Յուվենտուսը, Միլանը և Ֆիորենտինան խոշոր հաշվով հաղթանակ տարան, այլ արդյունքներ (տեսանյութ)
Իտալիայի առաջնության 10-րդ տուրում այսօր կայացան 9 հանդիպումներ:
Առավել կարևորագույն խաղերում «Ջենոան» տանը պարտվեց «Նապոլիին» 2:3 հաշվով, «Միլանը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Կիևոյին», «Յուվենտուսը» նույն հաշվով հաղթեց ՍՊԱԼ-ին, «Ֆիորենտինան» 3:0 հաշվով հաղթեց «Տորինոյին», իսկ «Ռոման» նվազագույն հաշվով հաղթեց «Կրոտոնեին»:
Զուգահեռաբար ընթացող խաղերում «Կալյարին» 2:1 հաշվով հաղթեց «Բենևենտոյին», «Սասուոլոն» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Ուդինեզեին», իսկ «Բոլոնիան» պարտվեց «Լացիոյին» 1:2 հաշվով:
Օրվա առաջին խաղում «Ատալանտան» 3:0 հաշվով հաղթեց «Վերոնային»:
Այս խաղերից հետո «Նապոլին» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Յուվենտուսը» մնաց 3-րդ, «Լացիոն»` 4-րդ, իսկ «Ռոման»` 5-րդ տեղում: «Ֆիորենտինան» բարձրացավ 7-րդ, իսկ «Միլանը»` 8-րդ հորիզոնական:
«Ատալանտա»-«Վերոնա» հանդիպման տեսագրությունը` ստորև.
«Կիևո»-«Միլան» հանդիպման տեսագրությունը` ստորև.