Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Ավստրիացի ոստիկանները փողոցում քայլող մուսուլման կնոջը ստիպել են հանել դեմքը ծածկող քողը

0

Ավստրիայում մուսուլման կինն ստիպված է եղել հանել դեմքը ծածկող քողը, քանի որ երկրում ուժի մեջ է մտել դեմքը ծածկող հանդերձանք կրելու մասին արգելքը:

Ինչպես փոխանցում է The Independent-ը, ոստիկանությունը նշում է, որ նոր «ինտեգրացիոն» քաղաքականությունը, որն անօրինական է համարում հանրային վայրերում դեմքը ծածկելը, սահմանվել է Ավստրիայի ազգային արժեքները պաշտպանելու համար:

Նրանք, ովքեր կխախտեն օրենքը, ստիպված կլինեն տեղում հանել դեմքը ծածկող քողն ու 150 եվրո տուգանք վճարել:

Նշվում է, որ օրենքի ընդունումից հետո Զալցբուրգի մոտակայքում նիքաբ կրող մի կնոջ ոստիկաններն ստիպել են բացել դեմքը:

Նոր օրենքը ոչ միայն արգելում է նիքաբի կամ բուրկայի կրումը, այլև սահմանափակում է բժշկական դիմակների և ծաղրածուի դիմահարդարման օգտագործումը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *