տղամարդը պատանդների է վերցրել ժամնացային կենտրոնում:

Ինչպես հաղորդում է Mirror-ը՝ վկայակոչելով ականատեսներին, տեղի ոստիկանությունը դեռևս չի հաղորդում միջադեպի մանրամասները, սակայն բնակիչներին կոչ է անում խուսափել դեպքի վայր այցելելուց:

«Աշխատակիցներն այս պահին փորձում են կարգավորել իրավիճակը Նանիթոնի Բերմուդա պարկ ժամանցային կենտրոնում», - ասվում է ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Ականատեսները պատմում են... Читать дальше...

Գերմանիայում տրանսգենդերն առաջին անգամ դարձել է գումարտակի հրամանատար

Tert.am (hy) 

Գերմանիայում տրանսգենդերն առաջին անգամ դարձել է գումարտակի հրամանատար:

Ինչպես գրում է ntv.ru-ն, Բունդեսվերի հրամանատարությունը փոխգնդապետ Անաստասիա Բիֆանգին վստահել է կապի և մատակարարման 381-րդ գումարտակի ղեկավարութունը: Նրա հրամանատարության տակ գտնվող անձնակազմը բաղկացած է 750 մարդուց:

Հորմոնային թերապիայի ու վիրահատության կուրսը Բիֆանգն սկսել է 40 տարեկանում, երբ այլևս չէր կարողանում հարմարվել իր տարբեր լինելու հանգամանքին: Այժմ նա 43 տարեկան է:

Փոխգնդապետ Բիֆանգը զինծառայող միասեռականների միության անդամ է... Читать дальше...

Աբրահամ Խաշմանյան. Մտահոգում է մի բան՝ թիմը շուտ հանձնվեց

Tert.am (hy) 

Հայաստանի առաջնության 10-րդ տուրում սեփական դաշտում «Գանձասար-Կապանին» 0:3 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը դժգոհ էր թիմի տրամադրվածությունից:

Читать дальше...

Շվեդիայի սահմանապահները ձերբակալել են իր կատվի հետևից եկած ՌԴ քաղաքացուն, որին ցմահ արգելել էին մուտք գործել երկիր

Tert.am (hy) 

Շվեդիայում սահմանապահ ծառայությունների աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացուն, որը փորձել է մտնել երկիր, թեև նրա նկատմամբ մուտքի ցմահ արգելք է սահմանվել:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով շվեդական աղբյուրը, ՌԴ քաղաքացուն արգելվել է մուտք գործել Շվեդիա՝ Սանկտ Պետերբուրգ-Հելսինկի չվերթն իրականացնող օդանավում պայթուցիկի առկայության մասին կեղծ ահազանգից պատճառով:

Տղամարդը, որին ձերբակալել են սահմանապահները Դանիայի հետ սահմանին, հայտարարել է, որ ցանկանում է Շվեդիայից վերցնել իր կատվին... Читать дальше...

Հաքերները կոտրել են Իսպանիայի կառավարության կայքերը

Tert.am (hy) 

Anonymous խմբավորման հաքերները հայտարարել են «Ազատ Կատալոնիա» արշավն սկսելու մասին և կոտրել են Իսպանիայի կառավարության կայքերից մի քանիսը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, կիբեռհարձակման առաջին զոհը թագավորության Սահմանադրական դատարանի կայքն է, որն անհասանելի է եղել մի ամբողջ օրվա ընթացքում:

Այնուհետև հաքերները հարձակում են գործել Էկոնոմիկայի, Զարգացման և Արդարադատության նախարարությունների կայքերի վրա:

Կիբեռհարձակման է ենթարկվել նաև Իսպանիայի Ժողովրդական կուսակցության պորտալը... Читать дальше...

Զենքի գնման 100 միլիոնի և նախորդ՝ 200 միլիոնի վարկերը լիովին բավարար են, որ ՀՀ-ն ապահովի որակական բալանս Ադրբեջանի նկատմամբ. Վ. Եվսեև

Tert.am (hy) 

Հայաստանը կարող է առանց Ռուսաստանի համաձայնության կիրառել 100 միլիոն դոլարի վարկով հայկական կողմին վաճառվելիք զինատեսակները: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ շեշտելով, որ ՌԴ համաձայնությունը պետք չի գա, եթե Հայաստանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերվի: Ըստ Եվսեևի՝  հայկական կողմը պետք է հստակեցնի, թե ինչ զինատեսակներ է ուզում գնել այդ գործարքի շրջանակներում: Նա նշեց, որ նախորդ՝ 200 միլիոն դոլարի վարկով... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *