Բարսելոնան 10 ֆուտբոլիստներով հաղթեց Օլիմպիակոսին, Յուվենտուսը 3 միավոր կորզեց
Կայացան Չեմպիոնների լիգայի D խմբի 3-րդ տուրի հանդիպումները:
«Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է «Օլիմպիակոսին»:
18-րդ րոպեին Նիկոլաուն պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը
:
Առաջին խաղակեսի ավարտից 3 րոպե առաջ Պիկեն ձեռքով գոլ խփելու համար 2-րդ դեղին քարտն է ստացել՝ հեռացվելով խաղադաշտից:
61-րդ րոպեին Մեսսին տուգանայինից գեղեցիկ գոլ է խփել, իսկ 3 րոպե անց նրա փոխանցումից հետո Լուկա Դինը 3-րդ գոլն է խփել:
Հանդիպման վերջին րոպեին ինքնագոլի հեղինակ դարձած Նիոլաուն գրավել է արդեն «Բարսելոնայի» դարպասը՝ 3:1:
Խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» 2:1 հաշվով հաղթեց «Սպորտինգին»:
Հանդիպման 12-րդ րոպեին Ալեքս Սանդրոն գնդակն ուղարկել է սեփական դարպասը, իսկ 29-րդ րոպեին Պյանիչը տուգանայինից հարվածով հավասարեցրել է հաշիվը: Խաղի ավարտից 6 րոպե առաջ Մանջուկիչը հաղթական գոլն է խփել:
Հաղթանակից հետո «Բարսան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Յուվեն» ունի 6 միավոր, «Սպորտինգը»՝ 3, իսկ «Օլիմպիակոսի» ակտիվում 0 է: