Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 13.10.2017

ԵԱՀԿ Մինսկի խումբը, միջազգային հանրությունը ուզում են, որ Ղարաբաղը բանակցությունների մաս դառնա. արցախցի պատգամավոր

Tert.am (hy) 

Արցախում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առանձնակի ակնկալիքներ չունեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գրիգորի Կասպարյանը:

Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումն, ըստ նրա, տեսականորեն կարող է բանակցային գործընթացի մեկնարկի համար լավ խթան լինել, բայց գործնականում դժվար թե դրական տեղաշարժ լինի ու բանակցային գործընթացը փակուղուց դուրս գա:

«Կարծում եմ, որ բանակցությունների մեկնարկի համար հարկավոր է առաջին հերթին դադարեցնել լարվածությունը շփման գծում... Читать дальше...

«Բանանցի» ֆուտբոլիստներն այցելել են «Էրեբունի» արգելոց-թանգարան (լուսանկարներ, տեսանյութ)

Tert.am (hy) 

Երևանի ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ «Բանանցի» ֆուտբոլիստներն այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան և վերհիշել ու ծանոթացել են Հայաստանի ներկայիս մայրաքաղաքի հիմնադրման պատմությանը:

Читать дальше...

Թուրքիան փակել է իր նավահանգիստները Ղրիմից եկող նավերի համար

Tert.am (hy) 

Թուրքիան չի ընդունի Ղրիմի նավահանգիստներից ժամանող նավերը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նավարկության հարցերով պալատի ներկայացուցչին:

 «Նավերը, որոնք մեր երկիր կժամանեն Ղրիմից, թույլտվություն չեն ստանա մուտք գործել մեր նավահանգիստները: Սահմանված արգելքը վերաբերում է ցանկացած դրոշի ներքո եկած նավերին», - ընդգծել է գործակալության զրուցակիցը:

 Նա նաև հավելել է, որ «տվյալ որոշումն ընդունվել է Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի կողմից»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը... Читать дальше...

ՊՆ ավագ լեյտենանտն ապօրինի մուտք է գործել զորավարժարանի տարածք, որտեղ վիճաբանել է մեկ այլ զինծառայողի հետ. գործը դատարանում է

Tert.am (hy) 

Զինծառայողները ապօրինի մուտք են գործել «Մարշալ Բաղրամյանի» անվան զորավարժարան: Ապօրինի մուտք գործողներից մեկը վիճաբանել է մեկ այլ զինծառայողի հետ, ինչի հետևանքով երկուսն էլ ստացել են մարմնական վնասվածքներ:

Tert.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Էջմիածնի դատարան և մակագրվել դատավոր Վահե Խալաթյանին:

Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ Հրանտ Նորայրի Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրաձգային դասակի հրամանատար... Читать дальше...

Չիլին ավելի քան 60 սիրիացի փախստականի է ընդունել

Tert.am (hy) 

Չիլիի նախագահ Միշել Բաչելետը ավելի քան 60 սիրիացի ներգաղթյալի է ընդունել երկրի մայրաքաղաք Սանտյագոյում:

Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Չիլին միացել է լատինամերիկյան երկրների շարքին, որոնք ապաստան են տրամադրում Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախչող ընտանիքներին:

Սանտյագոյի օդանավակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ տիկին նախագահը ողջունել է 14 նոր ժամանած ընտանիքին, որոնք կբնակեցվեն կահավորված տներում, կկարողանան օգտվել սոցիալական նպաստներից, կրթական... Читать дальше...

Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը

Tert.am (hy) 

Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի 357 էջից բաղկացած տեքստը, որի ոչ պաշտոնական թարգմունությունը ներկայացնում է ՀՀ ԱԳՆ–ն։ 

Читать дальше...

Ունենք ընկերներ, որոնց ծնողները հաճախ ծեծի են ենթարկում. Օրրանի սաներ (տեսանյութ)

Tert.am (hy) 

«Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության մասին» արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի նախագիծն այս օրերին բուռն կերպով է քննարկվում, իսկ հանրային լսումներն անցնում են բավականին թեժ մթնոլորտում:

Նախագծի ընդդիմախոսները հայտարարում են, որ այս նախագծի ընդունումը պարտադրվում է ԵՄ–ի, մասնավորապես՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու կողմից՝ վիզաների ազատականացման ռեժիմի համատեքստում և  նախագծի ընդունման... Читать дальше...



Բուֆոնը հնարավոր է դառնա Իտալիայի սպորտի նոր նախարարը

Tert.am (hy) 

Իտալիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է դառնալ Իտալիայի սպորտի նոր նախարարը, սակայն նա այդ մասին դեռևս չգիտի:

Ինչպես գրում է Euromag-ը, իտալացի արվեստաբան և գրող Վիտորիո Սգարբին հայտարարել է, որ ընտրություններում իր «Վերածնունդ» նոր քաղաքական կուսակցության հաղթանակի դեպքում Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա ֆուտբոլիստը կդառնա երկրի սպորտի նոր նախարարը:

«Եթե Մենք հաղթենք ընտրություններում, Բուֆոնը կդառնա Իտալիայի սպորտի նախարար: Ջանլուիջին հավասարակշռված մարդ է... Читать дальше...

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստը

Tert.am (hy) 

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են Կառավարությունից, խորհրդին են ներկայացվել առողջապահության և պետական եկամուտների հավաքագրման ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը/նվազեցմանն ուղղված միջոցառումների լրամշակված ծրագրերը: Անկախ փորձագիտական հանձնախմբի փորձագետները զեկուցել են, որ Խորհրդի նախորդ նիստում... Читать дальше...

Նիցցայի օդանավակայանում ուղևորներին կսպասարկի ռոբոտ-օգնականը

Tert.am (hy) 

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի օդանավակայանով երթևեկող ճանապարհորդներին անհրաժեշտ տեղեկությունները կտրամադրի վիրտուալ օգնականը:

Այս մասին հայտնում է Euromag-ը՝ տեղեկացնելով, որ օդանավակայանում գործարկվել է «վիրտուալ կոնդիերժ» ծառայությունը: Անձնական օգնականն օդանավակայանում միաժամանակ մի քանի ծառայություններ է առաջարկում՝ բոլոր տեսակի ամրագրումներ (ավիատոմսեր, հյուրանոցներ, չվերթի գրանցում), օգտակար տեղեկութուններ (եղանակի տեսություն, խցանումներ, չվերթների հետաձգումներ), պրակտիկ խորհորդներ (երթուղիներ... Читать дальше...

Տարոն Մարգարյանն ընդունել է ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Tert.am (hy) 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնակատարությանը մասնակցելու նպատակով Երևան այցելած ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Վիտալի Կուշնարևի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Երևանի և ՌԴ մարզերի ու քաղաքների հետ հարաբերությունների ներկա մակարդակը, ընդգծելով, որ այս հարցում, անշուշտ, իր դերակատարումն ունի երկու ժողովուրդների բարեկամությունը... Читать дальше...

Քվեարկության գաղտնիությունը խախտելու համար դատապարտված և լրագրողին հայհոյած քաղաքացին Ճամբարակի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել

Tert.am (hy) 

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ քաղաքում 2017 թվականի նոյեմբերի 5-ին սպասվող համայնքի ղեկավարի թեկնածուների թվում է նաև անկուսակցական Վազգեն Արարատի Ադամյանը, ով իր վարքով լրագրողների տեսադաշտում էր հայտնվել դեռ 2017թ-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին:  

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողը տեսախցիկով արձանագրել էր, թե ինչպես է անկուսակցական Վազգեն Ադամյանը Ճամբարակի թիվ 20/24 ընտրատեղամասում քվեախցիկից ներս նայում՝ ստուգելու, թե ում է քաղաքացին ընտրում:

Հարցին` ի՞նչ է անում... Читать дальше...

Երևանում համաժողովին «Ռոթարի Ինթերնեյշնլ»–ը քննարկի ՀՀ–ում նոր ծրագրեր իրականացնելու ուղղությունները. վարչապետն ընդունել է ընկերության ներկայացուցիչներին

Tert.am (hy) 

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոթարի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք Երևան են ժամանել մասնակցելու Հայաստանում «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի գործունեության 25-ամյակին նվիրված տարածաշրջանում կազմակերպվող առաջին համաժողովին:

Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, ողջունելով հյուրերին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ռոթարի Ինթերնեյշնլ»-ի բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետը շնորհակալություն... Читать дальше...

Աջակողմյան ղեկով մեքենաների արգելքի դեպքում գումար կվաստակեն ոչ թե հայ, այլ վրացի ավտոմեխանիկները, ովքեր ավելի մատչելի գնով կտեղափոխեն ղեկը. Շ.Պետրոսյան

Tert.am (hy) 

Կառավարությունը հայտարարում է, որ մաքսային տուրքերը էլեկտրական մեքենաների համար վերացվելու են, սակայն բոլորս էլ գիտենք, որ էլեկտրական մեքենաները բավականին թանկարժեք են  և մեր  հասարակության մեջ ոչ  բոլորն են կարող իրենց թույլ տալ  այդպիսի  մեքենա գնել, իսկ աջակողմյան ղեկով մեքենաները մատչելի են և ցածր եկամուտ ունեցող անձանց համար այն հասանելի է. այդ մասին Tert.am-ի հետ զրույցում  ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը։

Անդրադառնալով աջակողմյան կառավարմամբ` (աջ... Читать дальше...

Ինչ հանդիպումներ կարելի է դիտել ֆուտբոլային weekend-ին

Tert.am (hy) 

Առաջիկա ֆուտբոլային weekend-ը հագեցած է հրաշալի հանդիպումներով:

Առաջարկում ենք տեղեկանալ հոկտեմբերի 14-ին և 15-ին կայանալիք հանդիպումների մասին:

Հոկտեմբերի 14 / շաբաթ

Անգլիայի Պրեմիեր լիգա

8-րդ տուր

15:30 - «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ». կցուցադրվի Հ2-ով և МАТЧ! ФУТБОЛ 1-ով

18:00 - «Բերնլի»-«Վեսթ Հեմ»

18:00 - «Կրիստալ Փելաս»-«Չելսի». կցուցադրվի МАТЧ! ФУТБОЛ 1-ով

18:00 - «Մանչեսթեր Սիթի»-«Սթոք Սիթի». կցուցադրվի Հ2-ով և МАТЧ!-ով

... Читать дальше...

Եթե թույլ տանք Կատալոնիային առանձնանալ, մյուսները կհետևեն այդ օրինակին. Եվրահանձնաժողովը Մադրիդին և Բարսելոնային երկխոսության կոչ է արել

Tert.am (hy) 

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մտահոգություն է հայտնել Եվրոպայում տիրող անջատողական շարժումների և Իսպանիայում տիրող իրավիճակի պատճառով:

Ինչպես հաղորդում է DW.com-ը, Յունկերը հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունն ու Կատալոնիայի  տարածաշրջանային վարչակազմը պետք է բանակցություններ սկսեն: Ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում՝ Եվրահանձնաժողովի նախագահը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին կոչ է արել իրավիճակը վերահսկողության տակ առնել:

Յունկերը կոչ է արել խուսափել Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալուց... Читать дальше...

Թող իրենց գլուխը պատով տան այն ծնողներն ու ամուսինները, ովքեր իրենց հույսը դրել են բռնության վրա, որովհետև իրենք հեղինակություն չունեն. Իզաբելլա Աբգարյան

Tert.am (hy) 

Արդարադատության նախարարության ներկայացրած Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց  իրավունքների պաշտպանության մասին օրենքի նախագծին պետական մոտեցում և վերաբերմունք պետք է ցուցաբերվի։ Tert.am-ի  հետ զրույցում նման կարծիք հայտնեց հասարակական գործիչ, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը՝ նկատելով, որ քննարկման ենթակա է, թե որքանով է ընդունելի օրենքի ներկայիս ձևակերպումը.

«Դրանում ես որոշակի խնդիրներ եմ տեսնում, այսինքն` նման օրենքի բոլոր դրույթները պետք է շատ հստակ ձևակերպված լինեն... Читать дальше...

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դեսպան Լաքոտն իր ակտիվ գործունեությամբ նոր էջ կբացի հայ-ֆրանսիական հարաբերություններում:

... Читать дальше...

Ստամբուլում մահացել է որսորդական հրացանով վիրավորված դպրոցականներից մեկը

Tert.am (hy) 

Ստամբուլի Պենդիկ թաղամասում որսորդական հրացանով հարձակման հետևանքով հրազենային վնասվածք ստացած երեք դպրոցականներից մեկը մահացել է: Այս մասին հայտնում է NTV հետուստաալիքը:

Читать дальше...

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավարին

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Պաոլա Ալբրիտոյին, ով Հայաստան է ժամանել «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է աղետների կանխարգելման և դրանց ռիսկերի նվազեցման գործում միջազգային համագործակցությունը ու ակտիվորեն ներգրավված է այդ գործընթացներում, ինչի վկայությունն... Читать дальше...

Սերխիո Ագուերոն կարող է մասնակցել Սթոք Սիթիի հետ խաղին

Tert.am (hy) 

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է այն տեղեկությունը, որ թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն պատրաստ է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ խաղին: 

Читать дальше...

Վրաստանը սկսել է պաշտպանության համակարգի հիմնարար բարեփոխում. Ապաթուրայ

Tert.am (hy) 

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել է, որ Վրաստանն իրականացնում է պաշտպանության համակարգի հիմնարար բարեփոխում, հայտնում է Грузия Online-ը:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *