Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 09.10.2017

Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները միշտ կմնան ջրի երեսին, դրանք չեն մոռացվի. Իվան Վոլինկին

Tert.am (hy) 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ծրագրվող հանդիպումից, Իվան Վոլինկինը պատասխանեց, որ Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից մեկը, բնականաբար, հետաքրքրված է նրանում, որ բանակցությունները հաջողության հանգեցնեն, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով:

«Հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա... Читать дальше...

Այս հանդիպումից հետո մենք նոր շունչ կհաղորդենք մեր համագործակցությանը. Կարեն Կարապետյանը և Իրանի առաջին փոխնախագահը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Tert.am (hy) 

Վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Իրան: Թեհրանի «Մեհրաբաղ» օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատ, որտեղ կայացել է Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի հանդիպում-առանձնազրույցը։

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել... Читать дальше...

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ նոր սառը պատերազմ չի ցանկանում. Ստոլտենբերգ

Tert.am (hy) 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ցանկանումՌուսաստանի հետ  նոր սառը պատերազմ սկսել, այս մասին գրում է expert.ru-ն:

«Ռուսաստանը մեր հարևանն է, մենք չենք ուզում մեկուսացնել նրան և չենք ցանկանում նոր սառը պատերազմ Ռուսաստանի հետ», - ասել է Ստոլտենբերգը:

Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կցանկանար առավել մեծ թափանցիկություն տեսնել Ռուսաստանի կողմից անցկացվող զորավարժություններում, ինչպես նաև շեշտել է, որ Սև ծովում ՆԱՏՕ-ն ուժեղացրել է իր պարեկային ներկայությունը Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով... Читать дальше...

Նկարիչները, մտերիմներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին

Tert.am (hy) 

Նկարիչները, մտերիմներն ու հարազատները վերջին հրաժեշտը տվեցին ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ, խեցեգործ Հմայակ Բդեյանին: Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ նկարչի  հոգեհանգստի արարողությունը:

Ընկերներից ճարտարապետ  Հրաչյա Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե Հմայակ Բդեյանն ապրել է լիարժեք բեղմնավոր կյանքով, թողնելով իր ուրույն տեղն արվեստում:  

«Հմայակը գնահատված էր, ստացել էր վաստակավոր նկարչի, ժողովրդական նկարչի կոչում, ունի լավ ընտանիք, թոռներ, նա երկար ու շատ... Читать дальше...

Մարկոս Պիզելի. Հարցազրույցի ժամանակ իմ ասածներն աղավաղել են (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 8-ին կայացած Ղազախստան-Հայաստան հանդիպումից հետո ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին խառը գոտում հարզազրույց էր տվել www.vivaronews.am կայքին, որում անդրադարձել էր այս շրջափուլում ընտրանու ելույթներին:

Читать дальше...

Թուրքիան իր ռեսուրսներով չի կարող ուղղակի ԱՄՆ-ի դեմ դուրս գալ. Ստյոպա Սաֆարյանը` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների մասին

Tert.am (hy) 

Թուրքիան իրեն դրել է «իր երազած տղայի տեղը», բայց իր ռեսուրսներով չի կարող ուղղակի դեմ դուրս գալ ԱՄՆ-ին:Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով  ԱՄՆ-ի և Թուրքիայի  կողմից  փոխադարձաբար այցագրերի դադարեցմանը:
 
«Ես կարծում եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացումն ամենևին նոր երևույթ չէ և այս կտրվածքով պատճառները մի քանիսն են՝ սկսած Սիրիական ճգնաժամից, ավարտած Ռուսաստանի և Թուրքիայի սիրախաղից, որը տևական պրոցես է: Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի հիմնական դերակատարները... Читать дальше...



Նախագահն ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրենին

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի գործադիր տնօրեն Մայքլ Օ՛Սալիվանին:

Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակներում «Այբ» կրթական հիմնադրամի ու ծրագրի միջազգային գործընկեր Քեմբրիջի համալսարանի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի միջև համագործակցությունը: Հանրապետության Նախագահի համոզմամբ՝ այդ համագործակցությունը Հայաստանին կօգնի նոր թափ հաղորդել հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին... Читать дальше...

ԱՆկարայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներիցը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Tert.am (hy) 

ԱՆկարայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներից Ֆիլիպ Քոսնեթը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, թուրքական կողմը վերջինիս իր մտահոգությունն է հայտնել ԱՄՆ կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների անժամկետ չեղարկման հարցով և պահանջել վերանայել որոշումը:

Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլն էլ իր հերթին, մեկնաբանելով ստեղծված լարված իրավիճակը, հույս է հայտնել, որ ԱՄՆ հետ կկանգնի իր «սխալից»: Թուրք նախարարը նշել է, որ... Читать дальше...

Հայաստանի վրա Ռուսաստանի ճնշման մեթոդներն ավելի շատ են, որովհետև ունենք մեծ սփյուռք այնտեղ, և մեր ներքին տրամադրվածությունը դրան նպաստում է․ Հրանուշ Խառատյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հիշատակմամբ՝ ԽՍՀՄ-ը ռուս ժողովրդի հայրենիք համարելու, ԽՍՀՄ-ը Ռուսաստան համարելու հայտարարությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինն է, և Կովկասը ԵԱՏՄ-ին ինտեգրելու ռուս պաշտոնյաների ցանկություններն էլ լրացնում են իրենց նախագահի ծրագրերը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ շատ ակներև է՝ ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո ռուսական էթնիկ կազմավորման մեջ մշտապես փնտրտուք է եղել, թե որ սահմաններում պետք է հայրենիքը դիտարկել:

«Կարծում եմ՝ այս ամենը ռուս ժողովրդի մեջ հայրենիքի ֆիզիկական տարածքի հոգեբանության ամրագրումն է... Читать дальше...

Մեր ընտրվելու դեպքում Ախալքալաքը պետք է ճանաչի Ցեղասպանությունը. «Վրաստանի Հայրենասերների դաշինք» -ի թեկնածու

Tert.am (hy) 

Այս տարվա հոկտեմբերի 21-ին Վրաստանի բնակիչներն ընտրելու են տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 1058 պատգամավոր, ինչպես նաև 64 քաղաքապետ և շրջանային ղեկավար:

Tert.am-ի հետ զրույցում «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունը թեկնածու, Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, նախկին պատգամավոր, Սամվել Պետրոսյանն ասաց, որ քաղաքական պայքարը նորմալ հունով շարունակվում է:

Անդրադառնալով «Վրաստանի Հայրենասերների դաշինք»-ին` Սամվել Պետրոսյանն ասաց, որ քարոզարշավը շարունակվում է, ծրագրում ներառված են կետեր սոցիալական ոլորտի... Читать дальше...

Կառավարությունը տնտեսական զարգացման իրական հիմքեր է ստեղծում, ուստի պետք է ինչ-որ մի ժամանակ սեղմենք գոտիները. Աղվան Վարդանյան

Tert.am (hy) 

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե Հայաստանում իսկապես սկսվել է արմատական փոփոխությունների մի շրջան, որոնց արդյունքները մեկ տարում հնարավոր չի տեսնել: Աղվան Վարդանյանի խոսքով՝ այն, ինչ անում է այսօրվա կառավարությունը, տնտեսական զարգացման իրական հիմքեր նախապատրաստելն է: «Այսօր մենք չունենք հնարավորություն, որ նաև կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման խնդիր լուծենք, որովհետև առայժմ գնում է օպտիմալացում, կրկնվող գործառույթների բացառում... Читать дальше...

Ռաքքայում ահաբեկիչները սկսել են հանձնվել «Սիրիական ազատ բանակ»-ին

Tert.am (hy) 

Սիրիայի Ռաքքա քաղաքում շրջափակման մեջ հայտնված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները սկսել են հանձնվել «Սիրիական ազատ բանակ» խմբավորման զինյալներին, այս մասին գրում է Reuters գործակալությունը:

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությունը ստացող ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակ»-ի գրոհայինները լրատվամիջոցներին պատմել են, որ հանձնվում են հիմնականում այն ԻՊ-ականները, որոնք ունեն ընտանիքներ:

Նշենք, որ «Սիրիական ազատ բանակ» խմբավորումն օրերս պետք է ձեռնարկի Ռաքքայի ազատագրման եզրափակիչ գործողությունը... Читать дальше...

Քանի դեռ մեր երկրից կապիտալն արտահոսում է, միամտություն է կարծելը, թե դրսից ներդրողներ կգան. տնտեսագետ

Tert.am (hy) 

Հայաստանից կապիտալը շարունակում է փախչել այնպես, ինչպես մարդիկ են փախչում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը։

Նա նշեց, որ ըստ հրապարակված հաշվետվությունների՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից ի վեր մեր երկրում ներդրումների արտահոսք է եղել, ոչ թե ավելացում:

«2016 թվականի զուտ հոսքերը -15 մլրդ դրամ են կազմել, այս տարի՝ -24,8 մլրդ դրամ։ Եվ կառավարությունը չի կարողացել լուծել այդ արտահոսքի խնդիրը, որը կատարվում է տարիներ շարունակ: Ես ուզում եմ մի թիվ հիշեցնել... Читать дальше...

2017–ի առաջին 9 ամիսների արդյունքներով` ամենաբարձր ցուցանիշն են գրանցել Դավթաշենն ու Շենգավիթը, վերջին հորիզոնականում է Քանաքեռ–Զեյթունը

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2017թ. սեպտեմբեր ամսվա և անցած 9 ամիսների գնահատման ու վերլուծության արդյունքները:

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների սեպտեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականը կիսել են Դավթաշեն և Շենգավիթ, երկրորդը՝ Աջափնյակ և Ավան վարչական շրջանները... Читать дальше...

Կոնվերս Բանկից հափշտակվել է շուրջ 96 մլն դրամ, բռնություն է գործադրվել կառավարչի նկատմամբ. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում

Tert.am (hy) 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ այսօր «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղի կառավարչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

2017թ. հոկտեմբերի 9-ին՝ առավոտյան, հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության «Սայաթ-Նովա» մասնաճյուղից հափշտակվել... Читать дальше...

ԵԽԽՎ-ն չի կարողացել ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին առաջին փուլում

Tert.am (hy) 

ԵԽԽՎ-ն չի կարողացել առաջին փուլում ընտրել Վեհաժողովի նոր ղեկավարին, քանի որ երկու թեկնածուներից ոչ մեկ՝ ոչ Կիպրոսից Ստելա Կիրիակիդեսը, ոչ Լիտվայից Էմանուելիս Զինգերիսը չեն ստացել ձայների մեծամասնությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Читать дальше...

Կրթական հաստատություններում ջեռուցման սեզոնի մեկնարկի պայմանական ժամկետ սահմանելն անընդունելի է. Տարոն Մարգարյան

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում շարունակվում են ձմռան նախապատրաստական համալիր աշխատանքները:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ համանման աշխատանքներ են իրականացվում նաև «Ջրային կառույցներ»... Читать дальше...

С 11-12 октября температура воздуха в Армении понизится на 3-4 градуса: в большинстве районов и Ереване ожидается дождь с грозой

Tert.am (hy) 

МЧС Армении представляет прогноз погоды на ближайшие 5 дней:

На территории РА

10-го октября в северных районах, с 11-12 в большинстве районов ожидается дождь с грозой. С 13-14 ожидается погода без осадков. Ветер юго-западный с порывами до 3-8 м/с.

С 11-12 октября температура воздуха понизится на 3-4 градуса, с 13-14 повысится на 2-3 градуса.

В городе Ереван

10-го, с 13-14 октября ожидается погода без осадков. В вечерние часы 11-12 ожидается дождь с грозой. Читать дальше...

Գների բարձրացումը գինու սպառման ծավալների վրա չի ազդի. Ավագ Հարությունյան

Tert.am (hy) 

Հայաստանում 2018թ. հունվարի 1-ից ակցիզային հարկով հարկվող 13 ապրանքատեսակ կթանկանա: Դա պայմանավորված է տարեսկզբից ուժի մեջ մտնող Հարկային օրենսգրքով, որը համապատասխանեցվել է ԵԱՏՄ մաքսային շուկային: Այդ ապրանքների թվում են՝ էթիլային սպիրտը՝ բացառությամբ կոնյակի սպիրտի, սպիրտային խմիչքները՝ գարեջուրը, գինին, ծխախոտի արտադրանքը, քսայուղը, սեղմված բնական գազը և այլն:

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ցանկացած թանկացման դեպքում վճարողը ժողովուրդն է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *