Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 22.10.2017

ԱՄՆ-ն և կոալիցիան ռմբակոծել են Ռաքքան, ինչպես Դրեզդենը՝ 1945 թվականին. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Tert.am (hy) 

Միջազգային կոալիցիան և ԱՄՆ-ն ռմբակոծել են սիրիական Ռաքքան, ինչպես գերմանական Դրեզդեն քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գրեթե ջնջելով քաղաքը երկրի երեսից և սպանելով մի քանի հազար խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «Իզվեստիա»-ն:

Читать дальше...

Ռայոլա. Իբրահիմովիչին թույլ չեմ տա կանգ առնել. երեխաներս մեծացել են, ինձ գումար է պետք

Tert.am (hy) 

Գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի շահերը, կարծում է, որ 36-ամյա շվեդ ֆուտբոլիստը կարող է դեռ 5-6 տարի խաղալ.

Читать дальше...

Առաջիկայում կլինեն բանակցություններ ու Քրդստանը, հավանաբար, ստիպված կլինի որոշակի զիջումների գնալ. ռուսաստանցի արևելագետ

Tert.am (hy) 

Կանխատեսվում էր, որ Իրաքի քրդերը անկախության հանրաքվե են անցկացնելու: Տեղի ունեցածն ամենևին էլ անակնկալ չէր: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը։

Վերջինս նշեց, որ հանրաքվեի արդյունքում իրեն անկախ հռչակած Իրաքի քրդական ինքնավար տարածաշրջանը պարզից էլ պարզ է, որ չի ճանաչվելու Իրաքի կենտրոնական իշխանությունների կողմից: Ըստ նրա՝ պաշտոնական Բաղդադը... Читать дальше...

Հիմնվել է Արցախ բասկետբոլային ակումբը

Tert.am (hy) 

Ստեփանակերտում հիմնվել է «Արցախ» բասկետբոլային ակումբը։

Նորաբաց թիմը մասնակցելու է Հայաստանի կանոնավոր առաջնությանը։

Armsport.am-ին հայտնի է դարձել, որ բասկետբոլիստները հիմնականում Արցախից են, կան 3 լեգիոներներ Սերբիայից, Մոլդովայից և Ռուսաստանից։

«Արցախն» առաջնության տնային հանդիպումներն անցկացնելու է Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում։

Առաջնության առաջին տուրում «Արցախն» այսօր հյուրընկալվելու է «Արթիկին»։

«Միլան»–ի նախկին խաղացող Կախա Կալաձեն ընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ. հրապարակվել են ընտրությունների վերջնական արդյունքները

Tert.am (hy) 

Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, կիևյան «Դինամո» և իտալական «Միլան» ֆուտբոլային ակումբների նախկին խաղացող Կախա Կալաձեն ձայների 51,06 տոկոսով ընտրվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում, այս մասին հայտնում է newsgeorgia.ge կայքը: 

Հայտնի է, որ Կալաձեի օգտին քվեարկել է ընտրություններում մասնակցություն ունեցած շուրջ 203 000 քաղաքացի: Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար, ընդհանուր առմամբ, պայքարել է 13 թեկնածու:

Նշենք, որ Կալաձեն ներկայացնում է երկրի իշխող... Читать дальше...

Մինչև 2 միլիոն դրամի բռնագանձման հայցապահանջներով նոր նախագծով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ

Tert.am (hy) 

Իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում պետական 10 մարմիններից ամենամեծ թվով նախագծերը տեղադրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը՝ 66 նախագիծ: Երկրորդ տեղում է Արդարադատության նախարարությունը՝ 52 նախագծով, իսկ երրորդ տեղում Բնապահպանության նախարարությունն է՝ 44 տեղադրված նախագծով:

Առավել փոքր թվով իրավական ակտերի նախագծեր մշակել և քննարկման են դրել առողջապահության, կրթության և գիտության, էներգետիկայի նախարարությունները:  Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է 0 նախագիծ:

Սեպտեմբեր... Читать дальше...



Մայամիում ահաբեկչական ակտի նախապատրաստման մեջ կասկածվող տղամարդ է ձերբակալվել

Tert.am (hy) 

ԱՄՆ Մայամի նահանգում ձերբակալվել է տեղի խոշոր առևտրի կենտրոններից մեկում ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ կասկածվող տղամարդ, այս մասին հայտնում է Miami Herald-ը:

Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը պատրաստվում էր իրականացնել ահաբեկչությունը մենակ: Նրան ձերբակալել են տեղի ոստիկանության կողմից իրականացված հատուկ հակաահաբեկչական գործողության շրջանակներում:

Հայտնի է նաև, որ կասկածյալը տեսանյութ է ձայնագրել՝ հաջակցություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Առայժմ որևէ ապացույց չկա... Читать дальше...

Այն, ինչ կատարվում է Կատալոնիայում, ուղղակի հարձակում է ժողովրդավարության դեմ.Պուչդեմոն

Tert.am (hy) 

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ իր որոշումներով Մադրիդը հարձակում է գործում ժողովրդավարության դեմ և որ Իսպանիայի իշխանությունների քայլերը կարող են բացասական նախադեպ ստեղծել նաև այլ երկրների համար, այս մասին գրում է pravda.ru-ն:

«Այն, ինչ կատարվում է Կատալոնիայում, ուղղակի հարձակում է ժողովրդավարության դեմ: Իսպանիայի իշխանությունները չեն կարող արհամարհել այն փաստը, որ Կատալոնիայի կառավարությունը կազմվել է շատ ավելի վաղ, քան ժամանակակից իսպանական սահմանադրությունը»... Читать дальше...

Արցախում երեկ մահացած զինվորներից Հրաչ Ավետիսյանն ինքնասպանություն է գործել. նույն զորամասի ժամկետային զինծառայող է ձերբակալվել

Tert.am (hy) 

Երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից։

Ըստ ՔԿ տվյալների` զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է 20.10.2017թ.՝ ժամը 17։20-ի սահմաններում՝ գլխի ճակատային շրջանում։   

Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զինծառայողը... Читать дальше...

Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել երկրին մոտեցող «Լան» թայֆունի պատճառով

Tert.am (hy) 

Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել երկրին մոտեցող «Լան» թայֆունի պատճառով, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Տասնյակ չվերթների չեղարկման մասին են հաղորդել All Nippon Airways, Japan Airlines և Peach Aviation ավիաընկերությունները:

Այս սեզոնի արդեն 21-րդ թայֆունը այժմ գտնվում է ճապոնական Օկինավա կղզուց հարավ-արևելք և 35 կմ ժամում արագությամբ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ Խոնսյու կղզի:

Նշվում է, որ թայֆունի ազդեցությունն իրենց վրա արդեն զգում են Սիկոկու կղզու բնակիչները... Читать дальше...

Անգղի որսը կատարվել է 2012-ին, որսորդի ինքնությունը պարզվել է. ոստիկանության պարզաբանումը

Tert.am (hy) 

Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը պարզաբանում է ներկայացրել «Econews.am» բնապահպանական տեղեկատվական կայքի հոկտեմբերի 20-ի՝ ժամը 18.39-ի` «Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ, որտեղ նշվում էր, որ սպիտակագլուխ անգղի ապօրինի որսի հերթական դեպքն է արձանագրվել։

Ոստիկանության պարզաբանման համաձայն՝ ապօրինի որսը տեղի է ունեցել 2012 թվականին, որսը կատարողի ինքնությունը պարզվել է։

Էդգար Ջանոյանը Ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է. Читать дальше...

Մեծ Բրիտանիան 13.2 մլն դոլար է տրամադրել ԻՊ-ից ազատագրված սիրիական Ռաքքայի բնակիչներին օգնելու համար

Tert.am (hy) 

Մեծ Բրիտանիան 13.2 մլն դոլար է տրամադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրված սիրիական Ռաքքա քաղաքի խաղաղ բնակչությանն օգնելու համար, այս մասին հայտնում է Press Association գործակալությունը:

Նշենք, որ այս շաբաթ Ռաքքան ազատագրվել ԻՊ գրոհայիններից «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման և ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի կողմից: 

Բրիտանիայի իշխանությունների կողմից տրամադրված ֆինանսական օգնությունը կուղղվի Ռաքքայի բնակիչներին սնունդ, դեղորայք հասցնելու... Читать дальше...

Ամերիկյան հյուրանոցներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է 5 մարդ

Tert.am (hy) 

ԱՄՆ Մանսֆիլդ քաղաքի հյուրանոցներից մեկում որոտացած պայթյունի հետևանքով տուժել է առնվազն 5 մարդ, այս մասին հաղորդում է NBC հեռուստաընկերությունը:

Ըստ տեղական իշխանությունների փոխանցած տեղեկության՝ տուժածների ստացած վնասվածքները որևէ վտանգ չեն ներկայացնում նրանց կյանքի համար: Տուժածներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ուղղաթիռով:

Առայժմ ճշտվում են պայթյունի պատճառները: 

Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:

Էրդողանը խոստավանել է, որ իրենք «դավաճանել» են Ստամբուլը՝ փոխելով նրա պատմական դիմագիծը

Tert.am (hy) 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ քաղաքաշինական նոր ծրագրերի ժամանակ ինքն ու իր թիմը «դավաճանել» են Ստամբուլը՝ փոխելով նրա պատմական դիմագիծը, այս մասին գրում է թուրքական demokrathaber.org կայքը:

«Մենք այս քաղաքի գինը չիմացանք, մենք այս քաղաքը դավաճանեցինք և դեռ շարունակում ենք դավաճանել, դրա համար ես էլ եմ պատասխանատու», - ասել է Էրդողանը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ հնագույն քաղաքների գեղեցկությունն ու յուրահատկությունը նրանում է, որ չկորցնելով իրենց մայր դիմագիծը՝... Читать дальше...

Բանանցի 8 ֆուտբոլիստ կմիանա Հայաստանի Մ19 հավաքականին

Tert.am (hy) 

«Բանանցի» ֆուտբոլիստներ Խաչատուր Մանուկյանը, Էրիկ Խուրշուդյանը, Էրիկ Ղարիբյանը, Արսեն Սադոյանը, Արթուր Խաչատրյանը, Էրիկ Վարդանյանը, Կարեն Մելքոնյանն ու Աբրահամ Պորտուգալյանը հրավիրվել են Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական:

Читать дальше...

ՏԻՄ ընտրությունների համար ԿԸՀ-ում հավատարմագրվել է 11 տեղական հասարակական կազմակերպություն և 24 լրատվամիջոց

Tert.am (hy) 

Նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին  դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով հավատարմագրվելու համար ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել 11 տեղական հասարակական կազմակերպություն՝ 1 017 դիտորդներով:

Քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվել է 24 տեղական զանգվածային լրատվության միջոցի 275 ներկայացուցիչ: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից:

Հիշեցնենք... Читать дальше...

Արա Թորանյանին դատի տալով՝ Թուրքիան ցանկանում է կանխել Հայոց ցեղասպանության ժխտման մասին քննարկումները. ֆրանսահայ գործիչ

Tert.am (hy) 

Ֆրանսիայում «Արմենիա» միության նախագահ, լրագրող-ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ ֆրանսիացի, իրեն պատմաբան հռչակած, սակայն իրականում Թուրքիայի գործակալ Մաքսիմ Գոին անունով մեկը, ով աշխատում Անկարայի համալսարանում, իր ձեռքով դավադրություն է կազմակերպել: Նա Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իր նշած մարդը դատի է տվել Ֆրանսիայում հրապարակվող «Նուվել դը Արմենի»-ի խմբագիր Արա Թորանյանին և Լիոնի շրջանում ապրող Սեմ Թիլբյանին:

«Մաքսիմ Գոինը մեղադրում է Արա Թորանյանին  նրանում, թե վերջինս... Читать дальше...

Ռուսաստանի և Իրաքի ԱԳՆ ղեկավարները Մոսկվայում կքննարկեն Քրդստանի հարցը

Tert.am (hy) 

Ռուսաստանի դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու իր իրաքցի պաշտոնակից Իբրահիմ ալ Ջաֆարին վաղը Մոսկվայում հատուկ հանդիպում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկեն Իրաքյան Քրդստանի հարցը:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, ռուսական կողմը շեշտել է, որ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանն ու խնդրի լուծումը տեսնում է կառուցողական երկխոսության մեջ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *