Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 24.10.2017

Իտալական քաղաքում երկրորդ դասարանցի աշակերտուհին միակ իտալացին է ողջ դասարանում

Tert.am (hy) 

Իտալուհի Ռոզարիա Պիչինոն հայտնվել է իտալական մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Մոդենա քաղաքի դպրոցից հանել է իր դստերը, քանի որ համադասարանցիները չէին ընդունում վերջինիս:

Ինչպես հաղորդում է Euromag-ը, պարզվում է, որ երեխան Իտալիայի միակ քաղաքացին է 20 հոգանոց դասարանում, որոնցից 19-ին արտասահմանցի ներգաղթյալներ են:

Իտալուհու խոսքով՝ խոսքը բարեգութ ինտեգրման մասին չէ, որի համար պայքարում են երկրի իշխանությունները: Նա նշել է, որ ուսուցիչներն ստիպված էին հարմարվել արտաահմանցիներին՝ անտեսելով իր իտալուհի դստեր կարիքները... Читать дальше...

«ԱվտոՎԱԶ»-ը մտադիր է 9 տարում 12 նոր մոդել թողարկել

Tert.am (hy) 

Ռուսական «ԱվտոՎԱԶ» ընկերությունը մտադիր է առաջիկա 9 տարում 12 նոր մոդել թողարկել մինչև 2019 թվականը և ևս 10-ը մինչև 2026 թվականը:

Ինչպես հայտնում է Motor.ru-ն, ընկերությունը կթողարկի նաև ընթացիկ մոդելների 11 նորացված տարբերակները: Նորագույն մոդելների արտադրությունը կիրականացվի Տոլյատիի և Իժևսկի գործարաններում: 

Ինչպես նշվում է ընթացիկ տարվա 9 ամսում Lada -ի վաճառքի ծավալները Ռուսաստանում աճել են 17 տոկոսով: Շուկայում ամենատարածմած մոդելը Granta-ն է դարձել: Ընդհանուր առմամբ վաճառվել... Читать дальше...

Պերես. Բենզեման Ռոնալդոյի և Զիդանի խառնուրդն է

Tert.am (hy) 

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է անգլիական ֆուտբոլային վերլուծաբան Գարի Լինեկերի  խոսքերը, ով «սերուցքայինների» հարձակվող Կարիմ Բենզեմային համարել է թերագնահատված ֆուտբոլիստ:

Читать дальше...

10 տարի առաջ սկսված և $1 մլն-ից ավելի գումար ծախսած դպրոցի շինարարությունը Արարատի մարզպետարանը նախատեսում է շարունակել 2 տարի հետո

Tert.am (hy) 

Արարատ քաղաքի Ոսկու կորզիչ ֆաբրիկայի բանավանում տասը տարի առաջ սկսված և երկու տարի հետո դադարեցված դպրոցի շինարարության աշխատանքները շարունակվելու մասին հայտ Արարատի մարզպետարանը նախատեսում է ներկայացնել ոչ շուտ, քան 2019-2021 թվականներին․ այս մասին Tert.am-ը տեղեկացել է իր ստացած հարցման պատասխանից:

«Քննարկումների և վերլուծությունների արդյունքների հիման վրա մեր կողմից համապատասխան առաջարկություն կներկայացվի՝ այն ներառելու 2019-2021 թթ․ պետական միջնաժամկետ ծախսային ծրագրում»,- նշված է պատասխանում:

Հիշեցնենք... Читать дальше...

Եթե վատ ես ապրում, ուրեմն քիչ ես աշխատում. Հակոբ Հակոբյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Եթե Հայաստանում գնաճը գերազանցի ֆիքսված գնաճը, ապա կառավարությունը կօգնի աղքատ խավին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ խոսելով այն մասին, որ առաջիկայում բյուջեով նախատեսված չէ թոշակների, աշխատավարձերի աճ, բայց որոշ ապրանքներ թանկացել են:

«Մենք ֆիքսում ենք գնաճը, թոշակները, աշխատավարձերը, և առաջին անգամ չէ, որ երբ գնաճը ավելին է եղել, քան ֆիքսված գնաճը, կառավարությունը որոշել է օգնել աղքատ շերտին... Читать дальше...

Արտասովոր դեպքն ապշեցրել է բժիշկներին. ամերիկացի երեխան 11 օր շարունակ չի արթնացել քնից

Tert.am (hy) 

ԱՄՆ Կենտուկի նահանգում բնակվող 7-ամյա տղան՝ Վայաթ Շոուն, արթնացել է 11-օրյա քնից հետո, ինչն անորոշության մեջ է գցել բժիշկներին, ովքեր չեն կարողաում հասկանալ երկար քնի պատճառը:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, խոր ու երկար քնից արթնանալուց հետո տղայի խոսքում և շարժումներում բարդություններ էին նկատվում: Երխայի մոր՝ Էմիի խոսքով՝ որդին խոր քուն է մտել մորաքրոջ հարսանիքից հետո, որի ժամանակ գտնվել էր բոլորի ուշադրության կենտրոնում: Նա փորձել է մի քանի անգամ արթնացնել որդուն, սակայն երեխան... Читать дальше...

Նախագահն ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Tert.am (hy) 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում և ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել: 

«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ... Читать дальше...



ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը 2018 թվականին փոփոխություններ չի կրի․ Ալեքսեյ Միլլեր

Tert.am (hy) 

«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերի խոսքով՝ այսօր ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպմանը  քննարկվել է նաև 2018 թվականին Հայաստան մատակարարվող գազի պայմանները: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշվել է, որ գազի գինը 2018 թվականին փոփոխություններ չի կրի, ինչը նշանակում է, որ ռուսական գազի գինը կլինի 150 դոլար 1000 խորանարդի դիմաց:

«Մենք մեր հերթին հույս ունենք, որ Հայաստան մատակարարվող գազի ծավալները կմեծանան 2018 թվականին: Մենք այդ միտումները նկատել ենք 2017 թվականին»,- ասաց նա՝ հավելելով... Читать дальше...

Բռնցքամարտ. Տոնի Գալստյանը դուրս մնաց հետագա պայքարից

Tert.am (hy) 

Անթալիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Տոնի Գալստյանը դուրս մնաց հետագա պայքարից: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Читать дальше...

Հայտնի է Իսպանիայի նոր «համեղ» մայրաքաղաքը

Tert.am (hy) 

Իսպանիայի հյուսիսում գտնվող Լեոն քաղաքն ընտրվել է երկրի նոր գաստրոնոմիական մայրաքաղաք:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Լեոնն ընդգրված է «Սուրբ Հակոբոսի ճանապարհ» երթուղու կազմում, որով բազմաթիվ ուխտավորներ են անցնում: Ինչպես այդ ուղին, այնպես էլ քաղաքն ու համանուն նահանգը վերջերս մեծ ճանաչում է ձեռք բերում զբոսաշրջիկների շրջանում:

Աղբյուրը խորհուրդներ է նաև ներկայացնում, թե ինչ կարելի է համտեսել Իսպանիայի գաստրոնոմիական մայրաքաղաքում: Լեոնը հայտնի է իր երշիկեղենով, և առաջինն, ինչ... Читать дальше...

Ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, պարզ է` պատվիրատուն ադրբեջանական կողմն էր. Շ. Արևշատյանը Մագոմաևին նվիրված համերգի մասին

Tert.am (hy) 

«Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանն այսօր  Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ «Ռադիո Վանի» բաց նամակին` ուղղված ռուսական Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստին, որտեղ անդրադարձ է կատարվել  hոկտեմբերի 22-ին ռուսական Առաջին ալիքի եթերում ցուցադրված համերգին՝ նվիրված Մուսլիմ Մագոմաևի 75-ամյակին, որտեղ Առնո Բաբաջանյանի և հայ ստեղծագործողների անունը չի հնչել, իսկ համերգը կայացել է Crocus City Hall-ում՝ Մուսլիմ Մագոմետովիչի անունը կրող դահլիճում:

«Ադրբեջանական կողմից դիրքորոշումը հասկանալի է... Читать дальше...

Տեղի ունեցավ «Հայաստանը՝ բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» թեմայով քննարկում

Tert.am (hy) 

Այսօր  Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Հայաստանը՝ բլոկչեյն (blockcain) տեխնոլոգիաների զարգացման կենտրոն» թեմայով քննարկում:

«Հայաստանն աշխարհի բլոկչեյն (blockchain) տեխնոլոգիաների զարգացման կենտրոններից մեկը դառնալու բոլոր հնարավորություններն ունի և այդ ուղղությամբ մենք արդեն հաջողություններ ունենք»,- քննարկմանն այսպես ասաց Բլոկչեյն հետազոտությունների և զարգացման կենտրոնի (Blockchain R&D Hub) համահիմնադիր Արման Ալեքսանյանը:

 Նրա խոսքով՝ Բլոկչեյն հետազոտությունների... Читать дальше...

Դիեգո Մարադոնա. Ցավալի է, որ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնեցի Ռոնալդուին, այլ ոչ թե Մեսսիին

Tert.am (hy) 

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ցավում է, որ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը հանձնել է Կրիշտիանու Ռոնալդուին, այլ ոչ թե իր հայրենակից Լեո Մեսսիին:

Читать дальше...

Ոչ մի առաջարկ չեմ ստացել. Ռուբեն Սադոյանը՝ Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելու մասին

Tert.am (hy) 

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը չգիտի, թե որտեղից են մամուլում հայտնվել իր՝ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու մասին լուրերը:

«Ես որևէ առաջարկ չեմ ստացել»,- Tert.am-ին ասաց Ռուբեն Սադոյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի ագրեմանի շուրջ երկարատև լռությունից հետո, երբ ամիսներ շարունակ Վրաստանի արտգործնախարարությունն այն չի տրամադրում և չի էլ պատասխանում լրատվամիջոցների հարցերին, մամուլը սկսել է շրջանառել Ռուբեն Սադոյանի անունը:

Պլանային ջրանջատում` Երևանի Էրեբունի վարչական շրջանում

Tert.am (hy) 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հոկտեմբերի 27- ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի` Բելինսկի փողոցի, Լորիս-Մելիքով, Սուվորով փողոցների և նրբանցքների,  Աթոյան փող. 1-ից-150, Սասունցի Դավիթ փող. 36-ից-65 համարների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 

Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինը այս տարի չի փոխվի. Դմիտրի Մեդվեդև

Tert.am (hy) 

Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի: Այս մասին այսօր Երևանում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ամեն ինչ շատ լավ էր, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով հարաբերությունները աճ են ապրում: Մենք ուրվագծեցինք ապագայի անելիքները: Անկեղծ շնորհակալություն Կարեն Վիլհելմովիչ հրավերի համար»,- հայտնեց ՌԴ կառավարության ղեկավարը:

Դմիտրի Մեդվեդևը նաև տեղեկացրեց, որ այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում... Читать дальше...

Զավեշտ է, որ ռազմաբազան կատարված դժբախտ պատահարի մասին ինֆորմացիան թաքցնում էր, թեև բոլոր գյումրեցիները տեղյակ էին. քաղաքագետ

Tert.am (hy) 

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան մի ձեռագիր ունի, որ մինչև վերջին պահը ձգտում է ամեն ինչ թաքուն պահել, ինչպես դա արեց Ավետիսյանների սպանության ժամանակ, ինչպես դա արեց երեկ՝ երկար ժամանակ թաքցնելով «Ալագյազ» զորավարժարանում գրանցված արտակարգ դեպքը, երբ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը կրակել էր ընկերոջ վրա, որից հետո ինքնասպանություն էր գործել:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Շիրակի պետական համալսարանի դասախոս... Читать дальше...

ԱՆ-ը հերքում է, թե Արծվաբերդում արձանագրված տուլարեմիայի դեպքերն ադրբեջանական թռչող սարքի միջոցով վարակի տարածման հետևանք են

Tert.am (hy) 

Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում արձանագրված տուլարեմիայի դեպքերն ադրբեջանական թռչող սարքի միջոցով վարակի տարածման հետևանք չեն: 

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Մեզ պարզաբանեցին, որ տուլարեմիան բնական օջախային հիվանդություն է, և մեր երկրի տարածքի 95%-ը համարվում է դրա նկատմամբ բնական օջախ:

«Հիվանդության վարակի աղբյուրը համարվում են հիմնականում կրծողները, իսկ վարակի փոխանցողները` տզերը: Հիվանդության դեպքերն... Читать дальше...

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համադարման չէ, բայց նոր հնարավորություններ է բացում. Ա. Աշոտյանը ԵՄ գործընկներին հուշեց՝ տնային աշխատանքները կատարելու նրանց հերթն է

Tert.am (hy) 

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձավ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրին:

«Ինչպես ցանկացած միջազգային պայմանագիր, այն համադարման չէ, սակայն բացում է նոր հնարավորություններ երկիրը զարգացնելու համար։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ համաձայնագրով նախատեսված ոչ մի բարեփոխում դրսից պարտադրված չէ, ամբողջությամբ բխում է մեր ներքին օրակարգից և Սահմանադրությամբ նախատեսված այն գործառույթներից, որոնք պետք... Читать дальше...

ՌԴ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Tert.am (hy) 

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՌԴ վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Ատոմային էներգետիկան ՀՀ-ում այլընտրանք չունի. Արամ Սարգսյանը կոչ արեց  ՀՀԿ-ականներին զբաղվել այս խնդրով

Tert.am (hy) 

ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն անդրադարձավ Ատոմակայանի խնդրին` հայտարարելով, որ ատոմային էներգետիկան ՀՀ-ում այլընտրանք չունի:

Պատգամավորը հիշեցրեց, թե նախօրեին Արդարադատության նախարարը, նաև Էներգետիկայի նախարարը խոսել են նոր Ատոմակայան ունենալու խնդրի մասին և կարծիք հայտնել, որ պետք է համադրեն այն ալտերնատիվ էներգետիկա ապահովող ճյուղերի հետ, որից հետո որոշում կայացնեն, ինչն էլ, ըստ նրա, մտահոգության տեղիք է տալիս:

«Իմ հիշողությունը հուշում է... Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *