Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 15.10.2017

Վրաստանի Մառնեուլիի շրջանում հայազգի վարորդը «Subaru» մեքենայով բախվել է պատին. վարորդը և 2 ուղևորները հոսպիտալացվել են

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:28-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլիի շրջանի Սադախլո գյուղում «Subaru» մակնիշի 34 LS 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Էլզարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, վարորդը, ուղևորներ՝ Անուշ Հովսեփյանը և Ռուդոլֆ Էլիխանյանը հոսպիտալացվել են հիվանդանոց:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրանը սպառնացել է պատժամիջոցների վերականգնման դեպքում դուրս գալ միջուկային համաձայնագրից

Tert.am (hy) 

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դուրս կգա ավելի վաղ՝ 2015թ. Իրանի ու «միջնորդ 6-յակ»-ի միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից, թե միջազգային հանրության անդամները փորձեն վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները:

«Եթե Իրանն ինչ-որ պահի զգա, որ հակառակ կողմի՝ պատժամիջոցների չեղարկմանն ուղղված քայլերն իր համար անբավարար են, Իրանը կունենա մի քանի տարբերակ, որից մեկը գործող միջուկային համաձայնագրից դուրս գալն է»,-մեջբերում է ria.ru-ն... Читать дальше...

Ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետ նույնքանով կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակը

Tert.am (hy) 

ՀՀ ԱԻՆ–ը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.

հանրապետության տարածքում՝

հոկտեմբերի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-ին շրջանների զգալի մասում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 17-18-ին ցերեկը նույնքանով կբարձրանա:

Читать дальше...

Ղրղըզստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Tert.am (hy) 

Ղրղըզստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ  ամբողջ երկրի տարածքով բացվել է 2.375 ընտրատեղամաս:

Հայտնի է, որ ընտրություններն առաջին անգամ անցկացվելու են ավտոմատացված էլեկտրոնային համակարգերի միջոցով, ինչն ըստ երկրի իշխանությունների՝ կբացառի կեղծումների հավանականությունը:

Ria.ru-ն հավելում է, որ գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևն արդեն քվեարկել է մայրաքաղաք Բիշքեկում: Լրագրողների հետ զրույցում ղեկավարն ասել է, որ ընտրությունները լինելու... Читать дальше...

Խոշոր ավտովթար` Կրասնոդարի երկրամասում. հայազգի վարարոդը մահացել է. տուժածներից 4 հայ տեղափոխվել է հիվանդանոց` այդ թվում 1 մեկամյա երեխա

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 15-ին, ժամը 01.30-ին Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ս. թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կրիմսկ-Ջիգինկա ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.

«ՎԱԶ 2106» մակնիշի 34 OQ 441 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԼԱԴԱ Պրիորա» մակնիշի К393ОА93RUS պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Նվեր Ղուլյանը տեղում մահացել է... Читать дальше...



Մոսկվայում «Իսլամական պետության» կողմնակիցներ են ձերբակալվել

Tert.am (hy) 

Ռուսաստանի ոստիկանությունը կասեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Մոսկվայում գործող քնած բջջի գործունեությունը, հաղորդում է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարությունը։

Читать дальше...

Իռլանդիայում վտանգի կարմիր մակարդակ է սահմանվել «Օֆելյա» կոչվող փոթորկի պատճառով

Tert.am (hy) 

Իռլանդիայում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել «Օֆելյա» կոչվող փոթորկի պատճառով, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

Читать дальше...

Պաշտոնական Դամասկոսը հաստատել է ԻՊ-ից ևս մեկ քաղաք ազատագրելու փաստը

Tert.am (hy) 

Սիրիայի կառավարական բանակն «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից ազատագրել է երկրի հարավ-արևելքում գտնվող Ալ-Մայադին քաղաքը:

Ինչպես հաղորդում է svoboda.org-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները, Ալ-Մայադինը Սիրիայի տարածքում վերջին խոշոր բնակավայրերից է, որտեղ վերահսկողություն էին սահմանել իսլամիստները:

Քաղաքում կառավարական ուժերի ազատագրական ռազմարշավն ուղեկցվել է ռուսական ավիացիայի հարվածներով: Նշվում է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չեն եղել:

Սիրիայի կառավարական... Читать дальше...

ժամանակն է մտածելու Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ. ՌԴ նախագահ

Tert.am (hy) 

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միջխորհրդարանական դաշինքի գագաթնաժողովում հայտարարել է, որ ժամանակն է մտածելու Սիրիայի հետպատերազմական կարգավորման շուրջ, հաղորդում է Ինտերֆաքսը:

Читать дальше...

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 37-ի

Tert.am (hy) 

Կալիֆոռնիայում մի քանի օր շարունակ մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասնում է 37-ի:

Ինչպես հաղորդում է NBC News-ը, կրակը տարածվել է նահանգի շուրջ 90 000 հեկտար տարածության վրա: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ 200 մարդ անհետ կորած է համարվում:

Անընդհատ տարածվող կրակը նաև զանգվածային տարհանումների պատճառ է դարձել մի շարք շրջաններում:

Հաղորդվում է, որ Կալիֆոռնիայում տարածված անտառային հրդեհները խոշորագույնն է վերջին 84 տարում տեղի ունեցած հրդեհներից:

Ռուսաստանում քննադատել են Սիրիայում ԱՄՆ գործողությունները՝ դրանք «անգրագետ» կոչելով

Tert.am (hy) 

Ռուսաստանում քննադատել են Սիրիայում ԱՄՆ գործողությունները՝ հայտարարելով, որ անգրագետ կազմակերպված գործողությունների հետևանքով այնտեղ մեծ թվով զոհեր են եղել։

Читать дальше...

Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում

Tert.am (hy) 

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին` երկաթգծի ուղեփակոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, գազատար խողովակաշարից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Читать дальше...

Հս. Կորեան խոստացել է վերացնել թշնամիներին

Tert.am (hy) 

Հյուսիսային Կորեան խոստացել է վերացնել թշնամիներին, ովքեր կկանգնեն խաղաղ կյանքի իր ճանապարհին։ Այս մասին Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի ավարտին ասել է Հյուսիսային Կորեայի խորհրդարանի փոխնախագահ Ան Դոն Չհունը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *