Նախորդ տարվա համեմատ 2017 թ. առաջին 9 ամիսներին երկու անգամ ավելի մեքենաների ներկրման պատճառները երեքն են՝ հսկիչ գների մատչելիությունը, մինչև 2018 թ.-ը աջ ղեկով մեքենաների ներկրելու հետ կապված աժիոտաժը և դաշտի կարգավորված չլինելը:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այս տարի մեքենաների ներկրումը նախորդ տարվա համեմատ 100 տոկոսով ավելացել է: 2017 թ. առաջին 9 ամիսների ընթացքում ներկրվել է 21 հազար մեքենա, որոնց թվում ԵԱՏՄ-ից ներկրված մեքենաները շատ փոքր տոկոս են կազմում։ Իսկ ներկրված մեքենաների մեծ մասը` 21 հազար ներկրված մեքենաների գրեթե 18-19 հազարը մինչև հինգ հազար դոլար արժողության են:
Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ ներկրման կտրուկ աճը առաջին հերթին կապված է Հսկիչ գների մատչելիության հետ: Քաղաքացիների սոցիալական վիճակն այդքան էլ լավ չէ, իսկ հսկիչ գների նվազման պարագայում մինչև 5 հազար դոլար արժողությամբ մեքենաներ ներկրելը բավականին մատչելի է քաղաքացիների համար:
«Այժմ ցանկացած քաղաքացի ինքնուրույն կարողանում է պատվեր տալ և մեքենա ներկրել Եվրոպայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից և այլ վայրերից»,- հայտնեց Հովհաննիսյանը:
Մեքենաների ներկրման աճի վրա ազդել է նաև աջ ղեկով մեքենաների շուրջ աժիոտաժը. «Մարդիկ փորձում են շտապ Ճապոնիայից մինչև 2018 թ. մեքենաներ ներկրել, որովհետև ոստիկանությունը մտադիր է արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը: Ոստիկանության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աջ ղեկով մեքենաները շատ վթարների պատճառ են դառնում»,- նշեց նա:
Ավտոներկրողը համոզված է՝ եթե օրենքն ուժի մեջ մտնի, այն հետին թվով չի կարող ազդել աջ ղեկով մեքենաներ ունեցող վարորդների վրա: Այս պատճառով ևս քաղաքացիները շտապ ձևով մեքենաներ են ներկրում:
Նրա տեղեկացմամբ՝ Եվրոպայից բերված մեքենաները հիմնականում 10-15 տարվա են, իսկ ճապոնականները՝ մինչև 10 տարվա:
Երրորդ հանգամանքն էլ այն է, որ դաշտ կարգավորված չէ: Ավտոներկրմամբ զբաղվում են բոլորը, ինչպես տաքսի վարելու դեպքում է:
«Բոլորը տաքսիստ են և բոլորը ավտոներկրող են:Դաշտը կարգավորված չէ, բոլորը ներկրում են և՛ որակով, և՛ անորակը մեքենաները: Պետք է լիցենզավորված ինչ-որ մարդիկ լինեն, որպեսզի որակով մեքենա ներկրվի, սպառողներին երաշխիքներ տան: Բայց եթե մարդն իր համար մեքենա է ուզում բերել, նա էլ կարողանա:
Նա կարծում է, որ մինչև 2017-ի ավարտը մեքենաները կներկվեն նույն տեմպերով և ներկրման աճը կհասնի մինչև 120 տոկոսի։Բայց այսքան մեքենաների ներկրումից ծանրաբեռնվում է երթևեկությունը։
«Այսպես էլ չի կարելի, երթևեկությունը չի կարող ապահովել այսքան շատ մեքենաներ: Եթե այսպես շարունակվեց, կարող է կենտ ու զույգ օրերով վարենք: Ինչ-որ բան պետք է արվի: Ես չեմ ասում մարդիկ չգնեն մեքենաներ, բայց երթևեկությունն էլ պետք է կարգավորվի: Առանց այն էլ խայտառակ վիճակում են խաչմերուկները, ավտոկանգառները»,–ասաց նա:
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court
Today's Wordle answer for Sunday, May 26
Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.
Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х
Креативные индустрии — драйвер экономического роста
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами
Мошенник занял и похитил у знакомого 49 миллионов рублей
Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”
Кадровый центр непрерывного медицинского образования
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Соцфонд с начала года обеспечил техническими средствами реабилитации 13,6 тыс. детей с инвалидностью
В Ставропольской психиатрической больнице начались мероприятия ко Дню защиты детей
Врач: Уход за людьми с когнитивными нарушениями начинается с заботы о себе
XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024
Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России
ТСД промышленного класса Saotron RT-T60
Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних