Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Հայտնի է դարձել Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆների մահվան պատճառը

0

Playboy հայտնի ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները մահացել է սրտի կանգի և թոքային անբավարարության պատճառով:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, մահից վեց օր առաջ Հեֆների մոտ նաև արյան վարակ էր սկսվել: Հեֆների 31-ամյա այրի Քրիստալ Հեֆները երկուշաբթի առաջին անգամ հայտարարություն է տարածել ամուսնու մահից հետո:

«Սիրտս կոտրված է: Ես դեռևս չեմ հավատում: Նա ինձ կյանք է տվել: Նա ինձ ուղղություն է տվել: Նա ինձ բարություն է սովորեցրել: Նա փոխել է իմ կյանքը, նա փրկել է ինձ: Նրա հետ ես ինձ սիրված էի զգում ամեն օր», - ասել է Հեֆների այրին People ամսագրին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ Playboy ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները մահացել է սեպտեմբերի վերջին 91 տարեկան հասակում՝ շրջապատված ընտանիքի անդամներով:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *