Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

ԿԺԴՀ-ն սպառնացել է Ճապոնիային «միջուկային ամպերով»

0

Հյուսիսային Կորեան Ճապոնիային սպառնացել է «միջուկային ամպերով» ճնշումը շարունակելու դեպքում: Այդ մասին ասված է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հայտարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Այդ հայտարարությունը փոքր-ինչ ուշացած արձագանքն է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ելույթին, որով նա հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում սեպտեմբերի վերջին: Այդ ժամանակ Աբեն կոչ է արել միջազգային հանրությանը զրկել ԿԺԴՀ-ին հրթիռային ու միջուկային ծրագրերի զարգացման համար անհրաժեշտ ֆինանսավորումից և տեխնոլոգիաներից:


«ԿԺԴՀ-ի նկատմամբ Ճապոնիայի ճնշումը, որը սրում է Կորեական թերակղզում իրավիճակը, ինքնասպանություն է և ճապոնական կղզիներ միջուկային ամպեր է բերում: Ոչ մեկ չգիտի՝ երբ պայթունավտանգ եզրագծին հասցված իրավիճակը կվերածվի միջուկային պատերազմի»,- ասված է ԿԺԴՀ-ի հայտարարությունում:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *