Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 08.10.2017

Իրանը վատ խաղացող է. Թրամփը մեղադրել է Իրանին Հյուսիսային Կորեային ֆինանսավորելու և Մերձավոր Արևելքի անդորրը խախտելու համար

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TBN հեռուստաալիքին տված հարցազրույցում մեղադրել է Իրանի իսլամական հանրապետությանը Հյուսիսային Կորեային ֆինանսավորելու համար, ավելին՝ Թրամփը վստահ է, որ Թեհրանն առևտուր է վարում Փհենյանի հետ:

«Ես վստահ եմ, որ Իրանը ֆինանսավորում է Հյուսիսային Կորեային, ես վստահ եմ, որ Թեհրանն առևտուր է վարում Փհենյանի հետ, ես վստահ եմ, որ նրանք ինչ-որ գործեր են ձեռնարկում և դա բոլորովին անթույլատրելի է», - ասել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև նշել է, որ իր համոզմամբ Իրանը խնդիրներ... Читать дальше...

Ծաղկահովիտում կրկին ՏԻՄ ընտրություններ են, Արայիկ Խանդոյանն այս անգամ չի առաջադրվել, փոխարենը՝ հարևան գյուղից թեկնածուներ կան

Tert.am (hy) 

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում գործող համայնքապետ Նորային Հակոբյանը կրկին կառաջադրվի: Tert.am –ի հետ զրույցում նա ասաց. «Երևի առաջադրվենք»:

Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերի 18-ին այս գյուղում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը առաջադրվել էր որպես գյուղապետ, և բազմաթիվ բազմակուսակցականներ կային` որպես այլընտրանք. ՀՀԿ-ական գյուղապետ Երվանդ Խաչատրյանը, որին սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Նորային  Հակոբյանը... Читать дальше...

Արարատում 38-ամյա վարորդը LADA 110-ով բախվել է թունաքիմիկատների խանութի կառուցատարրերին և էլեկտրասյուներ տապալել. կան վիրավորներ. Shamshyan.com

Tert.am (hy) 

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 21:40-ի սահմաններում Շահումյան գյուղում Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակիչ 38-ամյա Վահագն Միքայելյանը իր վարած LADA 110 (ВАЗ-2110) մակնիշի 35 AO 636 համարանիշի ավտոմեքենայով բախվել է թունաքիմիկատների խանութի երկաթե կառուցատարրերին և տապալել էլեկտրասյուներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ՝ Վ. Միքայելյանը և մեկ ուղևոր տեղափոխվել են նախ Արտաշատի, այնուհետև «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

Փաստի... Читать дальше...

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո Էրբիլն ու Բաղդադն առաջին անգամ փորձել են բանակցել

Tert.am (hy) 

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո պաշտոնական Բաղդադն ու Քրդստանի ղեկավարությունը հանդիպում են ունեցել Սուլեյմանիյե քաղաքում, այս մասին հաղորդում է nerinaazad.net կայքը:

Հաղորդվում է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի և Իրաքի փոխնախագահներ Իյադ Ալավիի ու Ուսամե Նուջեյֆիի հետ մեկտեղ հանդիպմանը մասնակցել են նաև Իրաքից որոշ պատգամավորներ:

Հանդիպումից հետո Նուջեյֆին լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ կողմերը ցանկություն ունեն խնդիրները լուծել բանակցությունների միջոցով՝ դուրս չհանելով այն Իրաքի սահմաններից... Читать дальше...

Թուրքիայից փախուստի դիմած Սևան Նշանյանը հարցազրույց է տվել թուրքական ամենահայտնի ընդդիմադիր պարբերականին

Tert.am (hy) 

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը բացառիկ հարցուզրույց է տվել թուրքական ամենահայտնի ընդդիմադիր պարբերականին՝ «Ջումհուրիյեթին», որը սակայն խուսափել է հրապարակել այն՝ Նշանյանի արտահայտած սուր քննադատությունների ու թուրք ազգայնականների և կրոնամոլների դեմ հեգնանքի պատճառով: 

Նշանյանը հարցազրույցի ամբողջական պատճենը տեղադրել է սոցցանցերից մեկի իր էջում՝ խոստովանելով, որ վստահ էր, որ այն թուրքական մամուլը չի տպագրի:

Բանն այն է, որ թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպիսի Թուրքիա կցանկանա վերադառնալ փախուստի դիմած Նշանյանը... Читать дальше...

Marca. Ռամոսն արդեն երկարաձգել է պայմանագիրը Ռեալի հետ

Tert.am (hy) 

«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մադրիդյան ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության էր եկել դեռ նախորդ մրցաշրջանում, իսկ պայմանագիրը կնքել է առանց այն հրապարակային դարձնելու, վստահեցնում է «Marca»-ն:

Читать дальше...



ՌԴ–ն փորձում է ԵԱՏՄ անդամ երկրների հաշվին որոշակիորեն մեղմել սանկցիաների բացասական ազդեցությունն իր վրա. քաղաքագետ

Tert.am (hy) 

 Վերջին շրջանում ակնհայտ է դարձել, որ Ռուսաստանը ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը նախկին խորհրդային միության անդամ երկրների վրա և այն երկրների, որոնք գտնվում են ավտորիտար իշխանությունների տիրապետության տակ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևի հայտարարությանը, թե ԵԱՏՄ երկրների շրջանակներում հարկավոր է միասնական արտադրություն ունենալ, նա ասաց. «Բացի այն, որ Ռուսաստանը ցանկանում է իր ազդեցությունն... Читать дальше...

Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և Արիանա Կաոիլիին  

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանին և նրա տիկնոջը Արիանա Կաոիլիին:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ամենայն Հայոց Հայրապետը, շնորհավորելով տաղանդավոր շախմատիստին, ընդգծել է, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց ամենքին՝ փառք և պատիվ հավելելով հայոց ազգին և հայրենի երկրին։ Նորին Սրբությունը նշել է, որ նման... Читать дальше...

Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը պատմել է, թե որն է լինելու իր առաջնային նպատակը Մոսկվայում

Tert.am (hy) 

Ռուսաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հանթսմանը պատմել է, թե որն է լինելու իր առաջնային նպատակը այդ երկրում իր պաշտոնին անցնելուց հետո:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, Հանթսմանը հայտնել է, որ աշխատելու է առաջին հերթին հօգուտ երկու «միջուկային գերտերությունների միջև վստահության վերականգնման» համար՝ նշելով, որ դա, անշուշտ, հեշտ գործ չի լինի:

«Մենք չպետք է մտածենք, որ դա հեշտ է կամ որ այդ ամենը տեղի կունենա շատ արագ: Սակայն ես կարծում եմ, որ երկու կողմերի բարի կամքի շնորհիվ... Читать дальше...

Ջերմաստիճանը ևս 3 աստիճանով կբարձրանա. հոկտեմբերի 10–ից սկսած տեղումներ են սպասվում

Tert.am (hy) 

ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը. 


Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 10-12-ը առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ... Читать дальше...

Մոսկվայում ականապատման մասին ահազանգերի պատճառով տարհանված մարդկանց թիվը հասել է շուրջ 4000-ի

Tert.am (hy) 

Մոսկվայում ավելի քան 4000 մարդ է տարհանվել շաբաթ տարբեր շենքերում «ականապատման» մասին անանուն հաղորդագրություններից հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով արտակարգ ծառայությունների աղբյուրին:

«Մոսկվայի ժամանակով 23:00-ի դրությամբ՝ պայթյունի սպառնալիքի մասին ստացված զանգերից հետո մայրաքաղաքի 16 բազմամարդ շենքում տարհանում է իրականացվել», - ասել է գործակալության աղբյուրը:

Վերջինիս խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցները ստուգումներ են իրականցնում այդ շենքերում:

Ռուսաստանի... Читать дальше...

Թուրքիայի նախագահն ամսվա վերջին Ադրբեջան կայցելի

Tert.am (hy) 

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսային բանակցություններ են վարել, որի ժամանակ 2 ղեկավաները բացի ադրբեջանա-թուրքական հարաբերություններից, նաև տարածաշրջանային հարցեր են քննարկել:

Ինչպես գրում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, կողմերը մասնավորապես քննարկել են  Էրդողանի՝ հոկտեմբերի վերջին նախատեսվող այցն Ադրբեջան:

ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 9-ին

Tert.am (hy) 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի 1-ին օրը՝ հոկտեմբերի 9-ին, տեղի կունենան նոր ղեկավարի ընտրությունները: ԵԽԽՎ ղեկավարի պաշտոնի թեկնածուներն են Ստելլա Կիրիակիդեսը (Կիպրոս) և Էմանուելիս Զինգերսը (Լիտվա):

Читать дальше...

Անթալիայում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Tert.am (hy) 

Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ քաղաքում զբոսաշրջիկներ տեղափոխող միկրոավտոբուս է կողաշրջվել:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, ավտովթարի հետևանքով 4 մարդ մահացել, ևս 10-ը՝ վիրավորվել: Տուժածների թվում մեկ երեխա կա:





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *