Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Անգլիացիները ցուցադրել են ապագայի անօդաչուների թռիչքը (տեսանյութ)

0

Անգլիական BAE Systems պաշտպանական տեխնիկայի ընկերությունը ցուցադրել է անօդաչու թռչող սարքերի հաջորդ սերնդի իր տեսլականը:

Ընկերության հրապարակած տեսանյութում, որը ներկայացնում է Life.ru-ն, պատկերվում է ապագայի անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացվող առաքելությունը: Ոչ մեծ չափսի անօդաչուները առաքվում են այն վայրը, որտեղ պետք է դիմակայեն հակաօդային պաշտպանության համակարգին պարաշյուտով բաց թողնվող պարկուճի օգնությամբ:

Ժամանակակից անօդաչուներն օգտագործում են կործանիչներին ամրացված նման կոնտեյներներ մատակարարման համար, սակայն դրանք նետում են առանց պարաշյուտների և արագության նվազեցման, որպեսզի երկար ժամանակ չգտնվեն հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգի գոտում:

Առաքելության ավարտին ապագայի անօդաչուները ոչնչացնում են հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգը:

 

 















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *