Մեյվեզերը ցուցադրել է Մաքգրեգորի հետ մենամարտից հետո գնած սուպերքարերի հավաքածուն (տեսանյութ)
Բռնցքամարտի լեգենդ Ֆլոյդ Մեյվեզերը ցուցադրել է «դարի մենամարտում» հաղթելուց հետո ձեռք բերած նոր մեքենաները, որոնք գնել է խաղից ստացված գումարով:
Ինչպես գրում է Life.ru-ն, մարզիկը Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտից հետո 350 մլն դոլարի չեկ էր ստացել: Իսկ նորագույն սուպերքարերի վրա նա շուրջ 4 մլն դոլար է ծախսել:
Հրապարակած տեսանյութում 40-ամյա մարզիկը ցուցադրել է 365 000 դոլար արժողությամբ կարմիր Lamborghini Aventador-ը և 266 000 դոլար արժողությամբ դեղին Ferrari 488-ը: Հավաքածուի իրական մարգարիտը համարվում է Bugatti Veyron-ը, որի արժեքը կազմում է մոտ 3 մլն դոլար:
Տեսանյութը՝այստեղ:
