Եվրոպական պարֆյումի և կոսմետիկա ներմուծող տեղական ընկերությունները մրցակցային շատ լուրջ խնդիրների առջև են կանգնած, քանի որ ՌԴ-ից ներմուծված նույն եվրոպական պարֆյումերիան ավելի էժան է՝ պայմանավորված մի քանի հանգամանքներով: Tert.am –ի հետ զրույցում այս մասին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը.
«Առաջինն այն է, որ ՌԴ-ում Ավելացված արժեքի հարկը՝ ԱՀՀ-ն ավելի ցածր է, քան Հայաստանում, և իրենք`դարձնելով այն ԵԱՏՄ ապրանք, բերում են Հայաստան: Երկրորդ հանգամանքն այն է, որ Ռուսաստանի դիստրիբյուտորները, ունենալով ավելի մեծ շուկա, օրինակ, Լեհաստանից ավելի էժան են գնում՝ ավելի մեծ խմբաքանակներով ապրանքներ և ավելի մեծ զեղչեր ստանալով»– ասաց տնտեսագետը` նկատելով, որ սա առաջացրել է եվրոպական պարֆյումի և կոսմետիկայի հայկական ներկայացուցիչների ու ներմուծողների՝ «Ռուժ»-ի, «Բուրմունք» ցանցերի սեփականատերերի դժգոհությունը, որոնք վերջին շրջանում բարձրաձայնում են, որ իրենք մի շարք օծանելիքներ բերել են Հայաստան, գովազդել են, ակցիաներ են արել, մինչև այն ճանաչելի է դարձել այստեղ, իսկ հիմա այդ նույն Մոսկվայից այլ ներմուծողներ նույն ապրանքն ավելի էժան գներով բերում ու վաճառում են:
«Բուրմունք» սրահների սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը Tert.am –ի հետ զրույցում նշեց, որ կա նման բան, Ռուսաստանից ներմուծումները շատ են խանգարում:
«Սա բնական է, որ այնտեղի դիստրիբյուտորներն ավելի մեծ շուկաներ ունեն, ավելի մեծ մարժաներ»,-ասաց Գարեգին Նուշիկյանը:
Հիշեցնենք, որ մինչև Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունը եվրոպական երկրներից պարֆյումի ու կոսմետիկայի վրա գործում էր 0 մաքսատուրք, անդամակցությունից հետո մաքսատուրքը սահմանին դարձել էր 10- 12 տոկոս, սակայն ավելի ուշ ԵԱՏՄ բոլոր երկրների համար այն իջեցվեց՝ հասնելով 5-6 տոկոսի:
Конец близок в релизном трейлере Destiny 2: The Final Shape
Today's Wordle answer for Sunday, May 26
Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court
Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.
Врач: Уход за людьми с когнитивными нарушениями начинается с заботы о себе
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Соцфонд с начала года обеспечил техническими средствами реабилитации 13,6 тыс. детей с инвалидностью
Кадровый центр непрерывного медицинского образования
Стоматолог Татьяна Сумцова: проверенные способы сделать зубы белоснежными
Ученые Президентской академии в Санкт-Петербурге разработали способ повышения экологичности целлюлозно-бумажной промышленности
Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России
Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних
XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024