Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդես է գալու 2015թ. Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի վերաբերյալ կարևոր հայտարարությամբ, որի առանցքային կետերի մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ինչպես նշում է Reuters-ը, Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ նախագահ Թրամփը կտեղեկացնի, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն այսուհետ կունենա առճակատման բնույթ:
Ըստ այդմ՝ Միացյալ Նահանգների որդեգրած նոր քաղաքականությունը կհետապնդի 3 հիմնական նպատակ, որից առաջինն Իրանի համար միջուկային ծրագրի զարգացումն ու միջուկային զենքի ստեղծումը հնարավորինս բարդացնելն է:
Թրամփն այն կարծիքին է, որ Իրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված միջուկային համաձայնագիրն ի վերջո հնարավորություն կտա Թեհրանին միջուկային զենք ստեղծել: Ուստի՝ ԱՄՆ նախագահը քաղաքականության խստացման միջոցով ցանկանում է կանխել դա:
Բացի այդ, Թրամփը սպասվող ելույթում Իրանին կմեղադրի իր գործողություններով Մերձավոր Արևելքում իրավիճակի ապակայունացմանը նպաստելու, ահաբեկիչներին ու գրոհայիններին աջակցելու համար:
«Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը կենտրոնացած է լինելու այդ երկրի կառավարության ապակայունացնող ազդեցության ու ագրեսիայի չեզոքացման վրա»,-ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:
Բացի այդ, Թրամփը մտադիր է ամեն ինչ անել Իրանի կառավարության և մասնավորապես՝ Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի ֆինանսավորմանը խոչընդոտելու համար:
«Մենք կմիավորենք միջազգային հանրությանը՝ դատապարտելու համար Իսլամական հեղափոխության պահապանների էլիտար կորպուսի կողմից մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի աճն ու կասկածելի մեղադրանքների հիման վրա ԱՄՆ-ի քաղաքացիների և այլ օտարերկրացիների ապօրինի ձերբակալությունները: Բայց ամենից կարևորն այն է, որ մենք կփակենք իրանական ռեժիմի՝ դեպի միջուկային զենք տանող բոլոր ուղիները»,-ասվում է Սպիտակ տան հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեռևս նախագահական քարոզարշավի ժամանակ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում կչեղարկի Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, քանի որ ԱՄՆ-ն դրանից որևէ օգուտ չունի: Թրամփը նաև կարծիք էր հայտնել, որ դա երբևէ կնքված ամենաանհաջող համաձայնագրերից մեկն է, որի շրջանակում ստանձնած պարտավորություններն Իրանը չի կատարում:
Սակայն «միջնորդ վեցյակի» մյուս անդամները (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համակարծիք չեն Թրամփի հետ ու կողմ են համաձայնագրի պահպանմանը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պաշտպանել էր երկրի և միջնորդների միջև կնքված միջուկային գործարքը:
«Բանակցություններում և միջուկային գործարքում մենք այնպիսի շահեկան որոշումների և հարցերի ենք հասել, որոնցից հետքայլ չկա: Ոչ ոք չի կարող փոխել դա՝ ո՛չ պարոն Թրամփը, ո՛չ էլ ուրիշ ոք: Եթե անգամ աշխարհում ևս 10 Թրամփ հայտնվի, ոչինչ փոխել չի լինի», - ասել է Ռոհանին:
Директор Росгвардии генерал армии Виктор Золотов принял участие в посвященных 100-летию дивизии имени Ф.Э. Дзержинского торжественных мероприятиях
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
ЭКСПЕРТ АНАТОЛИЙ ГОЛОД ПРЕДЛАГАЕТ СЕНСАЦИОННО УЛУЧШИТЬ НАЛОГОВУЮ СФЕРУ!
СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
Загадочное утро...
Портативный сканер штрих-кодов Heroje C1271 промышленного класса
В России запустили бесплатного цифрового ЗОЖ-помощника
Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует:
Отделение СФР по Москве и Московской области выплатило единовременное пособие при передаче ребенка на воспитание в семью 474 семьям региона
Галина Ржаксенская впервые стала участником ПМЭФ в Санкт-Петербурге
СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.
Совместное заявление участников круглого стола, приуроченного ко «Дню защиты прав безвинно осужденных»
Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебный платок бабушки Дари» - это захватывающее путешествие в мир бурятской сказки, которое не оставит равнодушным ни одного зрителя
В столице Бурятии в городе Улан-Удэ в театре кукол «Ульгэр» 14-16 июня пройдут «Волшебные выходные»! -
Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети
Театр и Цирк, Культура и Концерт, Россия и Дети: «Волшебные башмачки Элли» - эта постановка создана по мотивам знаменитой сказки Александра Волкова «Волшебник Изумрудного города»