Կարեն Բարսեղյան. Ավելի մոտ էինք հաղթելուն
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուրում Գյումրիի «Շիրակի» հետ ոչ-ոքիից հետո լրագրողների հետ զրույցում հետևյալն է նշել «Գաձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը․
«Նախ սրտանց շնորհավորում եմ գյումրեցիներին քաղաքի տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ այս քաղաքում միշտ խինդ ու ծիծաղ լինի։ Ինչ վերաբերում է խաղին, ապա կարծում եմ, որ շատ լարված և հետաքրքիր հանդիպում ստացվեց, երկկողմանի լարվածությունը շատ բարձր էր, միավորի արժեքը շատ թանկ էր։
Ցավոք սրտի շատ դժվար է նման խաղերի մասին կարծիք հայտնելը, որպես մարզիչ, որովհետև վերջին վայրկյանին գնդակ ենք բաց թողել այն էլ 11 մետրանոցից։
Հիմա դեռ այն վիճակին չեմ, որպեսզի սառը դատեմ, այդ պատճառով չեմ կարծում, որ ճիշտ կլինի, եթե վիճահարույց դրվագի մասին չխոսեմ, իմ տղաների խաղից բացարձակ դժգոհություն չունեմ, ընդհակառակը շատ շնորհակալ եմ կատարած աշխատնքի համար, մենք այսօր արժանի էինք հաղթանակի։
Չեմ կարող ասել, որ վարպետությունը չի հերիքում, որովհետև մենք ամենափորձառու թիմերից ենք։ Հանդիպման վերջին վայրկյաններին կարելի էր շատ ավելի ճիշտ որոշում կայացնել և չհասցնել նրան, որ նշանակվի 11 մետրանոց մեր դարպասին։ Տղաների աշխատանքից, նվիրվածությունից ես շատ գոհ եմ։
Կարծում եմ, որ մենք ավելի մոտ էինք հաղթանակին, քան մրցակիցը։ Բայց գրանցվեց ոչ-ոքի որը ձեռնտու չէ ոչ մեզ, ոչ մրցակցին»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը: