Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 10.10.2017

Արտուրո Վիդալ. Ցանկանում եմ, որ Լիոնել Մեսսին խաղա աշխարհի առաջնությունում

Tert.am (hy) 

Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոստովանել է, որ ցանկանում է տեսնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունում:

Читать дальше...

Չի փոխվել սպանդանոցների հզորությունը, չկան նոր սպանդանոցներ, և եթե անգամ ունենք, ունենք թղթի վաճառք, ոչ թե մորթ. Բաբկեն Պիպոյանը` մսամթերքի թանկացման մասին

Tert.am (hy) 

ՏՄՊՊՀ-ն հավանաբար շուկայի գները համեմատում է նախորդ ամսվա հետ և ոչ թե նախորդ տարվա հետ, այսինքն՝  մենք ունենում ենք կամ աճի ցածր տոկոսներ կամ նախորդ ամսվա համեմատ, երբ մենք վերցնենք ընդհանուր շուկան, կփաստենք, որ չունենք: Այս մասին ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Երբ նախորդ տարի, եթե չեմ սխալվում, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մենք ունեցանք շաքարավազի շուկայում էական թանկացում, այդ ժամանակ մրցակցային մարմինը չարձագանքեց... Читать дальше...

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

Tert.am (hy) 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են շրջաններում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Շրջվարչակազմերի ղեկավարները զեկուցել են ընթացիկ աշխատանքների մասին և ստացել Նախագահի համապատասխան հանձնարարականները դրանց պատշաճ իրականացման ուղղությամբ:

Երևանի ծննդյան 2799-ամյակի կապակցությամբ քաղաքապետարանն անօթևաններին անակնկալ է մատուցել

Tert.am (hy) 

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագրի շրջանակում հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հիմնադրամում բնակվող անօթևաններին հերթական անակնկալն է  մատուցել Երևանի քաղաքապետարանը: Մասնավորապես, հիմնադրամ է այցելել քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը և մայրաքաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքներ և նվերներ՝ կենցաղային տեխնիկա փոխանցել անօթևաններին:

Այս մասին... Читать дальше...

Xavi open to being Qatar World Cup 2022 coach

Tert.am (hy) 

Xavi Hernandez said he's open to being Qatar's coach when it hosts the 2022 World Cup and rebuffed his critics by claiming he is "very proud" to be in Doha, the Times of India reports.

The Barcelona great, 37, who currently plays in Qatar for Al Sadd, said he is "90 percent" certain to retire at the end of this season and then launch his coaching career.

And the World Cup winner says he wants to coach on the biggest stage.

Asked if that mean being Qatar's coach in 2022, he replied: "Why not? Читать дальше...

ԵԽԽՎ նախագահ է ընտրվել Կիպրոսը ներկայացնող Ստելա Կիրյակիդիսը, որը ՀՀ պատվիրակության թեկնածուն է

Tert.am (hy) 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրվեց Ստելա Կիրյակիդիսը` չնայած բոլոր այն աննախադեպ ճնշումներին, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի ղեկավարության ու բավական թվով անդամների կողմից կային նրա նկատմամբ: 

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Ինչպես եվրոպացի գործընկերներիցս մեկը ճշգրիտ նկատեց՝ «այս ընտրությամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց հույսը»: Նա նկատի ուներ, որ Վեհաժողովը չափազանց դժվարին պայմաններում... Читать дальше...

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է Հս. Կորեա այցելել. լրատվամիջոցներ

Tert.am (hy) 

ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը ցանկանում է ԿԺԴՀ այցելել և հանդիպել այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հարավկորեական «Չունան Իլբո» թերթը:

Читать дальше...



Տոնի Ֆերգյուսոնը Կոնոր Մակգրեգորին. Եղբայր, մի օր կհանդիպենք, և քեզ համար ցավոտ կլինի

Tert.am (hy) 

Թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Տոնի Ֆերգյուսոնը հերթական անգամ մեկնաբանել է իռլանդացի Կոնոր Մակգրեգորի հետ մենամարտելու հնարավորությունը:

Читать дальше...

Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի և համայնքի ներկայացուցիչների հետ զրույցում ամփոփել այցի արդյունքները

Tert.am (hy) 

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ավարտին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի: Կառավարության ղեկավարին այստեղ դիմավորել են Թեհրանի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանն ու հայ համայնքի ներկայացուցիչները: Վերջիններս ողջունել և կարևորել են ՀՀ վարչապետի այցն Իրան և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իրանական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության... Читать дальше...

Ռուսաստանում արջը կրկեսային ներկայացման ժամանակ հարձակվել է վարժեցնողի վրա (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Կոմիի Հանրապետության մայրաքաղաք Սիկտիվկարում կրկեսային արջը հարձակվել է իրեն վարժեցնող տղամարդու վրա հենց ներկայացման ժամանակ, գրում է life.ru-ն:

Читать дальше...

ՀՀ-ն մեծապես կարևորում է Իրանի հետ ունեցած ջերմ հարաբերությունները. Թեհրանում  կայացել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը

Tert.am (hy) 

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ 

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները:

«Հայաստանը մեծապես կարևորում է հարևան Իրանի հետ ունեցած ջերմ և բարեկամական հարաբերությունները, որոնք ունեն... Читать дальше...

Armenian president planning working visit to Russia

Tert.am (hy) 

Official press statement by the office of President of Armenia


On October 11, President Serzh Sargsyan will pay a working visit to the Russian Federation to take part in the sessions of the CIS Council of Heads of State and the Supreme Eurasian Economic Council. 

Եթե ԵՄ-ն ՀՀ-ին մարիխուանայի օրինականացման «տնային աշխատանք» տար, ապա նման թույլտվություններ կլինեին նաև ԵՄ երկրներում. Թևան Պողոսյան

Tert.am (hy) 

Եթե ԵՄ-ն մարիխուանայի օրինականացմամբ «տնային աշխատանք» տար, ապա նման թույլտվություններ կլինեին նաև ԵՄ երկրներում, բայց Եվրոպան երբևէ Հայաստանի առաջ չի դրել նման հարց, առավել ևս վիզաներն ազատականացնելու պահանջով: Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ նման հասկացություն՝ «մարիխուանա օգտագործելու ազատություն», աշխարհում գոյություն չունի։

«Մարիխուանա օգտագործելը մեր օրենսդրությամբ արգելված է... Читать дальше...

Սիլվեստր Ստալոնեն կնկարահանի «Կրիդ. Ռոքքիի ժառանգությունը» ֆիլմի շարունակությունը

Tert.am (hy) 

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Սիլվեստր Ստալոնեն Instagram-ում հայտնել է, որ կնկարահանի լեգենդար «Ռոքքի» ֆիլմաշարի` 2015թ. նկարահանված «սփին-օֆ» տարբերակի շարունակությունը:

Ինչպես նշում է deadline.com-ը, նկարահանումները սկսվելու են 2018թ.: Ստալոնեն հանդես է գալու որպես ռեժիսոր ու պրոդյուսեր: Նա խոստովանել է, որ անհամբեր սպասում է նկարահանումների մեկնարկին:

Հայտնի է, որ 2 տարի առաջ նկարահանված «սփին-օֆում» («Կրիդ. Ռոքքիի ժառանգությունը») Ստալոնեն մարմնավորում էր երիտասարդ Ապոլլո Կրիդի... Читать дальше...

Երևանյան շենքում բռնկված հրդեհի հետևանքով 2 քաղաքացի է ծխահարվել

Tert.am (hy) 

Երևանյան շենքում բռնկված հրդեհից ծխահարվել է 2 քաղաքացի, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին բուժօգնություն (հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել): Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:55-ին:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ-ն ահազանգ էր ստացել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 29/6 շենքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման... Читать дальше...

ՀՀ ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում ելույթ է ունեցել Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Արտգործնախարների խորհրդի նիստը մեկնարկել է նեղ ձևաչափով, ապա շարունակվել ընդլայնված կազմով պատվիրակությունների մասնակցությամբ։

Նիստի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, իրավապահ, հումանիտար... Читать дальше...

Մասիսի կոյուղաջրերի համար մաքրման կայան է կառուցվում. քաղաքապետի կարծիքով՝ մյուս տարի հոտի խնդիրը կվերանա

Tert.am (hy) 

Մասիսում տարածված գարշահոտության պատճառը հասկանալու համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովն այդպես էլ հստակ պատասխան չի տվել, թե ինչի արդյունքում է քաղաքում նման հոտ տարածվել:

Tert.am-ի հետ զրույցում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հիշեցրեց, որ մինչ գերատեսչական հանձնաժողովի ստեղծվելը դիմել էր բոլոր կառույցներին, որ քաղաքում նման խնդիր կա:

«Ե՛վ Բնապահպանության նախարարությանը, և՛ Տարածքային կառավարում, և՛ Արտակարգ իրավիճակներ: Մեր դիմումին մարդիկ արձագանքեցին, այս գերատեսչություններից եկան նայեցին... Читать дальше...

Քենդալ Ջեները 100.000 դոլարանոց վինտաժային Chevrolet-ով շրջել է Բևեռլի Հիլզում (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ամերիկյան մոդել Քենդալ Ջեները, անշուշտ, ուշադրության պակաս չի զգում: Աշխատանքի ժամանակ նրան լուսանկարում են հեղինակավոր պոդիումների վրա քայլելիս կամ ֆոտոսեսիաներին մասնակցելիս, իսկ առօրյայում սևահեր գեղեցկուհուն հանգիստ չեն տալիս ամենատես պապարացիները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, օրերս նրանք լուսանկարել են՝ ինչպես է 21-ամյա Ջեները վինտաժային փիրուզագույն Chevrolet-ով հանգիստ շրջում Բևեռլի Հիլզով: Հայտնի է, որ մեքենայի գինը 100.000 դոլար է:

Նշվում է, որ մոդելը ձևափոխությունների... Читать дальше...

Ճապոնիայում դատարանը «Ֆուկուսիմա»-ի վթարի համար պատասխանատու է ճանաչել պետությանը և շահագործող ընկերությանը

Tert.am (hy) 

Ֆուկուսիմայի շրջանային դատարանը Ճապոնիայի կառավարությանը և «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանի TEPCO օպերատոր ընկերությանը պատասխանատու է ճանաչել ատոմակայանում 2011 թվականին տեղի ունեցած վթարի համար: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Читать дальше...

Հայ-թուրքական արձանագրությունները Սերժ Սարգսյանի համար ինչ-որ իմաստով փրկության օղակ էին. Գևորգ Մելիքյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է 2018թ. մտնել որպես վարչապետ, որը չի ունենա նախագահի բեռը՝ հայ-թուրքական արձանագրությունների մասով:

Նա հիշեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն սկսվել է դեռևս 90-ականներից:

«Հայ-թուրքական հարաբերություններում այն փուլը, որ հիմա մենք ունենք, սկսվել է 2000-2001 թվականներից, երբ Միացյալ Նահանգները նախաձեռնությամբ հանդես եկավ։ Այնուհետև որոշակի դադար եղավ... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *