Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Կատալոնիայում ցույցերի և գործադուլի մասնակիցների թիվը հասել է 300 000-ի. փակվել են Բարսելոնա տանող ճանապարհները (ֆոտոշարք)

0

Կատալոնիայի համընդհանուր գործադուլին, որն անցկացվում է ի նշան անկախության հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ոստիկանական բռնությունների դեմ բողոքի, շուրջ 300 000 մարդ է միացել:

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ մեջբերելով ոստիկանության տվյալները, ցուցարարները զբաղեցրել են Բարսելոնայի կենտրոնական հատվածը, այդ թվում՝ Իսպանիայի Ազգային ոստիկանության կենտրոնակայանի մոտակա տարածքը:

Ցուցարարները բացականչում են «Փողոցները մերն են լինելու», «Ոչ օկուպացիային» կարգախոսները: Նրանցից շատերը պաստառներ են պատրաստել, որոնք կոչ են անում ոստիկաններին հրաժարվել հանրաքվեի կողմնակիցների նկատմամբ դրսևորվող դաժանությունից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, համընդհանուր գործադուլի պատճառով գրեթե ամբողջությամբ դադարեցվել է հանրային տրանսպորտի, դպրոցների, հիվանդանոցների և համալսարանների աշխատանքը:

Հիշեցնենք, որ անկախության հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի մեկին, երբ կատալոնացիներն, անկախ ոստիկանների կողմից ստեղծվող խոչընդոտներին, ամեն գնով մասնակցեցին քվեարկությանը: Բախումների ժամանակ տուժածների թիվը հասել էր 900-ի:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *