Мы в Telegram
Добавить новость
smi24.net
World News in Armenian
Октябрь
2017

Новости за 26.10.2017

Ճապոնացի վիրաբույժները կարել են կնոջ՝ մանող մեքենայի պատճառով պոկված գլխամաշկը

Tert.am (hy) 

Ճապոնացի վիրաբույժները հաջողությամբ վիրահատել են կնոջն, ում մոտ դժբախտ դեպքի հետևանքով ամբողջովին պոկվել էր գլխամաշկը: Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ դա երկրորդ նմանօրինակ վիրահատությունն է, որն արվել է Ճապոնիայում:

Ինչպես հաղորդվում է, ճապոնուհու մազերն ընկել են մանող սարքավորման մեջ: Գլխամաշկն պոկվել է միանգամից՝ ամբողջական կտորով՝ հասնելով մինչև քթի հատվածը: Միջադեպից 4 ժամ անց արդեն պլաստիկ վիրաբույժները կարել էին գլխամաշկն իր տեղում: Արյան նորմալ շրջանառությունը վերականգնել բժիշկներին հաջողվել է միայն գլխի աջ հատվածում... Читать дальше...

Գրենլանդական ծովում ռուսական ուղղաթիռ է կործանվել

Tert.am (hy) 

Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի Շպիցբերգեն կղզեխմբի Բարենցբուրգ բնակավայրի մոտակայքում ռուսական ուղղաթիռ է վթարվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը:

«Ութ մարդ տեղափոխող ռուսական ուղղաթիռը Բարենցբուրգից 2-3 կմ հեռավորությամբ ընկել է ծովը: Հյուսիսային Նորվեգիայի փրկարար ծառայությունը համակարգում է փրկարարական աշխատանքները, մանրամասներ չեն հաղորդվում», - ասվում է ծառայության թվիթերյան հաղորդագրության մեջ:

Փրկարարների տվյալներով՝ ուղղաթիռը տագնապի ազդանշան չի տվել... Читать дальше...

Կարիբյան ծովի կենտրոնում հատուկ հանգստավայր է գործում միայն «գերքաշային զբոսաշրջիկների» համար (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Oddity Central-ը ներկայացրել է աշխարհում առաջին և միակ հանգստավայրը, որը նախատեսված է գեր և մեծ չափսերով զբոսաշրջիկների համար:

The Resort կոչվող «ծանրքաշայինների դրախտը» գտնվում է Բահամյան կղզիների մաս կազմող Էլեուտերա կղզում՝ Կարիբյան ծովի կենտրոնում: Այն զբոսաշրջիկների համար դռները բացել է երկու տարի առաջ և բավականին մեծ ճանաչում է ձեռ բերել էկզոտիկ և անկաշկանդ հանգիստը նախընտրողների համար:

Այստեղ դռները սովորականից ավելի լայն են, մահճակալները կրկնակի ամրության համար ամրացված են... Читать дальше...

ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ավելի կոշտ դիրքորոշում ցույց տա, որ Ադրբեջանն իմանա իր տեղը. ԼՂ ԱԺ փոխնախագահ

Tert.am (hy) 

Ժողովրդական մի խոսք կա, որը դիպուկ բնութագրում է ներկայիս իրավիճակը՝ «թուրքի հետ խոսելու ժամանակ մահակը ձեռքիցդ մի գցիր»: Այսինքն՝ եթե Ադրբեջանը նորմալ խոսքը չի հասկանում, նրանց հետ պետք է խոսենք հենց իրենց լեզվով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը: Վերջինս նշեց, որ հայկական կողմերը պատրաստ են թե՛ բանակցել, թե՛ կռվել, որովհետև Ադրբեջանից խաղաղություն չեն աղերսում: Միաժամանակ, ըստ Բալայանի, Ադրբեջանը թեև հրահրում է սահմանային լարվածության աճ, բայց պատերազմել չի կարող... Читать дальше...

Ամուսնություն 2 հարսանացուի հետ. տարօրինակ հարսանյաց հրավերը բուռն քննարկումների առիթ է դարձել Ինդոնեզիայում

Tert.am (hy) 

Բազմակնությունն օրինական է համարվում Ինդոնեզիայում, սակայն սովորաբար տղամարդիկ մեկ կնոջ հետ են ամուսնանում միաժամանակ:

Այս մասին գրում է Oddity Central-ը՝ ներկայացնելով տարօրինակ մի դեպք, երբ ինդոնեզացի տղամարդը որոշել է կոտրել կարծրատիպերն ու միաժամանակ երկու կնոջ հետ ամուսնանալ: Նա նաև արտասովոր հարսանեկան հրավիրատոմսեր է ուղարկել, որում տեղադրված են նրա լուսանկարները երկու տարբեր կանանց հետ, որոնք իր հարսնացուներն են:

Հրավիրատոմսի լուսանկարները տարածվել են ինդոնեզական սոցիալական կայքերում... Читать дальше...

ԱՄՆ-ում հաղորդավարուհին սրտխառնոց է ունեցել և փսխել է ուղիղ եթերում (տեսանյութ)

Tert.am (hy) 

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Նատալի Թիսդեյլը, որը KWGN Denver հեռուստաալիքով վարում է Daybreak ծրագիրը, սրտխառնոց է ունեցել ուղիղ եթերում:

Ինչպես գրում է Корреспондент-ը, հաղորդավարուհու վատ ինքնազգացողության պատճառը դարձել է Paqui One Chip Challenge չիփսերը, երբ լրագրողները միասին համտեսել են ամենակծու պղպեղից պատրաստված չիփսը:

Միջադեպի տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի ֆեյսբուքյան էջում և տասնյակ հազարավոր դիտումներ է ունեցել:

Տեսանյութում պարզ երևում է, որ լրագրողները... Читать дальше...



Եթե Լարսին այլընտրանք չկա, ուրեմն լուրջ չէ խոսել ԵԱՏՄ պարագայում մեծ շրջանառության մասին. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերը ապրանքաշրջանառության աճի տարբեր թվեր են ներկայացրել: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ այս տարվա 8 ամիսներին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 23.5 տոկոսով, իսկ Դմիտրի Մեդվեդևը նույն ժամկետի համար նշել է 30 տոկոս աճի մասին:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը` նկատելով, որ վարչապետները, հավանաբար, օգտվել են տարբեր մեթոդաբանական հաշվարկներ իրականացրած աղբյուրներից:

«Տնտեսագիտության... Читать дальше...

ՊՆ-ն սպաների համար հիփոթեկային ծրագիր է մշակում, քննարկվում է կանխավճարն ու տոկոսները պետության կողմից տալու հնարավորությունը. Ա. Հովհաննիսյան

Tert.am (hy) 

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար  Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ներկայումս նախարարությունը մշակում է սպաների համար հիփոթեկային ծրագիր: Նա ասաց, որ դեռ  ծրագիրը մշակման փուլում է, բավականին լավ ու հետաքրքիր ծրագիր է:

«Ծառայությունը նոր սկսող սպաների համար իմ կարծիքով հիանալի ծրագիր է: Սպան կարող է ծառայության սկզբնական շրջանում անկախ իր կարգավիճակից, բնակության վայրից, տեղից, ընտանեկան կազմից հնարավորություն ունենա հիփոթեկային ծրագրի մեջ մտնել բավականին լավ պայմաններով... Читать дальше...

Twitter-ն արգելել է Russia Today և Sputnik գործակալություններին գովազդ տեղադրել

Tert.am (hy) 

Twitter միկրոբլոգների ծառայությունն արգելել է Russia Today (RT) և Sputnik գործակալությունների միկրոբլոգներին ցանկացած տեսակի գովազդային գրառումներ կատարել: Meduza գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը հրապարկվել է հոտեմբերի 26-ին:

Սոցցանցի ղեկավարությունից մեկնաբանել են, որ որոշումը կայացվել է ամերիկյան հետախուզական միության եզրակացությունների հիման վրա առ այն, որ երկու ռուսական գործակալությունն էլ փորձել են ազդել 2016-ին անցկացված ամերիկյան նախագահական ընտրությունների վրա:

Բացի այդ... Читать дальше...

Google-ը «Ծառայողական սիրավեպ» ֆիլմին նվիրված դուդլ է ստեղծել

Tert.am (hy) 

Google որոնողական համակարգը ռեժիսոր Էլդար Ռյազանովի «Ծառայողական սիրավեպ» ֆիլմի 40-ամյա հոբելյանին նվիրված «դուդլ» է ներկայացրել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, հակիրճ հոլովակում պատկերվել է ֆիլմի գլխավոր հերոս Անատոլի Նովոսելցևը, որը նստած խոսում է ինքն իր հետ՝ նմանակելով Կալուգինային նրա աշխատասենյակում: Այդ պահին ներս է մտնում գլխավոր հերոսուհին և տեսնում է նրան:

Ինչպես ընդգծել են որոնողական հսկայի ներկայացուցիչներն, այդ տեսարանն ամենահայտնիներից է կինոնկարում:

Աղբյուրի... Читать дальше...

Դիզայներները բարձր տեխնոլոգիական հայելի են ստեղծել, որն աշխատում է միայն ժպտալիս (տեսանյութ)

Tert.am (hy) 

Դիզայներները նորարար հայելի են ստեղծել, որն աշխատում է միայն ժտալիս: Այն ստեղծվել է հատուկ քաղցկեղով հիվանդների համար:

Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, էլեկտրականության միացվող սարքը, որն արտաքնապես նման է պլանշետի, համալրված է ներկառուցված տեսախցիկով և անթափանց «խելացի» նյութով, որն առաջանում է ծրագրային ապահովման շնորհիվ:

Դեմքի ճանաչման տեխնոլոգիան «կարդում է» դեմքի արտահայտությունն ու ստիպում հայելային մակերեսին փոխվել ժպիտի հանդիպելիս: Սարքը կարելի է կախել պատից կամ դնել սեղանին... Читать дальше...

Կատալոնիայի ղեկավարը վերջին պահել չեղարկել է իր ելույթը

Tert.am (hy) 

Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղարկել է ելույթը, որի ժամանակ, ենթադրաբար, պատրաստվում էր հայտարարել ինքնավարությունում արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իսպանական աղբյուրը, Պուչդեմոնը պետք է հայտարարություն աներ խորհրդարանը ցրելու և դեկտեմբերի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Այդ հայտարարությամբ նա պետք է հանդես գար տեղի ժամանակով 13:30-ին (երևանյան՝ 15:30), այնուհետև հետաձգել է այն մեկ ժամով... Читать дальше...

Մեզ այսօր պետք է ուժեղ բանակ. ԳԱԱ նախագահը՝ տարկետման ինստիտուտի վերացման ու մտահոգող հարցերի մասին

Tert.am (hy) 

Բանակի և կրթության պահանջների բավարարումն այնպես պետք է կազմակերպվի, որ մեկը մյուսին չխանգարի, չհակադրվի. Tert.am-ի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին: Նախագծով նախատեսվում է տարկետման ինստիտուտի խիստ սահմանափակում, ինչի դեմ հոկտեմբերի 25-ին մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային ժողովի դիմաց։

-Պարո՛ն Մարտիրոսյան... Читать дальше...

Forbes. Թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն ամենաթանկարժեք բրենդային մարզիկն է

Tert.am (hy) 

«Forbes» ամսագիրը հրապարակել է մարզական բրենդերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Ըստ 2017 թվականի արդյունքների` մարզիկների շրջանում ամենաթանկարժեք անունը թենիսիստ Ռոջեր Ֆեդերերինն է: 

Читать дальше...

Նախարարությունը մտադիր է վերականգնել «դեղին համարները» և լիցենզավորել մինչև 6 տարվա մեքենաները․ տաքսու վարորդներ (տեսանյութ)

Tert.am (hy) 

Անհատ տաքսու վարորդները մտահոգված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նոր օրենսդրական նախաձեռնությունից։ Ըստ նրանց՝ նոր օրենքը նախատեսում է վերականգնել «դեղին համարները», ինչպես նաև լիցենզավորել մինչև 6 տարվա մեքենաները։

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, նախարարության աշխատանքից դժգոհ անհատ տաքսու վարորդները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով լիցենզավորման կարգի տրամադրման գործառույթը ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունից փոխանցել... Читать дальше...

Հայտնի է Եվրոպայի ամենահարուստ միապետը

Tert.am (hy) 

Ամերիկյան Bloomberg գործակալությունը կազմել է միլիարդատերների գլոբալ վարկանիշը, որի համաձայն Եվրոպայի ամենահարուստ միապետ է ճանաչվել Լիխտենշտեյնի ղեկավար Հանս Ադամ Երկրորդը՝ 4.4 միլիարդ դոլար կարողությամբ:

Читать дальше...

«Հոկտեմբերի 27»-ը մանրամասն նախապատրաստված հարված էր հայ ազգին. Մանվել Գրիգորյան

Tert.am (hy) 

Tert.am-ի հետ զրույցում ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանն անդրադառնում է 18 տարի առաջ՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության՝ մեր պետականության վրա թողած հետևանքներին, ինչպես նաև մի շարք ներքաղաքական հարցերի, մասնավորապես, թե 2018 –ից հետո ինչ սկզբունքով է որոշվելու վարչապետի թեկնածությունը: «Արդեն կայացած ընտրություններում ՀՀԿ-ն ստացել է խորհրդարանի տեղերի կեսից ավելին, իսկ ՀՀԿ առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ Կոպիտ ասած՝ նա էլ կորոշի, թե ով լինի վարչապետ»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

- Պարո՛ն Գրիգորյան... Читать дальше...

Թրամփը խոստացել է այսօր հրապարակել Քենեդու սպանության գաղտնի տեղեկությունները՝ ընդգծելով, որ դրանք շատ հետաքրքիր կլինեն

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառման միջոցով հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության վերաբերյալ գաղտնի պետական տեղեկություններն այսօր հրապարակվելու են:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, 71-ամյա Թրամփը խոստացել է, որ փաստաթղթերը շատ հետաքրքիր են լինելու:

Հայտնի է, որ դրանց մի մասը վերցվելու է ազգային արխիվից, Կենտրոնական հետախուզական վարչությունից, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյից: Այնուհանդերձ՝ հայտնի է, որ ԿՀՎ-ն կոչ է արել... Читать дальше...

ՌԴ-ն ցանկանում է 2018 թվականի համար 20 տոկոսով նվազեցնել օտարերկրացի աշխատողների քվոտան

Tert.am (hy) 

Ռուսաստանի աշխատանքի հարցերով նախարարությունն առաջարկում է ավելի քան 20 տոկոսով նվազեցնել 2018 թվականին օտարերկրացի աշխատողների ներգրավման քվոտան: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

Читать дальше...





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *