Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 03.10.2017

Միշել Օբաման հուզառատ գրառմամբ շնորհավորել է ամուսնուն արծաթե հարսանիքի կապակցությամբ

Tert.am (hy) 

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման ամուսնուն շնորհավորել է համատեղ կյանքի 25-ամյակի առթիվ:

Տիկին Օբաման հուզառատ շնորհավորական երկտող է գրել թվիթերյան իր էջում՝ կից հրապարակելով նրանց հարսանեկան լուսանկարը:

«Շնորհավոր 25-րդ տարեդարձ: Քառորդ դար անց դու նախկինի պես իմ լավագույն ընկերն ու ամնեաարտասովոր մարդն ես, որին ես ճանաչում եմ: Սիրում եմ քեզ», - գրառել է Միշել Օբաման:

Բարաք և Միշել Օբամաներն ամուսնացել են 1992-ի հոկտեմբերի 3-ին:

Դաշնակցության այսօրվա պարագլուխներն ուղղակի վերափոխված կոմսոմոլներ են. Նարինե Թուխիկյան

Tert.am (hy) 

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի կարծիքով՝ Հայաստանում ռուսաց լեզվի հայեցակարգի ընդունումը մեր ինքնության կորստի մեկնարկը կլինի: Ըստ նրա՝ բոլոր օտար լեզուները օրենքով մեկ սանդղակում պետք է լինեն, իսկ հայերենը պետք է բացառիկ նշանակություն և իրավունքներ ունենա: Անդրադառնալով հայեցակարգի հետ կապված կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի պարզաբանումներին` Նարինե Թուխիկյանը նշեց. «Եթե Կոմունիստական կուսակցությանը պատկանող մի նախարար այդպես խոսեր, կհասկանայի, բայց շատ զարմանալի է... Читать дальше...

Գիտնականները հայտնել են սրտի կաթվածից խուսափելու հեշտ միջոցը

Tert.am (hy) 

Իսպանացի բժիշկների խումբը հայտարարել է, որ կանոնավոր նախաճաշերն օգնում են զգալիորեն նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Carlos III Սիրտ-անոթային հիվանդությունների կենտրոնը հետազոտություն է իրականացրել աթերոսկլեռոզի վաղ հայտնաբերման ոլորտում:

Գիտնականների կարծիքով՝ եթե նախաճաշը պարունակում է կալորիաների օրական սպառման ցանկալի չափաբաժնի 5 տոկոսից պակաս մասը, ապա աթերոսկլեռոզային հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը կրկնապատկվում է... Читать дальше...

«Հյուսիս-հարավ»-ին միջոցներ է տրամադրում 3 բանկ. որքան գումար է հատկացվել առ այսօր և ինչ աշխատանքների համար

Tert.am (hy) 

Ներկա պահին «Հյուսիս-hարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի համար վարկային և դրամաշնորհային միջոցներ է տրամադրում 3 բանկ, ինչպես նաև գումարներ են հատկացվել ՀՀ բյուջեից։

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Հարցին, թե որ բանկերն են վարկեր տրամադրում ճանապարհի ֆինանսավորման համար, նախարարությունից պատասխանել են, որ ներկա պահին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի... Читать дальше...

Բրիտանիայում գրիպի դեմ նոր ունիվերսալ պատվաստանյութի փորձարկումներ են սկսվել

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիայում սկսվել է 500 կամավոր հիվանդի հավաքագրումը՝ սեզոնային գրիպի դեմ նոր ունիվերսալ պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ անելու համար:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, փորձարարական պատվաստանյութն այլ կերպ է գործում, քան այն, որ ներկա պահին առկա է բժիշկների մոտ:

Գրիպի դեմ առկա պատվաստանյութը պետք է փոփոխվի ամեն տարի՝ կապված հիվանդության հարուցիչի մուտացիայի հետ: Նոր պատվաստանյութը ազդեցություն կգործի գրիպի վիրուսի այն հատվածի վրա, որն անփոփոխ է մնում դրա բոլոր տեսակներում:

Օքսֆորդի... Читать дальше...

Չեխիայի և Հայաստանի խորհրդարանների միջև հարաբերությունները բարձրակարգ են. Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ

Tert.am (hy) 

Հայաստանում եմ իմ գործընկերոջ՝ Արա Բաբլոյանի հրավերով. Նորարար փորձառական արվեստի կենտրոնում «Տեսնել ոչ թե ինչ-որ բան»  ցուցադրության բացմանն այսպես Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը:

«Չեխիայի և Հայաստանի խորհրդարանների միջև հարաբերությունները բարձրակարգ են. դրա մասին է խոսում նաև այցերի քանակը: Շատ ուրախ եմ, որ օրենսդիր մարմինները միմյանց հետ կարող են  համագործակցել»,- ասաց նա՝ հիշատակելով, որ երկու երկրների նախագահների մակարդակով ևս երկու երկրներ այցելություններ եղել են:

Միլան Շտեխը նշեց... Читать дальше...

«Բավարիան» կապ է հաստատել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզչի հետ

Tert.am (hy) 

Մյունխենի «Բավարիան» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:

«Diario SPORT»-ը հայտնում է, որ գերմանական ակումբը կապ է հաստատել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ:

Հիշեցնենք, որ օրերս «Բավարիան» պաշտոնանկ է արել Կառլո Անչելոտիին:

Էնրիկեն նախորդ մրցաշրջանում մարզում էր «Բարսելոնան»:



Ներկայացվել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի առաջին թրեյլերը

Tert.am (hy) 

Աշխարհահռչակ System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով հեղինակել է Ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն» վավերագրական ֆիլմի երաժշտությունը, ներկայացրել է նոր թրեյլերը:

Երաժշտի խոսքով՝ «այն իսկապես հզորագույն ֆիլմերից մեկն է, որը նա տեսել է»: ««Ոչնչացնելու մտադրությունն» իսկապես ցեղասպանության ժխտման մասին դիտարժան պատմություն է, որի ռեժիսորն է «Էմմի» և «Օսկար» մրցանակների հավակնորդ ամերիկա Ջո Բերլինգերը», - գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ինչպես գրում է Horizon Weekly-ն... Читать дальше...

Փորձագետները պարզել են՝ որոնք են ամենից շատ ճամփորդող ազգերը

Tert.am (hy) 

Movehub տրանսպորտային ընկերության մասնագետները կազմել են ամենից շատ ճամփորդող ազգությունների վարկանշային աղյուսակը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, առաջին տեղում հայտնվել են Հոնկոնգի բնակիչները, որոնք, ինչպես պարզվել է, ավելի շատ ժամանակ են հատկացնում զբոսաշրջությանը:

Հաղորդվում է, որ Հոնկոնգի բնակիչները միջինում տարեկան կտրվածքով ճամփորդում են 11.4 անգամ: Ի դեպ, յուրաքանչյուր ճանապարհորդության վրա ծախսում են շուրջ 3000 դոլար:

Երկրորդ տեղում հայտնվել են Լյուքսեմբուրգի բնակիչները... Читать дальше...

Զանգվածային ցույցեր և գործադուլներ Կատալոնիայում՝  ի նշան ոստիկանական բռնությունների դեմ բողոքի (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Կատալոնացիները հավաքվել են Բարսելոնայի կենտրոնական փողոցներում՝ փակելով ճանապարհները՝ բողոքի ցույց և գործադուլ իրականացնելով ընդդեմ կիրակնօրյա անկախության հանրաքվեի ժամանակ ոստիկանների դրսևորած բռնությունների:

Ինչպես հաղորդում է BBC-ն, Կատալոնիայում գրեթե չի գործում հանրային տրանսպորտը՝ պայմանավորված զանգվածային գործադուլով: Արհմիությունների աղբյուրի խոսքով՝ աշխատանքը դադարեցրել է նաև Բարսելոնայի նավահանգիստը:

Այնուամենայնիվ, իրենց կանոնավոր աշխատանքը կատարում են քաղաքի «Էլ Պրատ» օդանավակայանն ու տաքսիները... Читать дальше...

Առաջին խումբ. Ավան ակադեմիան 3 անպատասխան գնդակ է ուղարկել Էրեբունիի դարպասը

Tert.am (hy) 

Հայաստանի Առաջին խմբի առաջնության 7-րդ տուրում «Էրեբունին» այսօր՝ հոկտեմբերի 3-ին, սեփական հարկի տակ ընդունել է «Ավան Ակադեմիային» և խոշոր հաշվով հաղթանակ է տարել:

Читать дальше...

Թուրքիան չի ողջունում Կատալոնիայի անկախության հանրաքվեն. երկրի ԱԳՆ

Tert.am (hy) 

Թուրքիան չի ողջունում Կատալոնիայի անկախության հանրաքվեն և կարևորում է Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանումը, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեին Մուֆթյուօղլուն, գրում է ensonhaber.com կայքը:

«Մենք որպես հիմք ենք ընդունում Իսպանիայի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքն ու երկրի օրենքների ի կատար ածումը», - ասել է թուրք պաշտոնյան՝ կոչ անելով խուսափել Կատալոնիայում բռնության կիրառումից:

Մուֆթյուօղլուն շեշտել է, որ Իսպանիան... Читать дальше...

Տեսողության ստուգման համար առաջարկվում են թե՛ հայերեն, թե՛ ռուսերեն տառատեսակներ. Ալ. Մալայան

Tert.am (hy) 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ տեսողության ստուգման համար իրենք այցելուներին առաջարկում են հայերեն, ռուսերեն լեզուներով տառատեսակներ, իսկ երեխաների և տառաչճանաչների համար այլ պատկերներ, որոնք օգտագործում են` կախված պահանջներից:

«Ոչ մի նախընտրություն չկա»,-ասաց նա՝ անդրադառնալով այն մտահոգություններին, որ ռուսերեն տառատեսակներով են ստուգում մարդկանց տեսողությունը։

Նա նշեց, որ առաջնահերթ առաջարկում են հայերեն տարբերակ... Читать дальше...

Հայտնի է դարձել արքայազն Ջորջի «դպրոցական» ազգանունը

Tert.am (hy) 

Դպրոցի դասամատյանում, որտեղ սովորում է արքայազն Ուիլիամի և Քեյթ Միդլթոնի որդին, համապատասխան տառով սկսվող անունների հատվածում բացակայում «Արքայազն Ջորջ» անվանումը:

Ինչպես հայտնում է Euromag-ը, դասամատյանում անընդունելի աշակերտին գրանցել նման կերպ. Արքայազնը տիտղոս է, Ջորջը՝ անուն: Բացակայում է ամենակարևորը, որը առկա է բոլորի մոտ, այն է ազգանունը: «Քեմբրիջյանը» ազգանուն չի համարվում: Ուսումնական տարվա սկզբից ի վեր դպրոցում գլուխ են ջարդում, թե ինչպես է պետք գրանցել երեխային: Նրանց պատասխան... Читать дальше...

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 3-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը:

Պատվիրակության անդամ ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ավդեևը ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի անունից ՀՀ ԱԻ նախարարին ներկայացրեց  Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական կողմից նորանշանակ համատնօրեն Յուրի Պոլեշչուկին և համատնօրենի տեղակալ Կոնստանտին Իզվարինին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ–ից... Читать дальше...

Երևանում 10-րդ դասարանի աշակերտ է դանակահարվել

Tert.am (hy) 

Երևանում դպրոցական է դանակահավել:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` հայտնելով, որ ոստիկանությունը նման հաղորդում ստացել է:

«Հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերք ախտորոշման իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 2003 թվականին ծնված, 10-րդ դասարանի աշակերտ»,-ասաց Ջանոյանը:

Նրա խոսքով՝ այնուհետև ոստիկանների  օպերատիվ տվյալներ իրացնելիս բաժին են ներկայացրել  2001 թվականին ծնված մի երիտասարդի. Читать дальше...

Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանին փոխարինել է Հակոբ Անդրեասյանը

Tert.am (hy) 

Սեպտեմբերի 6-ից Հայաստանի բանկերի միության նախագահի պաշտոնում, Բանկի խորհրդի որոշմամբ, Հակոբ Ճզմաչյանին փոխարինում է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի նախագահ Հակոբ Անդրեասյանը:

Tert.am-ին այս մասին տեղեկացրեցին Հայաստանի բանկերի միությունից:

Հիշեցնենք, որ Սամվել Ճզմաչյանը վերջին 8 տարիներին միության նախագահն էր և 44 տարվա ստաժով բանկիր է:

Քրդստանի դեմ Էրդողանի հռետորաբանությունը փափկացել է. իշխանամետ քաղաքական գործիչ

Tert.am (hy) 

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Գալիփ Էնսարիօղլուն, խոսելով Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի մասին, նշել է, որ նման քայլով Քրդստանի իշխանությունները չեն ցանկանում միանգամից անկախ պետություն հռչակել իրենց, այլ ջանում են կարևոր խաղաքարտ ունենալ իրենց ձեռքում՝ Բաղդադի հետ բանակցությունների գնալուց առաջ:

Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, դիարաբեքիրցի իշխանամետ քաղաքական գործիչը նաև հավելել է, որ Թուրքիայում քրդական... Читать дальше...

Columbia’s first ambassador to Armenia submits credentials to Serzh Sargsyan

Tert.am (hy) 

Official press release by the office of President of Armenia

Newly appointed Ambassador Extraordinary and Plenipotentiary of the Republic of Colombia to the Republic of Armenia Alfonso Lopez Caballero (residence in Moscow) presented today his credentials to President Serzh Sargsyan.


Congratulating the Ambassador on assuming office, the President of Armenia wished him every success in his diplomatic mission. President Sargsyan expressed confidence that as the first ambassador of Columbia to Armenia... Читать дальше...

Կատալոնիայի դեպքում Իսպանիան հիմա անում է այն, ինչ ժամանակին անում էր Ադրբեջանը՝ ինքնավարության վերացում, բռնություններ. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱԺ պատգամավոր, «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Միհրան Հակոբյանի խոսքով`  ԵՄ–ում` մասնավորապես այս օրերին Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունները կրկնում են տարիներ առաջ տեղի ունեցած ԽՍՀՄ իրադարձությունները։ Tert.am–ը  Միհրան Հակոբյանի հետ զրուցել է Կատալոնիայում կայացած հանրաքվեի, Լեռնային Ղարաբաղի  հետ զուգահեռների, ԵՄ–ի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու երկընտրանքի մասին։

- Ի՞նչ կարծիք ունեք Կատալոնիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին... Читать дальше...

Չինուհուն Խոր Վիրապից Երևան տեղափոխելու փոխարեն տղամարդը նրան տարել է այլ ուղղությամբ և սեքսուալ բնույթի գործողություններ կատարել

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ օտարերկրյա քաղաքացուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ։ Կասկածյալը ձերբակալվել է։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը։

ՉԺՀ քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 1-ին «Խոր Վիրապ» վանական համալիրից վերադառնալիս անծանոթ մի տղամարդ առաջարկել է իրեն տեղափոխել Երևան, ապա մեքենան վարել այլ ուղղությամբ, որտեղ... Читать дальше...

Երևանում ՃՈ տեսուչները ԻԻՀ քաղաքացի վարորդից պահանջել ու ստացել են $400 կաշառք՝ սպառնալով նրան ազատազրկել 12 օրով. ՀՔԾ

Tert.am (hy) 

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են «Ճանապարհային ոստիկանության» երկու տեսուչների կողմից կատարված հանցագործությունների` կաշառք պահանջելու և ստանալու մի քանի դրվագներ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանները նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով, խոշոր չափերով կաշառք են ստացել ԻԻՀ քաղաքացուց, ինչպես նաև կաշառք... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *