Չեխիայի Արդյունաբերության կոնֆեդերացիայի արտաքին կապերի վարչության ղեկավար Լուկաս Մարտինի խոսքով՝ բիզնես առաքելություն իրականացնելու անելու համար անհրաժեշտ է բիզնես համագործակցություն ստեղծել: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում իրենք ունեն շատ գործընկերներ և հենց նրանց հետ համագործակցության արդյունքում են հիմա Երևանում կազմակերպում «Հայաստան-Չեխիա» գործարար համաժողով:
«Կարծում եմ՝ Հայաստանը չեխ գործարարներին հետաքրքրում է, քանի որ այն նրանց տարածաշրջանի հետ կապ հաստատելու հնարավորություն կտա: Այստեղ Ռուսաստանն է, Իրանը, ավելի հեռու նաև Չինաստանը: Հայաստանն այս տարածաշրջանում Չեխայի հետ ունի նման մշակութային հիմքեր․ քրիստոնեական երկիր է, այն ունի քաղաքական և տնտեսական կայուն օրակարգ: Դրանք արդեն լավ պատճառներ են, որ այստեղ բիզնես հիմնվի»,- ասաց նա՝ նշելով, որ Հայաստանն իսկապես «դարպաս» կարող է լինել Չեխիայի համար այլ շուկաներ դուրս գալու:
Լուկաս Մարտինը նկատեց, որ իսկապես չեխ գործարարները Հայաստանում հետաքրքրված են նորագույն տեխնոլոգիաների, էներգետիկ ոլորտներով: Նա օրինակ բերեց` Հայաստանի ատոմակայանը կարիք ունի ընդլայնման, և դրանով հետաքրքրված են չեխական ընկերությունները: «Չեխական ընկերություններն ունեն know+how տեխնոլոգիաներ, ունեն ատոմակայաններ այլ երկրներում, նաև ծառայություններ են իրականացնում աշխարհի տարբեր ատոմակայաններում: Մենք հույս ունենք, որ այս ոլորտում Հայաստանում ևս համաձայնագրեր կստորագրվեն»,- ասաց նա՝ մատնանշելով, որ, օրինակ, չեխական մեկ ընկերություն արդեն ունի պայմանագիր Մեծամորի ատոմակայանը սարքավորումներով համալրելու մասին:
Մարտին Լուկասը նշեց, որ իրենք Երևանում մասնակցելով գործարար համաժողովի` կարճաժամկետ համագործակցություն չեն ակնկալում: «Մենք ցանկանում ենք գտնել երկիր, որը մեզ հետ ունի նման մշակութային և տնտեսական հիմքեր, և որի հետ մենք կարող ենք հաստատել երկարաժամկետ հարաբերություններ: Կարծում եմ՝ Հայաստանն այդպիսի երկիր է: Մենք երկրների ղեկավարները վերջերս փոխայցելություններ են ունեցել երկու երկրներ, հիմա Հայաստանում է Չեխիայի Սենատի նախագահը, նրանից առաջ այլ քաղաքական գործիչներ են եկել այստեղ, և դեռ շատ չեխ քաղաքական գործիչներ կգան այստեղ նրանից հետո: Այսպիսի քաղաքական հարաբերությունները նպաստում են, որ տնտեսական հարաբերություններ հաստատվեն, համագործակցություն լինի»,- ասաց նա:
Эксперт сенсационно раскрыл загадку Мессинга и Жириновского.
Вокалистка из Петрозаводска стала лауреатом международного конкурса
Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами
В Ставропольской психиатрической больнице начались мероприятия ко Дню защиты детей
Стоматолог Татьяна Сумцова: проверенные способы сделать зубы белоснежными
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Соцфонд с начала года обеспечил техническими средствами реабилитации 13,6 тыс. детей с инвалидностью
Врач: Уход за людьми с когнитивными нарушениями начинается с заботы о себе
Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности
Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России
Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних
Житель Архангельской области выиграл в гослотерею от «Столото» более миллиона рублей